A+ A A-

17 December 2012

Հրազենի վաճառքի կոշտ սահմանափակումների կոչ

stopp 5ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հրազենի վաճառքի կոշտ սահմանափակումների կոչ են արել: Առաջարկվող միջոցառումների շարքում է ավտոմատ հրացանի եւ լայն տրամաչափի հրազենի արգելքը: Նախաձեռնությունն առաջ է քաշել Կոնգրեսում Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Ջան Լարսընը: -Մենք պետք է լուրջ քննարկում սկսենք: Մեր երկրի պատմության մեջ տեղի ունեցած 12 ամենաարյունալի հանցագործությունների կեսը տեղի է ունեցել վերջին 5 տարում: Եվ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ դրանք այլեւս չեն կրկնվի,- ասել է Լարսընը: Նա առաջարկում է խստացնել գնորդների ստուգումները եւ արգելել մի շարք ավտոմատ եւ ծայրաստիճան հզոր հրազենը:

Նրա նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Կաննեկտիկըտի, Կալիֆոռնիայի եւ Նյու-Յորքի դեմոկրատ կոնգրեսականներ Ռիչըրդ Բլումընտեյլը, Ջորջ Միլլըրն ու Քերըլայն Մաքքարթին:  Հիշեցնենք, որ վերջին անգամ հրազենի գնման եւ պահման օրենքները ԱՄՆ-ում խստացվել են 1994 թվականին: 2004-ին լրացել է կիսաավտոմատ զենքի որոշ տեսակների վաճառքի արգելքի ժամկետը:Զենքի վաճառքի կանոնների խստացման օգտին հանդես են եկել շատ քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ: Աստղերը ևս հանդես են եկել զենքի վաճառքն արգելելու պահանջով և վրդովմունք են արտահայտել իշխանությունների` այդ ոլորտում ունեցած բացթողումների դեմ։ Հրազենի ազատ վաճառքի դեմ է հանդես եկել նաև Նյու Յորքի քաղաքապետը:

Ինչպես նշում են լրատվամիջոցներն ու փորձագետները, զենքի ազատ առևտրի սահմանափակումը դժվարանում է ոչ միայն նրանով, որ կգնահատվի որպես ԱՄՆ Սահմանադրության խախտում, այլ նաև դրան խոչնդոտում է զենքի ազդեցիկ լոբբին: Read more

17 December 2012

Օբաման մերժում է, հանրապետականները ...

fiscal 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մերժել է կոնգրեսի պալատի ներկայացուցիչների խոսնակ Ջան Բեյնըրի առաջարկը` զիջումների գնալ`ճեղքվածքը կանխելու համար: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Բեյնըրը համաձայնել է միլիոնատերերի համար հարկերի բարձրացմանը`պայմանով, որ Օբաման կկրճատի մի շարք սոցիալական ծրագրերի ծախսերը: Ներկայումս դեմոկրատները եւ հանրապետականները ուսումնասիրում են ճեղքվածքից խուսափելու, բյուջեի կրճատման եւ 2013թ. բոլոր քաղաքացիների համար հարկերի բարձրացման հարցերը: Սպիտակ տունն ու հանրապետականները տեւական ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ բյուջետային ճգնաժամի հարցում: Հարկերի բարձրացումը պետք է մեխանիկորեն կատարվի, քանի որ 2013-ին կսպառվեն հարկային արտոնությունները, որոնք ներդրվել էին դեռ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի օրոք: Օբաման հանդես է գալիս միջին խավի համար դրանց երկարաձգման օգտին: Կոնգրեսի ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ տնտեսության աճի դանդաղ տեմպի պայմաններում հարկային արտոնությունները պետք է տարածվեն նաեւ հարուստների վրա, որոնք այդ կերպ հնարավորություն կունենան ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ինչը կօգնի լուծել գոյություն ունեցող գործազրկության հարցը: Սպիտակ տունը չի համաձայնել ընդունել Կոնգրեսի` միլիոնատերերի համար հարկերի մեծացման առաջարկը, որով նախատեսվում էր խուսափել բյուջեի նվազումից: Սպիտակ տունը կարծում է, որ հարկավոր է հարկերը բարձրացնել ոչ միայն միլիոնատերեր,ի այլև բոլոր այն ամերիկացիների համար, ովքեր վաստակում են տարեկան 250 հազար դոլարից ավել: Այսօր ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյները եւ նախագահ Օբաման դեմ առ դեմ հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, հանադիպումը տեւել է մոտ 45 րոպե, սա արդեն երորդ դեմ առ դեմ հանդիպումն է ութ օրվա ընթացքում, այդպես էլ համաձայնության չգալով կողմերը որոշել են բանակցությունները շարունակել Սուրբ ծննդյան տոներից հետո։  Read more

17 December 2012

Նաջարյանին փորձում են հանել

najar 4Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը հրապարային քննադատել է Լոս Անջելեսի շրջանային մետրոպոլիտենի տրանսպորտի վարչությունից իրեն հեռացնելու փորձերը: Նա դա ապօրինություն է համարել, ինչը սպառնում է խորհուրդը քաոսի վերածել: Նաջարյանն իր մեկնաբանություններն արել է տրանսպորտային վարչության առաջին նիստի ժամանակ: Այս ամիս նա բավականաչափ ձայներ չէր ստացել համապատասխան կոմիտեից, որը նշանակումներ է կատարում խորհրդում: Նաջարյանի համոզմամբ, դա կազմակերվել է այն պաշտոնյաների կողմից, ովքեր դժգոհ են նրա բացասական դիրքորոշումից` Փասադինայի ավտոստրադաներից մեկն ընդլայնելու վերաբերյալ:Նիստի ընթացքում Նաջարյանը կտրուկ քննդատության է ենթարկել տրանսպորտային վարչության անդամ եւ Դուարտեի քաղաքապետ Ջան Ֆրսանային եւ Ալհամբրայի քաղաքապետ Բարբրա Մեսինին այն բանի համար, որ փորձել են ճնշելել մյուս անդամների վրա, որ նրանք դեմ քվեարկեն Նաջարյանին:   Read more

17 December 2012

Ջան Քերրին կդառնա պետքարտուղար

carey 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է սենատըր Ջան Քերիին նշանակել պետքարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ Սպիտակ տան աղբյուրը չէր բացառել, որ Քերին կարող է նշանակվել պետքարտուղարի պաշտոնում:Քերիի մասին, որպես պետքարտուղարի հավանական թեկնածուի, սկսեց խոսվել այն ժամանակ, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը հայտարարեց, թե չի պատրաստվում պայքարել պետքարտուղարի պաշտոնի համար: Օբաման ափսոսանք էր հայտնել, որ Ռայսի թեկնածությունը բուռն բողոք էր առաջացրել հանրապետական սենատըրների շրջանում:Նշենք, որ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ջան Քերին հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ եւ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel