amga.tv

Switch to desktop Register Login

22 August 2012

Փոթորիկը սպառնում է հանրապետականների համագումարին

isaak 8Օգոստոսի 21-ին Ատլանտյան Օվկիանոսում ձեւավորված Այզիկ ցիկլոնն ուղղություն է վերցրել դեպի Ֆլորիդա նահանգ, ուր այս ամսվա վերջին նախատեսված է հանրապետականների համագումարը: Փոթորիկների կանխատեսման ազգային կենտրոնի տվյալներով՝ Այզիկը համեմատաբար դանդաղորեն է առաջ շարժվում, այսինքն՝ այն Ֆլորիդա կհասնի այս շաբաթվա վերջում՝ հենց այն ժամանակ, երբ նախատեսված է հանրապետականների համագումարը: Օդերեւութաբանները չեն բացառում, որ Այզիկը կարող է ուժեղանալ Կարիբյան շրջանում: Ըստ մասնագետների՝ հնարավոր չէ հստակ որոշել ցիկլոնի ուղղությունը, բայց Ֆլորիդայում նախազգուշական միջոց ձեռնարկելն անհրաժեշտ է: Որպես փոթորկի ձեւավորման կենտրոն՝ նշվում է Գվադելուպե վայրը: Օգոստոսի 27-30-ը կայանալիք համագումարի ընթացքում հանրապետականները Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին պաշտոնապես առաջադրելու են նախահագական ընտրություններում:   Read more

22 August 2012

Թադ Էյկընը շարունակելու է ընտրապայքարը

Aiken 5Հանրապետական կոնգրեսական Թադ Էյկընը, ով վերջին օրերին սկանդալների կենտրոնում էր արհեստական հղիության մասին իր արած արտահայտությունների պատճառով, շարունակում է մասնակցել Սենատի ընտրություններին` ներկայացնելով Միզուրի նահանգը: Սենատորն ասել էր, թե աբորտներն անթույլատրելի են նույնիսկ բռնաբարությունների դեպքում: Հաշվի չառնելով հասարակության զայրույթը եւ իր Հանրապետական գործընկերների` նույնիսկ նախագահի թեկնածու Միթ Ռամնինի կողմից ճնշումները, Էյկընը որոշում է կայացրել պայքարը շարունակելու մասին: Միթ Ռամնին հայտարարել է, թե աջակցում է կանանց` հղիության ընդհատման իրավունքը, թեեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում խուսափում է այդ թեմայի արծարծումից: Էյկընի հայտարարությունները բուռն դժգոհություն են հարուցել ԱՄՆ հասարակության տարբեր շերտերում, դրան անդրադարձել է նաեւ նախագահ Օբաման` Ռամնիին կոչ անելով դատապարտել Թադ Էյկընի հայտարարությունները: Երեկ Հանրապետականները հայտարարել են, որ հետ են կանչում Էյկընի ընկերության հաշվին կուսակցության կողմից փոխանցված 5 միլիոն դոլարը: Սենատորի հայտարարությունն արվել է Թամփայում կայանալիք համագումարի նախօրեին, իսկ դա կարող է լրջորեն խարխլել հանրապետականների հեղինակությունը: Հիշեցնենք, որ Էյկընը հայտարարել էր, որ կնոջ օրգանիզմն ինքնուրույն կանխում է հղիությունը այսպես կոչված լեգիտիմ բռնաբարությունների դեպքում, ուստի նման դեպքերում ավելորդ է արհեստականորեն ընդհատել հղիությունը:   Read more

22 August 2012

Curiosity մարսագնացի առաջին անսարքությունը

currrios 4NASA տիեզերական գործակալությունը հայտնել է Curiosity-իի առաքելության առաջին անսարքության մասին: Մարսագնացի մոտ փչացել է քամու ցուցիչներից մեկը, որի օգնությամբ սարքը տվյալներ է ստանում կարմիր մոլորակի մակերեւույթի եղանակի մասին: NASA-ի ղեկավարությունն ընդգծում է, որ սա փոքր խնդիր է, քանի որ Curiosity-ին կարող է կատարել բոլոր անհրաժեշտ չափումները, թեեւ հնարավոր է, ոչ այդքան որակով: Դեռեւս հայտնի չի, թե ինչն է անսարքության պատճառ դարձել: Ենթադրվում է, որ ցուցիչները կարող էին տուժել վայրէջքի պահին Curiosity-ի արգելակման համակարգի ռեակտիվ կառուցվածքի մեջ քարեր ընկնելու պատճառով: Curiosity-ն վայրէջք է կատարել Մարս մոլորակի վրա` Գեյլ խառնարանի տարածքում երկու շաբաթ առաջ: Սպասվում է, որ նրա առաքելությունը կտեւի, ամենաքիչը, երկու երկրային տարի:   Read more

22 August 2012

Օբամային սպառնում էին

oooob 3ԱՄՆ-ի գաղտնի ծառայության գործակալները չորեքշաբթի գիշեր ձերբակալել են երկրի նախագահ Բարաք Օբամային հասցեագրված սպառնալից նամակների հեղինակին: Ծառայության ներկայացուցիչ Բրայըն Լիրի խոսքով, հանցագործը 31-ամյա Էնթան Քալիորին է, ով բնակվում է Սիեթլի արվարձաններից մեկում: Վաշինգտոն նահանգի դատախազության ներկայացուցիչ Էմիլի Լանգի խոսքով, կալանավորվածը էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ էր ուղարկում նախագահին: Հաղորդվում է նաեւ, որ ձերբակալության ժամանակ տղամարդը դիմակայություն է ցուցաբերել, գործակալներին սպառնալով որսորդական հրացանով: Նրա բնակարանում կատարվել է խուզարկություն` կասկածելի նյութեր ու զենք հայտնաբերելու նպատակով: Ձերբակալված Քալիորիի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նախագահ Օբամային ահաբեկելու, ինչպես նաեւ ֆեդերալ գերատեսչության ներկայացուցչի վրա հարձակում իրականացնելու համար: Գործով առաջին լսումները կայացել են այսօր:   Read more

22 August 2012

Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը

FRESKO 4Սարսափելի հետեւանքներ է ունեցել 80-ամյա կնոջ փորձը` վերականգնել 19-րդ դարի որմնանկարը իսպանական Սարսագոսյի մոտ գտնվող եկեղեցում: Նկարը պատկանում էր որմնանկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի վրձնին: Իսկ թե ինչի է վերածվել Քրիստոսի պատկերը, երեւում է տարբեր ժամանակներում արված լուսանկարներում: Համառ կինը Սեսիլիա Հիմենեսը հպարտությամբ ընդունում է, որ ինքն է այս սարսափի հեղինակը եւ հաճույքով պատասխանում լրագրողների հարցերին: -Քահանան իհարկե այս մասին գիտեր: Բնականաբար ես աշխատել եմ, քանի որ ինձ խնդրել էին: -Դուք դա գաղտնի՞ եք արել: -Ոչ, ով եկել է եկեղեցի, տեսել է ինձ, ես չէի էլ պատրաստվում որեւէ մեկից թաքնվել: Նկարչի թոռնուհին անձամբ է եկել տեսնելու պապի նկարի հետ պատահածը: -Քանի դեռ այս կինը նկարում էր հագուստը, ամեն ինչ նորմալ էր, խնդիրները ծագեցին, երվ նա սկսեց աշխատել դեմքի հետ: Ակնհայտ է, որ նա փչացրել է որմնանկարը: Մարտինեսի որմնանկարի տրանսֆորմացիան ինտերնետում բուռն քննարկումներ է հարուցել, իսկ առավել հնարամիտները սեփական տարբերակներն են ներկայացրել:   Read more

22 August 2012

Ռամնին կրկին առաջ է անցել հանգանակությունների չափով

roooo 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին կրկին առաջ է անցել գործող նախագահ Բարաք Օբամայից նախընտրական արշավի հանգանակությունների չափով: Այդ մասին վկայում են ընտրական շտաբերի ներկայացրած հաշվետվությունները: Ըստ այդմ, հուլիսին Ռամնիին եւ նրա կողմնակիցներին հաջողվել է հավաքել 101 մլն դոլար, մինչդեռ Օբամային հաջողվել է հավաքել միայն 75 մլն դոլար: Արդյունքում հանրապետական կուսակցությունն այժմ ունի 186 մլն դոլար, դեմոկրատականը` 124 մլն: Այդ գումարը չի ներառում տարբեր կոմիտեների ծախսերը, սակայն ըստ փորձագետների, Ռամնին այդ հարցում էլ է առաջատար: Միայն օգոստոսի առաջին կեսին Ռամնիի կողմնակիցները քաղքական գովազդի վրա ութ անգամ ավելին են ծախսել, քան Օբամային աջակցող կոմիտեները:   Read more

Ահաբեկչություն Թուրքիայում

terr0r 5Թուրքիայի Գազիանթեփ` Այնթափ քաղաքի ամենաբանուկ մասում անհայտ անձիք օգոստոսի 20-ի երեկոյան հեռակառավարման միջոցով պայթեցրել են ռումբով բեռնված մի մեքենա: Ոստիկանությունը պայթյունի մեղավոր է համարում քրդական բանվորական կուսակցությանը: Այնթափի նահանգապետ Էրդալ Աթան հայտնել է, որ պայթյունի հետեւանքով մահացել է 9 եւ վիրավորվել` 69 հոգի: Ականապատված մեքենան պայթեցվել է Գազիանթեփ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ Սիրիայի հետ սահմանից քիչ հեռու: Ըստ իշխանությունների տեղեկությունների՝ զոհերի թվում կան նաեւ ոստիկաններ։Պայթյունի հետեւանքով այրվել են այդ պահին տվյալ հատվածով անցնող 2 քաղաքային ավտոբուս եւ 2 մարդատար մեքենա: Պայթյունի ալիքը կոտրել է հարեւանությամբ գտնվող շենքերի պատուհանները: Ավելի վաղ, ոստիկանությունը տվյալներ էր ստացել, որ ռումբով բեռնված մի մեքենա է մտել Այնթափ, սակայն չէին կարողացել հայտնաբերել: Նշենք, որ հայտնի զինված խմբավորումներից եւ ոչ մեկը իր վրա չի վերցրել պատասխանատվությունը պայթյունի համար։ Թուրքիայի հարավ-արեւելյան մասում, որտեղ հիմ Read more

Կանխել են ինքնասպանությունը

chhhh 4Չինաստանում կինը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 10-րդ հարկից, սակայն հարազատները եւ փրկարարները հասցրել են կանխել ինքնասպանությունը:Գուանդոն նահանգի Ժանչյան քաղաքում կնոջը փրկելուց հետո պարզվել է, որ նա մեղավոր է սպանության մեջ, եւ այժմ նրան մահապատիժ է սպառնում: Շենգ Ֆի անունով կինը բարձրացել է 10 հարկանի շենքի կտուր եւ փորձել է նետվել, սակայն հարազատները նկատել են նրան եւ կանչել փրկարարներին: Մի քանի ժամ շարունակ նրանք փորձել են համոզել կնոջը հետ կանգնել իր որոշումից, սակայն վերջինս որոշել է իրականացնել իր մտադրությունը: Բարեբախտաբար, վերջին պահին հասցրել են բռնել նրա ոտքերից եւ քաշել: Միայն նրան փրկելուց հետո պարզվել է, որ ինքնասպանության փորձից մի քանի ժամ առաջ նա հերթական անգամ վիճել է իր հարազատների հետ եւ խեղդել իր 4-ամյա զարմիկին, որից հետո նետել է նրա մարմինը կտուրից:   Read more

Սուդանի ավիավթարում Հայաստանի քաղաքացի է զոհվել

suddd 4Սուդանում նախօրեին տեղի ունեցած ավիավթարի արդյունքում Հայաստանի քաղաքացի է զոհվել: Հայաստանի արտգործնախարարությունը պարզվել է, որ զոհվածը 42-ամյա Արմեն Վիրաբյանն է, ով որպես օդաչու էր աշխատում Սուդանում: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի օրը Հարավային Կորդոֆան նահանգի Տալոդի քաղաքի շրջակա լեռներում: Սուդանական մասնավոր Ալֆա-1 ավիաընկերությանը պատկանող ԱՆ-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տալոդիի օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռի անձնակազմի անդամների մեջ եղել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ: Ավիավթարի զոհ են դարձել 31 մարդ, այդ թվում մի շարք սուդանցի նախարարներ, քաղաքական եւ զինվորական շրջանակների ներկայացուցիչներ:   Read more

Բախումներ Լիբանանում

libanan 57 մարդ զոհվել, եւ ավելի քան 100-ը վիրավորվել են Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների եւ ալավիների միջեւ արդեն երկրորդ օրը տեղի ունեցող զինված բախումների ընթացքում : Փողոցային մարտերում ավտոմատներ, գնդացիրներ եւ անգամ նռնականետեր են օգտագործվել: Նման բախումներն ավելի հաճախ են դառնում Հարեւան Սիրիայում պատերազմի ֆոնին, որտեղ սուննիները արդեն մեկուկես տարի պայքարում են ալավի նախագահ Բաշար Ասադի բանակի եւ կողմնակիցների դեմ: -Մենք պարտավոր ենք պայքարել, որ պաշտպանենք մեր երեխաներին, եղբայրներին ու մեր պատիվը, մենք պատասխանում ենք մյուս կողմի հարձակումներից,- հայտարարել է Տրիպոլիի սուննի համայնքի ներկայացուցիչը: Լիբանանի կառավարությունը, որին աջակցում է շիա Հըզբոլլահ շարժումը, չեզոք դիրք է գրավել սիրիական ճգնաժամում, իսկ սուննիական ալ-Մուսթաքբալ շարժումն ամեն կերպ օգնում է ընդդիմադիր խմբավորումներին: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version