A+ A A-

01 September 2012

Citigroup-ը իր բաժնետերերին կփոխհատուցի շուրջ 600 մլն դոլար

city 4Citigroup բանկը որոշել է իր բաժնետերերին փոխհատուցել շուրջ 600 մլն դոլար եւ դրա շնորհիվ փակել բանկի դեմ հարուցված դատական գործը: Citigroup-ի բաժնետերերը բանկին մեղադրում են ֆինանսական ճգնաժամի պայմաններում կրած վնասների իրական մասշտաբները թաքցնելու մեջ: 2012 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Citigroup բանկի ապահոված զուտ շահույթը նվազել է 12 տոկոսով եւ կազմել 2,95 մլրդ դոլար: Միեւնույն ժամանակ, բանկի հասույթը կազմել է 18,6 մլրդ դոլար: Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Վերջինիս գրասենյակները տեղաբաշխված են աշխարհի շուրջ 100 երկրներում: Citigroup-ը մեծ հեղինակություն ունի ԱՄՆ ֆինասական համակարգում եւ բանկային հատվածում: Read more

Ռուսաստանում քրեական հանցագործների են ձերբակալել

russ 4Ռուսաստանում՝ Խակասիայում, կանխվել է տարածքային քրեական հեղինակությունների հավաքը։ 12 մարդ ձերբակալվել է Աբականի կայարանում։ Ոստիկանությանը նախապես հայտնի էր դարձել, որ նշված վայրում պատրաստվում են հանդիպել Խակասիայի եւ Կրասնոյարսկի երկրամասի հանցագործ աշխարհի առաջնորդները։ Հանդիպմանը նախատեսվում էր քննարկել ֆինանսական վիճելի հարցեր՝ ձեռքի տակ եղած փաստարկների օգտագործմամբ։ Հանդիպման վայրի մոտ քրեական հետախուզության եւ Արագ արձագանքման հատուկ բաժնի աշխատակիցներ են հավաքվել։ Հեղինակությունները հանդիպման են ժամանել Mercedes ML-500, Nissan եւ Toyota Сamry ավտոմեքենաներով՝ հակամարտող յուրաքանչյուր կողմից վեցական մարդ: Ձերբակալման ընթացքում կրասնոյարսկցիները փորձել են փախչել, ինչի արդյունքում նրանց դեմ վարչական արձանագրություն է կազմվել ոստիկանության աշխատակիցներին չենթարկվելու համար։ Մեքենաներից առգրավվել են որսորդական երեք դանակ, GSM ազդանշանի խլացուցիչ, տրավմատիկ չորս ատրճանակ եւ բիտեր։ Ձերբակալվածների թվում տարածաշրջանում հայտնի օրենքով գողեր կան՝ Դմիտրի Գեսը, Ալեքսանդր Մարտինովը, Սերգեյ Մատվեեւը եւ Դմիտրի Շմակովը։   Read more

Ռուսաստանում հայ երիտասարդի են ձերբակալել

novo 5Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում 26-ամյա Վանո Մարգարյանը դարձել է օգոստոսի 11-ին տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհային պատահարի պատճառ: Ներքին գործերի նախարարությունը կես ամիս շարունակ փնտրել է 26-ամյա հային, ով փախուստի էր դիմել ոստիկաններից, երբ նրան տանում էին բուժզննման: Օգոստոսի 11-ին Մարգարյանի BMW մակնիշի մեքենան դուրս էր եկել հանդիպակաց հատված եւ բախվել միանգամից 2 մեքենայի: Պատահարի հետեւանքով մահացել են հայ երիտասարդի ուղեւորուհիները`16-ամյա Էլվիրա Լոմովան եւ նրա մայրը: Վարորդն ու նրա ընկերուհի Յուլյան ստացել էին թեթեւ վնասվածքներ: Երբ ոստիկանները Վանոյին ուղեկցել էին զննության՝ պարզելու՝ սթափ է, թե ոչ, նա փախուստի էր դիմել: Այժմ ճշտվում է, թե նա որտեղ է թաքնվել այսքան ժամանակ: Մարգարյանն ինքն է ներկայացել ոստիկանություն եւ հանձնվել: Նա ձերբակալվել է: Ի դեպ, հայ երիտասարդն իր մեքենան Հայաստանից վարելով բերել էր Ռուսաստան:   Read more

Blue Line-ի գնացքը բախվել է մեքենային

 


bbbbb 4Մեկ մարդ զոհվել է, եւս չորսը վիրավորվել են Լոնգ Բիչում, երբ Blue Line-ի գնացքը բախվել է մեքենային: 26-ամյա տղամարդը մահացել է դեպքի վայրում, Long Beach Boulevard-ի եւ 19-րդ փողոցի խաչմերուկում, երբ նրա չորսդռնանի սեդանին է բախվել հյուսիս ընթացող գնացքը: Լոնգ Բիչի հրշեջ ծառայության փոխանցմամբ, վիրավորվել են գնացքի չորս ուղեւորներ: Երեք տղամարդու տեղափոխել են մերձակա հիվանդանոց, իսկ մի կնոջ բուժօգնություն են ցուցաբերել տեղում: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Դոբերփուլի խոսքով, վիրավորները գտնվում են կայուն վիճակում

Դժբախտ դեպքի պատճառով մետրոյի գծերը տեւական ժամանակ փակ է եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ, այլ մանրամասներ չեն հաղորդվումRead more

Ողբերգություն Նյու Ջերսիում

pat 4Նյու Ջըրզի նահանգի Օլդ Բրիջ քաղաքի սուպերմարկետներից մեկի աշխատակիցը հրազենից գնդակահարել է երկու ծառայակիցների, ապա ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում: Փեթմարկ սուպերմարկետում: Այս ողբերգությունը ցնցել է Նյու Յորքից 25 մղոն հեռավորության վրա գտնվող եւ 65 հազար բնակչությամբ փոքր քաղաքի բնակիչներին: Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 4-ի սահմաններում: Հայտնի է, որ դեպքի ժամանակ սուպերմարկետի աշխատակիցները ապրանքն էին դասավորում ցուցափեղկերում: Հարձակվողը եղել է զրահաբաճկոնով, մտել է ներս կրակ բացել, ապա ինքնասպան եղել: Սպանվել են 24-ամյա տղամարդ եւ 18-ամյա աղջիկ, որոնք չարագործի հետ աշխատում էին գիշերային հերթափոխում

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողը եղել է ծովային հետեւակի վետերան` մոտ 20 տարեկան, եւ աշխատում էր սուպերմարկետում: Նրա մոտից Կալաշնիկով ինքնաձիգ եւ ատրճանակ են հայտնաբերել: Սպանության դրդապատճառներն առայժմ անհայտ են, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Սուպերմարկետի մերձակա տարածքը շրջափակել են, դեպքի վայրում աշխատում են դատական փորձագետներն ու քննիչներըRead more

Բեն Լադենի սպանության մասին գրքի հեղինակին կարող են դատել


easyday 4Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բին Լադընի ոչնչացման օպերացիային նվիրված աշխատության հեղինակ, ոչնչացման գործողության մասնակից Մաթ Բիսոնետը խախտել է տեղեկություններ չհրապարակելու մասին պայմանավորվածությունը, ինչի համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նրան կարող է կանգնեցնել դատարանի առաջ: Բիսոնեթը մասնակցել է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բին Լադընի ոչնչացման օպերացիային եւ այդ մասին գիրք գրել Մարկ Օուեն կեղծանունով: «No Easy Day» վերնագրված գիրքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի սեպտեմբերի 4-ին, չնայած որոշ օնլայն- խանութներում այն արդեն վաճառվում է: Սկզբնապես այն պետք է գրախանութներում հայտնվեր սեպտեմբերի 11-ին` համաշխարհային պատմության ամենամասշտաբային ահաբեկչությունների իրականացման օրը, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն վաճառասեղաններին կհայտնվի մի քանի օր շուտ: Իր գրքում հեղինակը հերքել է այն տեղեկությունը, որ թիվ մեկ ահաբեկչին ոչնչացրել են ամերիկացի հատուկջոկատայինները: Նա նշել է, որ մինչ իրենց ներխուժումը թաքստոց, ահաբեկիչն արդեն վիրավոր էր: Նա չի բացառել ինքնասպանության վարկածը: Նշենք, որ բին Լադընի օպերացիան անցկացվել է նախորդ տարվա մայիսին, Պակիստանում:   Read more

WikiLeaks-ի ինֆորմատորի դատը կկայանա 2013թ.

Bradley 4WikiLeaks սկանդալային ինտերնետ պորտալի ինֆորմատոր, զինծառայող Բրադլի Մենինգի դատը կկայանա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: -Դատը կսկսվի փետրվարի 4-ին եւ կավարտվի մինչեւ մարտի 15-ը,- հայտարարել է դատավորը գործով նախնական լսումների ավարտին: United Press International-ի փոխանցմամբ, Մենինգը մեղադրվում է Պենտագոնի եւ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը գողանալու եւ WikiLeaks-ին փոխանցելու մեջ: 2010 թվականին, Իրաքում ծառայության ընթացքում, մուտք ունենալով տվյալների գաղտնի բազա, նա պատճենել է տասնյակ հազարավոր զինվորական եւ շուրջ 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանք զետեղվել են համացանցում: Մենինգին ձերբակալել էին 2010 թվականի մայիսին` Իրաքից վերադառնալուց անմիջապես հետո: Նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Read more

Առեւանգել է ոստիկանական մեքենան եւ կորցրել ոտքերը

starb 8Հարավային Լոս-Անջելեսում տղամարդը առեւագնել է ոստիկանական մեքենան եւ փախուստի դիմել, սակայն բախվել է կայանված մեքենային, լուսարձակին ու Սթարբաքսին` կորցնելով երկու ոտքերը: Ոստիկանության փոխանցմամբ, մոտ 25-30 տարեկան տղամարդը, պարեկային մեքենան առեւանգել էր ժամը 4-ի սահմաններում եւ վթարի ենթարկվել 1200 South La Brea Avenue հասցեում: Վթարի հետեւանքով նա կորցրել է երկու ոտքերը: Միջադեպի հետեւանքով այլ անձինք չեն տուժել Լոս Անջելեսի վարչության Ուիլշըր բաժանունքի ներկայացուցիչ Մայք Քոլմընը հայտնել է, որ հետապնդման ժամանակ ճանապարհին արգելքներ են տեղադրվել, եւ տղամարդը վթարվել է: Ներկայումս հետաքննություն է ընթանում` պարզելու, թե ինչպես է հաջողվել նրան առեւանգել պարեկային մեքենան: Միջադեպի մասին այլ հանգամանքներ, ինչպես նաեւ տուժածի անունը չի հաղորդվում: Նրան տեղափոխել են հիվանդանոցRead more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel