A+ A A-

08 February 2013

Լոս Անջելեսում որոնում են չարագործին

penter 6ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջան Բրենընը խոստովանել է, որ որեւէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննության դաժան տեխնիկան վերացնելու համար, որն օգտագործվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից: -Ես գործողություններ չեմ ձեռնարկել CIA-ի կողմից օգտագործվող տվյալ տեխնիկան դադարեցնելու համար: Ես չեմ եղել շղթայի մի մաս, որը պատասխանատու է տվյալ ոլորտի ղեկավարության համար»,- ասել է Բրենընը եւ հավելել, որ տեղյակ է եղել այդ ծրագրի մասին, սակայն կապ չի ունեցել դրա մշակման հետ: Նման հայտարարությամբ Բրենընը հանդես է եկել հետախուզության հարցերով սենատի կոմիտեի լսումներին, որտեղ քննարկվում է նրա թեկնածության հարցը: Ինչպես եւ ակնկալվում էր, կտտանքների թեման դարձել է լսումների հիմնական թեմաներից մեկը: Բրենընը նշել է, որ արտահայտել է իր հայացքները եւ անհամաձայնությունը նման տեխնիկաների վերաբերյալ, ինչպիսիք են ջրով կտտանքները, մերկացումը եւ այլն: Սակայն սենատորները նշել են, որ Բրենընի նախկին գործընկերներից չեն լսել այն մասին, որ նա իր բացասական վերաբերմունքն է արտահայտել հարցաքննության դաժան տեխնիկաների նկատմամբ: Հիշեցնենք, որ Բրենընի թեկնածության վերաբերյալ կոմիտեի քննարկումները որոշ ժամանակով ընհատվել են այն բանից հետո, երբ հակառազմական շարժման կին ակտիվիստները, որոնց ձեռքերը թաթախված են եղել կարմիր ներկով, Բրենընին մեղադրել են ռազմական հանցագործություններում: Բանավեճերը շարունակվել են այն բանից հետո, երբ ոստիկանները կանանց դուրս են բերել սրահից: Read more

08 February 2013

Թեկնածուին հարցաքննել են սենատորները

bren 5ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի պաշտոնի թեկնածու Ջան Բրենընը խոստովանել է, որ որեւէ քայլ չի ձեռնարկել ահաբեկչության մեջ կասկածվողների հարցաքննության դաժան տեխնիկան վերացնելու համար, որն օգտագործվել է Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի կողմից: -Ես գործողություններ չեմ ձեռնարկել CIA-ի կողմից օգտագործվող տվյալ տեխնիկան դադարեցնելու համար: Ես չեմ եղել շղթայի մի մաս, որը պատասխանատու է տվյալ ոլորտի ղեկավարության համար»,- ասել է Բրենընը եւ հավելել, որ տեղյակ է եղել այդ ծրագրի մասին, սակայն կապ չի ունեցել դրա մշակման հետ: Նման հայտարարությամբ Բրենընը հանդես է եկել հետախուզության հարցերով սենատի կոմիտեի լսումներին, որտեղ քննարկվում է նրա թեկնածության հարցը: Ինչպես եւ ակնկալվում էր, կտտանքների թեման դարձել է լսումների հիմնական թեմաներից մեկը: Բրենընը նշել է, որ արտահայտել է իր հայացքները եւ անհամաձայնությունը նման տեխնիկաների վերաբերյալ, ինչպիսիք են ջրով կտտանքները, մերկացումը եւ այլն: Սակայն սենատորները նշել են, որ Բրենընի նախկին գործընկերներից չեն լսել այն մասին, որ նա իր բացասական վերաբերմունքն է արտահայտել հարցաքննության դաժան տեխնիկաների նկատմամբ: Հիշեցնենք, որ Բրենընի թեկնածության վերաբերյալ կոմիտեի քննարկումները որոշ ժամանակով ընհատվել են այն բանից հետո, երբ հակառազմական շարժման կին ակտիվիստները, որոնց ձեռքերը թաթախված են եղել կարմիր ներկով, Բրենընին մեղադրել են ռազմական հանցագործություններում: Բանավեճերը շարունակվել են այն բանից հետո, երբ ոստիկանները կանանց դուրս են բերել սրահից: Read more

08 February 2013

. Օբաման մերժել է Սիրիայի ընդդիմությանը զինելու առաջարկը

obbb 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մերժել է իր մոտ զինակիցների առաջարկը սիրիացի ընդդիմադիրների ջոկատներին զենքի մատակարարման վերաբերյալ: Այս մասին հայտնի է դարձել հինգշաբթի՝ Կոնգրեսում լսումների ժամանակ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետայի եւ ԱՄՆ Զինված ՈՒժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարտըն Դեմփսիի ելույթներից: Դեռ անցած տարի նրանք երկուսն էլ աջակցել էին սիրիացի ապստամբների նախապատրաստման եւ զինման ծրագրին, որը մշակել էին նախկին պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն ու CIA նախկին տնօրեն, գեներալ Դեւիդ Պետրեըսը: Նրանց գաղափարները մերժվել են Սպիտակ տան կողմից, որը որոշել է հավատարիմ մնալ սիրիական հակամարտությանը սահմանափակ միջամտության ռազմավարությանը: Հանրապետական սենատըր Ջան Մըքքեյնը այս առնչությամբ քննադատության է ենթարկել Օբամային այն բանի համար, որ նա չի հետեւել իր մոտ զինակիցների՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող խորհուրդներին: Read more

08 February 2013

ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել

economy 5Շուրջ 50 տոկոս ամերիկացիներ կարծում են, որ ԱՄՆ-ն ավելի թույլ է դարձել. հարցում ԱՄՆ-ի ընտրողների շուրջ կեսը` 48 տոկոսը կարծում է, որ վերջին հինգ տարիներին երկիրն ավելի թույլ է դարձել, իսկ հարցման մասնակիցների 52 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի տնտեսության համար ամենավատ ժամանակները դեռեւս առջեւում են: Այս մասին վկայում են Fox News հեռուստաալիքի կողմից անցկացրած հարցումները: Հարցման արդյունքների համաձայն՝ ընտրողների 77 տոկոսը հավանություն չեն տալիս ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքին, դրա հետ մեկտեղ, 80 տոկոսը գոհ է երկրի նախագահ Բարաք Օբամայի աշխատանքից: Հարցման մասնակիցների կեսից ավելին` 58 տոկոսը համարում է, որ կառավարությունը չափից շատ իշխանություն ունի եւ սահմանափակում է ԱՄՆ-ի քաղաքացիների ազատությունը: Այնուամենայնիվ, ամերիկացիները լավատես են. 65 տոկոսը համոզված է, որի ԱՄՆ-ի քաղաքացիներն ունեն բոլոր հնարավորությունները ամերիկյան երազը իրականացնելու համար: Read more

08 February 2013

ԱՄՆ հյուսիս-արեւմուտքում փոթորիկներ են



NEMO 5ԱՄՆ-ի հյուսիս-արեւմուտքում վրա հասած «Նեմո» ձնաբուքը տեղական օդանավակայաններին ստիպել է հետաձգել շուրջ 4 հազար չվերթ։ Մասաչուսեթս, Քանեքթիքոըթ, Նյու Յորք, Իլինոյս նահանգներում երեկ երեկոյան առատ ձյուն է տեղացել: Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ United Airlines-ը, American Airlines-ը, Delta-ն, Jet Blue-ն, Southwest-ը չեղյալ են արել 3940 չվերթ: Ձնաբքի հարվածի տակ են հայտնվել Նյու Յորքը, Բասթընը եւ Չիկագոն։ Ըստ օդերեւութաբանների՝ ձյան մակարդակը կգերազանցի 30 սմ-ը, իսկ որոշ շրջաններում կհասնի մինչեւ 50 սմ-ի։ Ձյան առատ տեղումները կուղեկցվեն մինչեւ 65 կմ/ժ քամու հոսանքներով եւ օդի ջերմաստիճանի զգալի նվազմամբ: Տեղի բնակիչները շտապել են առաջին անհրաժեշտության պարագաներ ձեռք բերել՝ խմելու ջուր, լապտերներ, մոմեր եւ մարտկոցներ։ Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն կարգադրել է փակել բոլոր դպրոցները, գլխավոր փողոցներում արգելված է ավտոտրանսպորտի կայանումը, իսկ բնակիչներին հրահանգվել է չլքել տներն առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը գործատուներին խորհուրդ է տվել աշխատավայր չկանչել իրենց պարտականությունները հեռակա կարգով կատարելու ունակ աշխատողներին։ Սպասվում է, որ «Նեմոն կընդգրկվի Նյու Յորքի պատմության ընթացքում ամենահզոր ձյան փոթորիկների տասնյակում։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel