amga.tv

Switch to desktop Register Login

07 December 2012

Ձերբակալել են մետրոյի պատահարի մեղավորին

nycc 5Նյու Յորքի ոստիկանները ձերբակալել եւ սպանության մեղադրանք են առաջադրել 30-ամյա անտուն Նաիմ Դեւիսին, ով վիճել եւ մետրոյի գնացքի ռելսերի վրա էր հրել 58-ամյա Կի Սուկ Հանին: Միջադեպը տեղի էր ունեցել գնացքի ժամանումից հաշված րոպեներ առաջ, եւ Հանը մահացել էր: Դեւիսը հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե Հանն ինքն է հարձակվել իր վրա կառամատույցում, վիրավորել եւ քաշքշել, եւ ինքը ստիպված է եղել հրել կորեացուն: Դեւիսի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը անպաշտպան եւ խեղճ թափառաշրջիկ է, ով ԱՄՆ-ում է փրկվել իր հայրենի Սիրեա-Լեոնեում ընթացող պատերազմից: Ականատեսները, սակայն, պնդում են, որ հենց Դեւիսն է սկսել վեճը, իսկ հրելուց հետո սառնասրտորեն նայել, թե ինչպես է Հանը փորձում փրկվել գնացքից: Դեւիսն ի դեպ, վերջին երկու տարում չորս անգամ կալանավորվել է տարբեր հանցանքների համար: Նշենք, որ միջադեպը եւս մեկ սկանդալի պատճառ էր դարձել, որի մասին մենք պատմել ենք երեկ: The New York Post թերթը հրապարակել էր Ումար Աբբասիի արած լուսանկարները դեպքի վայրից եւ առաջին էջում նշել, թե Հանը փրկվելու շանս չուներ, մինչդեռ հասարակությունը պնդում է, որ եթե Աբբասին լուսանկարելու փոխարեն օգնության շտապեր տարաբախտին, միգուցե նա կփրկվեր: Read more

Վրաերթի է ենթարկել նախկին ընկերոջ մորը


girl 5Թեքսըս նահանգի բնակչուհին նախկին ընկերոջը 3 ամիս հետապնդելուց հետո վրաերթի է ենթարկել նրա մորը եւ թաքնվել դեպքի վայրից: Դեպքը տեղի է ունեցել Ասթըն քաղաքում: Տուժածը, ում անունը Լորի է, տանից դուրս է եկել, հանդիպել իր որդու նախկին ընկերուհուն՝ 22-ամյա էլիզաբեթ Մաքքլեյնին: Մաքքլեյնին նկատելով` Լորին մոտեցել է նրա մեքենայի պետհամարանիշը նայելու՝ այդ մասին ոստիկաններին հայտնելու համար: Այդ պահին աղջիկը` լայն ժպիտը դեմքին, հետադարձ ուղղությամբ վրաերթի է ենթարկել կնոջը: Կնոջը վրաերթի ենթարկելուց հետո էլիզըբեթը նախկին ընկերոջը ժպիտով հաղորդագրություն է ուղարկել` Ինչպե՞ս է կյանքը բովանդակությամբ: Կինը չի մահացել, սակայն լուրջ վնասվածքներ է ստացել: Read more

55 մլն դոլարի կոկաին

cocaa 5Ոստիկանության աշխատակիցները Ֆլորիդայում 55 միլիոն դոլար արժողությամբ կոկաինի խմբաքանակ են հայտնաբերել: Առափնյա պաշտպանության ծառայության աշխատակիցները Կընավերալ հրվանդանի մոտ նավ են գտել, որում 5 հազար փաունդ քաշով կոկաին է եղել: Ծառայության ներկայացուցչի խոսքով, նավը խութի էր հանդիպել եւ մնացել անշարժ վիճակում: Մաքսանենգներին հաջողվել է հեռանալ մոտորանավակով, իսկ թմրանյութը առրգավվել է: Թամփայի ոստիկանության եւ աեափնյա պաշտպանության ուղղաիթնռր են կանչվել թմրանյութն ափ տեղափոխելու համար: Հայտնի է, որ նավը Ֆլորիդա էր ժամանել Պուերտո-Ռիկոյից:   Read more

Չորս դեռահասներ փրկվել են

perk 4Գլենդորայում չորս դեռահասներ փրկվել են այսօր գիշերը, երբ նրանց մեքենան 200 ոտնաչափ բարձրությունից ընկել է ձորակը: Nissan Sentra մակնիշի մեքենան անցել է Glendora Mountain Road-ով մի քանի մղոն եւ գիշերը ժամը 00:30-ի սահմաններում գլորվել է ձորը: Մեքենայում գտնվողներից մեկին հաջողվել է դուրս գալ եւ օգնություն կանչել: Լոս Անջելեսի շրջանի հրշեջ ծառայության փոխանցմամբ, տուժածը եղել են 17-ից 19 տարեկան: Նրանք չորսն էլ լուրջ վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել Antelope Valley Hospital, որտեցի երկուսին ավելի ուշ տարել են Foothill Community Hospital: Բժիշկների գնահատմամբ, չորսի վիճակն էլ կայուն ծանր է, սակայն նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որն է աղետի պատճառը, ոստիկանությունը հետաքննություն է սկսել:   Read more

Վաշինգտոն նահանգում օրինականացվում է մարիխուանան

morejuana 5Վաշինգտըն նահանգում դեկտեմբերի 6-ից օրինականացվում է մարիխուանան՝ միայն սպառողների անձնական օգտագործման համար։ Համապատասխան օրենքն ընդունվել էր նոյեմբերին։ Մինչդեռ, հանրային վայրերում մարիխուանա ծխելը նահանգում նախկինի պես մնում է օրենքից դուրս: Բացի այդ՝ դեռ մեկ տարի մարիխուանան հնարավոր չի լինելու ձեռք բերել օրինական ճանապարհով, իսկ դրանից հետո կվաճառվեն մասնագիտացված խանութներում` առանց բժշկի բաղադրատոմսի: Համաձայն տնտեսագետների կանխատեսումների՝ թեթեւ թմրանյութի վաճառքից ստացվող հարկերը Վաշինգտոնին տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար կապահովեն։ Միաժամանակ՝ դաշնային կառավարությունն ունի մարիխուանայի ազատ վաճառքը Վաշինգտոնի տարածքում արգելափակելու հնարավորություն։ Դեկտեմբերի 6-ին Վաշինգտոնում նաեւ ուժի մեջ է մտնում միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքը։ Միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքն անցյալ տարի ընդունվել էր նահանգի Օրենսդիր ժողովի կողմից, այնուհետեւ հարցը դրվել էր համընդհանուր հանրաքվեի: Միասեռ ամուսնություններն ընդունվում են Նյու Յորք, Կանեկտիկըտ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմանտ նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում: Read more

Հոլիվուդում ոստիկանը կրակել է կասկածյալի վրա

polll 5Ոստիկանությունը հետաքննություն է սկսել իրավապահների կողմից կասկածյալին գնդակահարելու փաստով: Միջադեպը տեղի է ունեցել 1800 Whitley Avenue հասցեում, Հալիվուդ-բուլվարի եւ Ֆրենկլին-ավենյուի մերձակայքում, այսօր առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում: Ոստիկաններն ահազանգ են ստացել, որ տան առաջին հարկում դանակով զինված անձ կա: Ոստիկանները ժամանել են դեպքի վայր եւ կրակոցներ են հնչել: Հարեւանները պատմել են 4 կամ 5 կրակոցի մասին: Կասկածյալը վիրավորվել է: Դեպքի վայր նաեւ փրկարարներն են ժամանել, սակայն հիվանդանոց ոչ ոքի չեն տեղափոխել, առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, բացի այն, որ ոստիկաններից որեւէ մեկը չի տուժել: Read more

Ոստիկանությունը որոնում է վարորդին

santaa 5Սանտա-Անայի ոստիկանությունը որոնում է վարորդին, ով իր մեքենայով վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջնակին եւ փապուստի դիմել դեպքի վայրից: Միջադեպը տեղի է ունեցել Բըրչ փողոցում, նախօրեին երեկոյան: Աղջիկը, ում անունը Էվելին Սանչես է, վազել է փողոցում, երբ մեքենան հարվածել է նրան: Մուգ Toyota 4Runner մակնիշի մեքենան հարվածել եւ մոտ 30 ոտնաչափ տարել է երեխային, ապա փախել է վթարի վայրից: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ նա լուրջ կոտրվածքներ է ստացել, սակայն այժմ գտնվում է կայուն վիճակում: Ոստիկանությունը դիմել է թաղամասի բնակչությանը` տեղեկություններ ունենալու դեպքում անպայման ոստիկանություն զանգելու խնդրանքով:   Read more

Նախկին նախագահներին ցմահ պաշտպանություն կտրվի

pres 5ԱՄՆ նախկին նախագահներն ու նրանց կանայք պետք է օգտվեն Գաղտնի ծառայության կողմից ցմահ պաշտպանության իրավունքից: Այս մասին օրինագիծը չորեքշաբթի արժանացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի աջակցությանը

Նման օրենք արդեն գոյություն ունեցել է ԱՄՆ-ում, սակայն այնուհետեւ որոշում է ընդունվել հրաժարվել դրանից: 1997թ. հունվարի մեկից հետո ընտրված պետության ղեկավարների վրա այն արդեն չի տարածվել, իսկ պաշտոնից հեռացած նախագահներն ապահովվել են 10 տարվա անվտանգությամբ: Արդյունքում առաջ է եկել անոմալ իրավիճակ, երբ Բարբրա Բուշին պահպանում են ցմահ, իսկ նրա որդու՝ Ջորջ Բուշ կրտսերի վրա դա արդեն չի տարածվում: -Մենք չպետք է սպասենք, թե երբ ողբերգություն տեղի կունենա՝ կասեցնելու գործող սահմանափակումները,- ասել է համահեղինակ դեմոկրատ Ռաբըրտ Սքաթը: Նրան աջակցել է հանրապետական Տրեյ Գաուդին, ով ասել է. -Երբ խոսքը երկրի շահերին ծառայած մարդկանց անվտանգությունը ցմահ ապահովելու մասին է, ապա դա մեծ շքեղություն չէRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version