A+ A A-

19 September 2012

Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է

apple 4Apple ընկերության բաժնետոմսերը NASDAQ էլեկտրոնային աճուրդում սեպտեմբերի 17-ին անցել են 700 դոլարի սահմանագիծը: Աճուրդի սկսվելուց 52 ժամ անց բաժնետոմսերը հասել են 701,79 դոլար արժեքի: Apple-ի մեկ բաժնետոմսի համար աճուրդի փակմանն առաջարկել են 699 ամբողջ 78 դոլար` 1,23% ավելի, քան մեկ օր առաջ, ընկերության կապիտալիզացիան գնահատվում է 656 միլիոն դոլար: Ներդրողների դրական տրամադրվածությանը նպաստել են Apple -ի նոր iPhone 5 սմարթֆոնի նախնական պատվերների վերաբերյալ տվյալները: Ըստ ընկերության տվյալների` 2 միլիոն նախնական պատվեր է ձեւակերպվել սեպտեմբերի 14-ից սկսած: Վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա տարում Apple-ի բաժնետոմսերը կհասնեն 750-ից մինչեւ 1000 դոլար:   Read more

Վաշինգթոնը արդիականացնում է զինանոցը

zinanoc 3Չնայած ռազմական կարիքներին հատկացվող ծախսերի կրճատմանը՝ Վաշինգտոնը պատրաստվում է հսկայական գումար ծախսել միջուկային զինանոցն արդիականացնելու համար: Արդիականացման ծրագրի արժեքը պաշտոնապես չի հայտարարվում, սակայն Վաշինգտոնում գտնվողՍմիթսընի հետազոտական կենտրոնը կարծում է, որ 5113 մարտագլխիկները սպասարկելու եւ արդիականացնելու համար 10 տարում անհրաժեշտ կլինի առնվազն 352 մլրդ դոլար: Թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է, որ վերջնական հնանալուց խուսափելու համար հարկ կլինի արդիկանացումը սկսել 2013 թվականից ոչ ուշ:   Read more

Ուկրաինայում հայ տղամարդու են սպանել

guun 3Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնում սեպտեմբերի 16-ին անհայտ անձինք գնդակահարել են 25-ամյա հայ երիտասարդի: Միջադեպի հետեւանքով մի տղամարդ էլ վիրավորվել է,սակայն նրան հաջողվել է փախուստի դիմել: Հայ երիտասարդը 13 հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել: Նախնական տվյալներով՝ նա Պեսոչինսկիի գյուղխորհրդի պատգամավոր, գործարար, շինարարական բիզնեսի սեփականատեր Արմեն Ալեքսանյանի եղբայրն է: Հարձակվողները հունգարական արտադրության 2 ատրճանակ են օգտագործել: 29-ամյա վիրավոր տղամարդը ոստիկանությանը պատմել է, որ տեսել է գործարարի եղբորը սպանողին. նա իջեցված պատուհանից զրուցել է Պրադոյի ղեկին նստած 25-ամյա հայի հետ: Հենց այդ պահին էլ տեղի է ունեցել հարձակումը: Վիրավոր տղամարդուն հաջողվել է փախչել, իսկ հայի դին հետագայում հայտնաբերել են փողոցում: Իրավապահների նախնական վարկածով՝ սպանության պատճառը բիզնեսն է:  Read more

Մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել

mexican 8ԱՄՆ-ի հետ սահմանի մերձակայքում գտնվող մեքսիկական բանտից 132 կալանավոր է փախել: Դեպքը տեղի է ունեցել Կոաուիլա նահանգի Պիեդրաս Նեգրաս քաղաքում: Դատախազության տվյալներով` կալանավորները փախել են հյուսնի հին արհեստանոցում փորված թունելով եւ բանտից ճողոպրել են՝ կտրելով շրջակա փշալարերը: Թունելի երկարությունը կազմել է 7 մետր, լայնությունը` 1,2 մետր, խորությունը` 2,9 մետր: Կոաուիլայի անվտանգության ծառայություններում չեն բացառում, որ բանտի պահապանները կաշառված են եղել: Փախածներից 86-ը եղել է դաշնային մասշտաբի ծանր կրկնահանցագործ, 46-ը՝ նահանգային: Նահանգի իշխանությունները 15,7 հազար դոլար պարգեւ են սահմանել այն տեղեկատվության համար, որը կօգնի բռնել փախածներից ցանկացածին: Բացի այդ, զանգվածային փախուստի մասին ծանուցել են ԱՄՆ-ի սահմանապահներին` նկատի առնելով այն, որ կալանավորները կարող են փորձել անցնել ԱՄՆ-ի տարածք: Օրվա ընթացքում տեղի ունեցած որոնողական գործողության արդյունքում ձերբակալվել է միայն 3 փախած կալանավոր, մյուսների որոնումները շարունակվում են բանակային ստորաբաժանումների եւ ոստիկանության կողմից: Ընդամենը Պիեդրաս Նեգրասի բանտում պահվում է 734 կալանավոր: Փախուստը Մեքսիկայում ամենախոշորներից մեկն է դարձել վերջին տարիների ընթացքում: 2010 թվականի վերջին 150-ից ավելի կալանավորներ էին փախել սահմանամերձ Նուեւո Լարեդո քաղաքի բանտից:   Read more

Ինքնասպան է եղել բռնաբարության մեջ կասկածվողը

kakh 3Երեկ` սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի դաշտում մարդ կա կախված: Նշված վայր մեկնած խումբը պարզել է, որ կախվելու միջոցով ինքնասպան է եղել Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Քալաշյանը: Ինչպես հայտնում է ֆոտալրագրող Գագիկ Շամշյանը, Նորագավիթում իրեն պատմել են, որ նույն օրը նրան 14-ամյա հաշմանդամ աղջկան բռնաբարելու կասկածանքով տարել էին Մասիսի բաժին եւ որոշ ժամանակ անց նա ստորագրությամբ ազատ էր արձակվել: Կատարվածի մասին ոստիկաններին հայտնել է աղջկա մայրը` Մ. Բաբայանը: Վերջինս նշել է, որ նախկին ամուսին` Վ. Քալաշյանը, օգտվելով իր բացակայությունից եկել է Մարմարաշենի իրենց տուն, որտեղ իրենք ապրում են վարձով, եւ բռնաբարել երեխային: Ըստ Մ. Բաբայանի անչափահաս որդին պատուհանից տեսել է այդ ամենը եւ զանգահարել իրեն: Կատարվածի մասին մայրը տեղեկացրել էր ոստիկանությանը:  Read more

Ալիեւին ցույցերով են դիմավորել Փարիզում

alliev 4Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին այսօր բողոքի լայնածավալ ցույցերով են դիմավորել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Երեւանի ժամանակով ժամը 21.00–ին այսօր բազմաթիվ ֆրանսահայեր բողոքի են դուրս եկել Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել աշխատանքային այցով Փարիզում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դեմ, ով ներում էր շնորհել եւ հերոսացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելով սպանած եւ ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովին։ Ցուցարարներին են միացել նաեւ երեք սենատորներ։ Նրանք նաեւ նշել են, որ իրենք բողոքում են ընդդեմ Իլհամ Ալիեւի ներկայությանը Ֆրանսիայում։ Ցուցարարներ պարզել են հայկական եռագույնը, ինչպես նաեւ Սաֆարովին պատժելու կոչերով պաստառներ։ Ցույցը տեւել է մի քանի ժամ: Նշենք, որ Ալիեւը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկելու է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը:   Read more

Օլիմպիական չեմպիոնին ձերբակալել են

CHEMP 8Սնոուբորդի օլիմպիական կրկնակի չեմպիոն Շան Ուայթին ձերբակալել են հյուրանոցում հրահրած կռվի համար, որը նա արել է ալկոհոլի ազդեցության ներքո: Associated Press-ի փոխանցմամբ, 26-ամյա մարզիկը վեճի է բռնվել Թեննեսի նահանգի Նեշվիլլ քաղաքի Loews Vanderbilt Hotel-ում, սեպտեմբերի 16-ի գիշերը: Նա միացրել է հրդեհային ազդանշանային համակարգը, ինչի արդյունքում հոթելի բոլոր բնակիչները տարհանվել են: Բացի այդ, ականատեսի խոսքով, Ուայթը ջարդել է հյուրանոցային հեռախոսը: Այն բանից հետո, երբ կանչվել է ոստիկանությունը, մարզիկը փորձել է փախչել տաքսիով, սակայն նրան կասեցրել է հոթելի բնակիչներից մեկը: Հաղորդվում է, որ մարզիկը դուրս է թռչել եւ փորձել փախչել, իսկ փախուստի ընթացքում ընկել է եւ գլխով հարվածել դարպասին: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց: Նրան դուրս են գրել երեկ, ինչպես նաեւ նույն օրը ձերբակալել են: Ուայթը մեղադրվում է վանդալիզմի եւ հասարակական վայրում ալկոհոլային վիճակում գտնվելու մեջ: Նրան բաց են թողել հոկտեմբերի 10-ին անպայման դատարան ներկայանալու խոստման պայմանով: Շան Ուայթը ոսկե մեդալներ է նվաճել 2006 թ. Թուրինում եւ 2010թ. Վանկուվերում կայացած Օլիմպիադաներում՝ հաֆ-փայփի մրցույթներում: Մարզիկը հանդիսանում է հագուստի արտադրության սեփականատեր, ինչպես նաեւ թողարկում է սնոուբորդինգի մասին տեսախաղեր եւ ֆիլմեր: Ուայթը նաեւ բավականին հաջողակ սքեյթբորդիստ է:   Read more

Թահանգայի հայ բնակչին ձերբակալել են

heta 4Թահանգայի 20-ամյա բնակչին ձերբակալել են ոստիկանական հետապնդումից մեծ արագությամբ փախչելու համար: Նա 80 մղոն/ժամ արագությամբ սլանում էր Նորթ Գլենդելի բնակելի թաղամասով: Ռայմընդ Ղարիբյանին ձերբակալել են շաբաթ կեսգիշերին մոտ, երբ նրան հայտնաբերել են ոստիկանական ուղղաթիռով: Նրան ավելի վաղ կանգնեցրել էին Գլենոկս-բուլվարդում, սակայն Ղարիբյանը փախուստի էր դիմել, եւ ոստիկանական ազդանշանների ուղեկցությամբ անցել Գլենվուդ-Ռոադը: Ուղղաթիռը BMW մակնիշի մեքենան գտել է Pleasant View Terrace-ում, Virginia Avenue-ի մոտ կայանված վիճակում: Ղարիբյանը խոստովանել է, թե փախել է ոստիկաններից, քանի որ վարելու վկայականը ժամկետանց է եղել:   Read more

Ոստիկանը սպանել է կասկածյալին

parama 3Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը որոշ մանրամասներ է հայտնել Փարամաունթում տեղի ունեցած միջադեպի մասին, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցը կրակել եւ սպանել էր կասկածյալին: Սպանության բաժնի դետեկտիվները ահազանգը ստացել են երեկ երեկոյան՝ ժամը 8-ի սահմաններում, 16600 Downey Avenue հասցեից: Հասնելով դեպքի վայր նրանք տեսել են կասկածյալին, ով արդեն մահացած է եղել: Ոստիկանին կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, նրա վնասվածքը հրազենային չէ: Ոստիկանությունը ներքին հետաքննություն է սկսել:   Read more

Լոս Անջելեսում կնոջ այրված դիակ են գտել

burnedb 3Հարավային Լոս Անջելեսում՝ հենց փողոցի կենտրոնում այս գիշեր կնոջ այրված դիակ են գտել : Միջադեպը տեղի է ունեցել West 94th Street հասցեում, Բրոդվեյի մերձակայքում: Հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները տեղում արձանագրել են կնոջ մահը: Կնոջ ինքնությունն առայժմ պարզված չէ, եւ ըստ իրավապահների՝ բավական ժամանակ է անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու եւ կնոջ ինքնությունը պարզելու համար: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ կինը նետվել է կրակի մեջ: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Ջերըլդ Վուդյարդի խոսքով, ներկայումս հետաքննություն է ընթանում՝ պարզելու ողբերգության բոլոր հանգամանքները:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel