A+ A A-

11 October 2012

Օբաման մեկնաբանել է իր պարտությունը բանավեճում

obama 4ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 3-ին Դենվըրում հանրապետական Միթ Ռամնիի հետ ունեցած առաջին հեռուստաբանավեճում իր անհաջողության պատճառը համարել է իր ավելորդ քաղաքավարությունը: ABC-ի մեկնաբան Դայան Սոյերի հետ զրույցում նա նշել է. -Արդարացի կլինի, եթե ես ասեմ, որ չափից դուրս քաղաքավարի եմ եղել: Պարզապես երբեմն դժվար է անընդհատ կրկնել՝ դուք ճիշտ չեք ասում: Բայց բարեբախտաբար, սա առաջին բանավեճն էր: Եվ արդեն ամենայն հավանականությամբ կարելի է ասել, որ հաջորդ բանավեճն ավելի ակտիվ կլինի: Ամբողջությամբ ԱՄՆ ներքին քաղաքականությանը նվիրված նախորդ բանավեճի ժամանակ Օբաման ասել էր, թե Ռամնին անիրականանալի խոստումներ է տալիս՝ խոսելով հարկերի նվազեցման եւ բյուջեի դեֆիցիտի կրճատմանը զուգահեռ պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Գործող նախագահը վստահեցրել է, թե հանգիստ է վերաբերվում բանավեճից հետո իր եւ Ռամնիի վարկանիշերի միջեւ տարբերության նվազման փաստին: Նա նշել է, թե հենց սկզբից նախապատրաստվել է լարված պայքարի, չնայած, որ Ռամնիի թույլ տված բազմաթիվ սխալները շատ ընտրողների մոտ տպավորություն են գործել, թե գալիք ընտրություններն անցնելու են առանց ինտրիգի:   Read more

11 October 2012

Նըկուլայի գլխագինն ավելանում է

 

nekula 5Աֆղանցի կրոնական գործիչ Միր Ֆարուկ Հասինին պատրաստ է 300 հազար դոլար վճարել նրան, ով իր մոտ կբերի Մուսուլմանների անմեղություն ֆիլմի ստեղծողին։

Այս մասին հայտարարությունը հրապարակվել է աֆղանական լրատվամիջոցներով: Ֆիլմի գլխավոր ռեժիսորի գլխագինը գնալով ավելանում է. սկզբում Պակիստանի երկաթգծի նախարար Հադժի Գուլամ Ահմադ Բիլուրը հայտնել էր, որ պատրաստ է այդ մարդու գլխի համար վճարել 100 հազար դոլար, նրանից հետո պակիստանյան խորհրդարանի նախկին խոսնակ Իկռամուլլա Շահիդը խոստացավ 200 հազար դոլար։ Ֆիլմի ստեղծողներից բնիկ ղպտի Նըկուլա Բասսելի Նըկուլան ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ Կալիֆորնիա նահանգում։ Ինքը Նըկուլան պնդում է, որ ֆիլմի ստեղծման ժամանակ ինքը չի զբաղվել ռեժիսուրայով, այլ լուծել է կազմակերպչական հարցեր։ Նրան 5 տարվա ազատազրկում է սպառնում կալանքի պայմանները խախտելու համարRead more

11 October 2012

Միշել Օբաման ավելի մեծ ժողովրդականություն է վայելում

michelle 4ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր ամուսնուց ավելի մեծ ժողովրդականություն է վայելում: Այդ մասին են վկայում The Washington Post-ի անցկացրած սոցհարցման արդյունքները: Սոցիոլոգների տվյալներով, Միշել Օբամայի գործունեությունը դրական են գնահատում հարցվածների 69 տոկոսը, այն դեպքում, երբ Բարաք Օբամային դրական է վերաբերում հարցվածների ընդամենը 56 տոկոսը: Բացի դրանից, գործող նախագահի տիկինն ավելի մեծ ժողովրդականություն ունի, քան նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի կինը՝ էնն Ռամնին, որին դրական են վերաբերում 52 տոկոսը: Ընդ որում ինքը՝ Միթ Ռամնին ստացել է հարցվածների 45 տոկոսի դրական գնահատականը:  Read more

11 October 2012

Փոխնախագահները բանավիճում են

vice 5 Այսօր երեկոյան Քենթաքի նահանգի Դենվիլի համալսարանի դահլիճում նախընտրական հեռուստաբանավեճ կանցկացնեն ԱՄՆ փոխնախագահի թեկնածուները՝ գործող փոխնախագահ դեմոկրատ Ջո Բայդընը եւ Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի երիտասարդ թեկնածու Փոլ Ռայընը: Բանավեճի ընթացքում նրանք կենտրոնանալու են թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերի վրա: Ակնկալվում է, որ բանավեճը սովորականից մեծ ուշադրության կարժանանա, քանի որ հոկտեմբերի 3-ին կայացած նախագահի թեկնածուների բանավեճի առաջին փուլի ընթացքում գործող նախագահ Բարաք Օբաման զիջեց հանրապետական Միթ Ռամնիին, եւ երկրորդ դեմքերի բանավեճը լավ հնարավորություն է դեմոկրատների համար` կորցրածը ետ բերելու: Նախագահի երկու թեկնածուները դեռ երկու անգամ հանդիպելու են ուղիղ եթերում. հոկտեմբերի 16-ին բանավեճի թեմաները ներքին եւ արտաքին քաղաքականությանն են վերաբերելու, եւ թեկնածուները ուղիղ եթերում պատասխանելու են նաեւ շարքային ամերիկացիների հարցերին: Երրորդ եւ եզրափակիչ փուլը` հոկտեմբերի 22-ին, նվիրված է լինելու հիմնականում արտաքին քաղաքականությանը։ Բանավեճի մասին տեսանյութը մենք կներկայացնենք վաղը:   Read more

11 October 2012

Մահափորձ են կատարել 14-ամյա իրավապաշտպանի դեմ

 manana 5Պակիստանի հյուսիս-արեւմուտքում գործող թալիբները մահափորձ են կատարել իսլամական այս հանրապետությունում հայտնի իրավապաշտպան եւ կանանց ու երեխաների իրավունքների համար պայքարող մարտիկ 14-ամյա Մալալա Յուսեֆզայի դեմ: Միջադեպը տեղի է ունեցել Սվաթ գետի հովտի Մինգորա քաղաքում: Նախօրեին երեկոյան ահաբեկիչները ինքնաձիգներով գնդակոծել են դպրոցական ավտոբուսը, որում գտնվում էին Մալալան եւ նրա համադասարանցիները: Աղջիկը վիրավորվել է գլխից: Հարձակվողները հեռացել են պատահարի վայրից ու թաքնվել: Բժիշկների գնահատմամբ՝ Մալալայի վիճակը ծայրահեղ ծանր է: Չնայած այն բանին, որ այսօր առավոտյան վիրաբույժներին հաջողվել է բարդագույն վիրահատության ընթացքում նրա գլխից հեռացնել հինգ փամփուշտ, աղջիկը դեռեւս խորը կոմայի մեջ է: Պակիստանի նախագահ Ասիֆ Զարդարիի կարգադրությամբ արդեն առաջիկա ժամերին Մալալան հատուկ չվերթով կուղարկվի արտասահմանյան լավագույն կլինիկաներից մեկը: Մալալայի դեմ կատարված մահափորձը խորապես հուզել է Պակիստանի հասարակությանը: Երկրի նախագահն ու վարչապետը խստիվ դատապարտել են այդ ահաբեկչական գործողությունը: 14-ամյա Մալալայի մասին սկսեցին խոսել մեկ տարի առաջ, երբ Արեւմուտքում հրապարակվեց նրա օրագիրը, որում նա պատմում էր այն մասին, թե թալիբներն ինչպես էին իրեն ու Սվաթ գետի հովտում բնակվող այլ երեխաների արգելում դպրոց հաճախել: Չնայած վտանգին, Մալալա Յուսեֆզայը շարունակում էր ապրել հայրենի Մինգորա քաղաքում եւ Պայքարում իր իրավունքների համար … Read more

Apple-ի պատճառով աճում է հանցավորությունը

appple 5Apple-ի արտադրանքի հանրաճանաչության պատճառով զգալիորեն աճում է հանցավորությունը Նյու Յորքում, հայտարարել է քաղաքային ոստիկանության սպա Ռեյ Քելլին: Նրա տվյալներով` միայն 2011-ին արձանագրվել է խնձորային արտադրանքի գողության ավելի քան 13 000 դեպք այն դեպքում, երբ մոտ 10 տարի առաջ նման հանցագործությունների թիվը տարեկան չի գերազանցել 86-ը: Քելլին հայտարարել է, որ 2012-ի առաջին եռամսյակում Նյու Յորքում գողացել են Apple-ի գրեթե 11 500 արտադրանք: Այս թիվը 40 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: 4 տոկոսով ավելացել է հանցավորությունը քաղաքում: Հանցագործների դեմ պայքարի համար ոստիկանությունն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել. ոստիկանները գրառել են iPhone 5-ի սերիական համարներն ու նրանց գնորդների հետ կապի տվյալները: Քելլին նաեւ առաջարկում է օգտվել Find My iPhone ծառայությունից:  Read more

Սիրիայում մարտերը շարունակվում են

 syria 4Հալեպ քաղաքում շարունակվում են բախումները սիրիական կառավարական բանակի եւ այսպես կոչված սիրիական ազատ բանակի գրոհայինների միջեւ: Ինչպես հաղորդել է Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, Հալեպի Դուվար Ալ-Ագյուր հրապարակում զինվորական ստորաբաժանումները ոչնչացրել են ռազմական 2 մեքենա եւ նախկինում գրահայինների կողմից առեւանգված Շտապ օգնության 3 մեքենա: Ոչնչացման պահին մեքենաների բեռնախցերում եղել են մեծ քանակության զենք: Հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է գրոհայինների խմբի ղեկավարը, ով ահաբեկիչների շրջանակներում հայտնի է Ահմեդ Աբու Լել անվամբ, ինչպես նաեւ երեք հրաձիգներ եւ ահաբեկիչ: Կառավարական զորքերը գրոհել են նաեւ ահաբեկիչների կայանատեղին, ինչի արդյունքում ոչնչացվել են ռազմական մեքենաներ, ինչպես նաեւ սպանվել կամ վիրավորվել են բազմաթիվ գրոհայիններ: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ Հալեպի ալ Արքուբ շրջանում հայ երիտասարդ է զոհվել ազատ բանակի դիպուկահարի արձակած կրակոցից: Հալեպի Ազգային առաջնորդարանի փոխանցմամբ, զոհվածը հայազգի Մինաս Սազյանն է Կառավարական ուժերը Դամասկոսի արվարձանում հայտնաբերեն ինքնաշեն պայթուցիկների եւ զինամթերքի պատրաստման ընդհատակյա արհեստանոց: Պետական լրատվամիջոցները հայտնել են նաեւ Հոմս եւ Դարաա մարզերում իրականացված հաջող գործողությունների մասին: Read more

Փարիզի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերքի պահեստ

france 4Ֆրանսիական ոստիկանությունը իսլամիստական խմբավորման գործունեության հետաքննության ընթացքում Փարիզի մերձակայքում հայտնաբերել է զինամթերքով եւ պայթուցիկ պատրաստելու համար նախատեսված նյութերով պահեստ: Հետաքննությունը բնութագրում է խմբավորմանը՝ որպես շատ վտանգավոր, սակայն դեռ մանրամասներ չի բացահայտում: Վերջերս ոստիկանությունը հակաահաբեկչական օպերացիաներ է իրականացրել Կաննում, Նիցայում եւ Փարիզում: Անցած շաբաթ հերթական ստուգման ժամանակ ոստիկանները գնդակահարել էին Ստրասբուրգում ծայրահեղական իսլամիստների հետ կապ ունենալու մեջ կասկածվող մեկին:   Read more

Վթարից մահացել է ռուս դերասանուհին

golub 4Մոսկվայում ավտովթարի հետեւանքով զոհվել է դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Մարինա Գոլուբը: Ոստիկանության փոխանցմամբ., ավտովթարը տեղի է ունեցել կեսգիշերն անց։ Կադիլակ մեքենան անցել է կարմիր լույսի տակով ու բախվել Հոնդայ-ին, որում էլ գտնվել է Գոլուբը։ Այնուհետ մեքենաներին բախվել են Կիա եւ Լադա մեքենաները: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ Հոնդայ-ի վարորդն ու ուղեւորուհին տեղում մահացել են։ Իսկ Կադիլակ-ի վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից։ Մարինա Գոլուբը թատրոնի եւ կինոյի դերասանուհի էր, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի վաստակավոր արտիստ։ Դերասանուհին վարում էր նաեւ մի քանի հեռուստահաղորդումներ: Նա 54 տարեկան էր։ Read more

Հարված իտալական մաֆիային

italy 5Իտալական իշխանությունների կարգադրությամբ երկրի հարավային Ռեջո դի Կալաբրիա քաղաքի Քաղաքային խորհուրդն ամբողջ կազմով ազատվել է աշխատանքից` քրեական ազդեցիկ Նդրանգետա խմբավորման հետ կապերի համար: Իտալիայի ՆԳ նախարար Աննա Մարիա Կանչելյարին հայտնել է, որ քաղաքապետ Դեմետրիո Արենան եւ քաղխորհրդի 30 անդամներ պաշտոնանկ են արվել`տեղական վարչակազմում մաֆիոզային վարակը կանխելու նկատառմամբ:Իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ քաղաքային ղեկավարության նկատմամբ նմանատիպ որոշում առաջին անգամ է կայացվել: Հայտաարրվել է, որ կես տարվա ընթացքում` մինչեւ ընտրությունները, քաղաքի կառավարումը կիրագործեն լիազորված երեք անձինք: Ռեջո դի Կալաբրիայի ղեկավարության եւ Նդրանգետա կազմակերպության միջեւ կապերի մասին կասկածը վաղուց կար: Քննությունն սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդականերից մեկը մեղադրվել էր գանգստերներին աջակցելու մեջ: Ներկայումս Նդրանգետան ազդեցիկությամբ եւ ծավալով գերազանցում է սիցիլիական լեգենդար Կոզա Նոստրա խմբավորմանը: Դրա անդամներն զբաղվում են թմրանյութերի առեւտրով, դրամաշորթմամբ եւ փողերի լվացմամբ:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel