A+ A A-

16 October 2012

Ավստրիացու անհավանական թռիչքը

aum 5Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտնըրը թռիչք է կատարել պարաշյուտով 

ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը: Նա 39 կմ բարձրությունից թռիչք է կատարել: Բաումգարտնըրը միանգամից 3 համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ամենաբարձր թռիչքը վերնոլորտից, ամենաբարձր թռիչքն օդապարիկով եւ ամենաարագ ազատ անկումը: Թռիչքի արագությունը հասել է ժամում 1173 կիլոմետրի, իսկ ազատ անկման ժամանակը կազմել է 4 րոպե 20 վայրկյան: Բաումգարտնեըրը վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյում, անապատում: Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի: Ավստրիացի էքստրեմալը թռիչքին պատրաստվում էր 2010 թվականից: Այս տարվա հունիսին նա 29 կիլոմետր 455 մետրից հաջող թռիչք էր կատարել: Նշենք, որ Բաումգարտները գերազանցեց 1960 թվականին Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը, ով  1960թ.-ին 31 կմ բարձրությունից ցատկել է օդապարիկի զամբյուղից: Այժմ նրա ցատկն է գլխավորել մարդկության պատմության մեջ ամենախելագար ցատկերի վարկանիշըRead more

Բրազիլական ոստիկանությունը մաքրում է ֆավելաները

brazil 5Բրազիլական ոստիկանությունը՝ զրահատեխնիկայի եւ ուղղաթիռների ուղեկցությամբ, մաքրում է ֆավելաները, երեկ առավոտյան խոշոր գործողություն է սկսվել Ռիո-դե-Ժանեյրոյի աղքատ երկու թաղամասերում: Այդ շրջաններն ավանդաբար վերահսկվում են զինված թմրավաճառների կողմից: Գործողության նպատակն է մաքրել ֆավելաները քրեական խմբավորումներից եւ այնտեղ մշտապես գործող ոստիկանական բաժանմունքներ ստեղծել: Շատ տներում խուզարկություններ են իրականացվել: Նախկինում իրավապահներն աշխատում էին հեռու մնալ այդ տարածքից՝ վախենալով իրենց կյանքի համար: Գործողությանը մասնակցել է մոտ մեկուկես հազար ոստիկան եւ հատուկջոկատային: Նրանք գրեթե դիմադրության չեն հանդիպել: Որոշ տվյալներով թմրավաճառների խմբերը գործողությունից առաջ լքել էին հյուղակները: Բրազիլական իշխանությունները միջոցներ են ձեռնարկում մեգապոլիսներում հանցավորության մակարդակը նվազեցնելու համար: 2014-ին այնտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնություն, իսկ 2016-ին օլիմպիական խաղեր են կայանալու:   Read more

Հայկական ինքնաթիռը վայրէջք է կատարել Թուրքիայում

armair 4Հայկական ինքնաթիռը, որ մարդասիրական օգնություն էր տեղափոխում Սիրիայում բնակվող հայերի համար, այսօր վաղ առավոտյան վայրէջք է կատարել Թուրքիայում՝ Էրզրումի միջազգային օդանավակայանում: Վաղ առավոտից թուրքական եւ ռուսական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, թե հայկական ինքնաթիռին հարկադրաբար՝ կործանիչների ուղեկցությամբ են ստիպել վայրէջք կատարել եւ խուզարկել են բեռնափոխադրումներով զբաղվող Air Armenia ավիաընկերության ԱՆ-32 ինքնաթիռը: Նշենք, որ Թուրքիան եւ Սիրիան փակել են օդային տարածքներն իրար համար: Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկություն տարածեց, որ վայրէջքի համար պայմանավորվածություն է ձեռք բերվել դեռեւս մեկ շաբաթ առաջ եւ այն պլանային եղել է: Էրզրումի օդանավակայանում հայկական ինքնաթիռն անցկացրել է ութ ժամ,, որի ընթացքում թուրք սահմանապահները ստուգել են բեռը եւ համոզվել, որ արգելված բեռներ չկան: Նշենք, որ Օգնիր եղբորդ նախաձեռնությունը մոտ 40 տոննա օգնություն էր ուղարկում սիրահայերին՝ ուղարկելու ձավար, շաքարավազ, ձեթ, յուղ, ջեմ, մակարոնեղեն եւ պահածոներ: Թուրքիայում ստուգումն անցնելուց հետո հայկական ինքնաթիռը թռիչք է կատարել Հալեպ ե բարեհաջող վայրէջք կատարել՝ բեռը հասցնելով հայ համայնքին:   Read more

Թեքսասի բնակչուհուն դատապարտել են 99 տարվա ազատազրկման

mother 99 4Թեքսասի բնակչուհուն դատապարտել են 99 տարվա ազատազրկման երկամյա դստերը ծեծելու համար: Հինգ երեխաների մայր 23-ամյա Էլիզաբեթ Էսկըլոնան, ընդունել է իր մեղքը: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ անցյալ տարվա սեպտեմբերին կինը հարվածել է իր դստեր փորին, ծեծել է նրան կաթի շշով, իսկ հետո ձեռքերը սոսնձով փակցրել է պատին: Արդյունքում բժիշկները ներգանգային արյունահոսություն, կողոսկրի կոտրվածք, բազմաթիվ արյանզեղումներ եւ կծած տեղեր են  գրանցել երեխայի մարմնի վրա: Մի քանի օր աղջնակը կոմայի մեջ է եղել: Դատապարտյալի մյուս երեխաները պատմել են, որ մայրը դստերը նման կերպ պատժել է, քանի որ վերջինս չէր կարողանում դեռեւս օգտվել գիշերանոցից: Այժմ բոլոր երեխաները տատիկի հսկողության տակ են գտնվում: Դատավճռի համաձայն, Էլիզաբեթ Էսկըլոնան կարող է ներում խնդրել 30 տարի անցՄիեւնույն ժամանակ մեղադրող կողմը կնոջ համար առաջարկել էր 45 տարվա ազատազրկում, եթե վերջինս համաձայնի համագործակցել արդարադատության հետ: Սակայն դատական գործընթացի ընթացքում դատախազը համոզվել  էր, որ դատապարտյալը չի զղջացել իր արարքի համար: Արդյունքում կինը արժանացել  է խստագույն պատժամիջոցի: Read more

Endeavour-ը հասավ իր վերջնակետին

endevv 4Ամերիկյան Endeavour տիեզերանավն ի վերջո գտավ իր մշտական տեղը՝ Լոս Անջելեսի փողոցներով դեպի թանգարան ուղղություն վերցնելուց հետո։ Նախապես ծրագրված էր, որ այն Կալիֆորնիայի գիտական կենտրոն կհասներ երեկ, թեեւ նախատեսված էր, որ թանգարան էր հասնելու շաբաթ օրը երեկոյան։ Սակայն ճանապարհին հանդիպելով մի շարք խոչընդոտների՝ տիեզերանավի ընթացքը դանդաղեց։ Տիեզերանավը 2 մղոն ժամ արագությամբ կտրել է 12 մղոնանոց ճանապարհը` ընթացքում մի քանի տեղ դադար առնելով: Endeavour-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից դուրս էին բերել ուրբաթ օրը եւ թվում էր, թե այն ժամանակից ավելի վաղ էր հասնելու թանգարան։ Ըստ երեւույթին ճիշտ չէր գնահատվել այն ժամանակը, որը խլելու էին փողոցի էլեկտրականության սյուներն ու ծառերը հատելուն։ Տեղական իշխանություններն ստիպված են եղել հատել շուրջ 400 ծառ՝ Endeavour -ի ուղին մաքրելու համար: Endeavour-ի վերջին ճամփորդությանը հետեւել են հազարավոր մարդիկ։ Ինչպես ոստիկանությունն է հաղորդում, չի գրանցվել որեւէ անկարգություն, չի ձերբակալվել որեւէ մեկը։ Վթարված Չելենջերի փոխարեն 1994-ին պատրաստված Endeavour-ը Տիեզերքում անցկացրել է 299 օր: Սեպտեմբերի վերջին տիեզերանավը ԱՄՆ օդում կատարել է ցածր թռիչք` հատուկ ինքնաթիռ-կրիչի մեջքին: Endeavour-ը կշռում է 77 տոննա, ունի թեւերի 23 մ բացվածք: Հոկտեմբերի 30-ից տիեզերանավը կցուցադրվի Լոս Անջելեսի գիտական կենտրոնում:  Read more

Օբաման անդրադարձել է ավտոմեքենաշինությանը

eeekl 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին իր ամենշաբաթյա ուղերձը նվիրել է Միացյալ Նահանգների ավտոմոբիլային արդյունաբերությանը: Նրա խոսքով, այսօր երկրում ավելի շատ մեքենա է վաճառվում, քան վերջին 4 տարիներին, եւ դա, ըստ Օբամայի, նրա արդյունքն է, որ իր վարչակազմը թույլ չտվեց Դեթրոյթի սնանկացումը: Նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները խաղադրույք են կատարում ամերիկյան բանվորների եւ նրանց վարպետության վրա եւ դա արդարացնում է իրեն: Օբաման հավելել է, որ երբ որոշեց ավտոարդյունաբերությունը փրկել ձախողումից, անհետացման վտանգի տակ հայտնվեցին ավելի քան 1 միլիոն աշխատատեղեր ողջ երկրով մեկ: Այժմ, ըստ Օբամայի, Դեթրոյթում ավելի որակյալ մեքենաներ են հավաքվում, որոնք ավելի քիչ բենզին են կլանում, իսկ դա օգտակար է դրամապանակի եւ շրջակա միջավայրի համար: Օբամային ի պատասխան հանդես է եկել հանրապետական Մարկուեյն Մալլինը Օկլահոմայից, ով մասնակցում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններին: Նա քննադատել է Օբամայի քաղաքականությունը: ըստ Մալլինի, հանրապետական Միթ ռամնին փոքր բիզնեսին աջակցությունը դարձրել է իր ծրագրի մեխը, մինչդեռ նախագահ Օբաման ծանր բեռ է թողնում փոքր բիզնեսի ներկայացուցիչների վրա:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel