A+ A A-

06 November 2012

Սենդիից տուժածներին օգնելու համերգը 23 մլն է հավաքել

redc 5NBC հեռուստաընկերության կազմակերպած բարեգործական Սենդի փոթորիկ. միավորվում ենք կարգախոսով համերգը, որի նպատակն էր միջոցներ հավաքել Կարմիր Խաչի հիմնադրամի համար, հավաքել է 23 մլն դոլար: Հիմնադրամը համակարգում է փոթորիկից տուժած միլիոնավոր մարդկանց օգնությունը, ներառյալ ժամանակավոր բնակության վայրի, սննդի, բժշկական եւ հոգեբանական օգնության տրամադրում։ Համերգը հեռարձակվել է ուղիղ եթերում ԱՄՆ խոշորագույն հեռուստաընկերությունների կողմից։ -Մենք անչափ շնորհակալ ենք եւ զգացված տուժածներին նկատմամբ աջակցության ցուցաբերմամբ։ Հավաքվել է 23 մլն դոլար, եւ այս արտառոց արդյունքը ցույց է տալիս, թե ինչպես կարող են քաղաքացիները միավորվել դժբախտության ժամանակ,- ասել է Կարմիր Խաչի մարքեթինգի բաժնի ղեկավար Պեգի Դաերը։ Համերգին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպես Ջան Բոն Ջովին, Քրիստինա Ագիլերան, Բիլի Ջոելը, Սթինգը եւ այլ աստղեր:  Read more

Պուերտո-Ռիկոն կարող է դառնալ 51-րդ նահանգ

puerto 4Պուերտոռիկացիներին արդեն վաղուց պառակտում է ԱՄՆ-ի եւ իրենց երկրի տարածքային կարգավիճակի հարցը: Reuters-ի փոխանցմամբ, նոյեմբերի 6-ին Պուերտո Ռիկոյում կայանալու է հանրաքվե, որի արդյունքներով որոշվելու է՝ արդյո՞ք այդ երկիրը կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը: Կղզու կարգավիճակի հարցը գերիշխող է Պուերտո Ռիկոյի քաղաքականության մեջ: Պուերտո Ռիկոն այժմ ԱՄՆ-ի տիրույթն է, սակայն ունի անկախորեն միացած համագործակցության կարգավիճակ: Այժմ պուերտոռիկացիները համարվում են ԱՄՆ-ի քաղաքացիներ, սակայն նրանք չեն կարող քվեարկել: 4 մլն բնակիչ ունեցող Պուերտո Ռիկոյում հանրաքվեն կանցկացվի 2 հարցով: Այո/ոչ հարցումից բացի, հարց կտրվի՝ արդյո՞ք Պուերտո Ռիկոն պետք է անկախանա, որպես նահանգ մտնի ԱՄՆ-ի կա՞զմ, թե՞ այդ երկրի հետ իր կապերով ինքնիշխան պետություն դառնա: ԱՄՆ-ն Պուերտո Ռիկոն որպես տարածք գրավել էր Իսպանիայից 1898-ի պատերազմից հետո: Read more

Քարոզարշավը ավարտվում է

obaclent 5ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթընը նախօրեին նախագահ Բարաք Օբամային ուղեկցել է իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ: Նախընտրական միջոցառումների ժամանակ բազմաթիվ ելույթների արդյունքում Քլինթոնի ձայնը կտրվել է: -Ես բառացիորեն իմ ձայնը տվել եմ մեր նախագահին,- հումորով նշել է Քլինթոնը: Վըրջինիա նահանգի Բրիսթոլ քաղաքում ավելի քան 24 հազար մարդ էր հավաքվել բաց երկնքի տակ, որպեսզի լսեին ներկայիս եւ նախկին նախագահներին

Միթ Ռամնիի շտաբն էլ անցել է բուռն հակաքարոզչության: Շտաբը հեռախոսային գովազդում զգուշացրել է ամերիկացի քրիստոնյաներին այն մասին, որ Բարաք Օբաման իրական սպառնալիք է հանդիսանում  նրանց դավանանքի համար: -Միթ Ռամնին հասկանում է կրոնի եւ ընտանիքի կարեւորությունը: Այդ պատճառով քրիստոնեական համայնքների բազմաթիվ առաջնորդներ աջակցում են Ռամնիին: Նրանք գիտեն, որ չի կարելի  թերագնահատել այն վտանգը, որը Բարաք Օբաման ներկայացնում է  մեր հավատի, նպատակների եւ ազատությունների նկատմամբ,-ասվում է գովազդի մեջ: Read more

Atlantis-ը դարձավ թանգարանային ցուցանմուշ

atl 4Atlantis տիեզերանավը, որն իր կարիերան ավարտել էր նախորդ տարի, վերջին հանգրվանն է գտել Ֆլորիդայում, Կընավըրալ հրվանդանի թանգարանում: Նոյեմբերի 2-ի առավոտյան  Atlantis-ը հանել են  Քենեդու անվան կենտրոնից եւ տեղադրել են բազմանիվ  հատուկ հարթակին: Թանգարան տանող ճանապարհը երկար չի եղել՝ 16 կմ, սակայն այն տեղափոխել են ողջ օրվա ընթացքում: Atlantis-ին NASA-ի տիեզերական կենտրոն են բերել 1985 թ. ապրիլին: Այն անցել է 200 միլիոն կիլոմետր իր 33 առաքելությունների շրջանակներում, որից 12-ը դեպի Միջազգային տիեզերական կայան: 2011 թ. հուլիսի 21-ին մեքենան կատարեց իր վերջին թռիչքը՝ այսպիսով եզրափակելով ամերիկյան շաթլների պատմությունը: Ամերիկյան վարչակազմը սուղ ֆինանսավորման պայմաններում որոշել է  հրաժարվել  նման տիպի տիեզերանավերի թռիչքներից: Աստղագնացներին տիեզերակայան հասցնելու համար NASA-ն դեռեւս օգտվում է ռուսական Սոյուզներից: Երկու այլ` Discovery  եւ Endeavour  տիեզերանավերը, որոնք եւս նախորդ տարի ավարտել են տիեզերական իրենց ոդիսականը, արդեն հանձնվել են թանգարանին: Քենեդու անվան տիեզերական թանգարանում ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2013 թվականին: Read more

Ընտրություններից մեկ օր առաջ

elect 5
ԱՄՆ նախագահի թեկնածուները` պետության գործող ղեկավար Բարաք Օբաման եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնին, ընտրություններից մեկ օր առաջ վայելում են ընտրողների գրեթե հավասար վստահությունը: Այդ մասին վկայում են CNN-ի անցկացրած նոր հարցման տվյալները: Հետազոտության արդյունքների համաձայն` Ռամնիի եւ Օբամայի օգտին պատրաստ է քվեարկել պոտենցիալ ընտրողների 49-ական տոկոսը: Հարցվածների 52 տոկոսը հայտարարել է, որ համակրանքով է վերաբերվում Օբամային, 51 տոկոսը` Ռամնիին: Հանգուցային հարցերում 51 տոկոսը համաձայն է Օբամայի, 50 տոկոսը` Ռամնիի հետ: Հարցումն անցկացվել է նոյեմբերի 2-4-ին, հարցերին պատասխանել են 1010 չափահաս ամերիկացիներ: Մյուս հարցումները մոտավորապես նույն արդյունքն են տալիս: Politico թերթի հարցման համաձայն` Օբամայի եւ Ռամնիի օգտին պատրաստ է ձայն տալ ընտրողների 48-ական տոկոսը, NBC News-ի հարցումը ցույց է տալիս, որ Օբամային մտադիր է աջակցել 48 տոկոսը, իսկ Ռամնիին` 47 տոկոսը, ըստ ABC News-ի հարցման տվյալների` Օբաման վայելում է ընտրողների 49 տոկոսի, իսկ Ռամնին` 48 տոկոսի աջակցությունը: Միայն Pew Research կենտրոնն է պնդում, որ թեկնածուների միջեւ տարբերությունը 3 տոկոսային կետ է` Օբամային աջակցում է ընտրողների 50 տոկոսը, Ռամնիին` 47 տոկոսը: Հաղթանակի հասնելու թեկնածուների հավասար հնարավորությունները խոսում են այն մասին, որ բացառված չէ այն իրադրությունը, երբ նախագահական մրցավազքի հաղթողը չի որոշվի ընտրություններից հետո բավական երկար ժամանակ` մինչեւ ձայների լրիվ վերահաշվարկը: ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel