A+ A A-

22 January 2013

Օդակայաններում չեն մերկացնի

scan 8ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգությունը հունվարի 18-ին հայտարարել է, որ հրաժարվում է երկրի օդանավակայաններում տեղադրել մերկացնող սքյանըրներ: 2013թ.-ի հունիսին բոլոր սքյանըրնըրը ամբողջությամբ կհանվեն: Նման որոշման պատճառն այն է, որ սքանավորող սարքավորումներ արտադրողը` Rapiscan Systems-ը, չի կարողացել փոփոխություններ մտցնել ծրագրային ապահովման մեջ, որը ներկայացրել է ուղեւորների մերկ պատկերը: Ավելի վաղ ծրագրային փոփոխությունների պահանջ էր ներկայացրել ԱՄՆ-ի Կոնգրեսը, որը նման սքյանըրների կիրառումը համարել է մարդու իրավունքների խախտում: Բացի այդ, Կոնգրեսի անդամների մեջ կասկած է հարուցել այն հանգամանքը, որ սքյանըրների աշխատանքում օգտագործվում են ռենտգենյան ճառագայթներ, ինչը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Օդանավակայաններում նախկինի պես օգտագործվելու է սովորական սքանավորող սարքավորում:  Read more

Մոսկվայում հայազգի օրենքով գող է կալանավորվել

 

olejka 6Մոսկվայում կալանավորվել է հայազգի 50-ամյա օրենքով գող Օլեգ Միքայելյանը, որը քրեական միջավայրում առավել հայտնի է Օլեժկա Աշխաբադսկի մականունով:

Քրեական հեղինակությանը կալանավորել են նախօրեին, Մոսկվայի Հարավային Բուտովո տարածաշրջանում` ներգաղթի օրենսդրությունը խախտելու համար:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, թե Օլեժկա Աշխաբադսկին ազատվել էր Չելյաբինսկ երկրամասի գաղութից: 2007 թվականին Օլեգ Միքայելյանը մեղավոր է ճանաչվել թմրանյութի ու զենքի եւ զինամթերքի անօրինական ձեռքբերման եւ պահելու համար, եւ դատապարտվել է 7 տարի ազատազրկման ուղղիչ գաղութում: Read more

Դեդ Հասանին թաղեցին Մոսկվայում

aslan 7Քրեական աշխարհի ներկայացուցիչ, օրենքով գող Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանի, հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել հունվարի 20-ին, Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը: Թաղման արարողությանը մասնակցել է մի քանի հարյուր մարդ: Գերեզմանատան մուտքի մոտ ուժեղացված են եղել անվտանգության միջոցառումները, արգելվել է լրագրողների մուտքը գերեզմանատան տարածք: Ռուսաստանի ամենաազդեցիկ օրենքով գողը սպանվել է հունվարի 16–ին Մոսկվայում` դիպուկահարի կողմից։ Ասլան Ուսոյանը զինված հարձակման էր ենթարվել Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում, որի արդյունքում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Բոտկինի անվան հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Ուսոյանը համարվում էր քրեական աշխարհի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը: Նշենք, որ նախապես հաղորդվում էր, թե Ուսոյանին թաղելու են Վրաստանում, որտեղ նա ծնվել էր: Դեդ Հասանի դին հատուկ չվերթով տեղափոխել էին Դոնեցկ` Թբիլիսի ուղարկելու համար, սակայն Վրաստանի իշխանությունները արգելել էին Ռուսաստանի քաղաքացի հանցագործին թաղել իրենց հողում: Լուրեր էին շրջանառվում, որ Ուսոյանի դին կարող են բերել Հայաստան, բայց այդ լուրերը հերքվեցին: Ի վերջո, մեկ օր անց դիակը ետ են տարել Մոսկվա: Ի դեպ, Ասլան Ուսոյանի հուղարկավորությունից հետո հոգեհացի անցկացման վայրում՝ ռեստորանում, բավականաչափ տեղ չի եղել միջոցառմանը մասնակցել ցանկացող բոլոր մարդկանց համար: Մոսկվայի Ստարայա Կիբիտկա ռեստորանում հավաքվել են միայն Ուսոյանի հարազատներն ու մերձավոր ընկերները: Այլ շրջաններից Մոսկվա եկած մեծ թվով հյուրերը տեղավորվել են քաղաքի կենտրոնի այլ ռեստորաններում: Read more

Էնջըլըս ազգային արգելոցում մարդկային մարմնի մնացորդներ

bodd 5Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի դետեկտիվներն ու Մոնթրոզի որոնողական ծառայությունը Անջըլըս ազգային արգելոցի տարածքում մարդկային մարմնի մնացորդներ են հայտնաբերել: Իրավապահները որոնումներ էին իրականացնում Թահանգա մեծ քենյընի շրջակայքում, երբ գտել են դիակի մնացորդները: Որոնողական ծառայության ներկաայցուցիչ Քիմ Մենեթի խոսքով, որոնումները սկսվել էին հունվարի 9-ին, երբ զբոսաշրջիկներից մեկը հայտնել էր մարդկային մնացորդների առկայության մասին: Այն ժամանակ ոչինչ չէր հայտնաբերվել, իսկ այժմ, եղանակի տաքացման շնորհիվ գտել էին: Մնացորդները հանձնել են քննչական բաժնին` դատաբժշկական փորձաքննության համար, ընթանում է հետաքննություն:   Read more

Գլենդելի բնակիչն օդ էր կրակել

 

pasad 9Ոստիկանությունը ձերբակալել է Գլենդելի բնակչին, ով ենթադրաբար օդ էր կրակել 

Օլդ Փասադինայում : 23-ամյա Փոլ Էնգլը շաբաթ օրը` կեսօրին օդ էր կրակել Fair Oaks Avenue-ում, հայտնել է լեյտենանտ Դիեգո Թորրեսը: Ոստիկանությունը դեռ չգիտի, թե ինչ գործ ուներ Էնգլը Փասադինայում եւ ինչ պատճառով է օդ կրակել

Ըստ ոստիկանության ներկայացուցչի, իրենց չի հաջողվել հայտնաբերել զենքը, բայց պարզել են Էնգլի տունը եւ ձերբակալել նրան Գլենդելում: Վերջինիս դեմ ցուցմունք էին տվել մի քանի ականատեսներ: Կասկածյալին տեղափոխել են բանտ եւ նրա համար 250 հազար դոլար գրավ է նշանակվելRead more

Սպանդ Նյու Մեքսիկոյում

newm 7Նյու Մեքսիկոյում դեռահասը սպանել է իր ընտանիքի հինգ անդամներին, որոնցից 3-ը երեխաներ են եղել: Դեպքը տեղի է ունեցել Ալբըքըրքիից 10 մղոն հգեռավորության վրա գտնվող քաղաքում, Բերնալիլյո քաունթիում: Շերիֆի ներկայացուցիչ Էրըն Ուիլյըմսընի խոսքով, 15-ամյա դեռահասը, որը խլել է հինգ մարդու կյանք, կրակել է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում եւ ավտոմատից: Խուզարկության ընթացքում մեծ քանակությամբ զենք է հայտնաբերվել: Հարձակվողն օգտագործել է նաեւ գրոհային հրացան: Յուրաքանչյուր զոհի վրա նա կրակել է մի քանի անգամ: Տղան, ով գործով անցնում է որպես Նեեմիա Գրեգո, սպանել է հորը` 51-ամյա Գրեգ Գրեգոյին, 40ամյա մորը` Սեռային, 9-ամյա Սոֆոնիային, 5-ամյաԻայիլ եւ 2 տարեկան Անջելինա Գրեգոներին: Սպանված Գրեգ Գրեգոն բնակավայում հայտնի մարդ էր, հրշեջ մասի հոգեւոր հովիվն էր, նաեւ տեղական բանտի կապելլանը: Ոստիկանապետ Դեն Հյուսթընը հաղորդել է, որ 15-ամյա չափահասին, սպանության հոդվածով երկու, եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ու մահացու սպառնալիքի ենթարկելու հոդվածով երեք մեղադրանք է ներկայացվել: Ներկա պահին մարդասպանին մեղադրանք են առաջադրել որպես անչափահասի, սակայն դատախազությունը կարող է որոշում ընդունել նրան դատի հանձնել որպես չափահասի: Այդ դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնալու: Ոստիկանությունը պարզում է ողբերգական դեպքի հանգամանքները, եւ ինչպես է մեծ քանակությամբ զենքը հայտնել դեռահասի ձեռքում:   Read more

Էլ-Մոնթիում` դպրոցի սրճարանում հրդեհ

hrdehh 9Էլ-Մոնթիում` դպրոցի սրճարանում բռնկված երրորդ աստիճանի վտանգավոր հրդեհն ամբողջությամբ վերացրել է շինությունը: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է գիշերը ժամը 2:30-ի սահմաններում, 2900 Parkway Drive հասցեում գտնվող Mountain View ավագ դպրոցից: Շինությունում նաեւ տեղակայված էին գրախանութ, սրճարան եւ ուսանողական խանութը: Հրշեջները փորձել են մարել կրակը, սակայն ստիպված են եղել նահանջել շենքի մասնակի փլուզման հետեւանքով: Հրդեհաշիջման աշխատանքներին մանսակցել է մոտ 150 հրշեջ: Հրշեջ հաշվարկներին հաջողվել է կանխել կրակի տարածումը այլ շենքերի ուղղությամբ, իսկ սրճարանի շենքն ամբողջությամբ վնասվել է: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, մեկ հրշեջ ծխահարվել է, ոստիկանությունը հետաքննում է հրդեհի բռնկման պատճառները:   Read more

Բարաք Օբամայի երդման արարողությունը


obamama 9Վաշինգտոնում հունվարի 21-ին կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդման պաշտոնական արարողությունը: Արարողությունից առաջ Օբաման ընտանիքի հետ այցելել է Սենտ- Ջանս եկեղեցի եւ մասնակցել պատարագի: Նախագահական շքախումբը եկեղեցի ժամանել է տեղական ժամանակով առավոտյան 8.30-ին: Պատարագին ներկա է եղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդընը ընտանիքի հետ: Երդման հանդիսավոր արարողությանն Օբաման ժամանել է կնոջ՝ Միշել Օբամայի եւ դստրերի հետ: Արարողությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ նախկին նախագահներ Ջիմի Կարտըրը եւ Բիլ Քլինթընը: Օբաման ելույթով հանդես է եկել տասնյակ հազարավոր քաղաքացիների առջեւ: Փոխնախագահ Բայդընի երդումն ընդունել է Գերագույն դատարանի անդամ Սոնյա Սոտոմեյորը, իսկ Օբամայի երդումն ընդունել է երկրի Գերագույն դատարանի ղեկավար Ջոն Ռաբըրթսը: -Ես` Բարաք Հուսեյն Օբամաս, հանդիսավոր երդվում եմ, որ ազնվորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտավորությունները, եւ ուժերիս չափով, կպահպանեմ եւ կպաշտպանեմ ԱՄՆ սահմանադրությունը: Թող Աստված օգնական լինի ինձ,-ասել  է 44-ամյա Օբաման` ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստն անգլերենում 35 բառից է բաղկացած:   Երդմնակալությունից հետո նախագահ Օբաման լանչի է մանսակցել Կապիտոլիումի շենքում, իսկ դրանից հետո մասնակցել Փենսիլվենիա Ավենյուում կայացած ռազմական շքերթին: Նշենք, որ Օբաման եւս մեկ անգամ երդվել է երեկ` Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel