A+ A A-

25 September 2012

Քրեական գործ մեռած աֆղանցիների վրա միզող զինվորների նկատմամբ

urine 4 ԱՄՆ-ում քրեական մեղադրանք են ներկայացրել երկու ծովային հետեւակայինների դեմ, որոնք լուսանկարվել էին աֆղան գրոհայինների դիակների մոտ եւ իրենց կարիքներն էին հոգացել նրանց վրա: Հետաքննության տվյալներով՝ սերժանտներ Ջոզեֆ Չեմբլինը եւ Էդվըրդ Դեպլոտը 2011 թ. հուլիսի 27-ին մի քանի լուսանկարներ էին արել Հելմընդ մարզում հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացված զինյալների դիակների հետ: Ծովային հետեւակայինները նաեւ տեսանյութ էին նկարահանել, որում միզում են զոհերի դիակների վրա: Դեպքի մասնակիցների նկատմամբ քրեական մեղադրանք ներկայացվում է առաջին անգամ: Ավելի վաղ նրանք ենթարկվել էին կարգապահական տույժի: Ծովային հետեւակի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու սերժանտ մեղադրվում են սպանված թալիբների վրա միզելու մեջ, ինչը ֆիքսված է նրանց տարածած տեսանյութում: Նրանք նաեւ մեղադրվում են զոհերի հետ լուսանկարվելու մեջ: Բացի այդ, Աֆղանստանում նորակոչիկների պատրաստման համար պատասխանատու սերժանտները մեղադրվում են անվտանգության պահանջներն աչքաթող անելու մեջ: Հետաքննության տվյալներով՝ սովորող ծովային հետեւակայինները չեն կիրառել անվտանգության բոլոր կանոնները մարտական պայմաններում եւ անփույթ են վերաբերվել զինամթերքի հետ: Read more

25 September 2012

Օբաման քննադատել է ծայրահեղականությունը

ooob 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանի ամբիոնից՝ խիստ քննադատության ենթարկելով ծայրահեղականության դրսեւորումները ողջ աշխարհում: Օբաման կոչ է արել աշխարհի երկրների առաջնորդներին՝ խստորեն դատապարտել բռնություններն ու ծայրահեղականությունը՝ ասելով, որ աշխարհում առաջընթացը հնարավոր է միայն հանդուրժողականության եւ ազատության ամրապնդման դեպքում: Միացյալ Նահանգների նախագահն իր ուղերձում հիմնականում անդրադարձել է հակաիսլամական կինոնկարով հրահրված բռնություններին: Նախագահ Օբաման բռի եւ զզվելի է անվանել այդ կինոնկարը՝ հավելելով սակայն, որ դա որեւէ կերպ չի արդարացնում անմեղ մարդկանց արյան նույնիսկ մեկ կաթիլը: -Այդ ֆիլմը վիրավորանք է ոչ միայն մահմեդականների, այլեւ Ամերիկայի համար, քանի որ այս պատերից դուրս գտնվող քաղաքը ցույց է տալիս, որ մենք ողջունում ենք բոլոր ռասաների եւ կրոնների մարդկանց,- նշել է Օբաման՝ խոստանալով ջանք չխնայել դեսպան Սթիվընսի սպանությունն իրականացրած անձանց գտնելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: ԱՄՆ-ի նախագահը նաեւ խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի վարչակազմին՝ երեխաներին տանջանքների ենթարկող եւ բնակելի շենքերի ուղղությամբ հրթիռներ արձակող անվանելով նախագահ Բաշար Ասադի վարչակարգը: Անդրադառնալով Իրանի կողմից իրականացվող միջուկային ծրագրին, նախագահ Օբաման ասել է, թե կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի Թեհրանը չկարողանա ձեռք բերել միջուկային զենք՝ նշելով այնուամենայնիվ, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար դեռեւս կա ժամանակ եւ հնարավորություն, սակայն ժամանակն անվերջ չէ:   Read more

25 September 2012

Էլվիս Մադաթյանի հովանավորությունը շարունակվում է


elvis 4Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի հովանավորությամբ շարունակվում է բարեգործական լայնամասշտաբ եւ շարունակական բնույթ կրող ծրագիրը, որի շրջանակներում արդեն մոտ մեկ տարի է՝ անօթեւան հարյուրավոր ընտանիքներին եւ երեխաներին, Գյումրու ծերերի տուն-ինտերնատում խնամվողներին եւ աշխատակազմին օգնություն է ցուցաբերվում: Բարերարի աջակցությամբ այսօր նաեւ Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին եւ աշխատակիցներին տրամադրվեց հագուստներ: Էլվիս Մադաթյանի տրամադրած հագուստները բուժկենտրոնին է հանձնել «Շիրակ-կենտրոնի» նախագահ Վահան Թումասյանը, ով նշել է, թե բարերարը անշահախնդիր օգնություն է ցուցաբերում կարիքավորներին, եւ նրա գործունեությունը կրելու է շարունակական բնույթ: Դուք նույնպես կարող եք կապվել Էլվիս Մադաթյանի հետ՝ 818.406. 4444  հեռախոսահամարով եւ մասնակիցը դառնալ նրա աստվածահաճո նախաձեռնությանը:   Read more

25 September 2012

Օբաման մեղադրում է Ռոմնիին

ob 3ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կտրուկ պատասխան է տվել հանրապետականների թեկնածու, գալիք ընտրություններում իր քաղաքական հակառակորդ Միթ Ռամնիին՝ պատասխանելով նրա՝ իր անվճռական քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներին: -Եթե նախկին նահանգապետ Ռամնին մեզ առաջարկում է եւս մեկ պատերազմ սկսել, թող այդպես էլ ասի,-հայտարարել է նախագահը: Ռամնին մեկ անգամ չէ, որ նշում է, թե ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգը անհրաժեշտ չափով կոշտ քաղաքականություն չի վարում Իրանի նկատմամբ եւ չի կատարում Իսրայելի հանդեպ իր դաշնակցային պարտականությունները: Ռամնին հատկապես մեծ սխալ է համարել այն, որ Օբաման չի պատրաստվում հանդիպել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ժամանակ: Դա ազդակ է դեպի Մերձավոր Արեւելք այն մասին, որ մենք այս կամ այն կերպով հեռավորություն ենք պահպանում մեր դաշնակիցներից,- հայտարարել է հանրապետականների թեկնածուն:   Read more

25 September 2012

Նոր Օռլեանում արդարացրին բանակին


kattt 3Նոր Օռլեանի հինգերորդ շրջանի վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել սեփական որոշումը՝ ԱՄՆ բանակի ինժեներական կորպուսի վրայից հանելով քաղաքին «Քաթրինա» փոթորկի պատճառած ավերածությունների պատասխանատվությունը: Associated Press-ի փոխանցմամբ, դատարանի կողմից առաջին որոշումը կայացվել էր 2009 թվականին: Այն ժամանակ դատավորը համաձայնել էր հայցվորների հետ, որոնք պնդել էին, որ ինժեներական կորպուսը պատշաճ ուշադրություն չի դարձրել Նոր Օռլեանը Մեքսիկական ծոցին կապող նեղուցի վիճակին: Դատարանը որոշել էր, որ ռազմական ինժեներները գործել են քաղաքացիական ուժերից անկախ: Վերաքննիչ դատարանը 2012-ի մարտին պաշտպանել էր այդ որոշումը, սակայն վերջին լսումների ժամանակ դատավորները գտել են, որ աղետի պատճառ դարձել են քաղաքացիական իշխանությունների կողմից ընդունված որոշումները: Տուժող կողմը քննադատել է դատարանի կայացրած որոշումը՝ խոստանալով գործի վերանայում պահանջել: Քաթրինա փոթորիկը Նոր Օռլեանը պատուհասել էր 2005 թվականին, զոհվել էր 1836 մարդ:   Read more

25 September 2012

Օբամայի եւ Ռոմնիի տարբերությունը մեծանում է

obbb 3ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեծացրել է իր եւ հանրապետական մրցակից Միթ Ռամնիի միջեւ անջրպետը, վկայում են հասարակական կարծիքի նոր արդյունքները, որոնք անց են կացվել վաշինգտոնյան Politico թերթի պատվերով: Համաձայն հետազոտությունների տվյալների՝ Օբաման ընտրողների 50 տոկոսի աջակցությունն ունի, իսկ Ռամնին 47 տոկոս: Հարցումը ցույց է տալիս, որ գործող նախագահի հեղինակությունը մեծանում է, մինչդեռ Ռամնիինը`ընկնում: Օգոստոսին Օբամայի վարկանիշը կազմում էր 48 տոկոս, իսկ Ռամնիինը`47 տոկոս: Ռամնիի հնարավորությունները քչանում են, նա մեծ խնդիրներ ունի: նա Մարդկանց դուր չի գալիս,- ասել է հարցում անցկացրած հետազոտողներից մեկը`Սելինդա Լեյքը: Ընտրողների ճնշող մեծամասնությունը, անկախ քաղաքական համակրանքից, վստահ է, որ Օբաման կվերընտրվի: Դրանում վստահ է 60 տոկոսը, իսկ Ռամնիի հաղթանակին հավատում է ընդամենը 30 տոկոսը Read more

25 September 2012

Ճապոնիան հաղթանակ է տարել Թայվանի դեմ ծովային մարտում

taiwann 4Ճապոնական նավերին հաջողվել է հաղթանակ տանել Թայվանի հետ ծովային մարտում, որը սկսվել էր վիճելի Սենկակու կղզիների պատճառով: Ճապոնական նավերին հաջողվել է հետ մղել վիճելի կղզիների տարածք մտած Թայվանի նավատորմը: Սենկակու կղզիների մոտ թայվանական շուրջ 58 նավերը երեւացել էին այսօր առավոտյան: Չնայած Ճապոնիայի առափնյա պաշտպանության նախազգուշացմանը, դրանք փորձել էին մտնել այդ շրջանի ամենամեծ կղզին՝ դրանով իրենց իրավունքները հաստատելով կղզու վրա: Ի պատասխան՝ ճապոնական պարեկային նավերը կիրառել են հզոր ջրային թնդանոթներ, որին թայվանական կողմը նույն կերպ է պատասխանել: Մի քանի ժամ անց ճապոնացիներին այնուամենայնիվ հաջողվել է հաղթանակ տանել ծովային մարտում: Արդյունքում Ճապոնիայի տարածքային ջրեր մտած նավերը ստիպված են եղել լքել Սենկակուի հարակից տարածքները: Նշվում է, որ մարտի ողջ ընթացքում կղզու մոտ բաց ջրերում եղել է 5 չինական պարեկային նավեր, որոնք հետեւել են իրավիճակին, բայց չեն միջամտել: Read more

Սարդ մարդը նոր բարձրունք է գրավել

allenr 4Ֆրանսիացի Ալան Ռոբերը, որը հայտնի է իր սպորտային հաջողություններով, նոր բարձրունք է գրավել: Այս անգամ նա բարձրացել է չինական Հենան նահանգի հեռուստաաշտարակը: Ներկա պահին այս 400 մետրանոց աշտարակն ամենաբարձր երկաթյա շինությունն է համարվում աշխարհումԼեռնագնացի գործն ավելի էր բարդացնում աշտարակի 30 աստիճան թեքությունը ու քանի որ բռնվելու համար ոչ մի հարմարություն չկար, Ալանն օգտագործել է հատուկ սարքավորումներ: Այս տարի բոլորել է ֆրասիացու 50-ամյակը ու նա հասցրել է գրավել 70 երկնաքերերի բարձրություններ` ամբողջ աշխարհով մեկRead more

Խոշոր վթար Մոսկվայում

accidm 3Մոսկվայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել 9 մարդ: Վթարի մեղավորը եղել է Լեքսըսի վարորդը, որը դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել միկրոավտոբուսի, ինչի հետեւանքով Lexus-ի վարորդն ու ուղեւորը մահացել են: Ըստ նախնական տվյալների` վթարի մեղավորը Լեքսըսի վարորդն է եղել՝ 20-ամյա Դմիտրի Պագոդինը, ով այրվել է հենց մեքենայի մեջ: Նա դուրս է եկել հանդիպակաց ճանապարհ եւ բախվել միկրոավտոբուսի, մեքենայի վարորդն ու ուղեւորը մահացել են: -Ես նստած էի միկրոավտոբուսի վարորդի կողքին, երբ ջիպը թռավ մեր առջեւ: Նրա արագությունը 120 կմ/ժամ-ից ավելի էր: Միկրոավտոբուսի վարորդը կարողացավ շրջել ղեկը եւ Lexus-ը հարվածեց հետնամասին, որտեղ ավելի քիչ մարդիկ էին նստած,- պատմել է ուղեւոր Արթուր Կարապետյանը: Թե Lexus-ի 20-ամյա վարորդը, թե ուղեւորը՝ Ալեքսանդր Եպիխինը, Ռուսաստանի սահմանապահների ակադեմիայի ուսանողներ են եղել, ովքեր, ընկերների խոսքով, գնում էին գիշերային ակումբում զվարճանալու: Երթուղային տաքսու 9 ուղեւորները վիրավորվել են: Նրանցից երեքին օգնություն է ցուցաբերվել տեղում, իսկ 6-ը տեղափոխվել են հիվանդանոց` ծանր վնասվածքներով:   Read more

Հայաստանի քաղաքացուն կդատեն

dollar 4Հայաստանի քաղաքացի 29-ամյա Խորեն Գասպարյանն իրեն մեղավոր է ճանաչել Ջորջիա նահանգի Բրանսուիկ եւ Սավանա քաղաքներում կեղծ կլինիկաների ստեղծմանն աջակցության մեջ, որոնք օգտագործվել են Medicare սխեմայով մոտ 400 հազ. դոլար պահանջելու համար: Դատարանում Գասպարյանն ասել է, որ խարդախությունների սխեմայում որոշակի դեր է ունեցել: Երբ անցած տարի կառավարությունն սկսել է սխեմայի մասնակիցների ձերբակալությունները, Գասպարյանը գտնվել է Մոսկվայում: Լսելով գործի մասին` նա դիմել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատուն եւ խոստովանել արարքը: 2011թ. հուլիսին նա մեկնել է Վաշինգտոն եւ կալանավորվել: Գասպարյանը խոստովանել է, որ Սավանայում եւ Բրանսուիկում ստեղծված կլինիկաները խարդախություններ էին: Նա նաեւ խոստովանել է նմանատիպ կլինիկայի մասին Նյու Մեքսիկոյում, որտեղ էլ կրում է իր եռամյա պատիժը: Շրջանային դատավոր Վուդը Գասպարյանին ասել է, որ նա կարող է դատապարտվել երեք տարվա ազատազրկման` տուգանվելով 250 հազար դոլարով: Սակայն կառավարությունը համաձայնել է, որ Գասպարյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառվի, քանի որ նա խոստովանել է իր մեղքը եւ օգնել հետաքննությանը:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel