amga.tv

Switch to desktop Register Login

10 January 2013

Նոր մանրամասներ Գլենդելում կատարված հարձակումից

 hardz 4Գլենդել քաղաքում 48-ամյա տղամարդն այս շաբաթ դատարանի առաջ կկանգնի այն բանի համար, որ հունվարի 7-ին սիրային եռանկյունու հետ կապված վեճի արդյունքում չորս անգամ կրակել է ասեղնաբույժի վրա։ Իրա Գերագոս անունով տղամարդը ձերբակալվել է սպանության փորձ կատարելու եւ հրազենով հարձակում գործելու մեղադրանքով։ Տուժածի մայրը ասել է, որ որդու անունն Արա Հակոբյան է: Վերջինս 4 հրազենային վնասվածք է ստացել իրանի վերին հատվածում եւ հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա վիճակը կայունանում է։ Դետեկտիվների կարծիքով հրաձգությունը կապված է եղել սիրային եռանկյունու հետ։ Պաշտոնական դեմքերը հաղորդել են, որ Գերագոսի նախկին կինը հանդիպել է Հակոբյանի հետ։ Հակոբյանն, ով ասեղնաբույժ է եւ կլինիկա ունի, ի վիճակի է եղել խոսել ոստիկանության հետ ու տալ կրակողի անունը: Գերագոսն ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների կողմից հետապնդվելուց հետո փորձել էր թաքնվել իր մեքենայով, ապա փորձել է խոյահարել ոստիկաններին։ Արդյունքում բախվել է ծառին ու ձերբակալվել։ Դետեկտիվները մեքենայի մեջ հայտնաբերել են երկու ատրճանակ ու զինամթերք։ Գերագոսը կալանքի տակ է, գրավի գումարը կազմում է մեկ միլիոն դոլար։ Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version