amga.tv

Switch to desktop Register Login

18 August 2012

Ահաբեկչություններ Իրաքում

iraqqq 9Օգոստոսի 17-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկությունների ալիքին զոհ են գնացել ամենաքիչը 90 մարդ, ավելի քան 250 մարդ վրավորվել է: 15 քաղաքներում որոտացել են ականապատ մեքենաների եւ ինքնաշեն ռումբերի պայթյուններ: Միայն Բաղդադում զոհվել է 26 մարդ: Փորձագետները կարծում են, որ զինյալների գործողությունները հստակ կանոնակարգված են եղել: Առավոտյան երկու ռումբ է պայթել Բաղդադում եւ Սադրեյում: Օրվա մեջ մեքենա է պայթել Կիրկուկում: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանները, երկրոդ պայթյունն է որոտացել: Երեկոյան զինյալները հարձակվել են Միշադ քաղաքի ամերիկյան անցակետերի վրա: Այնուհետեւ ես մեկ ահաբեկչություն է տեղի ունեցել իրաքյան մայրաքաղաքում. ռումբը տեղադրված է եղել պաղպաղակի խանութի մոտ: Տուժածների մեջ շատ է երեխաների թիվը: Դեռեւս ոչ մի արմատական խմբավորում իր վրա չի վերցրել տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը: Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից 7 ամիս անց այս պայթյունների շարքը դարձել է ահաբեկիչների ամենախոշոր գործողությունները: Իրաքում օգոստոսի սկզբից բռնությունների զոհ է դարձել արդեն 198 մարդ:  Read more

Ձերբակալել են մաֆիայի հայտնի դեմքերից Ֆրանչեսկո Մատրոնեին

matrone 3Իտալիայի հարավում ոստիկանությունը ձերբակալել է մաֆիայի հայտնի դեմքերից մեկին` Ֆրանչեսկո Մատրոնեին, ով հայտնի էր «Գազան» մականունով: Մատրոնեն ձերբակալվել է այսօր Բատտիպալիա քաղաքում: Իտալիայի ամենավտանգավոր 10 հանցագործների ցուցակում ընդգրծված մաֆիայի ներկայացուցչի ձերբակալման համար ներգրավվել են մոտ 100 ոստիկան, ուղղաթիռ, ինչպես նաեւ կինոլոգների խումբ: 65-ամյա Ֆրանչեսկո Մատրոնեն ղեկավարում էր իր անվանումը կրող կլանը, որն էլ մտնում էր նեապոլիտանական «Կամորրո» խմբավորման մեջ: 2007 թ. նա հաջողացրել էր փախնել բանտից եւ մինչ ձերբակալումը թաքնվում էր ոստիկանությունից: Մատրոնեն երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման` երկու մարդ սպանելու համար:   Read more

Ինքնասպան է եղել գործարար Միշա Քալանթարյանը


ttt 8Ոստիկանության Էրէբունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիդրով) հասցեում, ըստ նախնական տեղեկությունների հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը: Նա հայտնի Հայրապետյան եղբայրներից մեկն էր, ուղղակի ազգանունը Քալանթարյան էր գրվում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Արեացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը: Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Միշա Քալանթարյանը ինքնասպան է եղել ՏՏ տեսակի ատրճանակից կրակելով իր գլխին: Զենքը հայտնաբերվել եւ առգրավվել է, նշանակվել է հետքաբանական մատնադրոշմային փորձաքննություն: Արդեն ժամանել են նաեւ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության էրեբունու քննչական բաժնի քննիչները: Read more

Pussy Riot խմբի անդամներին դատապարտել են

pussy 7Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատապարտել է երկու տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում: Նրանց կալանքի ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից: Մեղադրողն աղջիկների համար պահանջել էր երեք տարվա ազատազրկում: Հիշեցնենք` Pussy Riot փանք խմբի անդամներն արդեն հինգ ամիս է` անազատության մեջ են. նրանց դատում են Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում փետրվարի 21-ին կատարած ակցիայի համար, որի ընթացքում աղջիկները Տիրոջն աղոթել են Պուտինին վտարելու համար։ Ռուս Ուղղափառ Եկեղեցին կտրուկ դատապարտել էր աղջիկների արաքը, իսկ դատախազությունը մեղադրանք առաջադրել խուլիգանության հոդվածով: Դատարանը աղջիկներին մեղավոր է ճանաչել խուլիգանության մեջ: Փանկ-խմբի անդամներն իրենց մեղքը չեն ընդունել, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է, թե Քրիստոս Փրկչի տաճարում տեղի ունեցածը քաղաքական ակցիա է եղել: Վճռի հրապարակման պահին դատարանի մոտ Pussy Riot-ի հարյուրավոր կողմնակիցներ են եղել, որոնցից շատերին ոստիկանությունը ձերբակալել է: Ձերբակալվածների մեջ է եղել նաեւ շախմատի աշխարհի չեմպիոն Գարրի Կասպարովը, որին դաժանաբար ծեծել եւ տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Այսօր Pussy Riot-ի սատարման ակցիաներ են տեղի ունեցել Ռուսաստանի և աշխարհի շատ քաղաքներում:   Read more

Նոր Օռլեանում ոստիկանների են գնդակահարել

luisian 3Երեկ առավոտյան Լուիզանա նահանգի Նոր Օռելան քաղաքում տեղի ունեցած հրաձգության պատճառով երկու ոստիկան է սպանվել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ անհայտ անձը չբացահայտված պատճառներով կրակ է բացել կողմնային ճանապարհի օժանդակ գծի վրա աշխատող ոստիկանի ուղղությամբ: Ոստիկանը վիրավորվել է, վկաները օգնություն են կանչել` հեռախոսով նկարագրելով մեքենան, որը արագ հեռացել է դեպքի վայրից: Ոստիկանությունը հետեւել է մեքենային մինչեւ մոտակայքում գտնվող զբոսայգի: Այնտեղ ոստիկանները հարցաքննել են բեռնատարներից մեկի երկու կասկածյալ ուղեւորներին: Այդ պահին բեռնատարից դուրս է եկել դեպքի երրորդ մասնակիցը եւ կրակ է բացել շերիֆի ներկայացուցիչների նկատմամբ: Երկու ոստիկանները սպանվել են: Պատասխան կրակով ոստիկանությունը կարողացել է վիրավորել երկու հանցագործների, իսկ հետո տեղում ձերբակալել 5 մարդ: Ձերբակալվել է եւս երկու ոստիկան: Շերիֆի օգնականներից մեկը վիրահատվել է, եւ ըստ բժիշկների նրա կյանքին ոչինչ չի սպառնում: Լուիզանայի նահանգապետը սգո օր է հայտարարել, վարչական շինությունների վրայից իջեցվել են պետական դրոշները:   Read more

Գտել են իրար 80 տարի անց

utsun 4ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 84 եւ 82 տարեկան եղբայրները վերամիավորվել են բաժանումից 80 տարի անց, երբ նրանցից մեկին 2 տարեկանում մանկատուն են ուղարկել մոր մահվան պատճառով: 84-ամյա Էդ Մուրը Նեապոլից ուղեւորվել է Ֆլորիդա իր եղբորը ` Քենեթ Քորքորընին, հանդիպելու համար, երբ վերջինիս ընտանիքի անդամներին 9 տարի տեւած փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել Էդին համացանցի շնորհիվ: Եղբայրներին բաժանել են հեռավոր 1932 թ.-ին, երբ նրանց մայրը մահացել է, իսկ հայրը վախենալով, որ ի վիճակի չի լինի մեծացնել 2 երեխաներին, կրտսերին ուղարկել է մանկատուն: Ի զարմանս բոլորի` թեեւ եղբայրներն ամբողջ կյանքն անջատ են ապրել, սակայն երկուսն էլ ծառայել են զինված ուժերում, բազմազավակ հայրեր են, միեւնույն կերպ են դաստիարակել իրենց երեխաներին եւ նույնիսկ ամենասիրելի երգի հարցում նրանց կարծիքները համընկնում են: Read more

Մանկապղծության մեղադրանք

manaka 4Օնտարիոյի բնակչին մանկապղծության մեղադրանք է առաջադրվել, երբ պարզվել է, որ նա փորձել է միջնակարգ դպրոցի աշակերտուհուն գայթակղել եւ նստեցնել իր մեքենան

31-ամյա Ջասթըն Կովալսկին ձերբակալվել է երեկ: Ոստիկանության փոխանցմամբ, նա իր Շեվրոլետ Իմպալա մեքենայով հետեւել է 14-ամյա դեռահասին, երբ վերջինս դպրոցից տուն էր ուղեւորվում: Կովալսկուն չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը: Ոստիկանությունը գրանցել է նրան որպես պոտենցիալ սեռական մոլագարի եւ ազատ արձակել ազնիվ խոսքի հիման վրա: Իրավապահները ներկայումս որոնում են Ջասթըն կովալսկիի հնարավոր այլ զոհերիRead more

Չաթսվորթում կնոջ մահը կասկածելի է որակվել

chats 4Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու 32-ամյա կնոջ մահվան հանգամանքները: Նրա դին հայտնաբերվել էր Չաթսվորթում, իր վարձակալած բնակարանում: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել հարեւանից, որ Topanga Canyon Boulevard-ի մերձակայքում, 10800 block of Old Santa Susana Pass Road հասցեում գտնվող առանձնատանը դիակ կա: Լոս Անջելեսի ոստիկանության տեղական բաժանմունքի ներկայացուցիչ Ումբերտո Նահերայի խոսքով, կնոջ մահը կասկածելի է որակվել նրա տարիքի եւ տանը դիակի գտնվելու վայրի պատճառով: Քննչական բաժինը որոնում է հնարավոր մարդասպանին:   Read more

Ոստիկանությունը որոնում է Մազերատիի գողին

maza 4Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը որոնում է տղամարդուն, ով քաղաքի կենտրոնից գողացել էր 75 հազար դոլար արժողությամբ Մազըրատի մակնիշի մեքենան: Առեւանգումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին, սակայն այդ մասին միայն այժմ է հաղորդվում: Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է առեւանգիչը 2000 block of South Figueroa Street հասցեից գողանում մեքենան եւ փախուստի դիմում: Ըստ ոստիկանության, կասկածյալը խնդրել է Motor Village LA-ի աշխատակցին ստուգել 2008թ. արտադրության Maserati Gran Turismo մակնիշի մեքենայի շարժիչը: Մինչ նա ստուգում էր, կասկածյալը փակել է դուռն ու փախուստի դիմել: Դեպքի մասին յուրաքանչյուր տեղեկության համար ոստիկանները խնդրել են զանգահարել (800) 299-TRAP հեռախոսահամարով:   Read more

Դժբախտ դեպք Յոսեմիթիում

yosemi 6Յոսեմիթի ազգային արգելոցի պաշտոնյաները հայտնել են, որ Մերսեդ գետում 10 ամյա մի տղա է խեղդվել: Եւս մի անչափահաս անհետ կորած է համարվում: Տղաները Յոսեմիթի էին ժամանել Իսթ Էնըհայմից ընտանիքի եւ Քալվըրի եկեղեցու անդամների հետ: Խումբը կանգ է առել Վերնըլ Ֆոլի կամրջի մերձակայքում: Տղաներն ընկել են կամրջից եւ ջուրը նրանց քշել է: Մոտ 150 ոտնչափ հեռավորության վրա այցելուներից մեկը հանել է տղային, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Վերջինիս 6-ամյա եղբայրն անհետ կորել է: Արգելոցի աշխատակիցները չեն հայտնում մահացած եւ անհետ կորած տղաների անունները, սակայն տարածքում պաստառներ են փակցված 6-ամյա Ջեյքըբ Ադամսի նկարով եւ օգնության կոչերով: Անցած տարի Վերնըլ Ֆոլի մերձակայքում երեք մարդ էր կորել:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version