A+ A A-

28 August 2012

Ընտանեկան երջանկության գաղտնիքը

Matilda 4Բրիտանացի մասնագետները նշում են, որ գտել են ընտանեկան երջանկության գաղտնիքը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդ ընտանիքում երեխայի ծնունդն ամուսիններին ավելի երջանիկ է դարձնում, երբ փոքրիկը ծնվում է 30-ից բարձր տարիք ունեցող ծնողների ընտանիքում: Այս տարիքում երեխան ավելի է ամրապնդում երեքի երջանկությունը: Ըստ մասնագետների` երեխաների թիվը եւս նշանակություն ունի: Երիտասարդ ծնողների համար որքան շատ են երեխաները, այնքան դժբախտ է ընտանիքը, իսկ ահա 30 տարեկանից բարձր ծնողների մոտ հակառակն է: Բացատրությունը պարզ է: Հասուն ծնողների մոտ երեխան սպասված է: Կայուն է նաեւ ընտանիքի նյութական վիճակը:  Read more

ԱՄՆ-ը զենքի վաճառքի ցուցանիշի ռեկորդ է սահմանել

zzzzen 7

2011-ին ԱՄՆ-ը եռապատկել է զենքի վաճառքից ստացվող իր եկամուտները՝ հասցնելով ռեկորդային 66,3 մլրդ դոլարի: Այդ տվյալները ներկայացված են Կոնգրեսի նոր զեկույցումԱշխարհում զենքի վաճառքի ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջատար է եղել 2011-ին՝ զբաղեցնելով համաշխարհային շուկայի 78%-ը: ԱՄՆ-ի զինավաճառությունից ստացված եկամուտը բացառիկ է համարվում, քանի որ վերջին տարիների ֆինանսական ճգնաժամը հարվածել էր նաեւ զենքի վաճառքինԶենքի համաշխարհային շուկան 2011-ին ունեցել է 85, 3 մլրդ ԱՄՆ դոլարի եկամուտԱմերիկյան զենքի հիմնական գնորդներն են Պարսից ծոցի արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Օմանը: Պարսից ծոցի երկրների հետաքրքրվածությունը ամերիկյան զենքով աղբյուրը բացատրում է իրանական վտանգի շուրջ տարածաշրջանում առկա մտավախությամբ: Զենքի վաճառքի ցուցանիշներով աշխարհում երկրորդը Ռուսաստանն է` 4, 8 մլրդ դոլարով:

Read more

Սիրիայի ապստամբները ուղղաթիռ են կործանել

urrr 5Սիրիացի ապստամբները համացանցում տեղադրել են մի տեսանյութ, որտեղ երեւում է կառավարական ուժերի ոչնչացրած մեկ ռազմական ուղղաթիռ: Տեսանյութին կից գրության մեջ նշվում է, որ օգոստոսի 27-ի առավոտյան ուղղաթիռը գնդակոծվել է Դամասկոսի արեւելյան՝ Զամալկա շրջանում: Առաջին կադրերում պարզ երեւում է, որ ուղղաթիռն իր հետեւից թողնում է ծխի ամպ, ապա սկսվում է հրդեհն ու այն քթամասով բախվում է գետնին` կորցնելով կառավարումը: Ամենայն հավանականությամբ, խոսքը Մի-25 հարվածային ուղղաթիռի մասին է: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաստատել է ուղղաթիռի կորստյան փաստը, սակայն հայտարարել է, որ այն ընկել է տեխնիկական անսարքության հետեւանքով: Օդաչուների ճակատագրի մասին դեռ ոչինչ հայտնի չէ: Դատելով կադրերից` նրանք ողջ մնալու քիչ հնարավորություն են ունեցել: Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ կազմակերպությունը հայտնել է, որ խփված ուղղաթիռը վայր է ընկել Դամասկոսի Ջոբար թաղամասում: Հիշեցնենք, որ նույն կազմակերպությունը շաբաթ օրը հաղորդել է երկրում հարյուրավոր զոհերի մասին։ Կազմակերպության համաձայն, մեկ օրվա ընթացքում սպանվածների թիվը հասել է 370-ի։ Read more

Հայրը շփոթել է որդուն եւ սպանել նրան

kapik 9Հարավային Նեպալի գյուղացիներից մեկը կրակել է իր 12-ամյա որդու վրա՝ վերջինիս դնելով կապիկի տեղ, որ փորձում է թալանել իր այգին: Agene-France-Presse-ի փոխանցմամբ, երեխան մագլցել է ծառը մակականերին որսալու նպատակով, որոնք իսկական տհաճություն են դարձել ընտանիքի համար: 55-ամյա մարդը տեսնելով երեխային ծառի վրա՝ կարծել է այդ կապիկներից է եւ կրակել: Երեխան տեղում մահացել է: Նախնական հետքննությունը ցույց է տալիս, որ հայրն իրոք տեղյակ չի եղել, որ երեխան եգիպտացորենի դաշտ է գնացել մակականեր որսալու նպատակով: Նեպալում 3 տեսակի կապիկներ գոյություն ունեն, որոնք սրբություն են համարվում եւ գյուղացիները սովորաբար փորձում են վախեցնել նրանց՝ ատրճանակով օդ կրակելով, առանց կենդանուն վնաս պատճառելու: Ես իմ սխալը հասկացա միայն այն ժամանակ, երբ տղաս ծառից ցած ընկավ,- ասել է հայրը:   Read more

Նյու Յորքի հրաձգության կադրերը

Emp 8Միջազգային լրատվամիջոցները հրապարակել են Նյու Յորքի Empire State Building երկնաքերի մոտակայքում տեղի ունեցած հրաձգության տեսագրությունը, որն արվել է տեսադիտման արտաքին խցիկներով: Տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են ոստիկանները հետապնդում տղամարդուն, ով հանում է ատրճանակն ու կրակում, սակայն իրավապահների պատասխան կրակոցից սպանվում է: Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին զինված տղամարդը կրակ էր բացել Նյու Յորքում: Երկու մարդ մահացել էր, եւս 9-ը վիրավորվել: Հայտնի է դարձել, որ վիրավորների մի մասը կարող էին վիրավորվել հենց ոստիկանների կրակոցից, ովքեր գնդակահարել են Ջանսընին: Մանհեթենի տարածքում կրակ բացած 53-ամյա Ջեֆրի Ջանսընի թիրախն իր պետն էր: Կանանց իրերի վաճառքով զբաղվող Hazan Imports ընկերության 41-ամյա փոխնախագահ Սթիվ Էրկոլինոն տեղում մահացել էր: Նախկին գործընկերը նրա վրա կրակել էր երեք անգամ, որոնցից վերջինը դիպել էր զոհի գլխին: Ողբերգությունը տեղի է ունեցել ընկերության գրասենյակից ոչ շատ հեռու, որտեղ նախկինում աշխատում էր Ջանսընը: Ականատեսները նկատել են, որ մարդասպանի եւ զոհի միջեւ եղել է անսովոր ատելություն միմյանց նկատմամբ: Read more

Ռադնի Քինգի մահվան պատճառը

Ռադնի Քինգը, ով հայտնի էր որպես 1991թ. Լոս Անջելեսի խռովության պատճառ, մահացել է խեղդվելով, քանի որ գտնվել է թմրանյութերի եւ ալկոհոլի Rodney 8ազդեցության տակ: Սան Բեռնարդինո շրջանի քննիչները հրապարակել են Քինգի մահվան եզրակացությունը: Նրան մեռած էին գտել Ռիալտոյի իր տան ավազանում, հունիսի 17-ին: Դատաբժշկական եզրակացության մեջ նշվում է, որ Քինգի արյան մեջ ալկոհոլի, մարիխուանայի եւ այլ թմրանյութերի մեծ քանակություն է հայտնաբերվել, ինչն էլ հանգեցրել է նարն, որ հայտնի գործիչը չկարողանա դիմադրել: Ենթադրաբար, նա կամ ընկել է ջուրը, կամ անձամբ թռել, սակայն չի կարողացել դուրս գալ: Քինգը հայտնի էր դարձել 1991թ., երբ ոստիկանները նրան ձերբակալելիս ծեծի էին ենթարկել: Տեսագրությունը հանգեցրել էր լայնածավալ խռովությունների, զոհվել էր 50 մարդ, իսկ քաղաքին մեկ միլիարդի չափով վնաս էր հասցվել:   Read more

Մահացու միջադեպի մեղավորը հայ երիտասարդն էր

vttt 4Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնաբերել է վթարի հեղինակին, ում պատճառով անցած չորեքշաբթի ողբերգական հանգամանքներում երկու կին է զոհվել, երբ փորձել են օգնել տուժածներին: Գլենդելի 19-ամյա բնակիչ Արման Սամսոնյանը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել է հրշեջ ջրատարին: Glendale News-Press-ի փոխանցմամբ, ջուրը սկսել է արագորեն լցվել մեքենայի շուրջ, իսկ նույն վայրում վնասվել էին հոսանքալարերը: Օգնության հասած 40-ամյա Իրմա Զամորան, հոսանքահարվելով տեղում մահացել է: Վթարի մեկ այլ ականատես`39-ամյա Սթեյսի Շրայբերը սպանվել է, երբ փորձել է օգնել Զամորային: Եւս 6 մարդ վիրավորվել է: Ողբերգության պատճառ դարձած երիտասարդի քույրը` Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր եղբայրն ամբողջովին գիտակցում է իր մեղքը տեղի ունեցած դեպքի առթիվ:   Read more

Այզիկը հասնում է Ֆլորիդա եւ խանգարում հանրապետականներին

iziiik 4 Ֆլորիդա նահանգում օգոստոսի 27-30-նն անցկացվելիք Հանրապետական կուսակցության համագումարի կազմակերպիչները փոփոխությունների են ենթարկել միջոցառումների ցանկը` մոտեցող Այզեկ փոթորկի պատճառով: Կազմակերպիչների խոսքով` համագումարը, ըստ նախատեսվածի, կմեկնարկի օգոստոսի 27-ին, սակայն այդ օրը նախատեսված բոլոր միջոցառումները կանցկացվեն հաջորդ օրը: Հիշեցնենք, որ համագումարի պատվիրակները պետք է Միթ Ռամնիին պաշտոնապես հայտարարեն Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, իսկ Փոլ Ռայընին` փոխնախագահի: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքաթն արդեն հայտարարել է, որ մոտեցող փոթորկի պատճառով չի կարող մասնակցել համագումարի աշխատանքներին, որտեղ նախատեսված էր նրա ելույթը: Ֆլորիդա նահանգում հազարավոր բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության Այզեք մոտեցող մրրիկի պատճառով: Սպասվում է, որ այն մինչ ամերիկյան մայրցամաքին հասնելը կուժեղանա: Մարդիկ Ֆլորիդա-Կիզ կղզիներում կողպում են տները, հեռանում եւ փորձում են հասնել մայրցամաք, ինչի պատճառով էլ ավտոմայրուղիներում խցանումներ են գոյացել: Մայամիի եւ Ֆորտ-Լոդերդեյլի օդանավակայաններում հետաձգվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է արտակարգ իրավիճակ սահմանելու մասին: ԱՄՆ-ի Ավելի վաղ Այզեկը վրա էր հասել Կուբայի եւ Հաիթի վրա, որի արդյուքնում զոհվել է առնվազն 6 մարդ: Read more

Ավիավթար Սաութ Լեյք Թահոյի մոտ

aviavt 4Ամուսինները, նրանց դուստրն ու եւս երկու մարդ են զոհվել Սաութ Լեյք Թահոյում տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով: Ֆրեզնոյի բնակիչ Հեսուս դե լա Մորայի հայտարարությամբ, իր եղբայր Ֆրանսիսկոն, կնոջ, դստեր եւ երկու այլ անձանց հետ վթարվել է շաբաթ օրը, Piper PA32 մակնիշի ինքնաթիռով։ Կործանված ինքնաթիռը գրանցված էր Ֆրանսիսկո դե լա Մորայի անունով ով Ֆրեզնոցի գործարար է եւ արդեն, 5 տասնամյակ է ինչ թռիչքներ է կատարում։ Էլ Դորադո շրջանի շերիֆի գրասենյակի աշխատակիցները հետաքննություն են սկսել դեպքի կապակցությամբ: Ինքնաթիռն ընկել եւ ուժգին հրդեհ է բռնկվել, ներկայումս պարզում են բոլոր զոհերի մահվան հանգամանքները: Read more

Վթար Լոս Անջելեսի կենտրոնում

metrrrr 4Metro Blue Line գնացքն ու ավտոբուսը բախվել են այսօր Լոս Անջելեսի կենտրոնում: 32 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է: San Pedro Street-ի եւ Washington Boulevard-ի խաչմերուկում վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության փոխանցմամբ, վթարի փաստով հետաքննություն է ընթանում: Բժիշկները զննել են գնացքի ութ եւ ավտոբուսի 24 ուղեւորների, նրանցից 20-ին տեղափոխել են հիվանդանոց: Ծանր վիրավորի կյանքին ոչինչ չի սպառնում: Մետրոյի ներկայացուչի խոսքով, ավտոբուսն ընթանում էր Սան Պեդրո փողոցով, երբ տեղի է ունեցել վթարը: Ներկայումս երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel