A+ A A-

21 August 2012

ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է

Bannk 8 Ամերիկյան ֆինանսական կարգավորող մարմինը ԱՄՆ տարածքում սկսել է ստուգել Deutsche Bank-ի գործունեությունը` կասկածելով Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ: Կասկածներ կան, որ Deutsche Bank-ը մինչեւ 2008 թ-ը Իրանի գործընկերների հանձնարարությամբ ֆինանսական գործողություններ է իրականացրել ԱՄՆ տարածքում: Բանկի ներկայացուցիչը չի մեկնաբանել իրավիճակը, սակայն հաղորդել է, որ 2007 թ-ին Deutsche Bank-ը որոշել է հրաժարվել Իրանում, Սուդանում, Սիրիայում եւ Հյուսիսային Կորեայում գործընկերների հետ համագործակցությունից: Ներկայումս նմանատիպ կասկածանքով ստուգումներ են իրականացվում եւս հինգ եվրոպական խոշոր բանկերում` ABN Amro-ում, Barclays-ում, Credit Suisse-ում, Lloyds-ում եւ ING-ում: Read more

Զենքի կրումը սահմանադրական իրավունք են համարում

zenq 7Ամերիկացիների մոտավորապես 70 տոկոսը զենք կրելու իրավունքը համարում է Սահմանադրության անքակտելի բաղադրիչը: Այդ մասին ասված է Կրոնի հասարակական հետազոտական ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքներում: Հարցման հեղինակները նշում են, որ ԱՄՆ-ի բնակիչների 68 տոկոսը երկրորդ ուղղումը, որտեղ խոսվում է զենք կրելու իրավունքի մասին, Սահմանադրության նույնքան կարեւոր բաղադրիչ է համարում, որքան եւ խոսքի եւ մամուլի ազատությունը: Սպիտակամորթ բնակչության շրջանում այդ կարծիքին է հարցվածների 75 տոկոսը, իսկ սեւամորթների ու դեղնամորթների շրջանում՝ 56 տոկոսը: ԱՄՆ-ի բնակիչների 52 տոկոսը հանդես է գալիս զենքի նկատմամբ առավել խիստ հսկողություն սահմանելու օգտին, ընդ որում դա անհրաժեշտ է համարում կաթոլիկների շուրջ 60 տոկոսը եւ բողոքականների միայն 35 տոկոսը: Զենքի նկատմամբ առավել խիստ հսկողության օգտին հանդես է եկել սպիտակամորթներ բնակչության 45 տոկոսը, իսկ սեւամորթ եւ լատինամերիկյան բնակչության շրջանում 66 տոկոսը:  Read more

Խոշոր հրդեհ Հյուսիսային Կալիֆոռնիայում

fireee 5Հյուսիսային Կալիֆոռնիայի իշխանությունները որոշում են կայացրել  տարհանել երեք հազար բնակիչների անտառային հրդեհների պատճառով, որոնք հասել են նրանց տներին: Հրդեհման պատճառ է դարձել ուժեղ որոտը, արձանագրվել է կայծակի ավելի քան 900 հարված: Կրակը ոչնչացրել է մոտ 5 հազար ակր տարածք: Հրշեջ ծառայության տվյալներով կրակը տարածվել է Թեհամա շրջանում, Մենթըն քաղաքի մոտ որտեղ էլ կատարվել է հիմնական տարհանումը: Բարեբախտաբար, տարերքի հետեւանքով ոչ ոք չի տուժել, սակայն կրակը յոթ շինություն է ոչնչացրել եւ այժմ էլ սպառնում է եւս երեք հազար տան: Անտառային հրդեհների դեմ պայքարում են մոտ հազար փրկարարներ, 20 հրշեջ մեքենա եւ երեք ուղղաթիռ: Խոշոր հրդեհներ են նաեւ Այդահոյում, որոնք սպառնում են Ֆեդըրվիլլ քաղաքում: Վաշինգտոն, Օրեգոն, Այդահո, Կալիֆոռնիա եւ Նեւադա նահանգներում արդեն հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները հրդեհի պատճառովRead more

Ռոմնիին մեղադրում են հարկերը թաքցնելու մեջ

 

taxx 4Բարաք Օբամայի նախընտրական շտաբը շարունակում է ուշադրություն հրավիրել հանրապետական թեկնածու Միթ Ռամնիի հարկային պատմության վրա: Օբամայի շտաբի ղեկավար Ջիմ Մեսսինան կոչ է արել Ռամնիին հրապարակել վերջին հինգ տարիների հարկային վճարումների տվյալները` խոստանալով, որ այդ դեպքում Օբաման կդադարեցնի քննադատել հանրապետականին եւ մեղադրել հարկերը թաքցնելու մեջ: Ռամնին հայտարարել էր, թե վերջին 10 տարում 13 տոկոսից պակաս հարկ չի վճարել: Հունվարին նա հրապարակել էր 2010 եւ 2011 թվականների հարկային պատմությունը, սակայն հրաժարվել էր հրապարակել նախորդ տարիների տվյալները: Իսկ Ռամնիի շտաբի ղեկավար Մեթթ Ռոադսը մերժել է Մեսինայի առաջարկը: Նշենք, որ սենատըր Հերրի Ռիդն ավելի վաղ նշել էր, թե Ռամնին խուսափել է հարկերի վճարումից` օգտվելով օրենքի սողանքներիցRead more

Մարիխուանայի վաճառքի կետերը փակելու որոշումը բողոքարկել են

ԱՄՆ-ում բժշկական նպատակներով մարիխուանայի տարածմամբ զբաղվող կազմակերպությունը դատարանում կվիճարկի Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների`norehua 3տերը փակելու մասին որոշումը: Patient Care Alliance-ի ներկայացուցչի կարծիքով` այն հիվանդների իրավունքները, որոնց ցուցված է մարիխուանայի պարբերական օգտագործումը, պաշտպանված են Կալիֆորնիա նահանգի հատուկ օրենքով, որը կարգավորում է թմրանյութի այդ թեթեւ տեսակի օգտագործումը բժշկական նպատակներով: Patient Care Alliance-ը ներկայացնող Մարկ Օ’Հարան քաղաքային իշխանությունների որոշումն անվանել է չմտածված, անողոք ու հիմար: Հուլիսի վերջին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է փակել մարիխուանայի վաճառքի կետերը` հենվելով քաղաքում հանցագործության աճի վրա: Խորհրդի անդամների կարծիքով` մարիխուանան չափազանց հասանելի է երիտասարդներին, եւ նրանք այն բժշկական նպատակով չէ, որ օգտագործում են: Մարիխուանայի վաճառքի կետերը, իրենց հերթին, ստորագրահավաք են սկսել քաղաքային իշխանությունների որոշման հետ կապված հանրաքվե անցկացնելու համար: Read more

Ողջ է մնացել սարսափելի դեպքից հետո

Gang 5Բրազիլացի 24-ամյա շինարարը ողջ է մնացել այն բանից հետո, երբ 1,8-մետրանոց մետաղե ձողը վերեւից ընկել է եւ անցել գանգի միջով: Ձողն ընկել է հինգհարկանի շենքի բարձրությունից, ծակել սաղավարտը եւ դուրս եկել աչքերի մեջտեղից: Հինգժամանոց վիրահատությունից հետո Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցի բժիշկները հաջողությամբ դուրս են բերել երկաթը ձողը երիտասարդի գանգից: Չնայած սարսափելի վնասվածքին` հիվանդի վիճակը կայունացել է եւ նրան սովորական հիվանդասենյակ են տեղափոխել: Նրան հրաշքով է հաջողվել խուսափել մասնակի կաթվածահարումից եւ մեկ աչքից զրկվելուց: Ամենազարմանալին եղել է այն, որ հիվանդանոց տեղափոխվելիս նա ասել է, թե ցավ չի զգում: Բժիշկների խոսքով` միայն երջանիկ պատահականությամբ ձողը չի վնասել ուղեղի` հիմնական ֆունկցիաների համար պատասխանատու հատվածը: Էդուարդո Լեյտեն առնվազն երկու շաբաթ կանցկացնի հիվանդանոցում: Բժիշկների խոսքերով` Լեյտեն հաջողությամբ է տարել վիրահատությունը, դրա բացասկան հետեւանքները չի կրելու եւ գրեթե ցավ չի զգացել:   Read more

Նոր սարսափելի գտածո Կանադայում

cccan 3Ոստիկանները սարսափելի գտածո են արել Տորոնտոյի մերձակայքում: Մարմնի առանձին մասեր, երկու ձեռք, գլուխ եւ ոտք, հայտնաբերվել են գետում` Միսիսոգա քաղաքից ոչ հեռու: Զոհի ինքնությունը դեռ չի պարզվել: Առայժմ անհայտ է` արդյոք դրանք պատկանում էին նույն մարդուն, թե ոչ: Դա հնարավոր է պարզել միայն փորձաքննության արդյունքում, սակայն իրավապահները հակված են կարծել, որ դրանք նույն մարդուն են պատկանում: -Ելնելով հանգամանքներից եւ հաշվի առնելով ընդհանուր պատկերը, մեծ է հավանականությունը, որ դրանք մեկ մարմնի մասեր են: Ոստիկանության ներկայացուցիչները պնդում են, որ հանցագործությունը որեւէ կապ չունի կանադացի պոռնոդերասան Լուկա Մանտոյայի գործին: Վերջինս սպանել էր չինացի ուսանողին եւ մնացորդներն ուղարկել էր քաղաքական կուսակցությունների գրասենյակներ: Մանտոյային հետախուզել եւ հայտնաբերել էին Բեռլինում:   Read more

Նայադը կրկին փորձում է լողալով հասնել ԱՄՆ

nayad 6ԱՄՆ-ի վետերան լողորդներից 62-ամյա Դայանա Նայադը փորձում է պատմության մեջ դառնալ առաջին լողորդը, որը Կուբայից դեպի ԱՄՆ է լողալով անցել առանց շնաձկներից պաշտպանվելու համար հատուկ վանդակների։ Սա արդեն նրա չորրորդ փորձն է: Նայադն օվկիանոսն է մտել շաբաթ օրը եւ նախատեսում է 166 կիլոմետրանոց ուղին ալեկոծված ջրերի միջով ավարտել վաղը, երբ լրանում է իր ծննդյան 63 ամյակը։ Նա այս քայլով փորձում է նաեւ նոր հնարավորություն ստեղծել ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ հարաբերությունները բարելավելու համար։Նայադը այս նույն ճանապարհը փորձել է անցնել 1978 թվականին, 28 տարեկան հասակում, սակայն շնաձկներից պաշտպանվող վանդակի ուղեկցությամբ։ Սակայն ուժեղ ալիքները ստիպել էին նրան լողն ավարտել 42 ժամ անց։ Ավստրալիացի 49 -ամյա Փենի Փալֆրեյն իր փորձն ավարտել էր 41 ժամ անց։ Անցած տարվա սեպտեմբերին Նայադը ստիպված է եղել վաղաժամկետ դադարեցնել լողը` կապված այն բանի հետ, որ նրան մի քանի անգամ կծել էին պորտուգալական նավակ կոչվող մեդուզաները: Բժիշկները նախազգուշացրել էին, որ եւս մեկ հարձակումը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար: Այս անգամ նա գիշերները կհագնի հատուկ պաշտպանական կոստյում: Նրա տեղաշարժին կհետեւեն շնաձկների եւ մեդուզաների փորձագետները:   Read more

Նշանավոր ռեժիսորն ինքնասպան է եղել

Scott 4Նշանավոր բրիտանացի ռեժիսոր Թոնի Սքաթը՝ ռեժիսոր Ռիդլի Սքաթի կրտսեր եղբայրը, ինքնասպանություն է գործել Կալիֆոռնիայում՝ ցած նետվելով Լոս Անջելեսի Վինսընթ Թամըսի կամրջից: Մոտակա ավտոկայանատեղում հայտնաբերվել է 68-ամյա Սքաթի մեքենան, որում հետմահու նամակ է հայտնաբերվել, սակայն բովանդակության մասին չի հաղորդվում: Թոնի Սքաթը ծնվել է 1944 թվականի հունիսի 22-ին Մեծ Բրիտանիայում: Նրա գործունեությունը սկսվել է 16 տարեկանից, երբ ավագ եղբայրը` Ռիդլի Սքաթը նրան առաջարկել է նկարահանվել իր կարճամետրաժ ֆիլմում: Այնուհետեւ նա կենտրոնացել է գովազդի վրա, իսկ 70-80 -ականներին Սքաթը տեղափոխվել է Հոլիվուդ եւ սկսել է համագործակցել MGM ընկերության հետ: 68-ամյա Սքաթը կինոռեժիսորի կարիերան սկսել էր 1983-ից՝ հիմանականում Հոլիվուդում: Նա նկարահանել է 16 ֆիլմ, որից հայ հանդիսատեսին առավել հայտնի են Ամպրոպի օրերը՝ Թամ Քրուզի եւ Պետության թշնամին ՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ: Նրա ստեղծած ֆիլմերից նշանավոր են Լավագույն հրաձիգ, Լրտեսական խաղեր ֆիլմերը: Էկրաններին հայտնված Սքաթի վերջին գործը դարձել է Անկառավարելին ֆիլմը, 2010 թվականին: Էնթընի Սքաթը աշխատել է այնպիսի նշանավոր դերասանների հետ ինչպիսիք են Դենզըլ Վաշինգտոնը,Դեւիդ Բոուինը, Թամ Քրուզը, Հերի Օլմընը: Թոնի Սքաթը ֆրանսահայ երկգչուհի Սիլվի Վարդանի երկրորդ ամուսինն է եղել: Եվ քանի որ Սիլվի Վարդանը երեխա չեր կարող ունենալ, զույգը ժամանակին մի բուլղարացի աղջկա էր որդեգրել: Read more

Օբաման եւ Ռայանը քննադատում են իրար

rrray 4ԱՄՆ նախագահի թեկնածուներ, հանրապետական Միթ Ռամնիի եւ դեմոկրատ Բարաք Օբամայի նախընտրական շտաբները հանգստյան օրերը նվիրել են տնտեսության խնդիրների մասին քարոզչական միջոցառումներին: Փոխնախագահի հանրապետական թեկնածու Փոլ Ռայընը խոստացել է, որ հանրապետականները իշխանության գալուց հետո տարեցներին կպաշտպանեն առողջապահության պետական Medicare ծրագրի ֆինանսավորման կրճատումից: Ելույթ ունենալով Ֆլորիդա նահանգի Դը Վիլիջիս քաղաքում, տարեց ընտրողների առջեւ, Ռայընը պատմել է, թե իր հարազատներն էլ օգտվում են այդ ծրագրից: Քաղաքական գործչի մայրը 78 տարեկան է, եւ ըստ Ռայընի իրենք ամեն ինչ անելու են տարեցների արտոնությունները պահպանելու համար: Ռայընը քննադատել է Օբամային Medicare հիմնադրամի ֆինանսավորումը 716 միլիոն դոլարով կրճատելու որոշման համար: Այդ միջոցները նախագահի աշխատակազմը մտադիր է ուղղել առողջապահական բարեփոխման ֆինանսավորման ուղղությամբ: Նախագահ Օբաման իր հերթին հանդիպել է Նյու Հեմփշիրի ընտրողներին եւ խստորեն քննադատել հանրապետական մրցակիցների տնտեսական քաղաքականությունը: Օբաման հայտարարել է, թե հարկերի նվազեցման Ռամնիի ծրագիրը օգտակար կլինի միայն հարուստների համար, մինչդեռ միջին դասի ընտանիքների հարկերը կավելանան միջինը 2 հազար դոլարով: Ըստ նախագահի, Ռամնիի առաջարկը չի կարող նոր աշխատատեղեր ստեղծել, կրճատել դեֆիցիտն ու զարգացնել տնտեսությունը: Օբաման նաեւ լուրջ քննադատության է ենթարկել կոնգրեսական, փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայընի տնտեսական ծրագիրը` նշելով, որ նա մտադիր է վերացնել առողջապահության բարեփոխումը` փոխարենը ոչինչ չառաջարկելով: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel