A+ A A-

16 January 2013

Առեւանգել է գնացքը եւ բախվել բնակելի տանը

trrr 4Շվեդիայում հավաքարարուհին առեւանգել է գնացքը եւ Սալչեբադեն ավանի մոտակայքում բախվել եռահարկ բնակելի տանը: Միջադեպը առանց պատահարների է տեղի ունեցել, քանի որ գնացքում ուղեւորներ չեն եղել, իսկ տան հինգ բնակիչները այլ սենյակում են եղել, այն դեպքում, երբ առեւանգված գնացքը քարուքանդ է արել խոհանոցը: Ինքը՝ առեւանգողը, լուրջ վնասվածքներով հիվանդանոցում է գտնվում:
-Սա ինչ-որ հրաշք է, որ տանը ոչ ոք չի տուժել,— հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը: Այն տունը, որին բախվել է գնացքը, երեքհարկանի է եղել: 
Անվտանգության համար պատասխանող պաշտոնյաները չեն կարող բացատրել, թե ինչպես է երիտասարդ կինը առեւանգել գնացքը: Հայտնի է, որ երբ գնացքը դուրս է եկել գծերից, այն ընթացել է եւս 25 մ՝ մինչեւ տանը բախվելը: -Դա նշանակում է, որ գնացքը շատ ավելի արագ է ընթացել, քան կարելի է,- համարում է պաշտոնյան: 
Այն հանգամանքը, որ հավաքարարը կարողացել է միացնել եւ ղեկավարել գնացքը, ստիպում է ենթադրել, որ հանցագործը կարող էր աշխատել ուղեկցորդուհի եւ գործ ունենալ երկաթգծի հետ: Ներկա դրությամբ, այն երկաթգիծը, որտեղ վթար է տեղի ունեցել, փակ է: Չի հաղորդվում, թե կոնկրետ որտեղ է աշխատել հավաքարարը:   Read more

Հորը սպանող անչափահասին դատեցին

natz 4Կալիֆոռնիայում դատարանը մեղավոր է ճանաչել 12-ամյա Ջոզեֆ Հոլին իր հոր՝ Ջեֆրի Հոլին միտումնավոր սպանելու համար: Վերջինս ղեկավարել է տեղի Ազգային-սոցիալիստական նեոնացիստական շարժումը: Associated Press-ի փոխանցմամբ՝ Ջոզեֆը գնդակահարել է իր 32-ամյա հորը 2011թ. մայիսին, ով ռասիստական հայացքներ է ունեցել: Այն ժամանակ տղան ընդամենը 10 տարեկան էր: Ինչպես հայտնել է Ջոզեֆ Հոլի փաստաբան Մեթյու Հարդին՝ երեխան մեծացել է դաժանության եւ բռնության մթնոլորտում եւ հնարավոր է համարել այն մարդու սպանությունը, ումից սպառնալիք է զգացել: Ըստ պաշտպանող կողմի հայտարարության՝ տղան ցանկացել է դադարեցնել բռնությունն ընտանիքում: Դատարանը վճռել է անչափահաս մարդասպանին 11 տարվա ազատազրկման դատապարտել:   Read more

Գլենդելում կասկածելի առարկա է հայտնաբերվել

kaskats 5Հյուսիսային Գլենդելում սակրավորների խումբը վնասազերծել է կասկածելի առարկան, որ հայտնաբերվել էր Bel Aire Drive-ի եւ Thompson Avenue-ի խաչմերուկում, էլեկտրականության գծերի մոտ: Կասկածելի առարկան նման է եղել երկաթյա խողովակի, որի մի կողմը զոդված է եղել եւ ամրացված է եղել էլեկտրահաղորդման գծերին: Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թամ Լորենցի խոսքով, Glendale Water & Power ընկերությունը հայտարարել է, թե այդ առարկան իրենցը չէ, եւ դեպքի վայր սակրավորների են հրավիրել: Սակրավորները ստուգումներ են իրականացրել եւ պարզել, թե խողովակը իրենց վտանգ չի ներկայացնում: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում գտածոյի կապակցությամբ: Read more

Ծերունին սեղմել է ոտնակն ու մտել կլինիկայի մեջ

votnak 5 76-ամյա վարորդն իր մեքենայով մխրճվել է Բըրբենքի բժշկական հաստատության շենքի մեջ, երբ պատահաբար սեղմել է մեքենայի գազի ոտնակը: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդդի Ռուիսի խոսքով, երեկ ժամը 1-ի սահմաններում վարորդը բախվել է կայանված մեքենայի, եւ արգելակելու փոխարեն պատահաբար սեղմել այլ ոտնակ` մտնելով 333 East Magnolia Blvd հասցեում գտնվող շենքի մեջ: Ըստ ոստիկանության, բախումը լուրջ նյութական վնաս է հասցրել շենքին եւ մեքենային, սակայն առայժմ հստակ գումար նշել հնարավոր չէ: Միջադեպի հետեւանքով, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել: Բըրբենքի շինարարական տեսուչները ստուգել են շենքն ու նշել, որ այն վտանգավոր չէ օգտագործման համար: Read more

ԱՄՆ բանակում ինքնասանությունների թիվն աճել է

banank 4ԱՄՆ-ի բանակում 2012թ. ինքնասպանությունների թիվն աճել է 15 տոկոսով: Նախորդ տարվա ընթացքում ինքնասպան է եղել ամերիկացի 349 զինծառայող: Reuters-ը հաղորդում է, որ ինքնասպանությունների ամենամեծ քանակը գրանցվել է ամենամեծ զորք ունեցող ԱՄՆ-ի բանակում: Ինքնասպան են եղել ռազմածովային ուժերի 60, ռազմաօդային ուժերի` 59 զինծառայող, ծովային հետեւակների շարքում ինքնասպանների թիվը 48 է: Միաժամանակ, Աֆղանստանի ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 237 մարդ: Գործակալությունը նշում է, որ եթե նույնիսկ ավելացվի Աֆղանստանի սահմաններից դուրս զոհվածների թիվը, ապա, միեւնույն է, նրանց քանակը չի գերազանցի ինքնասպանությունների թիվը: Ինքնասպան եղած զինծառայողների թիվն ամենաբարձրն է դարձել 2001թ.-ից, երբ Աֆղանստան են մեկնել առաջին ստորաբաժանումները: 2008թ. այդ ցուցանիշը 128 մարդ էր, 2007թ.` 115, իսկ 2004-ին` 67:  Read more

Օբաման ասուլիս է տվել

oba 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ուսումնասիրում է զենքի կիրառման սահմանափակումների վերաբերյալ առաջարկները, որպեսզի հնարավոր լինի խուսափել Սենդի-Հուկ դպրոցի սպանությունների կրկնությունից: Փոխնախագահ Ջո Բայդընի կողմից մշակված առաջարկների ցուցակում կան այնպիսինները, ինչպիսիք են ավելի լուրջ ստուգումներն ու որոշակի զինատեսակների արգելքը: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Օբաման հայտարարել է, որ որոշ միջոցներ կարող են իրականացվել առանց Կոնգրեսի մասնակցության, քանի որ ըստ Օբամայի, Կոնգրեսը չի աջակցի փորձագետների շատ առաջարկների` զենքի վաճառքի խստացման հարցում: Օբաման ասուլիսում նաեւ նշել է, թե վերջին շրջանում ԱՄՆ նախագահին հաճախ են քննադատում` վարչակարգը տղամարդկանց ընկերախմբի վերածելու մեղադրանքով: Դրա պատճառն այն է, որ նախագահը դեռեւս հիմնական պաշտոններում ոչ մի կին չի նշանակել: Օբամայի նկատմամբ հաճախ են մեղադրանքներ հնչում նաեւ պաշտոններում ռասայական անհավասար բաշխումների համար: ԱՄՆ նախագահը լրագրողներին կոչ է արել զերծ մնալ վաղաժամ քննադատություններից, քանի դեռ լիովին վարչակազմը ձեւավորված չէ: Նա նշել է, որ ԱՄՆ-ն առաջ է շարժվում, այլ ոչ թե՝ հետ: Խոսելով պարտային ճգնաժամի մասին` Օբաման հիշեցրել է Կոնգրեսի հանրապետականների հետ երկրի պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու շուրջ նոր պայքարի վտանգի մասին: Օբաման շեշտել է, որ հրաժարվում է պարտքի վերին շեմի շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի Կոնգրեսի հետ: Նախագահ Օբաման սակայն նշել է, թե պատրաստ է պետական բյուջեի պակասորդի շուրջ բանակցություններ վարել, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է պատասխանատվություն ստանձնի՝ ապահովելու, որ երկիրը կատարի իր պարտքային պարտավորությունները: ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե Միացյալ Նահանգները արկածախնդրություն որոնողների երկիր չէ, եւ եթե Կոնգրեսը ցանկանում է իրեն փոխանցել պարտքի շեմը բարձրացնելու համար պատասխանատվությունը, ապա մեծ հաճույքով կընդունի այն: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel