A+ A A-

13 September 2012

Պարսկական ավտոբուսները բախվել են իրար

buuuuue 3Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սեւանա լճի Ախթամար թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. ավտոճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել պարսկական 2 ավտոբուսներ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են երկու Scania մակնիշի ավտոբուսները: Վթարի հետեւանքով մոտ մեկ տասնյակ վիրավորներ տեղափոխվել են Սեւան քաղաքի հիվանդանոց: Բոլոր վիրավորները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են: Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորների եւ վարորդների ինքնությունը: Read more

13 September 2012

Մեկնարկել է Հարսնաքարի գործով դատավարությունը

hanc 3Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է Հարսնաքար ռեստարանային համալիրում կիրառված բռնությունների հետեւանքով ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունըԱմբաստանյալի աթոռին են հայտնվել վեց անձինք` Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներ եւ նրան պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնք հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկել ռազմական բժիշկների: Հունիսի 29-ին գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր մայոր Վահե Ավետյանը: Այսօրվա նիստում ներկայացրել են ամբաստանյալներին: Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժել է դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը, ապա հետաձգել նիստը մինչեւ սեպտեմբերի 24-ը, քանի որ Արման Խաչատրյանը փաստաբան չի ունեցել: Read more

13 September 2012

Պիկասոյի գտած կտավը 40 միլիոն է գնահատվել

picassss 7Օգոստոսի կեսերին ԱՄՆ-ում հայտնաբերված Պաբլո Պիկասոյի Կարմիր գլխարկով նստած կինը նկարը գնահատվել է 30-40 մլն դոլար: Այդքան գումար է ակնկալում Guernsey's աճուրդի տունը արվեստի գործի վաճառքից: Նկարը գտնվել էր Ինդիանա նահանգի Էվընսվիլ քաղաքի Կերպարվեստի, պատմության եւ գիտության թանգարանի պահոցում, որտեղ այն 5 տասնամյակ գտնվել է սխալի պատճառով: Որպես նկարի հեղինակ գրառել էին Գեմո նկարչի անունը: Այդ բառը նշանակում է նաեւ վիտրաժային տեխնիկա: Այդ տեխնիկայով, որը 1930-ականներին հորինել է ֆրանսիացի ռեժիսոր Ժան Կրոտին, Պիկասոն 50 նկար է ստեղծել, այդ իսկ պատճառով հայտնաբերված ցուցանմուշը թանկ է գնահատվում: Նկարին ուշադրություն է դարձրել աճուրդի տան փորձագետը, որը հետազոտություն էր անցկացնում գեմոյի վերաբերյալ: Ամերիկյան թանգարանը, որը նկարը նվեր էր ստացել արդյունաբերական ոլորտի դիզայներ Ռայմընդ Լոուի կողմից, ստիպված է վաճառել իսպանացի վարպետի գործը, քանի որ չի կարող նկարի համար անվտանգ պայմաններ ապահովել: Անվտանգության համակարգի բարելավման համար թանգարանին զգալի միջոցներ են անհրաժեշտ:   Read more

Ինքնաթիռից անօրինական ներգաղթյալ է ընկել

nerg 3Լոնդոնի արեւմուտքում գտել են տղամարդու դիակ, որը ենթադրաբար ընկել է Հիթրոուի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռից: Agence France-Presse-ի փոխանցմամբ, տղամարդուն, որը ոստիկանության խոսքերով, եղել է 20-30 տարեկան աֆրիկացի, գտել են Փորթման Ավենյուում նախօրեին առավոտյան: Ոստիկանության ներկայացուցիչներն ասում են, որ տղամարդը չի եղել ոչ անձնակազմի անդամ, ոչ էլ ուղեւոր: Նախնական տվյալներով՝ նա անօրինական կերպով փորձել է թռչել շասիի համար նախատեսված խցում: Մահացածն ընկել է 600 մետր բարձրությունից: Պարբերականը, վկայակոչելով փորձագետներին, ենթադրում է, որ տղամարդը մահացել է նախքան ընկնելը, քանի որ շասսիի խցում մեծ բարձրության վրա ջերմաստիճանն իջնում է մինչեւ մինուս 40 աստիճան:   Read more

Ռուսաստանում ինքնասպան է եղել հայ գործիչը

stttop 3Ռուսաստանի Սոչի քաղաքում ինքնասպան է եղել երիտասարդական խորհրդարանի 20-ամյա ակտիվիստ Վլադիմիր Ավագյանը: Նա ցած է նետվել 27մ բարձրությունից: Վլադիմիր Ավագյանի ընտանեկան վիճաբանությունը դիտարկվում է որպես ողբերգության գլխավոր վարկածներից: Նա գործարար հոր հետ վիճաբանել է ինքնասպանությունից մի քանի ժամ առաջ: Ընկերները պատմել են, որ դրանից մի քանի ժամ առաջ Վլադիմիրը վիճաբանել էր հոր հետ: Ինչ-որ բան կանխազգալով` հայրը ողբերգական դեպքից առաջ անընդհատ զանգահարել է որդուն: Ավագյանը խստումնալից երիտասարդ էր, եւ արդեն հայտնի էր խաղատների ու կազինոների դեմ պայքարի գործում իր նախաձեռնություններով, ինչպես նաեւ Ստոպ խամ շարժման կազամակերպիչն էր, որը պայքարում էր ապօրինի կայանումների դեմ:   Read more

Լոս Զետասի հիմնադրին հանձնեցին ԱՄՆ-ին

ZZZEta 4Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ-ին են հանձնել Լոս Զետաս թմրակարտելի հիմնադիր Հեսուս Էնրիկե Ռեխոն Ագիլարին` Էլ Մամիտո մականունով, որը կասկածվում է 2011 թվականին փետրվարին Սան Լուիս Պոտոսի նահանգում Ամերիկյան էմիգրացիոն եւ մաքսային ոստիկանության գործակալ Ջեյմ Սապատայի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ: Միջադեպի հետեւանքով եւս մեկ գործակալ` Վիկտըր Ավիլան վիրավորվել էր: Հետաքննության վարկածով` թմրակարտելի անդամները կրակ էին բացել այն մեքենայի ուղղությամբ, որտեղ գտնվել են ամերիկացի գործակալները: Լոս Զետասի պնդմամբ, իրենք կարծել են, թե մեքենայում գտնվում են մրցակից թմրակարտելի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի իշխանությունները պնդում են, որ հանցագործները մտադրված են եղել սպանել ԱՄՆ քաղաքացուն, եւ չեն շփոթել նրան, ինչպես իրենք են ասում, մրցակից թմրակարտելի անդամի հետ: Ռեխոն Ագիլարը ձերբակալվել է 2011թ. հուլիսին Մեխիկո նահանգում: Էնրիկե Ռեխոն Ագիլարը Լոս Զետասի հիմնադիրներից մեկն է եւ այդ խմբավորման երրորդ մարդը՝ ըստ կարեւորության: 2009 թ. ԱՄՆ-ում հայտարարել էին, որ նրա ձերբակալությանը նպաստող տեղեկություններ տրամադրելու համար կտրվի 5 մլն դոլար, եւս 2.5 մլն դոլար խոստանում էին Մեքսիկայի իշխանությունները: Ագիլարն առաջիկայում կանգնելու է Սան-Դիեգոյի դատարանի առջեւ եւ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:   Read more

Սիրիայում հայեր են զոհվել

haaa 3Երեկ Երեւան-Հալեպ չվերթով Սիրիա մեկնած եւ Հալեպի օդանավակայանից տուն վերադարձող 4 ազգությամբ հայեր զոհվել են, 13-ը՝ վիրավորվել Սիրիայի ապստամբների կրակահերթերի տակ ընկնելով: Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհվել են Հարութ Սուլավյանը, Արսեն Պեպեջյանը, Հրաչ Պեպեջյանը եւ Մեսրոպ Աճեմյանը: Եւս 13 հայերի տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկներին չի հաջողվել փրկել մի հայուհու կյանքը, իսկ մյուսների վիճակը կայուն ծանր է: Հայտնի է, որ նրանք Երեւանից մեկնել էին Հալեպ եւ շարասյունով փորձում էին մտնել քաղաք, սակայն ընկել են ապստամբների կրակահերթերի տակ: Իսկ երեկոյան գնդակոծման հետեւանքով զոհվել է Ժորժ Թոփալակյանը։Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 20 հազարից ավելի մարդ, այդ թվում` երկու տասնյակից ավելի սիրիահայեր: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով:   Read more

Չորրորդ անգամ փորձում էր ինքնասպան լինել

sham 4Երեկ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 21-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի 24 շենքի 5-րդ հարկի պատշգամբում երիտասարդ մի տղա փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության եւ փրկարար ծառայության խմբերը: Պարզվել է, որ երիտասարդը Սարի թաղի բնակիչ է, անունը` Գրիգոր: Սա նրա կողմից ինքնասպանության փորձ կատարելու 4-րդ դեպքն է: Փրկարարներին ու ոստիկանները հաջողվել է բանակցություններով համոզել նրան, որպեսզի հրաժարվի ինքնասպանության մտքից: Նրան իջեցրել եւ տեղափոխել են Ոստիկանության Էրեբունու բաժին: Հայտնի է, որ նա Երեւանի կենտրոնի տարբեր հատվածներից մի քանի անգամ կրկին սպառնացել է ցած նետվել, բայց ամեն անգամ չի ցատկել:  Read more

Թուրքիան շարունակում է հոխորտալ

TTTT 5Բաքու սեպտեմբերի 11-ին կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններին: Խոսելով Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանամերձ տարածքներում պահպանվող լարվածության մասին, Էրդողանն ասել է, որ Թուրքիան հաստատակամ է մնում եւ չի բացի Հայաստանի հետ իր սահմանները: -Հայաստանի հետ Թուրքայի սահմանի բացումը բացառվում է: Մեր կառավարության դիրքորոշումն ակնհայտ է: Մենք երբեք չենք դիմի նման քայլի, իսկ հայերը պետք է հետ քաշեն իրենց ուժերը օկուպացված տարածքներից՝ նախքան մեր կողմից նման քայլը քննարկելը, - հոխորտացել է Թուրքայի վարչապետը: Նշենք, որ Թուրքիան փակել է Հայաստանի հետ իր սահմանը ղարաբաղյան պատերազմի ժամանակ՝ որպես Ադրբեջանի հետ համերաշխության նշան:   Read more

Մագնատը 40 միլիոն կստանա իրեն վարկաբեկողից

magnat 4Ամերիկյան խաղային մագնատ Սթիվ Ուինը դատարանի միջոցով եւս 20 միլիոն դոլարի փոխհատուցման է հասել՝ իր հասցեին զազրախոսության դիմաց: Ավելի վաղ նա արդեն մեկ անգամ ստացել էր 20 միլիոն դոլարի փոխհատուցում: Նման որոշում կայացրել է Լոս Անջելեսի ատենակալների դատարանը: Տուգանքը նշանակվել է ոչ թե տուժող կողմի կորուստների փոխհատուցման համար, այլ որպես պատասխանատուի նկատմամբ պատժամիջոց: Reuters-ի փոխանցմամբ, Սթիվ Ուինին այդ գումարը վճարելու է Girls Gone Wild շոու խմբի հիմնադիր Ջո Ֆրանսիսը: Ֆրանսիսը մի քանի տարի առաջ Ուինի խաղատներից մեկին 2 միլիոն դոլար էր պարտք, հայտարարել էր, որ Ուինը ծրագրել էր սպանել իրեն: Ուինը դատարանին համոզել է, որ իր սուտ հայտարարությամբ Ֆրենսիսը իր հեղինակությանը վնաս է հասցրել: Ջո Ֆրանսիսը որպես վկա բերել էր երաժիշտ Քուինսի Ջոնսին, սակայն վերջինս նշել էր, թե ոչնչից տեղյակ չէ: 70-ամյա Սթիվ Ուինը աշխարհի ամենահարուստ խաղային մագնատներից է: 2012թ. առաջին քառորդում նրա ընկերության շահույթը կազմել է 1,3 միլիարդ դոլար  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel