A+ A A-

06 December 2012

Ներկայացուցիչների պալատն ընդդեմ Գրին քարտի

grrr 7ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Green Card ամենամյա վիճակախաղի վերացմանը։  Տվյալ միգրացիոն վիզաները կտրամադրեն ԱՄՆ-ի բուհերում բնական, ճշգրիտ եւ տեխնիկական գիտությունների ոլորտներում բակալավրի աստիճան ստացած արտասահմանցի ուսանողներին։ Օրինագիծն ընդունվել է 245 կողմ ձայնով: Green Card-ի վերացման հիմնական պատճառը տվյալ վիզայի աննպատակահարմարությունն է՝ պետության սոցիալական ընդհանուր լարվածության ֆոնինՄիգրանտներն ամերիկյան հինգ նահանգներում լուրջ  խնդիրներ են հարուցել: Այդուհանդերձ, փորձագետները կարծում են, որ Սենատը չի ընդունի օրինագիծը, քանի որ դեմոկրատներն ավանդաբար ավելի բարյացկամ են ներգաղթյալների նկատմամբ: Green Card-ը անձի ինքնությունը հաստատող վկայական է կամ այսպես կոչված նույնականացման քարտ, որը հաստատում է ԱՄՆ-ի քաղաքացի չհանդիսացող, սակայն ԱՄՆ-ի տարածքոմ ապրող մարդու կեցություն իրավունքըRead more

ՆԱՏՕ-ն Թուրքիայում հրթիռներ է տեղադրելու

naato 9ՆԱՏՕ-ն Բրյուսելում կայացած խորհրդի նիստի արդյունքներով ընդունել է թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռային համալիրներ տեղակայելու Թուրքիայի պահանջը: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ հրթիռները չեն օգտագործվելու ոչ թռիչքային գոտի ստեղծելու կամ հարձակողական գործողություններ իրականացնելու նպատակով: Հրթիռային համալիրը Թուրքիային կտրամադրեն ԱՄՆ-ն, Գերմանիան եւ Նիդեռլանդները: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելեի խոսքով` Սիրիայի սահմանին հրթիռային համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել դաշինքի անդամ երկրներին: Ռասմուսենի խոսքով` ՆԱՏՕ-ին անհանգստացնում է, որ Սիրիան կարող է միջուկային զենք կիրառել: Հատկապես վերջին օրերին թե´ թուրքական, թե´ միջազգային մամուլում շրջանառվում է այն լուրը, թե Սիրիան հնարավոր է` քիմիական զենք օգտագործի: Ռասմուսենը հստակեցրել է նաեւ հրթիռային համակարգերի տեղակայման ժամկետը` նշելովոր  առաջիկա շաբաթների ընթացքում այն արդեն իսկ տեղակայված կլինի թուրք-սիրիական սահմանին: Anadolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում է, որ հրթիռները կտեղակայվեն 3-5 շաբաթվա ընթացքում: Read more

Դաժան սպանության կատարողներին ձերբակալել են

home 9Լոս Անջելեսի ոստիկանական վարչության աշխատակիցները ձերբակալել են չորս կասկածյալների, որոնք Նորթրիջում սպանել էին երկու կնոջ եւ երկու տղամարդու: Նրանց դիակները հայտնաբերվել էր 17400 Devonshire Street հասցեում, կիրակի առավոտյան: Տանտերերը իրենց սենյակները վարձով էին տալիս եւ ոստիկանները կասկածներ ունեին, որ մարդասպանները հենց վարձակալներից են եղել: Լոս Անջելեսի ոստիկանության ղեկավար Չառլի Բեքն այսօր հայտնել է, որ մարդասպանության կասկածանքով ձերբակալվել են Լոս Անջելեսի 31-ամյա բնակիչ Կա Փասասուկը, Գլենդելի 30-ամյա բնակիչ Հավըրդ Ալկանտարան, 30-ամյա Դաննա Ռաբուլանն ու Քրիստինա Նիլը Լոս Անջելեսից: Փասասուքին ձերբակալել են անմիջական սպանության համար, մյուս երեքին` հանցագործին աջակցելու: Ալկանտարային նաեւ գողության մեղադրանք է առաջադրվել: Հանցագործներին ձերբակալելու գործին աջակցել են նաեւ Նեւադայի Լաս Վեգըս եւ Հենդերսըն քաղաքների ոստիկանները: Չորս հանցագործներն էլ գտնվում են Քլարկ շրջանի բանտում եւ առաջիկայում կարտաքսվեն Լոս Անջելես:   Read more

Արտահոսք գործարանում

arta 7Կալիֆորնիայի Ատվոտեր քաղաքում, աղբի վերամշակման գործարանում պայթյուն է եղել, որի հետեւանքով մոտ 100 գալլոն ամմիակ է արտահոսել օդ: Կալիֆորնիայի անտառների եւ հրշեջ ծառայությունը ահազանգը ստացել է երեկ, երեկոյան, ժամը 7-ի սահմաններում: Միջադեպի արդյունքում գործարանի աշխատակիցները չեն տուժել, հայտնել է ծառայության ներկայացուցիչ Դենիել Բըրլենթը: Մըրսեդ շրջանի շերիֆի աշխատակիցները տարհանել են մերձակա բնակավայրերը եւ տարհանվածների համար կենտրոն բացել: 25 անձ հայտնել է, որ առողջական խնդիրներ են ունեցել, սակայն բժիշկները ստուգել են նրանց եւ կասկածելի ոչինչ չեն հայտնաբերել: Դեպքից մոտ երեք ժամ անց մասնագետներին հաջողվել է փակել արտահոսքն ու թույլատրել բնակիչներին վերադառնալ իրենց տները: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, որին մանսակցում են նաեւ թունավոր նյութերի դեմ պայքարի բաժինը:   Read more

New York Post-ը հայտնվել է սկանդալի մեջ

newyork 5Նյու Յորքում նոր սկանդալ է հասունացել այն բանից հետո, երբ New York Post-ի լուսանկարիչը նկարել է ռելսերի վրա ընկած տարեց տղամարդուն՝ նրան օգնություն ցուցաբերելու փոխարեն: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին` Մանհեթենի մետրոյի կայարանում: Քուինսի բնակիչ Կի Սուկ Հանը վիճել է ալկոհոլ օգտագործած մի տղամարդու հետ, որին վիճաբանության ընթացքում հրել է դեպի ռելսերը: 58-ամյա տղամարդը փորձել է դուրս գալ հարթակի վրա, սակայն առանց կողմնակի օգնության չի կարողացել: Վեճին ականատես է եղել մի քանի մարդ, այդ թվում՝ New York Post թերթի լուսանկարիչ Ումար Աբբասին: Մարդուն օգնության ձեռք մեկնելու փոխարեն` լուսանկարիչը սենսացիայի հետեւից ընկած` որոշել է լուսանկարներ անել՝ անտեսելով մոտեցող գնացքը: Դրա հետեւանքով Կի Սուկ Հանը զոհվել է` մնալով գնացքի տակ: Սկանդալը հասունացել է այն բանից հետո, երբ տղամարդու մահը պատկերող լուսանկարները հայտնվել են New York Post-ի համարի առաջին էջում: Ընթերցողներին ոչ միայն վրդովեցրել էր լուսանկարչի վարքը, որի անգործությունը դարձել էր տղամարդու մահվան պատճառ, այլեւ հենց արված լուսանկարների հրապարակումը ու դրանց մեկնաբանությունը: Պարբերականը դրանք սենսացիոն էր որակել, իսկ տղամարդուն՝ դատապարտված: Համացանցում արդեն հնչում են թերթը բոյկոտելու կոչեր:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel