amga.tv

Switch to desktop Register Login

23 October 2012

Վեն Նայսում սպանվածի անունը հայտնի է

krakoc 5Լոս Անջելես շրջանի քննչական կոմիտեն հայտնել է տղամարդու անունը, ով Վեն Նայսում գնդակահարվել եւ սպանվել էր ոստիկանության կողմից, երբ զենք էր պահել ոստիկանների վրա: Վեն Նայսի 49-ամյա բնակիչ Ալեքսանդր Նեստոյտերը սպանվել էր հրազենային բազմաթիվ վնասվածքներից: Քննիչ Քելլի Բլանչարդի խոսքով, դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթ, երբ Նեստոյտերը մտել էր 13800 Oxnard Street հասցեում կառուցվող շենք եւ մաչետեով ահաբեկել աշխատող բանվորներին: Դեպքի վայր ժամանած ոստիկանները նրան հրահանգել էին զենքը վայր դնել, սակայն Նեսթոյթերը չէր ենթարկվել, եւ արդյունքում մի քանի հրազենային վնասվածք էր ստացել: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը: Read more

23 October 2012

Միջադեպ Լոնգ Բիչում

homless 4 Լոնգ Բիչի ոստիկանությունը որոնում է կասկածյալին, ով ուրբաթ գիշերը Մոլոտովի կոկտեյլ էր նետել խանութի մոտ կանգնած տղամարդու վրա եւ լուրջ վնասվածքներ հասցրել նրան: Ոստիկանության խոսքով, 54-ամյա անտուն տղամարդը նստած է եղել Լոնգ-Բիչի Ranch Market խանութի մոտ, երբ երեկայան ժամը 7-ի սահմաններում նրան է մոտեցել մի անցորդ ու վառվող հեղուկով շիշ նետել նրա վրա: Վրա հասած երկու տղամարդիկ կրակից ետ են քաշել մոտակայքով անցնող մորն ու երեխայի մանկասայլակը, եւ փոքրիկը չի տուժել, իսկ տուժածը լուրջ այրվածքներ է ստացել: Լոնգ Բիչի Ոստիկանությունը հրապարակել է դեպքի տեսագրությունը, որն արվել է տեսադիտման համակարգով: Ըստ ոստիկանության, առայժմ անհայտ են հանցագործության դրդապատճառները, իսկ կասկածյալին որոնելու համար հետախուզում է հայտարարվել: Ականատեսների վկայությամբ, նա լատինամերիկացի է,` մոտ 25-30 տարեկան, 5 ոտնաչափ 9 դյույմ հակսաով եւ մոտ 180 փաունդ քաշով: Տուժած տղամարդուն տեղափոխել են տեղական հիվանդանոց, ըստ բժիշկների` նրա վիճակը կայուն ծանր է: Read more

23 October 2012

Սանտա Կլարիատայում վթարվել են բեռնատարներ

Trauc 4 9 մեծ բեռնատարներ վթարի են ենթարկվել այսօր վաղ առավոտյան Սանտա-Կլարիտայի Նյուհոլլ թունելում: Վթարը տեղի է ունեցել թիվ 5 եւ թիվ 14 մայրուղու հատման կետում գտնվող թունելում: Բեռնատարներից մեկը կորցրել է կառավարումը եւ վթարի ենթարկվել, մյուսները շղթայական սկսել են հարվածել իրար: Առավոտյան ժամը 6-ի սահմաններում դուրս են բերել բեռնատարներից մեկի վարորդին, ով արգելափակված էր մնացել խցիկում: Նա լուրջ վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, ըստ բժիշկների, այժմ վիճակը կայուն է: Վթարի հետեւանքով մեծ քանակությամբ վառելիք է թափվել, փրկարարական ծառայություններից մի քանի ժամ է պահանջվել ճանապարհը մաքրելու համար: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու վթարի հանգամանքները: Read more

23 October 2012

Խոշոր վթար Հոլիվուդում

Holly 4Հոլիվուդում խոշոր վթար է եղել, շղթայական ռեակցիայով իրար են բախվել ինքնագլոր բեռնատարը, Մետրոյի ավտոբուսն ու BMW մակնիշի սեդանը: Առավոտյան ժամը 8-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 17 մարդ, այդ թվում՝ մեքենայի վարորդն ու նրա 10-ամյա դուստրը: Լոս-Անջելեսի հրշեջ ծառայության պաշտոնյաների փոխանցմամբ, ինքնագլորի մեջ մեքենա չի եղել, այն գլորվել է ցած եւ 7800 Hollywood Boulevard հասցեի մոտ հարվածել ավտոբուսին եւ սեդանին: BMW-ի վարորդն իր դստեր հետ արգելափակված է մնացել մեքենայում եւ նրան հանելու համար հատուկ տեխնիկա է օգտագործվել: Ավտոբուսում գտնվող 25 անձանցից վիրավորվել են 15-ը եւ տեղափոխվել հիվանդանոց: Միջադեպի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:   Read more

23 October 2012

Երրորդ բանավեճում հաղթեց Օբաման

romab 4Երեկ՝ ուշ երեկոյան, Ֆլորիդա նահանգի Բոքա Ռըթոն քաղաքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ, նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի եւ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռամնիի հեռուստաբանավեճերի երրորդ եւ վերջին փուլը, որը վերաբերել է արտաքին քաղաքականությանը։ Այս հեռուստաբանավեճն ընթացել է ավելի հանգիստ, քան նախորդ երկուսը․ թեկնածուները միմյանց գրեթե չեն ընդհատել, սակայն գործող նախագահը բաց չի թողել հնարավորությունը՝ հիշեցնելու մրցակցին միջազգային խնդիրների մեկնաբանման ընթացքում թույլ տված վրիպակների, նրա՝ այս կապակցությամբ ոչ բավարար տեղեկացվածության եւ հակասական հայտարարությունների մասին։ Ռամնին բանավեճը սկսել է՝ Օբամային մեղադրելով նախագահությունը «ԱՄՆ-ի քաղաքականության համար արաբական երկրներով ներողություններով շրջագայություն» սկսելու համար՝ ներողություն չխնդրելով բառացի, սակայն ցուցաբերելով չափազանց հարգալից վերաբերմունք եւ պատահմամբ մոռանալով մտնել Իսրայել՝ Վաշինգտոնի՝ Իսրայելին աջակցության թուլացման մասին շահարկումների առիթ տալով։ Երկու թեկնածուներն էլ ցույց են տվել՝ իրենք համակարծիք են, որ Միացյալ Նահանգները պետք է ձգտի համաշխարհային առաջնորդության։ Սիրիայի հարցով դիրքորոշումները նույնպես համընկել են, նրանք համաձայնել են, որ այդ երկրում ռազմական միջամտությունն ԱՄՆ-ին պետք չէ: Ռամնին սակայն հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարի: Օբաման դրան կտրականապես դեմ է եղել: ԱՄՆ-ի նախագահը քննադատել է հանրապետականի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ: Հանրային կարծիքի ուսումնասիրությունները վկայում են, որ ընտրություններից առաջ կայացած վերջին հեռուստաբանավեճում հաղթել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Բարաք Օբաման։ Համաձայն CNN-ի տվյալների՝ հեռուստադիտողների 48 տոկոսը հաղթանակը տվել է գործող նախագահին, 40 տոկոսը՝ հանրապետական թեկնածուին։ Ըստ CBS հեռուստաընկերության իրականացրած հարցման՝ 53 տոկոսը հաղթող է համարել Օբամային, 23 տոկոսը՝ Ռամնիին, 24 տոկոսը կարծում է, որ բանավեճն ավարտվել է ոչ ոքի։ Հիշեցնենք, որ Օբամա-Ռամնի առաջին հեռուստաբանավեճում ոչ մեծ առավելությամբ հաղթել էր հանրապետական թեկնածուն։ Երկրորդ փուլում հաղթել էր արդեն Օբաման: Read more

23 October 2012

Թրամփը պատրաստվում է սենսացիոն բացահայտում անել

trump 4Գործարար Դանըլդ Թրամփը հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ շուտով կհրապարակի նախագահ Բարաք Օբամայի մասին որոշ աղմկալի փաստեր, սակայն կտրականապես հրաժարվել է ակնարկել, թե ինչի մասին է խոսքը: Ենթադրաբար, Թրամփը պատրաստվում է «ռումբը նետել» հոկտեմբերի 24-ին, ընդ որում՝ նա ցանկանում է դա անել Twitter-ի իր միկրոբլոգում: Գործարարը հավելել է, որ, ըստ ամենայնի, իր տեղեկությունը կարող է ազդել առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա: Դանըլդ Թրամփը որոշ ժամանակ մտածել է նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, սակայն արդյունքում՝ հրաժարվել այդ գաղափարից: Նա աջակցում է հանրապետական թեկնածուին։ Նախկինում Թրամփը մի քանի անգամ հանդես է եկել Օբամայի ծննդավայրի առնչությամբ հայտարարությամբ: Գործարարը հակված է այն վարկածին, որ Օբաման ծնվել է Քենիայում, այլ ոչ թե Հավաիում:  Read more

23 October 2012

Դեթրոյթը ԱՄՆ-ի քրեական մայրաքաղաք

dert 4Դեթրոյթը չորրորդ անգամ անընդմեջ դառնում է ԱՄՆ քրեական մայրաքաղաք: Դեթրոյթն արդեն եղել է ԱՄՆ-ի արդյունաբերական մայրաքաղաքը, անգամ համաշխարհային ավտոմեքենաշինության առաջատարը, իսկ այժմ ոչ մի կերպ չի կարողանումա զատվել վատ համբավից: Ըստ Forbes հանդեսի՝ հանցավորության բարձր մակարդակը Դեթրոյթի բնակչության թիվը հասցրել են 200 հազարի: 100 հազար բնակչության հաշվով բռնի հանցագործությունների թիվը տարեկան կազմում է 2137: Երկրորդ տեղում Սենթ-Լուիսն է՝ միջինը 1857 հանցանք, կալիֆոռնիական Օքլընդը՝ 1653, Մեմֆիսը՝ 1583, Ալաբամայի Բիրմինգհեմը՝ 1483, Ատլանտան՝ 1433, Բալթիմորը՝ 1417, Սթոքթընը՝ 1408, Քլիվլընդը՝ 1363, եւ Բաֆըլլոն՝ 1238 հանցագործություն:   Read more

23 October 2012

Ամերիկյան ռազմանավը մտել է վիճելի տարածք

GOREAG 4Ամերիկյան Ջորջ Վաշինգտըն ատոմային ականակիրը եւ նրան ուղեկցող նավերը ուղղվել են Հարավչինական ծով: Նավերի վերջնական կանգառը կարող է լինել ինչպես Սենկակու  կղզիների ջրային տարածքը, այնպես էլ Սպրատլի կղզիները: Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիայի եւ Չինաստանի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզիների շուրջ: Չինաստանը հայտարարում է, որ պատմական իրավունքներ ունի այդ տարածքի վրա, մինչդեռ Տոկիոն դե ֆակտո վերահսկում է կղզիները: Կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն նաեւ Թայվանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: Արեւմտյան փորձագետների գնահատականներով՝ ամեն դեպքում ԱՄՆ քայլը կարող է դիտվել որպես Չինաստանի ձգտումները զսպելու փորձ: Նշենք, որ Չինաստանն իր հերթին արդեն մի քանի անգամ նավատորմ է ուղարկել վիճելի կղզիների տարածք: Read more

23 October 2012

Պենտագոնը նոր սկանդալի առջեւ

drank 5ABC հեռուստաալիքը տարածել է Աֆղանստանում զինծառայություն իրականացնող մի խումբ պայմանագրային զինվորների մասին տեսանյութ, ինչը կարող է նոր սկանդալի մեջ ներքաշել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը: Տեսանյութում Քաբուլում տեղակայված մի խումբ ամերիկացի զինվորներ կիսամերկ եւ հարբած վիճակում հանդես են գալիս բջջային հեռախոսի առաջ: CNN-ը զինվորներին ներկայացրել է անշապիկ եւ վտանգավորության աստիճանի հարբած: Ըստ աղբյուրի՝ տեսանյութի մեկ այլ տարբերակում կադրում նաեւ ներարկիչ կա: Տեսանյութում պատկերված զինծառայողները Պաշտպանության նախարարությանը կից գործող ռազմականացված ընկերության աշխատակիցներ են, ովքեր ԱՄՆ-ի կառավարությունից 47 մլն դոլար են ստացել Աֆղանստանում ոստիկանների մարզելու համար: Տեսանյութը ստացվել է այդ ընկերության նախկին աշխատակցից, ով արդեն թողել է ծառայությունը եւ տեսանյութը հանձնել հեռուստատեսությանը: Միջադեպի առիթով հետաքննություն է սկսվել: Պաշտպանության նախարարությունը փորձում է պարզել, թե որտեղ եւ ինչ պայմաններում է իրականացվել տեսագրությունը: Read more

ԱՄՆ-ում 2012թ սնանկացած բանկերի թիվը հասել է 46-ի

banks 8Անցնող տարին բարեհաջող չէր ամերիկյան բանկերի համար: ԱՄՆ կարգավորող մարմինը Ֆլորիդա նահանգում փակել է 2, Միզուրիում՝ 1 բանկ: Associated Press-ի փոխանցմամբ, այսպիսով, 2012թ ԱՄՆ-ում սնանկացած բանկերի թիվը հասավ 46-ի: Դեպոզիտների ապահովագրման ամերիկյան կորպորացիան Ֆլորիդայում փակել է GulfSouth Private Bank-ը, որն ունի ակտիվներով 159.1 մլն դոլար եւ 151.1 մլն դեպոզիտով, ինչպես նաեւ First East Side Savings Bank-ը, որն ուներ 67.2 մլն դոլար ակտիվներով եւ 65.9 մլն դեպոզիտով: Բացի այս, նման ճակատագրի է արժանացել նաեւ Միզուրի նահանգի Excel Bank-ը իր 200.6 մլն դոլար ակտիվներով ու 187.4 մլն դոլար դեպոզիտներով:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version