A+ A A-

14 September 2012

Հրդեհ Լոս Անջելոսում Getty Center-ի հարեվանությամբ

Gettty 4Քամու հետեւանքով առաջացած հրդեհը Լոս Անջելսի 405 ավտոմայուղու հարեվանությամբ Գետտի կենտրոնին շատ մոտ, դեռեւս չի սպառնում մոտակա տներին։ Հրդեհը սկսվել է այսօր ժամը 3:35-ին եւ արդեն 1 ժամվա ընթացքում այրել 15 էյքըր տարածք Սեպուլվեդա բուլվարդի հարեվանությամբ։ Խցանումներ են նկատվում արդեն 405 ավտոմայրուղու վրա։ Փակ է Getty Center մուտքը 405 ավտոմայրուղու վրա։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ուղղաթիռները փորձում են ամեն կերպ ջուր հայթհայթել որպեսզի մարեն կրակը, քանզի կրակը մարելու միակ ձեւը ուղղաթիռների միջոցով պետք է իրականցվի։ 102 աստիճան տապը բարենապաստ պայմաններ է ստեղծել հրդեհի համար։ Կրակը եւ ծուխը տեսանելի է մի քանի մղոն հեռավորությունից։ Մոտակա տներից դեռեւս տարհանումներ չեն եղել։ Կրակի մարման աշխատանքերին աշխատում են 100 ից ավել հրշեջներ։   Read more

14 September 2012

ԴՊՀ-ն մեկնարկում է տնտեսության խթանման նոր ծրագիրը

fed 4ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը երկօրյա նիստի արդյունքում հայտարարել է տնտեսության խթանման նոր ծրագրի մասին: Այն, մասնավորապես, ներառում է ամեն ամիս մոտ 55 միլիարդ դոլարի չափով հիփոթեքային պարտատոմսերի գնում մինչեւ իրավիճակն աշխատանքի շուկայում չկարգավորվի: Բացի այդ Համակարգը խոստացել է պահել դրույքաչափերը ռեկորդային ցածր նշաձողի վրա մինչեւ 2015թ. կեսերը, այլ ոչ 2014-ի վերջ ինչպես նախապես էր խոստացվել: Խթանիչ միջոցների ընդունումը պայմանավորված է ամերիկյան տնտեսության թուլութայմբ: Երկրորդ եռամսյակում աճը դանդաղել է մինչեւ 1,7 տոկոս: Օգոստոսին ԱՄՆ-ում ստեղծվել է ընդամենը 96 հազար նոր աշխատատեղ, մինչդեռ ըստ ԴՊՀ-ի գնահատականների, որպեսզի երկրում գործազրկությունը նվազի, հարկավոր է ամսական առնվազն 150-200 հազար աշխատատեղերի ստեղծում: Բարձր գործազրկությունն ու աճի ցածր տեմպերը կարեւոր նշանակություն ունեն ոչ միայն տնտեսության, այլեւ քաղաքականության համար, հատկապես նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին: Վերլուծաբանները խիստ կասկածում են, որ աշխատանքի շուկայում հնարավոր է մինչեւ նոյեմբեր բեկում մտցնել:   Read more

Պրոֆեսորին կդատեն սպանության համար

prof 4Ալաբամայի համալսարանի նախկին պրոֆեսոր Էմի Բիշըպը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել երեք գործընկերների սպանության եւ եւս երեքին վիրավորելու համար: Համապատասխան դիմումները կնոջ պաշտպանությունը Հանթսվիլլի դատարանին է փոխանցել նախօրեին: Հետաքննության կարծիքով` 2010թ-ի փետրվարի 12-ին Բիշըպը հրացանից գործընկերների ուղղությամբ կրակ է բացել համալսարանի ամբիոնի նիստի ժամանակ: Արդյունքում նրանցից երեքը սպանվել է, եւս երեքը ծանր վիրավորվել են: Թե ինչն է եղել հարձակման պատճառը հստակ հայտնի չէ, սակայն ինչպես գտնում են համալսարանում` կինը հակասություններ ուներ համալսարանի ղեկավարության հետ, որը չէր ցանկանում նրա հետ պայմանագիրը երկարաձգել: Ի սկզբանե նա հրաժարվում էր իր մեղքը ճանաչել, սակայն հեռուստաալիքը ենթադրում է, որ Բիշապը գործարք է կնքել իշխանությունների հետ, որպեսզի խուսափի մահապատժից: Այդ գործարքի պայմանները հայտնի չեն: Դատախազությունը համաձայնել է նրա համար մի քանի ցմահ ազատազրկում է պահանջելու: Միաժամանակ Բիշապը մեղադրյալ է եւս մեկ գործով: Նրան մեղադրում են 1989թ. հարազատ եղբոր սպանության մեջ: Այն ժամանակ նա հայտարարել էր, թե զենքը պատահաբար է կրակել, սակայն այժմ նոր հանգամանքներ են պարզվել: Բիշըպի դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 24-ին:   Read more

Facebook-ի շնորհիվ ձերբակալել են 50 գանգստերների

newy 8Facebook սոցիալական կայքի շնորհիվ Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել է հանցախմբերի 50 գանգստերների: Ոստիկանները ցանցում հետեւել են նրանց վիճաբանությանը: Ըստ ոստիկանության ներկայացուցիչ Ռեյ Քելիի` Very Crispy Gangster եւ Rockstarz հանցախմբերի գանգստերներն իրար հետ ընկերանում էին, որ հետո վիրավորեն իրար: Նրանց վերջնականապես մատնել է ձեռքբերումներով պարծենալու ցանկությունը: Գանգստերների կողմից սոցկայքում տեղադրված գրառումներից մեկը սպանության խոստովանություն է եղել: Rockstarz-ի անդամները իրենց են վերագրել 2011թ. հունիսի 6-ին Ջանի Սանտյագոյի սպանությունը: Հանցագործներից մեկը լուսանկար է տեղադրել, որում նա կրում է Սանտյագոյի գոտին եւ ժամացույցը: Ձերբակալված 16-ից 23 տարեկան մոտ 50 անձանց մեղադրանքներ են ներկայացվել սպանության, մահափորձի, զենքի ապօրինի ձեռքբերման մեջ: 22 մեղադրյալներ Rockstarz-ի կազմում են, իսկ 27-ը` VCG-ի:   Read more

Մաունթ Վաշինգթոնում այրված դիակ են գտել

firee 4Մաունթ Վաշինգթընի տարածքում այսօր գիշերը այրված մեքենա են հայտնաբերել, որում մահացած մարդ է եղել: Փրկարար ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 2-ի սահմաններում, 4800 Marmion Way հասցեից: Այրված դին գտել են Ford Expedition մակնիշի մեքենայի վարորդի նստատեղին: Գործը հետաքննում են սպանությունների բաժնի դետեկտիվները: Առայժմ հայտնի չեն ոչ մահվան պատճառները, ոչ էլ անգամ մահացած մարդու սեռը: Ոստիկանները չեն բացառել, որ մահացածին նախ սպանել են հրազենով, ապա այրել մեքենան: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ, լեյտենանտ Ջոզեֆ Հիլթնըրը նշել է, թե ժամը 1:38-ի սահմաններում Sycamore Park-ի շրջանում կրակոցներ են լսվել: Ոստիկանները խնդրել են տեղեկություններ ունենալու դեպքում զանգահարել   Read more

Հարձակումներ ԱՄՆ դեսպանատների վրա

ammmm 4Եմենի ոստիկանությունը կրակ է բացել մայրաքաղաք Սանայում ԱՄՆ դեսպանատան շենքը գրոհող ցուցարարների ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է 1, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել: Դեսպանատան վրա մոտ 4 հազար ցուցարար էր հարձակվել: Կատաղած ամբոխը հրդեհել է դիվանագետների` մոտակայքում կայանած մեքենաները, ինչպես նաեւ կոտրել է դեսպանատան մի քանի պատուհաններ: Դեսպանատան աշխատակազմը, անվտանգության նկատառումներով, արդեն տարհանվել է ` տեղափոխվելով ավելի անվտանգ վայր: ԱՄՆ դեսպանատունը գրոհի է ենթարկվել նաեւ Թունիսում: Ամբոխին զսպելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել: Պատճառը դարձյալ Մահմեդականների անմեղություն ֆիլմն է, որի պատճառով երեկ հարձակվել էին Եգիպտոսում ԱՄՆ դեսպանատան եւ Լիբիայի Բենղազի քաղաքում հյուպատոսարանի վրա, սպանել Լիբիայում ԱՄՆ դեսպա Քրիսթըֆըր Սթիվընսին: Եգիպտոսում այսօր էլ շարունակվել են բողոքի ակցիաներն ու զանգվածային անկարգությունները: Բենգազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակումից հետո, Պենտագոնը Լիբիա է ուղարկել երկու ավիակիր՝ USS Laboon-ն ու USS McFaul-ը: Նավերը դեռ ոչ մի կոնկրետ հրաման չեն ստացել, սակայն լիովին մարտական պատրաստվածության են բերված՝ սպասելով նախագահ Բարաք Օբամայի հրամաններին:  Read more

Արեւմտյան Նեղոսի համաճարակի զոհերի թիվն աճում է

neros 4Արեւմտյան Նեղոսի համաճարակի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 118-ի: Ըստ մասնագետների գնահատման` նեկայիս համաճարակն ամենալուրջն է ԱՄՆ-ի պատմության մեջ: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրանցվել է 2 հազար 636 հիվանդության դեպք ամերիկյան բոլոր նահանգներում` բացառությամբ Ալյասկայի եւ Հավայան կղզիների: Միայն վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում վարակակիրների թիվն աճել է եռակի: Ամենից շատ դեպքեր գրանցվել են Թեքսըսում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դալլըսի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել: Քաղաքապետ Մայք Ռոլինգսը դիմել է նահանգի իշխանություններին` խնդրելով Դալլըսի շրջանում միջատասպան պատրաստուկներ տարածել մոծակների դեմ պայքարի համար: Արեւմտյան Նեղոսի համաճարակն առաջին անգամ հայտնաբերվել է 1937 թվականին Ուգանդայում: Դրա դեմ հակավարակ չի ստեղծվել: Համաճարակի գլխավոր տարածողները մոծակներն են, մահացությունը կազմում է 4 տոկոս: ԱՄՆ-ի տարածքում այդ համաճարակն առաջին անգամ գրանցվել է 1999 թվականին:   Read more

Հետապնդում Լոս Անջելեսի փողոցներով

hete 4Նախօրեին Լոս Անջելեսի հարյուրավոր բնակիչներ ականատեսն են դարձել աննախադեպ հետապնդման, որի ընթացքում կողոպտիչները գումարները նետել են իրենց ամենագնացի պատուհաններից: Շատերը հազիվ են փրկվել վրաերթի ենթարկվելուց, երբ փորձում էին հավաքել այդ գումարները: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը սկսվել է Սանտա-Կլարիտայում: Զինված չորս կամ հինգ կողոպտիչները մտել են Bank of America-ի բաժանմունք, վերցրել գումարներն ու փորձել փախչել: Դրանից հետո ոստիկանները սկսել են հետապնդել նրանց Սիլմարով դեպի Սան Ֆերնանդո հովիտ: Հանցագործներին հետապնդել են մոտ 90 րոպե, որի ընթացքում նրանք պատուհանից թափել են փողերը` ազատվելով իրեղեն ապացույցներից միաժամանակ դիմելով այս քայլին` հետախուզությանը խոչընդոտելու համար: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են մարդիկ նետվում` հավաքելու դոլարները: Ի վերջո կասկածյալների մեքենան հայտնվել է խցանման մեջ, եւ ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանց եւ տեղափոխել ոստիկանատուն: Նույնիսկ այդ ընթացքում մի քանի անցորդներ փորձել են մեքենայից գումարներ գտնել, սակայն նրանց կանխել են ոստիկանները: Մարդիկ արդեն կողոպտիչներին անվանել են լոս Անջելեսի Ռոբին Հուդեր: Դա, սակայն նրանց չի փրկի, քանի որ կասկածյալներին զինված կողոպուտի մեղադրանք է առաջադրվել եւ շուտով նրանք կկանգնեն դատարանի առջեւ: հանցագործների անունները չի հաղորդվում: Իշխանությունները պահանջում են նրանցից, ովքեր գումար են գտել փողոցում, վերադարձնել այն և սպառնում են գտնել մեղավորներին` հսկողության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Ավելի ուշ հայտնի դարձավ մի բնակչի մասին, ով վերադարձրել է գտնված գումարը: Read more

Մեքսիկայում ձերբակալել են Էլ Կոսսին

mexxx 3Մեքսիկացի զինվորականները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հայտնաբերել El Golfo կարտելի ղեկավար Խորխե Էդուարդո Կաստիլյա Սանչեսին` Էլ Կոսս մականունով: Սանչեսը ձերբակալվել էր սեպտեմբերի 12-ին երկրի հյուսիսարեւելյան Տամաուլիպաս նահանգում՝ Թեքսըսի հետ սահմանից ոչ հեռու: Ոստիկանական գործողության մասին տեղեկություններ զինվորականները չեն հաղորդում: Խորխե Էդուարդո Կաստիլյա Սանչեսը հայտնի է նաեւ որպես Էլ Կոսս, El Golfo կարտելը գլխավորում է 2010-ից, այն բանից հետո, երբ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ սպանվել էր կազմակեպության նախորդ ղեկավար Անտոնիո Գիլյենը:Սանչեսի կալանքը դարձավ մեքսիկական իշխանությունների արդեն երրորդ հաջող օպերացիան ընդդեմ El Golfo-ի բարձրաստիճան անդամների՝ 2012թ. սեպտեմբերից ի վեր: Ըստ տեղեկությունների, ձերբակալությունն անցել է առան բարդությունների, հանցագործը չի էլ փորձել դիմադրել: Նրան մեղադրում են թմրավաճառության, սպանությունների եւ փողերի լվացման մեջ, եւ Մեքսիկայում 2,3 միլիոն դոլար գլխագին էր նշանակվել: Նշենք, որ օրեր առաջ ձերբակալվել էր El Golfo-ի մեկ այլ պարագլուխ` Չաղլիկ մականունով Մարիո Կարդենաս Գիլյենը: El Golfo կարտելը Մեքսիկայի ամենահին հանցախումբն է, որն իր գործունեությունն սկսել է դեռ 1930-ականներից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel