Միսս Ամերիկա 2013 գեղեցկության ամենամյա մրցույթը կայացել է Լաս-Վեգըսում, որի հաղթող է ճանաչվել ՆյուՅորքի Բրուքլին շրջանի 23-ամյա բնակչուհի Մելորի Հեյգընը։ Հաղթանակի ճանապարհին՝ մրցույթի եզրափակչում գեղեցկուհին ստեպ է պարել Ջեյմս Բրաունի Get Up Off of That Thing ստեղծագործության տակ։ Ավանդույթի համաձայն մրցույթի ընթացքում աղջիկներին հարցեր են տվել։ Հեյգանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի դպրոցներին անհրաժե՞շտ է զինված անվտանգություն։ Ի պատասխան աղջիկը նշել է, որ բռնության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ։ Միսս Ամերիկա տիտղոսակիրը ստացել է գեղեցկության թագուհու թագն ու 50 հազար դոլար՝ երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում ուսանելու համար։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Կարոլայնայի եւ Օքլահոմի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են 50 նահանգների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վըրջինյան կղզիներից։ Read more
Լոս Անջելեսի Բեւերլի Հիլթըն հյուրանոցում տեղի է ունեցել Ոսկե գլոբուսի մրցանակաբաշխությունը: Գլխավոր անվանակարգում՝ լավագույն դրամատիկ ֆիլմ, հաղթող է ճանաչվել Բեն Աֆլեկի Արգո գործողությունը: Տղամարդու լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Դենիել Դեյ Լյուիսը Լինքըլն ֆիլմի համար, իսկ լավագույն կին դերասան է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը Թիրախ համար մեկ ֆիլմում խաղացած դերի համար: Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է Թամ Հուպերի Թշվառները ֆիլմը: Այս անվանակարգում լավագույն դերասան է ճանաչվել նույն ֆիլմի գլխավոր դերակատար Հյու Ջեքմընը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ է ստացել Բեն Աֆլեկը: Ավստրիացի Միխաիլ Հանեկեի Սեր ֆիլմը ճանաչվել է արտասահմանյան լավագույն ֆիլմ: Քուենտին Տարանտինոն Ոսկե գլոբուսի է արժանացել լավագույն սցենարի համար` Ազատագրված Ջանգո ֆիլմով: Էն Հեթեուեյը մրցանակ է ստացել երկրորդական պլանի լավագույն դերի համար: Լավագույն անիմացիոն ֆիլմ է ճանաչվել Քաջ սիրտը: Երգչուհի Ադելն էլ Ոսկե գլոբուս է ստացել Ջեյմս Բանդի մասին ֆիլմի Skyfall հիթի համար: Read more
Մոսկվայում կայացել է «Սրիկաների դեմ բազմահազարանոց քայլերթը», որը նվիրված էր «Դիմա Յակովլեւի օրենքի» բոյկոտմանը: Երթի մասնակիցները պահանջել են չեղյալ հայտարարել օրինագիծը, որով ամերիկացիներին արգելվում է որդեգրել ռուս երեխաներին: Ոստիկանության տվյալներով, երթին մանսակցել 9 հազար մարդ, ըստ ընդդիմության ներկայացուցիչների` ավելի քան 50 հազարը: Ակցիայի մասնակիցները տարել են հակամագնիտսկու օրենքի կողմնակից պատգամավորների դիմանկարները, որոնք ավելի ուշ նետել են աղբանոցը: Ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովը լրագրողներին խոստացել է կազմակերպել զանգվածային ակցիա առաջիկա գարնանը: -Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք այժմ օգտագործում են իրենց վերջին շանսը, շահարկումներ անում հակամերիկյան զգացմունքների վրա` չխորշելով դրա մեջ ներքաշել նաեւ երեխաներին,- նշել են ակցիայի մասնակիցները: Մեծ ակցիա է կայացել նաեւ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ մինչեւ երեք հազար մարդ է հավաքվել: Այլ ակցիաներ են կայացել նաեւ այլ քաղաքներում: Պաշտոնական Կրեմլը իր հերթին հայտարարել է, թե կիսում են որբերի խնդրի շուրջ մտահոգությունները: Read more
Հայտնի բլոգըր եւ համացանցային ակտիվիստ Էրըն Շուորցը Նյու Յորքում ինքնասպան է եղել: 26-ամյա ծրագրավորողի դին հայտնաբերվել է իր բնակարանում կախված վիճակում։ Ըստ նախնականտվյալների դեպքը պատահել է հունվարի 11-ին։ Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել նման քայլի պատճառը: Շուորցը հայտնի էր նրանով, որ դեռ 14 տարեկանում դաձել էր RSS մասնագիտացման ստեղծողներից մեկը: Այդ տեխնոլոգիան թույլ էր տալիս ավտոմատ ռեժիմով հրապարակել եւ հեռարձակել ցանկացած նյութ ցանկացած կայքից`ըստ օգատգործողի տված կարգավորումների: 20 տարեկանում նա դարձավ Reddit հայտնի պորտալի համահիմնադիրը: 2011 թ-ին Շուորցին մեղադրանք էր առաջադրվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համակարգչային ցանցը կոտրելու եւ ապօրինի կերպով մոտ 5 մլն գիտական հոդվածներ ներբեռնելու մեջ: Այս գործով դատական լսումները պետք է սկսվեին փետրվարին: Շուորցը մասնակացել էր շատ հայտնի նախագծերի: Նա շատ վաղ տարիքում ընդունել էր Սթենֆըրդի համալսարան, սակայն մեկ տարի հետո թողել էր ուսումը, իսկ ավելի ուշ ավարտել էր Հարվըրդի համալսարանը: Read more
Լոս Անջելեսի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով հրաձգություն է արձակել հալիվուդում հայտնի գիշերային ակումբի մերձակայքում` սպանելով 1 եւ վիրավորելով երկու մարդու: Ոստիկանությունն ահազանգը ստացել է երեկ գիշեր` ժամը 2-ի սահմաններում Քահուենգա բուլվարում գտնվող Էմփայր քլաբից: Ծանր վիրավորածին տեղափոխել են տեղական հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Եւս մեկ տղամարդ գտնվում է կայուն ծանր վիճակում, իսկ ոտքից հրազենային վնասվածք ստացած կնոջ վիճակը բավարար է: Տուժածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների` կրակողն անհայտ տրամաչափի զենք է կիրառել եւ փախուստի դիմել նախքան ոստիկանների ժամանելը: Ըստ ոստիկանության վեճը սկսվել է գիշերային ակումբի ներսում, ապա շարունակվել բակում: Read more
Սան Դիեգո քաղաքում, ոստիկանները նախօրեին կրակ են բացել եւ վիրավորել են մի տղամարդու, ով առեւտրային խոշոր համալիրի կինոդահլիճում ատրճանակով սպառնացել է այցելուներին։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, ժամը 3:50-ին, Reading Cinemas Carmel Mountain կինոսրահում, Թշվառները ֆիլմի ցուցադրության ժամանակ: Ըստ ականատեսների, Էսքոնդիդոյի 20-ամյա բնակիչ ոմն Բիլոդոն նախ վիճել է մի կնոջ հետ, երբ անցորդներից մեկը նրան փորձել է կարգի հրավիրել, տղամարդը գրպանից ատրճանակ է հանել եւ սպառնացել։ Ապա այդ տղամարդը ներխուժել է համալիրի կինոթատրոնի դահլիճ։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան կարգադրել են հանձնվել, եւ երբ նա մերժել է պահանջը` կրակ են բացել, վիրավորել եւ ձերբակալել են Բիլոդոյին։ Հաղորդվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Կասկածյալը դեպքից առաջ ինքնասպանություն գործելու մտադրության մասին գրություն էր թողել տանը: Read more
Ամերիկյան Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն շաբաթ օրը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել` նահանգում բռնկված սարսափելի գրիպի համաճարակի պատճառով: Նահանգում գրիպով հիվանդացել է 20 հազար մարդ, ինչը գրեթե հինգ անգամ գերազանցում է միջին վիճակագրական ցուցանիշը: Արտակարգ դրության ռեժիմը նշանակում է, որ նահանգում ժամանակավորապես կկասեցվեն գործող օրենքները, համաձայն որոնց` պատվաստում են անցնում միայն չափահասները: Արտակարգ դրության պայմաններում պատվաստումներ կանցնեն նաեւ կես տարեկանից մինչեւ 18 տարեկանները: Ավելի վաղ արտակարգ դրություն էր հայտարարվել Բասթըն քաղաքում, որտեղ վարակից մահացել է արդեն 20 մարդ: Անցած տարվա դեկտեմբերին սկսած գրիպի համաճարկը չի խնայել ԱՄՆ բոլոր նահանգները: Մինչ վերջերս դիմադրում էին Կալիֆոռնիան, Միսիսիփին եւ Հավաիին, սակայն այդ նահանգներում էլ արձանագրվել է գրիպի համաճարակ: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնի տվյալներով, զոհերի թիվը հասել է 70-ի, 20-ը Մասաչուսեթսում, 22-ը` Հարավային Կարոլանայում, նույնքան` Փենսիլվենիայում, եւս վեց մարդ զոհվել է Իլլինոյսում: Զոհերից 18-ը երեխաներ են: Օկլահոմայի Քեյֆեր քաղաքում դպրոցը դադարեցրել է պարապմունքները, քանի որ 150 երեխա միանգամից վարակվել է: Բուժհիմնարկները չեն հասցնում պատվաստանյութ հասցնել, ինչը հանգեցրել է մեծ հերթերի բոլոր հիվանդանոցներում եւ դեղատներում: Վարակի դեմ պայքարելու՝ պատվաստումների եւ թերապիաների ծախսերը հաշվվում են մոտ 10 մլրդ. դոլար։ Բայց ամբողջ վնասը մի քանի անգամ ավելի մեծ է՝ 80 մլրդ։ Read more
Օրընջում 3-ամյա աղջնակը ծնողների հետ ավտոբուսի էր սպասում կանգառում շաբաթ երեկոյան, երբ վրաերթի է ենթարկվել: Երեխան մահացել է, իսկ հայրը ծայրահեղ ծանր վիճակում է: Kia Soul մակնիշի մեքենայի վարորդը ոստիկաններին պատմել է, որ Թասթըն-ավենյուի վրա ստիպված է եղել մի կողմ քաշվել, որպեսզի վթարի չենթարկվի այլ մեքենայի կողմից, եւ երկրորդ անգամ բախվել է ավտոբուսի կանգառին: Փորքիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հայրը վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկները հույս ունեն, որ կփրկվի: Երեխայի մայրը չի վիրավորվել: Չեն տուժել նաեւ 29-ամյա վարորդը, նրա որդին ու ուղեւորը: Օրանջի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդ Լոպեզի խոսքով, վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Read more
Քանդվող ճանապարհներ եւ կամուրջներ, խաթփարված էներգահամակարգ, ԱՄՆ ենթակառուցվածքները սկսել են ավելի մեծ վտանգ ներկայացնել բնակչության համար: Սակայն կառավարությունը միլիարդներ է հատկացնում ողջ աշխարհում պատերազմներ վարելու վրա` չզբաղվելով մարդկանց անվտանգության մասին:
Փաստացի առանց ուշադրության է մնում ներքին սպառնալիքը, որ կարող է ամեն պահ լուրջ վտանգ դառնալ: Վերջին ամիսներին դաշնային իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ էլեկտրամատակարումը բավարար չափով պաշտպանված չէ, եւ յուրաքանչյուր չարագործ կարող է վնաս հասցնել երկրին: Անցած տարվա հոկտեմբերի Սենդի փոթորիկը 63 միլիարդի վնաս հասցրեց, ավելի քան 4,5 միլիարդ մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ Նյու Յորքը փաստացի կաթվածահար էր եղել: Փոթորկից երկու ամիս անց հետեւանքները դեռ վերացված չեն: Շանհայի, Հոնգկոնգի եւ Ամստերդամի պես քաղաքներում հնարավոր չէ, որ գլխավոր շինությունները երկու ամսից ավելի շարքից դուրս եկած լինեն, քանի որ կա հստակ ենթակառուցվածք: ԱՄՆ էլեկտրացանցերի 90 տոկոսը պատկանում է մասնավոր ընկերություններին, որոնք կախվածություն ունեն ներդրողներից, եւ միայն դաշնային կառավարությունը կարող է ազդել իրավիճակի վրա: Խնդիրը միայն էլեկտարական համակարգը չէ, մասնագետները նշում են, որ բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ, ջրամբարներ գտնվում են փլուզման վտանգի տակ եւ շուտափույթ վերանորոգման կարիք ունեն: Այդ հանգամանքը սպառնում է դառնալ Ամերիկայի նոր սպառնալիքը եւ անհրաժեշտ են գործուն միջոցներ իրավիճակը շտկելու համար: Read more
Powerd by Bloogie