amga.tv

Switch to desktop Register Login

30 October 2012

ԱՄՆ-ը հետաքննություն է սկսել 16 բանկերի դեմ

rabo 4ԱՄՆ իշխանությունները LIBOR միջբանկային վարկավորման գործակիցները շահարկելու գործով հետաքննության շրջանակներում կստուգեն եւս 9 բանկ: The Wall Street Journal-ի աղբյուրների փոխանցմամբ, Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմընը Կաննեկտիկըտի իր գործընկեր Ջորջ Ջեփսընի հետ օգոստոս-սեպտեմբերին ծանուցում են ուղարկել շվեյցարական Credit Suisse-ին, բրիտանական Lloyds Banking Group-ին, ամերիկյան Bank of America-ին, ճապոնական Bank of Tokyo Mitsubishi-ին եւ Norinchukin Bank-ին, հոլանդական Rabobank Groep-ին, կանադական Royal Bank of Canada-ին, ֆրանսիական Societe Generale-ին եւ գերմանական WestLB-ին

Այս տարվա օգոստոսի կեսին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ իրավապահ մարմինները որոշել են լսել 7 բանկերի ներկայացուցչներին: Այսպիսով, հետաքննության մեջ ներառված են արդեն 16 բանկեր: Մանրամասն հետաքննություն տարվում է նաեւ այլ նահանգներում, մասնավորապես՝ Ֆլորդիդայում եւ ՄասաչուսեթսումRead more

Ֆրանսիայում դատում են հայկական հանցախմբի

frrra 4Արդեն մոտ մեկ շաբաթ է` Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթանում է թղթադրամների կեղծման գործով Ֆրանսիայում ձերբակալված խմբի դատավարությունը: Թղթադրամներ կեղծելու մեղադրանք է ներկայացվել նաեւ Նիսի Հայ առաքելական եկեղեցու նախկին քահանա, այժմ Ստրասբուրգի հոգեւոր հովիվ տեր Վաչե Այրապետյանին: Դատավարությունն ընթանում է բավականին թեժ մթնոլորտում, դրան անդրադարձել են Ֆրանսիայի մի շարք լրատվամիջոցներ: Նշենք, որ խոսքը գնում է ոչ միայն թղթադրամների կեղծման մասին. խմբավորումը զբաղվել է նաեւ թմրանյութերի փոխադրմամբ եւ վաճառքով: Իսկ խմբավորման կենտրոնը եղել է եկեղեցու տակ գտնվող Օշական սրահը: Այս հանգամանքը հատկապես առաջացրել է Նիսի հայ համայնքի վրդովմունքը: Epress.am կայքը նշում է, որ Վաչե քահանան Գարեգին Բ կաթողիկոսի ամենասիրելի աշակերտն է ու հոգեւոր զավակը. հենց Գարեգին Բ-ն է իրեն ձեռնադրել քահանա եւ, որպեսզի քահանան չհայտնվի բանտում, Գարեգին Բ-ն նրան տեղափոխել է Ստրասբուրգ:   Read more

6 վիրավոր ավտոկայանատեղում

holl 4Հալիվուդում շաբաթ երեկոյան երկու մեքենա է ընկել ընկել եռահարկի ավտոկայանատեղից՝ մարմնական վնասվածքներ հասցնելով յոթ մարդու: Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 5-ին, 6500 West Cerritos Avenue հասցեում: Հալիվուդի ոստիկանության տվյալներով, տղամարդը փորձել է վարել Lincoln Town Car մակնիշի մեքենան՝ առանց փոխելու փոխանցումատուփը, եւ առաջ գնալու փոխարեն ետ է գնացել: Նա հարվածել է մուգ գույնի Շեվրոլեին եւ երկու մեքենաներն էլ ցած են ընկել: Մեքենաներն ընկել են, կոտրել ցանկապատն ու հայտնվել առանձնատան բակում: Միջադեպի ժամանակ Lincoln Town Car մեքենայում յոթ մարդ է եղել, իսկ Շեվրոլեն դատարկ է եղել: Փրկարարական ծառայություններից մոտ չորս ժամ է պահանջվել վիրավորներին դուրս բերելու եւ մեքենաները հանելու համար: Հինգ մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեկի մոտ պարանոցի լուրջ կոտրվածք է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:   Read more

Պզոյի գործով եւս մեկը ընդունեց իր մեղքը

frrr 4Նյու Յորքում ավարտվել է 2010 թվականի հոկտեմբերին ձերբակալված հայկական հանցավոր խմբավորման գործի քննությունը: Խմբավորումը, որը ղեկավարել է Պզո մականունով Արմեն Ղազարյանը, Medicare պետական ապահովագրական համակարգից խաբեությամբ մոտ 163 միլիոն դոլար էր կորզել: Ղազարյանի խմբավորումը 118 կեղծ հիվանդանոց է գրանցել եւ դրանց կողմից տրված կեղծ տեղեկանքներով ապահովագրական գումարն է վերցրել Medicare-ից: Ինչպես հայտնում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանի կայքը, անցած շաբաթավերջին մեղադրյալներից մեկը՝ Դավիթ Միրզոյանը, իրեն մեղավոր է ճանաչել գումարների շորթման եւ խաբեության մեջ: Միրզոյանը Ղազարյանի խմբավորման պարագլուխներից մեկն է: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել 73 մարդու: Խմբավորման պարագլուխներին՝ նույն Ղազարյանին եւ Միրզոյանին, դատարանի կողմից բոլոր մեղադրանքների հաստատման դեպքում, ցմահ ազատազրկում է սպառնում: Ղազարյանն իրեն վերագրվող հոդվածներից մեկով՝ դրամաշորթություն, անցյալ տարի դատապարտվել էր 37 ամսվա ազատազրկման: Մյուս հոդվածներով դատարանը դեռեւս պետք է որոշում կայացնի: Ղազարյանն ամբողջությամբ ընդունել էր իր մեղքը անցյալ տարի, Միրզոյանը դա արել է նախորդ շաբաթ: Խմբավորման մեկ այլ պարագլուխ՝ Ռոբերտ Թերջանյանը, զեղծարարություններ իրականացնելու մեղադրանքով անցյալ տարվա դեկտեմբերին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Read more

Օբաման եւ Ռամնին հանգստյան օրերին չեն հանգստացել

romob 4Ընտրություններից 9 օր առաջ ԱՄՆ նախագահի երկու թեկնածուներն էլ ակտիվացնում են իրենց քարոզչական այցերի ինտենսիվությունը: Բարաք Օբաման հանգստյան օրերին եղել է Նյու-Հեմփշիրում՝ հավաքվածներին վստահեցնելով, որ իր մրցակցի խոստացած հարկերի նվազումը միջին դասին չի վերաբերելու, այլ միայն ամենահարուստ ամերիկացիներին: Օբաման ասել է, որ Ռամնին արդեն վարվել է այդպես՝ լինելով Մասաչուսեթսի նահանգապետ: -Մեր երկիրը չափազանց առաջ է գնացել, որպեսզի հետ շարժվի: Մենք մեզ չենք կարող թույլ տալ վերադառնալ այն քաղաքականությանը, որ երկիրը հասցրեց այս խառնաշփոթին: Մենք պետք է շարունակենք այն քաղաքականությունը, որը մեզ կհանի դրանից: Մենք պետք է առաջ ընթանանք, այդ պատճառով էլ ես երկրորդ ժամկետի եմ գնում,- ասել է Օբաման: Հանրապետական Միթ Ռամնին քարոզարշավ է անցկացրել Ֆլորիդայում՝ ընտորղներին համոզելով, որ Բարաք Օբամայի հայացքները նեղ են եւ նա ընդունակ չէ զբաղվել երկրի առջեւ ծառացած լուրջ տնտեսական խնդիրներով: -Սա կարեւոր ընտրության ժամանակ է, կարեւոր հետեւանքների, կարեւոր քվեարկության: Միեւնույն ժամանակ մեր նախագահը մանր բանրի մասին է խոսում, իսկ մենք ասում ենք այն, ինչ կարեւոր է: Մեր կողմնակիցների շարքերը ստվարանում են, նրանք ցնցելու են երկիրը եւ նոյեմբերին մենք հաղթելու են,- իր հերթին ասել է Միթ Ռամնին: Նշենք, որ երկու թեկնածուներն էլ փոփոխել են հանդիպումների գրաֆիկը Սենդի փոթորկի պատճառով:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version