A+ A A-

04 October 2012

Հալեպում հայ է զոհվել

hallle 5Հալեպում մեկ շաբաթ առաջ դիպուկահարի արձակած գնդակից վիրավորված հայազգի տղամարդը մահացել է հիվանդանոցում։ 51-ամյա Աբրահամ Բաքքալյանը վիրավորվել էր սեպտեմբերին՝ դիպուկահարի հարվածից։ Ծանր վիրավոր Բաքքալյանի կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։ Տեղեկություններ են տարածվել նաեւ այն մասին, որ Հալեպի օդանավակայանի ճանապարհին երեկ դարձյալ հրաձգություն է տեղի ունեցել եւ վիրավորների թվում հայ կա։ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեյիսյանը հաստատել է այս տեղեկությունը, նշելով, որ վիրավորը բժիշկների հսկողության տակ է, սակայն վիճակը ծանր չէ։ Read more

Ժիրայր Սեֆիլյանը հաղթել է Եվրադատարանում

jirair 5Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ հօգուտ Ժիրայր Սեֆիլյանի, ով 2006 թվականի դեկտեմբերին ձերբակալվել էր սահմանադրական կարգը բռնությամբ փոխելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով եւ մինչեւ 2008-ի հունիսը մնացել էր անազատության մեջ: Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ, դատարանն արձանագրել է, որ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի անձնական հեռախոսազրույցները 2006 թվականի ամռանից ամիսներ շարունակ գաղտնալսելու, այնուհետեւ նրան ազատազրկելու եւ շուրջ 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու գործընթացներն իրականացվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներով: Այդ խախտումների դիմաց Հայաստանի Հանրապետությունը պետք է Ժիրայր Սեֆիլյանին վճարի 6000 եվրոյին համարժեք փոխհատուցում:   Read more

Բըրբենքում դիակ են հայտնաբերել

alyas 4Բըրբենքում՝ Golden State 5 մայրուղու մերձակայքում դիակ են հայտնաբերել: Ոստիկանության փոխանցմամբ, մահը վրա է հասել կասկածելի հանգամանքներում: Դին գտել են Scott Road-ի մերձակայքում, երեկ երեկոյան: Ոստիկանությունը քննչական գործողություններ է իրականացրել՝է պարզելու զոհվածի ինքնությունն ու մահվան հանգամանքները: Հայտնի չէ, թե ինչ զենքից է նա սպանվել: Այսօր կայանալու է դատաբժշկական փորձաքննությունը, որի հիման վրա էլ հնարավոր կլինի պարզել մահացածի ինքնությունը: Ավելի ուշ քննիչներին հաջողվել է պարզել, որ մահացածը Ալյասկա ավիաընկերության օդաչու է, Վաշինգթոն նահանգի Ռիչլընդ քաղաքի 55-ամյա բնակիչ Լի Մորիսը:  Read more

Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են

mayr 5Վենտուրա 134 մայրուղու վրա երեկ գնդակոծել են անցնող մեքենաներից մեկը: Միջադեպը տեղի է ունեցել Golden State (5) մայրուղու հետ հատման կետում: Ոստիկանության փոխանցմամբ, անհայտ մեքենան հավասարվել է տուժածների մեքենային եւ կրակ բացել, ապա մեծ արագությամբ հեռացել է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Քեւին Դենմընի խոսքով, դեպքի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ոստիկանությունն առայժմ որեւէ մանրամասն չի հայտնել ոչ կասկածյալների, ոչ տուժածների վերաբերյալ: Հայտնի է, որ գնդակոծված մեքենայում եղել են երկու, մոտ 20 տարեկան երիտասարդներ, Վեն Նայսի եւ Պակոյմայի բնակիչներ, որոնք շրջագայում էին մայրուղով: Նրանց վրա հրազենի հետքեր չեն եղել: Իրավապահները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ:  Read more

Ձերբակալել են ռուս լրտեսների

payy 9 Այսօր Նյու Յորքի դատական իշխանությունները հայտարարել են ֆիզիկական և իրավաբանական մի խումբ անձերի մեղադրանք ներկայացնելու վերաբերյալ: Նրանք մեղադրվում են նրանում, որ ԱՄՆ-ից բարձր տեխնոլոգիական սարքավորումներ են ներկրել ռուսական բանակի և հետախուզական ծառայությունների համար: Մեղադրանք է ներկայացված Ռուսաստանի համար ռազմական նշանակության ապրանքների գնումներով զբաղվող ցանցի 11 անդամներին, ինչպես նաև Թեքսըսից մի ընկերության և մի քանի այլ կառույցների: Ձերբակալությունները տեղի են ունեցել Հյուսթընում: Գլխավոր կասկածյալը ԱՄՆ 46-ամյա քաղաքացի Ալեքսանդր Ֆիշենկոն է: Մեղադրվում են նաեւ 34-ամյա Շավքաթ Աբդուլլաեւը, 58-ամյա Լյուդմիլա Բաղդիկյանը, Անաստասիա Դյատլովան, Վիկտորիա Կլեբանովան, Սերգեյ Կլինովը, Ալեքսանդր Պոսիբիլովը, Յուրի Սավինը, Սեվին Թաղիեւան, Սվետլանա Զագոնը եւ Դմիտրի Շեգուրովը: FBI-ի փոխանցմամբ, բոլորին սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ հանցավոր ցանցի պարագլուխ Ֆիշենկոնյին՝ մինչեւ 55 տարվա ազատազրկում: Read more

Գաղթականների հայրենադարձման մասշտաբային ծրագիր

illeg 4Միացյալ Նահանգների ու Մեքսիկայի իշխանությունները սկսում են գաղթականների հայրենադարձման մասշտաբային ծրագիր: Associated Press-ի փոխանցմամբ, Մեքսիկայի միգրացիոն հարցերով ազգային ինստիտուտի փոխանցմամբ` հոկտեմբերի 2-29-ը ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ից կհայրենադարձվեն 2,5 հազար մեքսիկացի գաղթականներ: Նրանք կտեղափոխվեն օդանավով Մեխիկոյի օդանավակայան, որտեղից անվճար ցամաքային տրանսպորտով` մշտական բնակության վայր, նրանց սնունդ կտրամադրվի: Հայրենադարձվածներին ճանապարհին կտրամադրվի նաեւ բժշկական օգնության ծառայություն եւ պետության հաշվին Մեքսիկայում գտնվող հարազատներին զանգելու հնարավորություն:  Read more

Femen-ի հերթական թոփլես ակցիան

luuuver 5 Femen-ի ակտիվիստուհիները հերթական թոփլես ակցիան են կազմակերպել, այս անգամ նրանք մերկացել են Լուվրում` Միլոսյան Վեներայի արձանի մոտ: Աղջկները բողոքել են բռնաբարության ենթարկված կնոջ նկատմամբ քրեական հետապնդման գործի դեմ: Խոսքը վերաբերում է թունիսցի Մարիամ անունով կնոջը: Femen-ի աղջիկները Միլոսյան Վեներայի վրա ցուցանակ են ամրացրել, որի վրա գրված է եղել -Բռնաբարիր ինձ, ես անբարոյական եմ գրությունը եւ հնչեցրել են ակցիայի կարգախոսը. -Մենք ձեռքեր ունենք, որպեսզի վերջ տանք այս ամենին: Հաշված վայրկյաններ անց ոստիկանները նրանց հեռացրել են Միլոսյան Վեներայի արձանի մոտից: Դեպքը, որի պատճառով աղջիկները կրկին մերկացել են, տեղի է ունեցել Թունիսում սեպտեմբերի 3-ին: Երեք ոստիկանները կանգնեցրել են երիտասարդ սիրահար զույգի մեքենան: Նրանք մեղադրել են վարորդին երթեւեկության կանոնների խախտման մեջ, իսկ երբ վերջինս ոստիկաններից մեկի հետ գնացել է բանկոմատ որոնելու, մյուս երկու ոստիկանները բռնաբարել են աղջկան: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվել: Այժմ ճաղերի ետեւում կարող է հայտնվել աղջիկը: Բռնաբարության մեջ մեղադրվող ոստիկանները պատասխան հայց են ներկայացրել, հայտնելով, որ նման բան չի եղել, այլ ընդհակառակը, նրանք զույգին բռնացրել են անբարոյական գործողություններ կատարելու ժամանակ: Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, ոստիկանների զոհին եւ նրա ընկերոջը, տեղական օրենքներով, 6 ամսվա ազատազրկում է սպառնում: Read more

Հալեպում ահաբեկչությունների հետեւանքով 31 մարդ է զոհվել

bommb 4Հալեպի Սաադ Ալլահ ալ Ջաբրի հրապարակում ահաբեկչական երեք պայթյունների արդյունքում, առնվազն 40 մարդ է զոհվել: Հալեպում ականապատ մեքենաների երեք պայթյուն է որոտացել, որոնք կառավարել են մահապարտ-ահաբեկիչները: Պաշտոնական աղբյուրների տվյալներով` առաջին երկու պայթյունները տեղի են ունեցել Ան Նադի Աս Սիյահի հյուրանոցի մոտ` հանգեցնելով 31 մարդու մահվան, եւս 72-ը վիրավորվել են: Շրջակա շինություններին նյութական զգալի վնաս է հասցվել: Պայթյուններին զուգահեռ, մթերային շուկան եւ հարակից հրապարակը ականանետների հրաձգության են ենթարկվել, ինչն էլ լրացուցիչ զոհերի եւ ավերածությունների է հանգեցրել: Բացի այդ, հյուրանոցի շինության հյուսիսային հատվածում ոստիկանների կողմից կանխվել է սիրիական բանակի համազգեստով քողարկված երեք ահաբեկիչների ինքնապայթեցման փորձը: Հալեպի մոտակայքում գտնվող Կառլակ գյուղում հայտնաբերվել է զինյալների թաքստոցը, ոչնչացվել են զենքեր եւ մեքենաներ: Հալեպի օդանավակայանի ճանապարհին տեղի ունեցած բախումների հետեւանքով զինված խմբավորման բոլոր անդամները ոչնչացվել են: Բախումները շարունակվել են Սուլեյման ալ Հալաբի, Կուստուլ Հարամի, թաղամասում, Թանանաիր հրապարակում, ինչպես նաեւ Հալեպի մոտակայքում գտնվող Աասան գյուղում: Բացի Հալեպից, բախումները զինյալների հետ շարունակվել են Դամասկոսի գյուղերում: Հարասթան եւ Դումա գյուղերում տասնյակ զինյալներ են ոչնչացվել:   Read more

Նոր Զելանդիան մերժել է Թայսոնին մուտքի վիզա տրամադրել

tyson 4Նոր Զելանդիան որոշել է մուտքի վիզա չտրամադրել բռնցքամարտի ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսընին: Թայսընը նոյեմբերին Նոր Զելանդիայում եւ Ավստրալիայում պետք է մասնակցեր Չեմպիոնների օրը միջոցառմանը: Բռնցքամարտիկին արգելել են մուտք գործել Նոր Զելանդիայի տարածք, քանի որ նա դատվածություն ուներ բռնաբարության հոդվածով: Նոր Զելանդիայի իմիգրացիոն նախարարությունը որոշել էր միջնորդել, քանի որ միջոցառման եկամուտների մի մասը տրվելու էր բարեգործությանը: Սակայն նորզելանդական կանանց նկատմամբ բռնության կիրառման դեմ պայքարող կազմակերպությունները պահանջել են թույլ չտալ Թայսընին գալ Նոր Զելանդիա։ Life Education Trust բարեգործական ընկերությունը, որին էլ տրամադրվելու է գումարը, հրաժարվել է միջոցառման հետ համագործակցելուց, իսկ Թայսընի վիզան վերջնականապես մերժվել է: Արդյունքում երկրի միգրացիոն հարցերով նախարարը հայտարարել է, որ Թայսընի վիզան չեղյալ է հայտարարված։ Նշենք, որ 1992-ին Թայսընը դատապարտվել էր 6 տարվա ազատագրման։ Նորզելանդական օրենքներն արգելում են վիզա տրամադրել այն օտարերկրացիներին, ովքեր դատապարտված են եղել 5 տարի ժամկետից ավելի երկար, սակայն կառավարությունն իրավունք ունի հատուկ դեպքերում բացառություններ անել։   Read more

Արիզոնայում սահմանապահի են սպանել

arizz 4Արիզոնայում սպանվել է ԱՄՆ սահմանապահ ծառայության մի գործակալ: Եւս մեկին վիրավորել են: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ի սահմաններում, Թուսանից 100 մղոն հեռավորության վրա գտնվող Նակո քաղաքում, Մեքսիկայի հետ սահմանի այն հատվածում, որտեղ 2010թ. սպանվել էր սահմանապահ Բրայըն Թերրին: Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, սպանվածը սահմանապահ Նիքոլըս Այվին է: FBI-ի հատուկ գործակալի խոսքով, երեք ձիավոր սահմանապահներ իրականացնում էին ազդանշանի ստուգում, որը ստացվում է այսպես կոչված մաքսանենգների միջանցքի շրջանի էլեկտրոնային ցուցիչից, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Տվյալ տարածքը հայտնի է որպես Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի առաքման ամենաակտիվ միջանցքներից մեկը, եւ հաճախ են միջադեպեր լինում: Առայժմ FBI-ը չի հայտնում, թե քանի հոգի են եղել սահմանախախտները եւ ովքեր են նրանք, սակայն իրավապահները լայնածավալ հետաքննություն են սկսել՝ որոնելով կասկածյալներին: Վերջին երկու տարում սա այդ հատվածում սահմանապահի մահվան ելքով երկրորդ միջադեպն է: Նիքըլըս Ավյին 30 տարեկան էր ծնունդով Յութայից եւ բնակվում էր Սիրեա Վիստայում ամուսնացած էր 2 դուստըր ուներ։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel