amga.tv

Switch to desktop Register Login

28 September 2012

Ձերբակալել են Մահմեդականների անմեղությունը ֆիլմի հեղինակին

necula 5Լոս Անջելեսում ձերբակալել են Մահմեդականների անմեղությունը ֆիլմի հեղինակ Նաքուլա Բասելի Նաքուլային։ Նրան մեղադրել են վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու մեջ։ Կինոնկարի ստեղծողը գտնվում է կալանքի տակ եւ պետք է պատասխան տա Լոս Անջելեսի դաշնային դատարանի առջեւ, նշել է դատախազության ներկայացուցիչը: Նաքուլա Բասելի Նաքուլա անվամբ քրիստոնյա ղպտին պնդել է, որ ֆիլմի ստեղծողը չի, այլ միայն զբաղվել է կինոնկարը նկարահանած ընկերության կազմակերպչական հարցերի լուծմամբ։ Նախկինում հաղորդվել էր, որ Նաքուլան փախել էր անհայտ ուղղությամբ քննիչների մոտ հարցաքննվելուց հետո։ Նրան հայտնաբերել են լրագրողական հետաքննության շնորհիվ: Նշենք, որ 2010թ. Նաքուլան բանկային քարտերի հետ կապված  խաբեբայության համար դատապարտվել էր ազատազրկման եւ 5 տարվա ընթացքում համացանցից օգտվելու իրավունք չէր ունեցել։ Այժմ նրան 3 տարվա ազատազրկում է սպառնում: Մահմեդականների անմեղությունը ֆիլմը տեղադրվել էր YouTube-ում Սեմ Բեյսըլ կեղծանվամբ։ Ըստ ֆիլմի համահեղինակ Ջոզեֆ Նազրալի՝ կինոնկարի պրոդյուսեր Նաքուլան անձամբ է մոնտաժել տեսահոլովակը, այնտեղ երկխոսություններ ավելացնելով, դա արվել է առանց ստեղծագործական խմբի իմացության։ Ֆիլմը բողոքի ալիք էր առաջացրել արաբական աշխարհում։ Հուզումներ են եղել Եգիպտոսում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Սուդանում, Թունիսում։  Լիբիական Բենղազիում իսլամականների հարձակման հետեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիսթըֆըր Սթիվընսը եւ հյուպատոսության երեք աշխատակիցներ։ Read more

28 September 2012

Քենթաքիում դպրոցական ավտոբուս է վթարվել

busaccՔենթաքիում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուսը: Նախնական տվյալներով, վթարի պատճառը անձրեւից թրջված ճանապարհն է եղել: Դեպքը տեղի է ունեցել Ջեֆֆըրսըն շրջանում, այսօր վաղ առավոտյան: Ավտոբուսը տեղափոխում է Frost Middle դպրոցի աշակերտներին, երբ նրան մեծ արագությամբ մարդատար մեքենա է բախվել: Ավտոբուսում 47 աշակերտ է եղել, որոնք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել մերձակա հիվանդանոց: Ոստիկանության ներկայացուցիչ Դուայթ Միթչելլը հայտնել է, թե ծանր վնասվածքներ չկան, եւ երեխաների կյանքին ոչինչ չի սպառնում: Ճանապարհի տվյալ հատվածը մի քանի ժամ փակ է եղել վթարից հետո, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:   Read more

28 September 2012

Արեւմտյան Նեղոսի տենդի զոհերի թիվն աճում է

wetv 42012-ին Արեւմտյան Նեղոսի տենդից մահացած ամերիկացիների թիվը հասել է 147-ի: United Press International-ը հայտնում է, թե նման տվյալներ է հրապարակել հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության ամերիկյան կենտրոնը: Ավելի վաղ հայտնում էին այս հիվանդությունից 134 մահացածների մասին: ԱՄՆ իշխանությունները հայտնում են ընդհանուր թվով 3 545 վարակվածների մասին: Վերջին մեկ շաբաթում մոտ 400-ով ավելացել է վարակվածների ընդհանուր թվաքանակը, եւ նրանց մեծ մասը՝ 38 տոկոսն ապրում է Թեքսըս նահանգում: 2011-ի ընթացքում ԱՄՆ-ում հայտնաբերվել էր հիվանդության 712 դեպք, 43 մարդ մահացել էր: Read more

28 September 2012

Գեներալին մեղադրանք են առաջադրել

general 6ԱՄՆ զինված ուժերի բրիգադային գեներալին մեղադրել են սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Reuters-ի փոխանցմամբ, Գեներալ Ջեֆրի Սինկլերին մեղադրել են իր ենթակային բռնաբարելու, ինչպես նաեւ ալկոհոլի չարաշահման ու պոռնոգրաֆիայի մեջ: Ջեֆրի Սինկլերը 27 տարի ծառայել է ԱՄՆ բանակում, բազմաթիվ անգամներ եղել է թեժ կետերում, այդ թվում՝ Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում: Ավելի վաղ, 2012թ. մայիսին, երբ նրա ենթակաները դժգոհություն էին հայտնել գեներալի ոտնձգություններից, Սինկլերին ազատել էին Աֆղանստանում զորքերի հրամանատարույթյունից ու հետ էին կանչել Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ Բրեգ ռազմաբազա: Առայժմ հայտնի չէ՝ նրան կդատի՞ ռազմական տրիբունալը, թե ոչ: Այս մասին հարցը պետք է որոշվի գործի դատական լսումների ժամանակ, սակայն լսումների օրը դեռ նշանակված չէ:   Read more

28 September 2012

Սորոսը գումար է նվիրել Օբամայի ընտրարշավին

ssorose 4Միլիարդատեր Ջորջ Սորոսն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, գործող նախագահ Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին նվիրաբերել է 1 մլն դոլար Լիբերալ Սորոսը նվիրաբերել է 1 մլն դոլար Priorities USA կազմակերպության հանրային հանձնաժողովներից մեկին։ Անցյալում նա արդեն գումարներ փոխանցել է դեմոկրատներին աջակցող լիբերալ կազմակերպություններին, սակայն սա առաջին նվիրաբերումն է անմիջապես հանձնաժողովին: Agence-France-Presse-ի փոխանցմամբ՝ Սորոսը մոտ կես մլն դոլար էլ նվիրաբերել է նոյեմբերի 6-ին կայանալիք կոնգրեսի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությանն աջակցող հանձնաժողովին։ Ջորջ Սորոսը դեմոկրատական կուսակցության ամենահայտնի եւ հարուստ հովանավորներից մեկն է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version