A+ A A-

03 December 2012

Օբաման քննադատել է հանրապետականներին

obkhar 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ քննադատել է օրենսդիրներին՝ բյուջետային քաղաքականության հարցում փոխհամաձայնության չգալու համար: Ամերիկյան քաղաքներով ուղեւորության ընթացքում նա հանրապետականներին կրկին նախազգուշացրել է այն մասին, որ ֆիսկալ անդունդը, որին կարող է հանգեցնել անհամաձայնությունը, կհարվածի յուրաքանչյուր ամերիկացու ընտանիքին: -Եթե Կոնգրեսը ոչ մի բան չձեռնարկի, ապա հաջորդ տարվա հունվարի 1-ից հարկերն ամեն ամերիկյան ընտանիքում կբարձրանան ինքնաբերաբար,- նկատել է Օբաման՝ հանդես գալով Փենսիլվանիայի խաղալիքների ֆաբրիկայի աշխատակիցների առաջ: Հիշեցնենք, որ դեմոկրատների ու հանրապետականների միջեւ տարաձայնությունները վերաբերում են երկրում հարկման կազմակերպմանը: ԱՄՆ նախագահը դեմոկրատների աջակցությամբ պնդում է չեղյալ հայտարարել դեռ Ջորջ Բուշ-Կրտսերի ժամանակ սահմանված հարկային արտոնությունները ու տարեկան 250 հազար դոլարից բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար դրույքների բարձրացումները: Սակայն հանրապետականները պնդում են, որ ծրագիրը պետք է շարունակվի, քանի որ այն գործոնն է, որը խթանում է ԱՄՆ-ում առանցքային խնդիրներից մեկի` գործազրկության դեմ պայքարը:   Read more

03 December 2012

ԱՄՆ-ում կարող են փոխել մեկ դոլարանոցները

metaradr 4ԱՄՆ Կոնգրեսը դիտարկում է մեկ դոլարանոց թղթադրամները մետաղադրամներով փոխարինելու հնարավորությունը։ Associated Press-ի փոխանցմամբ, աուդիտորները կարծում են, որ դա ԱՄՆ իշխանություններին հնարավորություն կտա 30 տարվա ընթացքում խնայել 4.4 միլիարդ դոլար: Վերջին հինգ տարիների ընթացքում ԱՄՆ-ի դրամային պալատը թողարկել է 2.4 միլիարդ դոլար արժողությամբ 1 դոլարանոց մետաղադրամներ: Սակայն այդ մետաղադրամների մեծ մասը պահվում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում, իսկ դրանց արտադրությունը դադարեցվել է մեկ տարի առաջ: Ենթադրվում է, որ այժմ մետաղադրամներ արտադրելիս կկիրառվեն ավելի էժան մետաղներ, ինչպես օրինակ՝ պողպատ, ալյումին, ցինկ: Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները դիտարկում են ամբողջությամբ մետաղադրամներին անցնելու հնարավորությունը: Սակայն դա եւս պահանջում է մեծ ծախսեր, քանի որ անհրաժեշտ է ձեռ բերել նոր սարքավորումներ: Թղթադրամն անհրաժեշտ է փոխել ամեն 4-5 տարին մեկ, իսկ մետաղադրամը շրջանառության մեջ կարող է գտնվել առնվազն 30 տարի:   Read more

03 December 2012

Քննարկում են ֆինանսական փակուղին

joeb 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի բանագնացները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդների հետ, որոնք նվիրված են եղել կառավարական ֆինանսական մեծածավալ խնդիրների լուծման համար սահմանված վերջնաժամկետին, սակայն բանակցությունները դեռեւս հնարավոր չի եղել դուրս բերել փակուղուց: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները զրույց է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Բեյների հետ, որի ընթացքում քննարկվել է 2013 թվականի հունվարի 1-ին 600 միլիարդ դոլար ծավալով պետական ծախսերի կրճատման եւ հարկադրույքների ավելացմանն ուղղված միջոցառումների՝ ֆինանսական ժայռի վրա հասնելու հնարավորությունը: Բեյները որեւէ առաջընթաց գրանցելու մասին չի հայտնել՝ ասելով, որ Սպիտակ տան եւ Ներկայացուցիչների պալատի միջեւ վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված բանակցությունները շոշափելի որեւէ արդյունքի չեն բերել: Read more

03 December 2012

Պենտագոնը մտադիր է ստեղծել իր սեփական հետախուզական ծառայությունը

eng 6Պենտագոնը սկսել է բարեփոխումներ իրականացնել ԱՄՆ ռազմական հետախուզությունում, այդ թվում՝ դիտարկելով արտերկրում աշխատակիցների թվի ընդլայնման հարցը: Աաջիկա 5 տարիներին պաշտպանության նախարարության հետախուզական վարչության օպերատիվ աշխատակիցների թիվը, որոնք կաշխատեն այլ երկրներում, ծրագրվում է հասցնել 1600-ի: Այժմ նրանք թիվը 500 է: Համաձայն հաստատված պլանների՝ 2018-ին նրանց թիվը կհասցվի 800-ից 1000-ի: Բացի այդ, Պենտագոնը պատրաստվում է ապահովել արտերկրի աշխատակիցների սերտ համագործակցությունը CIA-ի և ԱՄՆ զինուժի հատուկ օպերացիաների հրամանատարության հետ: Աշխատակիցները առաջիկա 5 տարիներին կզբաղվեն Աֆրիկայում զինված իսլամիստական խմբավորումներին հետևելով, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից այլ պետություններին զենքի մատակարարումների և Չինաստանի զինված ուժերի արդիականացման ուսումնասիրմամբRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel