A+ A A-

15 August 2012

Հիպերձայնային անօդաչու սարք

hiper 4Ամերիկյան ռազմաօդային ուժերն այսօր Խաղաղ օվկիանոսի վրայով կիրականացնեն հիպերձայնային անօդաչու թռչող X-51A սարքի փորձարկման կարեւոր փուլ: Ապարատը կարող է ժամում զարգացնել 5793,6 կմ արագություն: Այս մասին հաղորդում է Օհայո նահանգում տեղակայված ռազմաօդային ուժերի հետազոտական լաբորատորիային: Համաձայն թռիչքի ծրագրի` X-51A-ը, որը կարող է հաղթահարել Նյու-Յորքից Լոս Անջելես ընկած հեռավորությունը 46 րոպեում, օդ կբարձրանա` ամրացված հատուկ սարքավորումներով զինված Բի-52 ռմբակոծիչի թեւին: Անհրաժեշտ բարձրության վրա անօդաչու սարքը կառանձնանա ռմբակոծիչից եւ ավտոմատ ռեժիմով կգործարկի ռեակտիվ շարժիչները: Փորձնական ապարատը հանձնարարությունը կատարելուց հետո պետք է վայրէջք կատարի Խաղաղ օվկիանոսի նշված ջրային տարածք: Փորձարկումների հաջողության դեպքում X-51A-ը, հրատարակության տվյալներով, կդառնա հիպերձայնային ուղեւորատար օդանավերի, ռազմական հրթիռների, նոր սերնդի տիեզերական եւ ռազմական ապարատների նախատիպ: Նախագիծն արժեցել է 140 միլիոն դոլար:  Read more

Գլենդելում կարգելեն ծխելը նույնիսկ սեփական բնակարանում

snosmoke 5Գլենդելի քաղաքային խորհուրդը մտադիր է վերանայել բազմաբնակարան շենքերում ծխելը սահմանափակելու մի շարք տարբերակները` այն առհասարակ արգելելուց մինչեւ սահմանափակում որոշակի հատվածներում: Ծխելը բազմաբնակարան շենքերում նախկինում արգելվել է կալիֆոռնիական այլ քաղաքներում, ինչն, իհարկե, առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Փասադինայում բնակարաններում ծխելու արգելքը ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից, իսկ Սանտա Մոնիկայում օրենքն ընդունվել է անցած ամիս: Ներկայումս Գլենդելում արգելված է ծխելը պատշգամբում` պատուհանից 20 ոտնաչափ շառավղով դուրս գտնվող հատվածում: Քաղխորհդի որոշ անդամներ հայտնել են, որ բողոքներ են ստացել բնակիչներից այն մասին, որ հարեւանի ծխախոտի ծուխը իրենց տուն է մտնում պատուհաններով եւ օդանցքներով: Նմանօրինակ տհաճություն է ապրել նաեւ քաղխորհրդի անդամ Արա Նաջարյանը: Խորհուրդը պետք է վերանայի նաեւ նարգիլեի օգտագործման սահմանափակումները:  Read more

Ֆրանսիայի հյուսիսում անկարգություններ են եղել

ankarg 5Օգոստոսի 14-ի գիշերը լուրջ անկարգություններ են տեղի ունեցել Ֆրասիայի հյուսիսում գտնվող Ամյեն քաղաքում: Բախման արդյունքում տուժել է 16 ոստիկան: Ընդհանուր առմամբ անկարգությունները զսպելու գործին մասնակցել է ոստիկանության 150 աշխատակից: Անկարգություններին մասնակցել են ավելի քան 100 երիտասարդներ: Նրանք իրավապահների ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ: Խուլիգաններն այրել են մանկապարտեզը, երիտասարդական մարզական կենտրոնը, տասնյակ ավտոմեքենաներ, հարձակվել են հրշեջների վրա: Անկարգությունները տեւել են մի քանի ժամ: Երիտասարդները նաեւ կրակոցներ են արձակել: Արդյունքում անկարգությունների մասնակիցներից ոչ մեկին հնարավոր չի եղել բռնել: Անկարգությունների պատճառների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ներքին գործերի նախարարության մի շարք աշխատակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, թե Ներքին գործերի նախարար Մանուել Վալսը մեկնել է Ամյեն: Իշխանությունները նաեւ հայտարարել են մեղավորներին խստորեն պատժելու պատրաստակամության մասին: Ամյենում ոստիկանների հետ բախումներ լինում են վերջին ամիսներին պարբերաբար: Read more

Թալանվել է Սթիվ Ջոբսի տունը

jobes 3Apple-ի հիմնադիր, հանգուցյալ Սթիվ Ջաբսի Պալո Ալտոյում գտնվող տունը թալանվել է: Գողացվել են ավելի քան 60 հազար դոլար արժողությամբ անձնական իրեր եւ համակարգիչներ: Այս գործով ձերբակալվել է Ալամեդայի 35-ամյա բնակիչ Քարիմ ՄքՖարլինը՝ գողոնն իրացնելիս: Նա կալանքի տակ է. սահմանված է 500 000 գրավ: Այս գործով դատական լսումը կկայանա օգոստոսի 20-ին: Ըստ դատախազի՝ գողությունը կատարվել է հուլիսի 17-ին, սակայն ՄքՖարլինը, ըստ երեւույթին, տեղյակ չի եղել, թե ում է պատկանում տունը:  Read more

Ամենազիլ շերիֆը խտրական վերաբերմունք չունի

arpaiio 6 Արիզոնա նահանգի Մարիկոպա շրջանի շերիֆ Ջո Արփայոի դեմ դատական վարույթի շրջանակներում նրա փաստաբանները Ֆինիկսի դաշնային դատարան են ներկայացրել իրենց գրավոր եզրափակիչ խոսքը: Դատապաշտպանների կարծիքով՝ հայցվորները չեն կարողացել ապացուցել, որ Արփայոի բաժինը խտրական վերաբերմունք ունի լատինամերիկացիների նկատմամբ: Արփայոյի դեմ հայցը դատարան էին ներկայացրել 5 լատինամերիկացիներ, ովքեր 2007-ի հունվարին կալանավորվել, հարցաքննվել կամ խուզարկվել են շերիֆի բաժնի տեսուչների կողմից: Տուժածները հայտարարել են, որ շերիֆի օգնականները լատինամերիկացի բնակիչների նկատմամբ կանխակալ մոտեցում ունեն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը երթեւեկության միջոցների ստուգմանն է վերաբերում: Դատական նիստերը ձգվել են 7 օր, առանց ատենակալների եւ ավարտվել են օգոստոսի 2-ին: Պաշտպանության կողմի փաստերի համաձայն՝ հայցվոր Օրտեգա Մելենդրեսի մեքենան կանգնեցնող ավտոտեսուչը չի տեսել եւ չի իմացել, թե ինչ ռասայի մարդիկ են եղել ուղեւորները: Ավտոմեքենան կանգնեցվել է արագությունը գերազանցելու պատճառով: Արփայոյի ներկայացուցիչները վստահ են, որ վկաների առաջ քաշած իրավիճակներից եւ ոչ մեկում չկան խտրական մտադրությունների ապացույցներ: Շրջանային դատավորը Ֆինիկսում կուսումնասիրի շերիֆ Արփայոյի կողմից իրականացվող քաղաքականությունը եւ գործելակերպը` գործընթացի մասնակիցների կողմից եզրափակիչ խոսքի վերաբերյալ անհամաձայնություն ստանալուց մեկ շաբաթ հետո: Ամենազիլ շերիֆ մականունը ստացած Ջո Արփայոն ԱՄՆ-ում հայտնի է դարձել նախագահ Օբամայի ընտրվելու հանգամանքը անօրինական ճանաչելու իր պնդումներով:   Read more

ԱՄՆ-ում մահացել է սոխի դաշտի մարդասպանը

Sokh 4Կալիֆորնիա նահանգի բանտում 79 տարեկանում մահացել է սոխի դաշտի հանցագործը: Գրեգըրի Փաուելը բանտում մնացել է մոտ 50 տարի՝ 1963 թ. ոստիկան Յեն Քեմբըլի առեւանգման եւ սպանության համար: Նա ներում է խնդրել 11 անգամ, սակայն անգամ նրա վերջին խնդրանքը չի բավարարվել՝ չնայած մահացու հիվանդությանը: Associated Presse-ի փոխանցմամբ, Փաուելը մահացել է քաղցկեղից բանտի հիվանդանոցում: 1963թ. մարտին Փաուելին եւ Ջիմի Լի Սմիթին երկու ոստիկաններ կանգնեցրել էին երթեւեկության կանոնների խախտման համար: Դուրս գալով մեքենայից՝ նրանք ատրճանակի սպառնալիքով զինաթափել էին ոստիկաններին եւ պատանդ վերցրել: Հանցագործները որոշել են ազատվել պատանդներից: Սպաներին նրանք տարել են սոխի դաշտ, որտեղ Փաուելը սպանել է նրանցից մեկին, իսկ մյուսին հաջողվել է փախչել: Ձերբակալվելուց հետո Փաուելը եւ Սմիթը դատապարտվել են մահապատժի, բայց հետո այն փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Read more

ԱՄՆ արեւմուտքում անտառային հրդեհներ են

fireee 4Փրկարարները շարունակում են փորձերը` մարել ԱՄՆ արեւմուտքում, այդ թվում Կալիֆոռնիայում եւ Այդահոյում մոլեգնող անտառային հրդեհները: ԱՄՆ անտառային ծառայությունը հայտնել է, որ Այդահոյի հյուսիսում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ կին հրշեջ է զոհվել, նրա վրա ընկել է ծառը: Հրշեջներին հաջողվել է զսպել Հյուսիսային Կալիֆոռնիայի Լեյք շրջանում մոլեգնող հրդեհը: Սան Ֆրանցիսկոյի մերձակա բնակավայրերից 500 ընտանիքների էին տարհանել: Հրդեհներ են նաեւ Օրեգոն եւ Վաշինգթոն նահանգներում: Հրդեհները սկսվել են չոր եղանակի եւ երաշտի պատճառով, ջերմաստիճանը հասել է մինչեւ 32 աստիճանի ըստ Ցելսիուսի սանդղակի: Read more

Ներգաղթյալներ կարող են ստանալ երկու տարվա տարկետում

nergarth 4Մոտավորապես 1,7 մլն ապօրինի ներգաղթյալներ կարող են ստանալ երկու տարվա տարկետում եւ նախագահ Բարաք Օբամայի առաջարկած ծրագրի շնորհիվ խուսափել արտաքսումից վճարելով $465։ Ծրագիրը կսկսի գործել օգոստոսի 15-ից: Ներկա դրությամբ ապօրինի ներգաղթյալները պատրաստվում են փաստաթղթեր ներկայացնել արտաքսման հետաձգման համար: Նախատեսվում է, որ ընտրվածները կարող են աշխատանքի թույլտվություն ստանալ եւ ապրել ԱՄՆ-ում` չվախենալով արտաքսումից: Բացի այդ՝ նրանք կարող են օգտվել սոցիալական ապահովագրման, վարորդական իրավունք ստանալու եւ կրթության համար ֆինանսական օգնություն ստանալու իրավունքներից: Ծրագիրը տարածվում է այն երիտասարդների վրա, ովքեր ծնողների հետ եկել են ԱՄՆ վաղ հասակում: Օբամայի վարչակազմն ավելի վաղ արտաքսել էր 1,2 մլն մարդու: Read more

Կա՞ արդյոք կյանք Մարսի վրա

Obammma 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է մարսագնաց Curiosity-ի վայրէջքը եւ այն ղեկավարող գիտնականներին կատակով դիմել անհապաղ զանգել իրեն, եթե այնտեղ հայտաբերվի ցանկացած այլմոլորակային: Associated Press-ի փոխանցմամբ, նա Մարս ուղեւորված սարքի վայրէջքն անվանել է շշմեցուցիչ եւ նշել, որ այն գրավել է միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: -Եթե դուք իրականում կապ հաստատեք Մարսի բնակիչների հետ, խնդրում են, անհապաղ ինձ տեղյակ պահե'ք,-ասել է նախագահը: Օբամայի խոսքով, իր ափսեում շատ ու շատ այլ իրեր կան, սակայն այս նորությունը կզբաղեցնի ամենակարեւոր տեղը, եթե նույնիսկ դա լինի մանրէ: Հիշեցնենք, որ վերջերս NASA-ի Curiosity մարսագնացը, որը Երկրից կատարած 18-ամսյա թռիչքից հետո հաջողությամբ վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի Գեյլ խառնարանում, Երկիր է փոխանցել Մարսի առաջին գունավոր լուսանկարները: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel