A+ A A-

08 November 2012

Փախած կոկորդիլոսին բռնեցին

croco 4 Կոկորդիլոսը, որը հույս ուներ ազատ ու հանգիստ կյանք վարել Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ-Լախիա քաղաքամերձ ջրանցքում, որտեղ հաստատվել էր տեղի կենդանաբանական այգուց փախչելուց հետո, բռնվել է ոստիկանների կողմից, ու հիմա պետք է վերադառնա զվարճանքների այգու լողավազան: Բիսսան անունով կոկորդիլոսը երկու տարի հարձակվում էր ֆերմերների անասունների վրա՝ մինչեւ վնասազերծվեց իրավապահների կողմից։ Գազայի հատվածի ներքին գործերի վարչության փոխանցմամբ, 2010 թ. անհետացած կոկորդիլոսը բնակվում էր կոյուղատարի մեջ, որը 2008-2009 թթ. ռմբակոծությունից հետո բարձիթողի վիճակում էր: Այդ ժամանակից ի վեր կոկորդիլոսը հարձակվում էր անասունների հոտի վրա, իր տեսքով սարսափահար անում մարդկանց: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ կենդանին կարողանում էր հաջող շրջանցել թե բնակիչների, թե ոստիկանների թակարդները, սակայն բնակիչների համբերությունը հատել է, եւ նրանք իրավապահների օգնությամբ հատուկ գործողություն են իրականացրել գիշատչին գտնելու համար: Read more

ՄԱԿ-ում բարձրացրել են Ադրբեջանի այլատյացության հարցը

makkk 5Դեռեւս չեն սպիացել Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում: Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն, ինչը հետեւանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության:   Read more

հրապարակվել է ավազակի լուսանկարները

avazak 5FBI-ը հրապարակել է Հուսահատ ավազակ մականունը ստացած հանցագործի լուսանկարները եւ դիմել է բնակչությանը` տեղեկություն հայցելով: Ոստիկանության տվյալներով, տղամարդը մեղսակից է առնվազն յոթ կողոպուտների մեջ` վերջին երեք ամիսների ընթացքում: Օգոստոսի 8-ին նա կողոպտել է Չինոյում, US Bank-ի մասնաճնյուղը, իսկ վերջինը Լա Հաբրայում` Bank of the West մասնաճյուղը` հոկտեմբերի 5-ին: Նա կողոպուտներ է իրականացրել Օրընջ կամ Ինլենդ Էմփայր շրջաններում: Ականատեսների վկայությամբ, կասկածյալը մտնում էր բանկ եւ գումար պահանջում: Նա նշել է, թե իր մոտ զենք կա, սակայն երբեք ցույց չի տվել: Ըստ նկարագրության, նա 40-ից 50 տարեկան, մոտ 6 ոտնաչափ եւ 200 փաուդն քաշով սպիտակամորթ է, սովորաբար կրել է բեյսբոլի գլխարկ եւ թենիսի շորտեր: Desperate Bandit-ի մասին տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել 911 համարինRead more

Նոր մանրամասներ Ֆրեզնոյի սպանությունից

fress 7 Ֆրեզնոյի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել երեկ թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած սպանությունից: Ֆրեզնոյի ոստիկանապետ Ջերրի Դայըրի խոսքով, Valley Proteins ընկերության աշխատակիցը կրակ է բացել աշխատանքի վայրում` սպանելով երկու եւ վիրավորելով եւս երկու մարդու, իսկ հետո կրակել է ինքն իր գլխին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակողին` 42-ամյա Լոուրընս Ջոնզին հայտնաբերել են ընկերության շենքից դուրս` գլխին հրազենային վնասվածքով: Այնտեղ հայտնաբերվել է նաեւ 32-ամյա կին, ով վիրավորվել է մեջքի ներքեւի հատվածում: Շինության ներսում ոստիկանները հայտնաբերել են եւս երեքին` երկու վիրավոր տղամարդկանց եւ մեկ սպանվածի: Հետագայում մահացել են վիրավորներից եւս երկուսը: Ոստիկանապետի խոսքով, Լոուրընս Ջոնզը պայմանական ազատության մեջ է գտնվել եւ Apple Valley Farms ընկերությունում աշխատել է ընդամենը 14 ամիս: Նա հարուստ քրեական անցյալ է ունեցել: Ոստիկաններին դեռեւս չի հաջողվել պարզել , թե ինչն է Ջոնզին դրդել նման քայլի դիմել: Աշխատակիցների պատմելով, Ջոնզը աշխատանքի է եկել առավոտյան ժամը 5-ին, իսկ ժամը 8:30-ի սահմաններում հանել է ատրճանակն ու կրակել: Valley Proteins ընկերությունը կեր է արտադրում տնային կենդանիների համար: Միջադեպին ականատես են դարձել մոտ 30 մարդ: Այդ օրը ընկերությունում եղել է 62 մարդ: Զոհվածների անունները չեն հաղորդվում: Read more

Երկու նահանգում օրինականացվեց մարիխուանան

morj 5ԱՄՆ-ում մի քանի նահանգներ քվեարկել են մարիխուանայի օրինականացման համար: Վաշինգտոն եւ Կոլորադո նահանգներն առաջինն են հաստատել կանեփի օրինականացումը, այդ նահանգների բնակիչները նոյեմբերի 6-ին կողմ են քվեարկել մարիխուանայի վաճառքի եւ օգտագործման օրինականացմանը: Նոր օրենքը 21 տարեկանից բարձր անձանց թույլ է տալիս մեկ ունցիա մարիխուանա ձեռք բերել վաճառքի հատուկ կետերում անձնական օգտագործման նպատակով: Բացի այդ, քաղաքացիներին թույլ է տրվել մինչեւ 6 թուփ աճեցնել սեփական տանը: Քվեարկություն է անցկացվել նաեւ Օրեգըն, Մասաչուսեթս, Արքանզա նահանգներում, որտեղ սակայն օրինագիծը չի անցել: Մասաչուսեթսում քվեարկել են բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառման օգտին: Միեւնույն ժամանակ, Մեն նահանգի բնակիչները քվեարկել են միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին: Ավելի վաղ դա թույլատրված էր ամերիկյան վեց նահանգներում, սակայն բոլոր դեպքերում այդ որոշումն ընդունվել էր օրենսդրորեն, այլ ոչ թե քվեարկության ճանապարհով: Բացի այդ, երեքշաբթի մի շարք նահանգներում քվեարկել են մահապատժի վերացման համար: Քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն: Ներկա պահին ԱՄՆ-ի 17 նահանգներ հրաժարվել են մահապատժից, սակայն միայն Օրեգոնում է դա տեղի ունեցել քվեարկության արդյունքով: Read more

Բարաք Օբաման վերընտրվեց

obbb 5Միացյալ Նահանգները ընտրեց իր նախագահին: Ավելի ճիշտ վերընտրեց: Բարաք Հուսեյն Օբաման եւս չորս տարով կշարունակի պաշտոնավարել ԱՄՆ նախագահի պաշտոնում: Այս պահի դրությամբ, հայտնի են 48 նահանգների եւ Կոլումբիա շրջանի արդյունքները: Դեռ չեն ստացվել միայն Ֆլորիդայի արդյունքները, սակայն արդեն իսկ պարզ է, որ Օբաման հաղթել է: 538 ընտրողներից առնվազն 303-ը իրենց քվեն տվել են Օբամային: Վերջինիս մրցակիցը` Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, հանրապետական թեկնածու Միթ Ռամնին ունի 206 քվե: Ընդ որում, Ռամնին հաղթանակ է տարել 24 նահանգներում, Օբաման` 25, սակայն վերջինիս ձայն են տվել առավել շատ ընտրողներ ունեցող նահանգները, մասնավորապես` Կալիֆոռնիայի 55 ընտրողները: Միթ Ռամնիի շտաբը Բասթընում արցունքներով է ընդունել իրենց թեկնածուի պարտության լուրը, Ռամնին ընդունել է իր պարտությունը: Նա զանգահարել է նախագահ Օբամային եւ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ: Ռամնին նաեւ հույս է հայտնել, որ Օբաման կարող է լուծել ԱՄՆ-ի առջեւ ծառացած բարդ խնդիրները: Բասթընի իր շտաբի հարթակից ելույթ ունենալով՝ Ռամնին հայտնել է, որ հատուկ շնորհավորանքի են արժանի Օբամային սատարողները, այդ թվում՝ նրա կին Միշելը եւ դուստրերը: -Սա մեծ մարտահրավեր է: Աղոթում եմ, որ նախագահն ազգի ղեկավարման գործում հաջողությունների հասնի,- ասել է հանրապետական թեկնածուն: Բարաք Օբաման նախքան արդյունքները հայտնելը ելույթի երկու տեքստ էր գրել, բայց բարեբախտաբար կարդացել է հաղթանակի համար գրած տեքստը` Չիկագոյի շտաբից: -Եւս չորս տարի,- վանկարկել է բազմությունը, իսկ Օբաման ասել է. -Դուք եք ձեւավորում այս երկրի ոգին, ոգին, որը երկիրը բարձրացրեց խորքերից: Երկիր, որը մարմնավորում է յուրաքանչյուրի երազանքները: Մենք միասնական երկիր ենք: Սրտի խորքում մենք գիտենք, որ լավագույնն առջեւում է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր քվեարկողին: Հատկապես նրանց, ով դա արել է առաջին անգամ: Օբաման պատմել է նաեւ, որ Միթ Ռամնիին եւ Փոլ Ռայանին շնորհավորել է կատարած աշխատանքի համար: Օբաման ելույթում առանձին հիշատակել է իր ընտանիքի անդամներին.  -Միշել, ես երբեք քեզ այնպես չեմ սիրել, ինչպես հիմա: Հպարտանում եմ քեզնով, ամբողջ երկիրն է հպարտանում: Դուստրերս, դուք մեծացաք, մինչ ես նախագահ էի, դուք ձեր մոր նման ուժեղ եւ գեղեցիկ եք, – նշել է Օբաման եւ ամփոփել- ԱՄՆ-ի համար լավագույնն առջեւում է: Շնորհակալություն, Ամերիկա, Աստված օրհնի քեզ: Նախագահի կողմնակիցները ԱՄՆ տարբեր քաղաքներում մեծ տոնակատարություններով են ընդունել նրա հաղթանակըRead more

Կալիֆոռնիացիները դեմ քվեարկեցին մահապատժի վերացմանը


prrr 3Կալիֆոռնիայի բնակիչները դեմ են քվեարկել մահապատժի վերացման մասին օրինագծին առաջարկութուն 34-ին, որը ենթադրում էր մահապատիժը փոխարինել ցմահ բանտարկությամբ՝ առանց պայմանական-վաղաժամ ազատ արձակման իրավունքի: Նախագծին դեմ է քվեարկել ընտրողների 53.6 տոկոսը, իսկ կողմ՝ 46.4 տոկոսը: Ներկա պահին մահապատիժը շարունակում է մնալ պատժի առավելագույն ձեւ ԱՄՆ-ի 50 նահանգներից 33-ում: Հիշեցնենք, որ ապրիլ ամսին մահապատժից հրաժարվել է Կանեկտիկըտ նահանգը, որը պատժի առավելագույն չափ է սահմանում ցմահ բանտարկությունը՝ առանց դատավճիռը վերանայելու հնարավորության: Կալիֆորնիայի ընտրողները մերժել են առաջարկություն 38, եկամտային հարկի բարձրացումը, որը կբերեր միլիարդավոր դոլարներ տարեկան, հանրակրթական դպրոցների համար։ Նահանգաբետ Ջերի Բրաունի հարկային առաջարկություն 30-ը հաղթել է: հարկային բարձրացումից կամ էլ նոր հարկային եկամուտներից $6 մլրդ. կհատկացվի դպրոցներին, քոլեջներին եւ համալսարաններին կրճատումները կանխելու համար։ Առաջարկություն 37-ը պիտակների տեղադրումը գենետիկորեն ձեւափոխված սնունդների վրա պարտվեց, եթե հաղթեր առաջարկ 37-ը, Կալիֆորնիան կլիներ առաջին նահանգը։   Read more

Կոնգրեսում ուժերի հարաբերակցությունը չփոխվեց

ssentt 4Երեկ կայացած համապետական ընտրությունների արդյունքում հանրապետականները կպահպանեն վերահսկողությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ-ի Սենատը: Ընտրությունների ընթացքում վճռվում էր Ներկայացուցիչների պալատի 435 տեղերը, եւ Սենատի 100 հոգանոց կազմից 33-ի բախտը: Դեմոկրատներին հաջողվել է եւս երեք տեղ գրավել Սենատում, եւ այժմ նրանց խմբակցությունն ունի 53 անդամ, հանրապետականներին բաժին է հասել 43-ը, եւս մեկն անցել է անկախ սենատորի: Դեմոկրատները կարեւոր հաղթանակներ են տարել Մասաչուսեթսում, Վըրջինիայում եւ Օհայոյում, իսկ Ինդիանայում Ջոզեֆ Դանըլին հաղթել է սկանդալային Ռիչըրդ Մըրդաքին: Դեմոկրատներն Ներկայացուցիչների պալատում ունեն 185 մանդատ, իսկ հանրապետականներն ապահովել են անհրաժեշտ 233 մանդատը, եւս 17 տեղերի հարցը դեռեւս չի պարզվել, սակայն հանրապետականներին հաջողվել է պահպանել մեծամասնությունը: Դեմոկրատները նոր ընտրությունների արդյունքում ունեն 17 նահանգապետ, հանրապետականները` 30, եւս երկուսի ճակատագիրը դեռ անորոշ է:   Read more

Կալիֆոռնիայում ընտրությունների արդյունքները

 cavot 4Երեկ ընտրությունների օր էր ողջ Կալիֆոռնիայի համար: Կալիֆոռնիայի բնակիչներն ընտրում էին սենատոր, Ներկայացուցիչների պալատի անդամներ, նահանգի օրենսդիր մարմնի անդամներ եւ գլխավոր դատախազ: Ձայների 61,4 տոկոսով սենատորի աթոռը բաժին է հասել Դայեն Ֆայնսթայնին: Ներկայացուցիչների պալատի անդամ են ընտրվել`ՄքՔարթին, Քափփսը, Չուն, Ադըմ Շիֆը, Ջո Բաքան, Էդ Ռոյսը եւ այլոք: Ադըմ Շիֆը ջախջախիչ պարտության է մատնել Ֆիլ Ջեներջանին` ստանալով ընտրողների 76 տոկոսի քվեն: Թիվ 30 ընտրատարածքում Բրեդ Շըրմընը հաղթանակ է տարել մեկ այլ հայամետ գործչի` Հաուվըրդ Բըրմընի նկատմամբ: Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնի ընտրություններում թիվ 43 ընտրատարածքում Գրեգ Գրիգորյանը պարտություն է կրել Մայք Գատտոյից, իսկ 46-ում հաղթանակ է տարել Ադրին Նազարյանը: Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի ընտրություններում ձայների 55 տոկոսով հաղթանակ է տարել դեմոկրատ Ջեքի Լեյսին, իսկ նրա մրցակիցը` Ալըն Ջեքսընը ստացել է միայն 45 տոկոս քվե: Ի դեպ, Նեւադայում առաջադրված Դեննի Թարքանյանը պարտություն է կրել իր մրցակից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel