amga.tv

Switch to desktop Register Login

09 October 2012

Հայտնի աճպարարը երեք օր դիմադրեց կայծակին

kaytsak 3Հայտնի ամերիկացի աճպարար Դեւիդ Բլեյնը 3 օր անընդմեջ անցակացրել է 1 մլն վոլտ լարման տակ: Ամերիկացին տանջալի 3 օրերն անցկացրել է Նյու Յորքի նավահանգստում տեղադրված 6 մետրանոց ապակյա տարայի մեջ։ Հնարքի իրականացումը սկսվել է ուրբաթ երեկոյան եւ ավարտվել երկուշաբթի, ինչից հետո աճպարարն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր հավաքվածներին եւ հայտարարել, որ դա իր ստեղծագործական գործունեության ընթացքում վերջին նմանատիպ հնարքն էր։ Տարայից դուրս գալու համար նրան օգնել են փրկարարները, ովքեր հանել են ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող հատուկ սաղավարտը։ Դրանից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց՝ բուժզննման նպատակով։ Ընդհանուր առմամբ աճպարարը նման բարձր լարման տակ է գտնվել ուղիղ 72 ժամ՝ առանց քնի, ջրի ու սննդի։ Յոթ էլեկտրական տրանսֆորմատորներից անդադար տեղացող կայծակներից պաշտպանվելու համար 39-ամյա Բլեյնը կրել է 12 կգ-ոց պողպատյա հագուստ։ Սա Բլեյնի առաջին վտանգավոր հնարքը չէ: Դրանց թվում են 2,5 օր սառույցի մեջ, 44 օր առանց սննդի՝ ապակե տարայում, ինչպես նաեւ մեկ շաբաթ հողի մեջ թաղված՝ դագաղում անցկացնելը:   Read more

09 October 2012

Ամերիկյան ընկերությունների շահույթը կկրճատվի

sandp 5Ամերիկյան ընկերությունների շահույթը, որոնք մտնում են S&P 500 հաշվարկների ինդեքսի բազայի մեջ, ըստ Ուոլ-Սթրիթի վերլուծաբանների՝ այս տարվա երրորդ եռամսյակում կկրճատվի 2,7 տոկոսով՝ համեմատած անցած տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների հետ: Այս մասին գրում է The Financial Times-ը: Երեք ամիս առաջ նմանատիպ հետազոտության արդյունքում կանխատեսվել էր 1,9 տոկոս եկամտի աճ: Հատկանշական է, որ վերլուծաբանների բացասական կանխատեսումների ֆոնի ներքո ֆոնդային շուկան աճում է: Այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին S&P 500-ը շահույթն ավելացրել է 5,8 տոկոսով: Տարվա ցուցանիշների արդյունքում S&P 500-ի աճը կանխատեսվում է 15 տոկոսի չափով, ինչը կդառնա լավագույնը 2009թ-ից հետո:   Read more

09 October 2012

Թանգարանի այցելուն վնասել է թանկարժեք նկարը

rotko 3Լոնդոնյան Թեյթ Մադերն ժամանակակից արվեստի պատկերասրահի այցելուներից մեկը հոկտեմբերի 7-ին փչացրել է նախորդ դարի ամերիկացի հայտնի նկարիչ Մարկ Ռոտկոյի կտավը: Վանդալը ռուս նկարիչ Վլադիմիր Ումանեցն է եղել, որը հայտարարել է, որ իր արարքը կոնցեպտուալ է: Ցուցահանդեսը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Նկարը անձամբ Ռոտկոն էր նվիրել ցուցահանդեսին` իր մահվանից քիչ ժամանակ առաջ` 1970 թվականին: Այն գնահատվում է 50 միլիոն եվրո:Ինչպես պատմել են ականատեսները, այցելուներից մեկը հանգիստ նստած է եղել նստարանին, դիտել նկարները: Այնուհետեւ նա կտրուկ վեր է կացել, մոտեցել Ռոտկոյի նկարին եւ վրձնով ներքեւի ձախ անկյունում սեւով գրել է. Vladimir Umanets, A Potential Piece of Yellowism: Դրանից հետո նա արագ լքել է պատկերասրահը: Լրագրողները գտել են Վլադիմիր Ումանեցին, որը աղքատ եւ անտուն նկարիչ է: Նա բացատրել է, որ իր ակցիայով ցանկացել է միայն ուշադրություն հրավիրել յելոիզմ հայեցակարգին, որը մշակել է իր ընկեր նկարիչ Մարցին Լոդիգայի հետ: Նա նշել է, որ մտադիր է փնտրել եւս մի քանի հայտնի ստեղծագործություններ, որպեսզի դրանք եւս ընդգրկի այդ հայեցակարգում: Նկարիչը վստահ է, որ իր արարքից հետո նկարները դառնում են ավելի արժեքավոր: Տղամարդը Լոնդոն էր եկել մի քանի տարի առաջ: Այժմ նա հավաքարար է աշխատում: Լոնդընի ոստիկանությունը կալանավորվել է 26-ամյա ռուսաստանցուն եւ մեղադրանք առաջադրել: Նշենք, որ ծնունդով Ռուսական կայսրությունից Մարկ Ռոտկոն XX դարի առաջատար նկարիչներից է: 2012 թվականի մայիսին նրա Նարնջագույն, կարմիր, դեղին նկարը Christie`s աճուրդում վաճառվել էր 86,9 միլիոն դոլարով:   Read more

09 October 2012

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին

misssle 5Հյուսիսային Կորեան իր տիրապետության տակ ունի լայն շառավղով գործողության հրթիռներ, որոնք կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին: Այս մասին ասված է երկրի Կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հաղորդագրությունում: Հյուսիսային Կորեայի իշխանությունները նշել են, թե իրենց ռազմավարական հրթիռային ուժերը կարող են խոցել ամերիկյան թիրախները ոչ միայն Կորեական թերակղզում, այլեւ Ճապոնիայում, Գուամ կղզում եւ ԱՄՆ-ի տարածքում: Նման հրթիռների տեխնիակական առանձնահատկությունների մասին չի հաղորդվում: Ենթադրաբար նման պարամետրերի է համապատասխանում միջմայրցամաքային Taepodong-2 բալիստիկ հրթիռը` մշակված Փխենյանի կողմից: Սակայն մինչ օրս հեռահար հրթիռի բոլոր փորձարկումներն անհաջողությամբ են ավարտվել: Հեռահար հրթիռների առկայության մասին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը Հարավային Կորեային թույլ է տվել ընդարձակել հարձակվողական հրթիռային համալիրների հեռահարությունը` 300-ից դարձնելով 800 կմ: Դա նշանակում է, որ հարավկորեական հրթիռների գործողության շառավղում է այժմ գտնվում Հյուսիսային Կորեայի ողջ տարածքը, Չինաստանի եւ Ճապոնիայի տարածքի մի մասը: Read more

09 October 2012

Խոշոր վթար կովի պատճառով

kov 4Գեղարքունիքի մարզում Երեւան-Իջեւան ավտոճանապարհին, Սեւանի թերակղզու մոտ ՝ հոկտեմբերի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում ճանապարհին հայտնված կովի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում, ըստ նախնական տվյալների, կա 2 զոհ եւ 3 վիրավոր: Նախ ՆԻՎԱ մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ճանապարհի մեջտեղում հայտնված կովին, այնուհետեւ բախվել Մերսեդես մակնիշի ավտոմեքենային: Իսկ ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը հարվածել է ընկած կովին: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը` պատահարի հետեւանքով տուժածներ, Մերսեդես մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքումյանը եւ ուղեւորներ` 22-ամյա Սիրակ Ռաֆայելյանը եւ 24-ամյա Նարեկ Բարսեղյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի հիվանդանոց, իսկ ՎԱԶ-2121 ավտոմեքենայի վարորդ Ա. Մելքոնյանը եւ ուղեւոր` 62-ամյա Ոսկան Ավետիսյանը տեղում մահացել են: Read more

09 October 2012

Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց

Vardanik 5Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել կառավարությանը: Նշենք, որ նա նոյեմբերին պետք է հանձներ պաշտոնը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, սակայն ժամկետից շուտ է ներկայացրել դիմումը, եւ վաղը կառավարությունը պաշտոնանկ կանի նրան: Ըստ օրենքի, որոշումը ստորագրվելու պահից մտնելու է ուժի մեջ: Նշենք, որ Ղուկասյանը 13 տարի եղել է Գյումրիի քաղաքապետը եւ նրա ու նրա ընտանիքի անունը մշտապես կապված է եղել քրեական պատմությունների հետ: Այժմ էլ որդին հետախուզման մեջ է ծեծկռտուք եւ կրակոցների գործով: Վարդան Ղուկասյանին արգելել էին առաջադրել իր թեկնածությունը, եւ Հանրապետական կուսակցությունը աջակցեց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին:   Read more

09 October 2012

Կալիֆոռնիայում շարունակում են աճել բենզինի գները

gazzpr 5Կալիֆոռնիայում բենզինի գները չորրորդ օրը շարունակ պատմնական ռեկորդներ են սահմանում՝ վառելիքի դեֆիցիտի ֆոնին, որ առաջացել է նավթավերամշակման մի շարք գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով: Երեկ բենզինի միջին գինը հասել է գալոնի համար 4 ամբողջ 668 դոլարի, կամ 1,23 դոլար մեկ լիտրի համար, ինչը 22 տոկոսով ավելին է, քան ԱՄՆ ողջ տարածքում առկա միջին գինը: Կալիֆոռնիայում բենզինի գինը սկսել է աճել դեռ օգոստոսին, Ռիչմընդում Chevron-ի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհից հետո: Բենզինի գնի կտրուկ աճ արձանագրվեց հոկտեմբերի սկզբին, երբ մեկ այլ ընկերություն՝ Exxon Mobil-ը ստիպված էր կրճատել արտադրությունը Թորընսում գտնվող գործարանում: Bloomberg-ի փոխանցմամբ, պատճառը էներգոհամակարագի վթարն է եղել: Արդյունքում Կալիֆոռնիայում բենզինը դեֆիցիտ դարձավ, լիցքավորման շատ կայաններ կամ չեն աշխատում, կամ էլ վաճառում են մեկ գալոնը 5 եւ ավելի դոլարով: Այլ նահանգներից բենզինի ներկրումը չի ստացվում, մի կողմից Կալիֆոռնիան կտրված է նավթախողովակներից, մյուս կողմից էլ՝ այլ նահանգներում արտադրվող բենզինը չափազան կեղտոտ է Կալիֆոռնիայի համար: Նահանգի օրենքներով ապրիլից նոյեմբեր վարորդները պարտավոր են ավելի մաքուր վառելիք օգտագործել: Կալիֆոռնիայի նահանգապետ ջերրի Բրաունը դիմել է տեղական կարգավորիչներին, ձմեռային վառելիքի վաճառքը թույլատրելու համար, որ սովորաբար վաճառվում է նոյեմբերի 1-ից:   Read more

09 October 2012

Գլենդելի բնակիչը դանակով սպառնացել է հարեւանին

arrr 9Գլենդելի 58-ամյա բնակչին ձերբակալել են երեկ երեկոյան, երբ նա խոհանոցային դանակով սպառնացել է հարեւանին: Ոստիկանության փոխանցմամբ, Արթի Մենդոսային ձերբակալել են 1200 block of Mariposa Street հասցեում: Վկայի փոխանցմամբ, Մենդոսան սպառնալիքներ է հնչեցրել, թափահարել դանակն ու սպառնացել սպանել հարեւանին: Նա նաեւ դանակով վնասել է պատը, որի մոտ կանգնած էր հարեւանը: Միջադեպից առաջ հարեւանն ու կասկածյալը միասին խմել են Islands ռեստորանում, եւ Մենդոսան չարաշահել է ալկոհոլը: Նրանք վիճել են ռեստորանում, ապա վեճը շարունակել տան մոտ:   Read more

09 October 2012

Մահացու վթար Ափլընդում

vtttt 913 տարեկան երեխան մահացել է Ափլընդում վրաերթի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսգիշերին մոտ Campus Avenue-ի եւ Arrow Highway-ի խաչմերուկում: Երեխան մոր հետ գտնվել է կարմիր Պլիմուտ մակնիշի մեքենայում, երբ նրանց է բախվել սպիտակ Dodge մեքենան: Հարվածն այնքան հզոր է եղել, որ բեռնատարը հարվածել է լուսացույցին, իսկ Պլիմուտը մխրճվել է հարեւան տան մեջ: Երեխան մահացել է տեղում: Նրա անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ երեխան Upland Junior High School-ի 8-րդ դասարանում էր սովորում: Մորը տեղափոխել են հիվանդանոց, նրան հոգեբանական օգնություն է հարկավոր: Վթարի մեղավորը Օնտարիոյի 21-ամյա բնակիչ Քայլ Բեհենսկին է, ով փախուստի էր դիմել դեպքի վայրից, սակայն երեք մղոն հեռավորության վրա նրան ձերբակալել էին: Նա թեթեւ վնասվածքներ էր ստացել եւ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո կկանգնի դատարանի առջեւ:   Read more

09 October 2012

Հարսանքավորները դաժանաբար ծեծել են իրար

wedd 4Ֆիլադելֆիայում հարսանիքի հրավիրված հյուրերը դաժան ծեծի են ենթարկել իրար, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել: 57-ամյա մի տղամարդու սիրտը չի դիմացել լարվածությանը եւ նա մահացել է սրտի կաթվածից: Ծեծկռտուքը տեղի է ունեցել 2 տարբեր պսակադրության արարողությունների հյուրերի միջեւ միեւնույն հարսանյաց սրահում՝ Ֆիլադելֆիայի Sheraton Society Hill-ում, շաբաթ օրը: Առաջին հարսանիքի մասնակիցները խմելուց հետո կռիվ են սկսել, որին միացել են մեկ այլ հարսանիքի մասնակիցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել մահակներ կիրառել՝ կռվողներին իրարից բաժանելու համար: Նրանք նաեւ 4 հոգու ձերբակալել են: Երկուսին՝ մանր խուլիգանության, եւս երկուսին՝ ոստիկանության աշխատակցի վրա հարձակվելու համար: Ֆիլադելֆիայի ոստիկանության ներկայացուցիչ Ռեյ Էվըրսը հայտնել է, թե իրենց առայժմ հայտնի չէ ընդհարման պատճառը, սակայն անշուշտ կռվին նպաստել է խմված ալկոհոլի քանակությունը: Ոստիկանությունը նաեւ պնդում է, թե կարողացել է իր ձեռքը վերցնել վերահսկողությունը, սակայն տեսագրությունը, որն արել էր հյուրերից մեկը, հակառակն է ապացուցում: Հյուրերից մեկը՝ 57-ամյա Վինս Սանութին, մահացել է հարսանիքի տեղում սեփական ծննդյան օրը: Նա փորձել է խուսափել կռվից եւ դուրս է եկել փողոց: Այնտեղ նա սրտի կաթված է ստացել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version