amga.tv

Switch to desktop Register Login

29 September 2012

Փարիզում մեկնարկել է խոշոր ավտոշոուն

mclaren 4Փարիզում երեկ՝ սեպտեմբերի 27-ին բացվել է Paris Motor Show 2012 միջազգային ավտոսալոնը: Ցուցահանդեսի ընթացքում, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 14-ը, հարյուրից ավելի նորույթներ կցուցադրվեն 23 երկրների 270 ավտոմոբիլային մակնիշներից: Երեկ եւ այսօր ցուցահանդեսն աշխատել է միայն մամուլի ներկայացուցիչների համար, եւ երկու օրում ավտոշոու է այցելել շուրջ 13 հազար լրագրող աշխարհի 103 երկրներից: Այցելուների համար ավտոշոուն կբացվի սեպտեմբերի 29-ին: Կազմակերպիչների գնահատումների համաձայն՝ ավտոսալոն կգա մեկ միլիոնից ոչ պակաս մարդ: 2010-ին ավտոսրահ էր այցելել մեկ միլիոն, իսկ 2008-ին, 1,2 միլիոն մարդ:   Read more

Սիրիայում հայեր են զոհվել

hayy 4Հալեպի Սուլեյմանիա եւ Թելեֆոն Հաուայե փողոցների միջեւ գտնվող Գյուլբենկյան ազգային վարժարանի մոտակայքում սեպտեմբերի 26-ի երեկոյան տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով մի քանի հայեր են զոհվել: Զոհվածների թվում են եղել նաեւ հայուհի Մարիա Աղազարյանը եւ նրա տասնամյա դուստր Ջուլին: Զոհվել է նաեւ Մարիա Աղազարյանի ամուսինը` Ռայմուն Ֆահման, ով քրիստոնյա արաբ էր: Զոհերի թվում է Դեր Զորի բնակիչ Վարդան Մութաֆյանը եւ վիրավորվել է` Զարմիկ Նաջարյանը, ով այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Սիրիայում նաեւ անհետ կորած է համարվում Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչ Երվանդ Թելյանը : Երիտասարդի ծնողները պատմում են, որ նա տնից դուրս է եկել մեքենան հարմար վայրում կայանելու համար եւ տուն չի վերադարձել: Երվանդ Թելյանի մեքենան նույնպես անհետացել է: Ենթադրվում է, որ երիտասարդն առեւանգվել է, սակայն առեւանգողները մինչ այժմ կապ չեն հաստատել ծնողների հետ:

Read more

Մեքսիկացի թմրաբարոնին ձերբակալել են

teeeem 5Մեքսիկայի ոստիկանությունը լուրջ հարված է հասցրել երկրի ամենահզոր թմրակարտելներից մեկին՝ Los Zetas-ին: Երկրի գլխավոր դատախազության տվյալներով, երեկ երեկոյան ձերբակալվել է հանցավոր խմբավորման առաջնորդներից մեկը՝ Իվան Վելասկես Կաբարեյոն , որը հայտնի է Էլ Թալիբան մականունով: Վելասկես Կաբարեյոն 37 առավել փնտրվող թմրաբարոնների ցուցակում էր, որը կազմվել էր երկրի նախագահ Ֆելիպե Կալդերոնի կողմից 2006 թ., երբ նա պատերազմ հայտարարեց թմրամաֆիային: Ավելի վաղ նրան բռնելու գործում օգնության համար Մեքսիկայի իշխանությունները խոստացել էին 30 մլն պեսո պարգեւ կամ մոտ 2.4 մլն դոլար: Նախնական տվյալներով՝ Էլ Թալիբանը ձերբակալվել է երկրի կենտրոնում՝ Սան Լուիս Պոտոսի քաղաքում, ծովային հետեւակի ստորաբաժանումների կողմից: Նա համարվում է թմրակարտելի հիմնադիրներից մեկը: Los Zetas-ը ձեւավորվել է էլիտար բանակային ստորաբաժանումների դասալիքներից: Թմրակարտելը կասկածվում է օրեր առաջ Պիեդրաս Նեգրաս քաղաքից 131 բանտարկյալների փախուստը կազմակերպելու մեջ: Առայժմ իշխանությունները կարողացել են բռնել միայն մի քանի փախածների:  

Read more

Զվարթնոցում երկու օրենքով գող է ձերբակալվել

gorer 5Ռուսաստանից Երեւան ժամանած երկու քրեական հեղինակություն՝ օրենքով գող է ձերբակալվել Զվարթնոց օդանավակայանում։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են Արտեմ Առաքելյանն ու Թեմուրի Միրզոեւը։ Առաքելյանը Լիպեցկի ամենահայտնի քրեական հեղինակությունն է: Արտեմ Առաքելյանը ԱՊՀ տարածքում ամենահայտնի օրենքով գողի՝ Դեդ հասան մականունով Հասան Ուսոյանի կողմնակիցներից է, եւ Երեւան էր ժամանել, որպեսզի ծանոթանա Հայաստանի քրեական հեղինակությունների հետ օրենքով գողի կարգավիճակով։ Առաքելյանին հայաստանյան քրեականներին պետք է ներկայացներ Դեդ Հասանի ազգական Թեմուրի Միրզոեւը կամ Թիմուր Սվերդլովսկին։ Արտեմ Առաքելյանին քրեական աշխարհում ճանաչում են, որպես Արտյոմ Լիպեցկի։   Read more

Գլենդելում հայի տանից ափիոն են գտել

apion 5Գլենդելում տղամարդը ձերբակալվել է ափիոն պահելու կասկածանքով, ինչպես նաեւ հետագա վաճառքի համար նախատեսված փաթեթավորման նյութերի համար: 56-ամյա Գեւորգ Հակոբյանի տան հետախուզության ժամանակ հայտնաբերվել է 10-12 հազար դոլարի 10 փաունդ ափիոն: Սկզբում ոստիկանները խուզարկել են Սերոժ Հերապետի՝ 200 South Cedar Street հասցեում գտնվող տունը: Խուզարկության ժամանակ նրանք նկատել են Հերապետի տուն մտնող Հակոբյանին: Նրան կանգնեցնելով ճանապարհային երթեւեկության խախտման մեղադրանքով, ոստիկանները մեքենայի մեջ ափիոն են հայտնաբերել: Հերապետի եւ 2700 Los Olivos Lane հասցեում գտնվող Հակոբյանի տներից հայտնաբերվել են նաեւ թմրանյութի փաթեթավորման համար նախատեսված նյութեր: Իսկ տան խուզարկության ընթացքում ոստիկանները ափիոնի փաթեթը հայտնաբերել են խոհանոցի ջեռոցում: Հետագայում Հերապետը ազատ է արձակվել չբացակայելու ստորագրության դիմաց, իսկ Հակոբյանը ազատ է արձակվել 30 հազար դոլար գրավի դիմաց:   Read more

Հրաձգություն Մինիապոլիսում

 

mines 4Փոխհրաձգություն է տեղի ունեցել Մինեսոթա նահանգի Մինիապըլիս քաղաքի կենտրոնի գրասենյակային շենքերից մեկում։ Հայտնի է, որ 4 մարդ զոհվել է, եւս 4-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ զոհվածներից մեկը հենց հարձակվողն է: Դեպքը տեղի է ունեցել Accent Signage Systems ընկերության գրասենյակում, որն զբաղվում է գովազդային ցուցանակների եւ նշանների ստեղծմամբ։ Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տվյալների՝ հրաձգությունը բացել է նախօրեին  աշխատանքից հեռացված տղամարդը։ Պաշտոնապես սպանվածների անունները չեն նշվում, սակայն թերթին հայտնի է դարձել, որ զոհվածներից մեկը ֆիրմայի հիմնադիր, ազգությամբ հրեա Ռեուվեն Ռահամիմն է: Մնացած երեքի ինքնությունը չի հաղորդվում: Վիրավորներից երեքի, այդ թվում՝ ձեռնարկության երկու ղեկավարների վիճակը գնահատվում է օրհասական: Վիրավորներից եւս մեկի վիճակը երկյուղելու տեղիք չի տալիս: Մարդասպանի անձը պաշտոնապես դեռեւս չի բացահայտվում, սակայն լրագրողներին հայտնի է դարձել, որ խոսքը 36-ամյա էնդրյու էնջելդենջերի մասին է, որին նախօրյակին ազատել էին աշխատանքից: Գալով ընկերության գրասենյակ՝ էնջելդենջերը կրակ է բացել ներսում գտնվող մարդկանց վրա: Երբ ոստիկանությունը ժամանել է պատահարի վայր, հրաձգությունն արդեն դադարել էր: Մարդասպանին մեռած են գտել ֆիրմայի շենքի նկուղում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Read more

Ուսանողներին փոխհատուցում կտան

spray 4Դեւիս քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանը համաձայնել է մինչդատական կարգով 1 միլիոն դոլարի փոխհատուցում վճարել ցուցարարներին, որոնց դեմ պղպեղային գազ է կիրառվել անցյալ տարի բուհի տարածքում Occupy շարժման իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ: Associated Press-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիայի համալսարանի ղեկավարությունը համաձայնել է 30 հազարական դոլար վճարել համատեղ ներկայացված դատական 21 մասնակիցներից յուրաքանչյուրին եւ 250 հազար դոլար՝ ոստիկանների գործողությունների տուժածների փաստաբաններին։ Բացի այդ՝ համալսարանի ռեկտոր Լինդա Կաթեհին հրապարակավ ներողություն է խնդրել ցույցի մասնակիցներից։ Համալսարանը նաեւ պարտավորվել է 100 հազար դոլարի փոխհատուցում վճարել նրանց, ովքեր կկարողանան ապացուցել, որ ցույցի ընթացքում ապօրինի ձերբակալվել են կամ տուժել պղպեղային գազի ազդեցությունից։ Ցույցը տեղի էր ունեցել ուսանողական ճամբարում՝ ի աջակցություն Գրավի՛ր Ուոլ սթրիթը շարժման։ Ոստիկանության մի քանի աշխատակիցների նկատմամբ հետաքննություն էր սկսվել՝ ուսանողների նկատմամբ ավելորդ ուժ կիրառելու պատճառաբանությամբ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version