amga.tv

Switch to desktop Register Login

11 August 2012

Ամերիկացու տարօրինակ կտակը

ktak 5Քաղցկեղով հիվանդ ամերիկացին իր կտակում խնդրել է իրեն հուղարկավորել բոուլինգի գնդակում: Փիթսբուրգ քաղաքի բնակիչ Թոնի Գուարինոն պատվիրել իր մարմինը դիակիզել ու փոշին տեղավորել գնդակում: Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ արդեն երկար տարիներ հետաքրքրված է բոուլինգով:

Գուարինոն արդեն 4 տարի է` տառապում է շագանակագեղձի քաղցկեղով: Վերջին շրջանում հիվանդությունը ակտիվացել է` ստիպելով նրան կտակ կազմել:

Բոուլինգի գնդակի տեսքով հուղարկավորման պարագայի պատվերն արդեն ուղարկվել է խաղի համար սարքավորումներ արտադրող Storm ընկերություն:

Թոնիի կնոջ` Սթեյսիի խոսքով` ամուսնու մահից հետո ինքը նրա աճյունափոշիով լցված գնդակը կտեղավորի ամուսնու սիրելի բոուլինգի պայուսակումRead more

Զանգվածային սպանդ Ալաբամայում

shooter 4Երեք մարդ է զոհվել ԱՄՆ-ում գիշերային ակումբում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Եւս մեկ մարդ վիրավորվել է: Տղամարդը կրակ է բացել Ալաբամա նահանգի Վիկսբըրգ քաղաքի գիշերային ակումբում: Ոստիկանությունը կարծում է, որ կրակն արձակել է 22-ամյա Ռայըն Քլարկ Փիտըրսընը: Սպանությունից հետո Փիտըրսընը թաքնվել է դեպքի վայրից, իսկ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատել են քրեական փորձագետները, որոնք փորձում են պարզել մարդասպանի արարքի դրդապատճառները: Ոստիկանությունը հետախուզում էր հայտարարել Փիտըրսընի նկատմամբ, ով փախել էր ոտքով: Նրա որոնումներին միացել են նաեւ ուղղաթիռներ ու հատուկ վարժեցրած շներ: Սպանությունից մի քանի ժամ անց նրան հայտնաբերել են անտառում: Ներկայումս իրավապահները հարցաքննում են նրան:   Read more

ԱՄՆ-ին հանձնեցին Խաղաղ օվկիանոսյան թագուհուն

qeen 8Մեքսիկայի իշխանությունները ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին են հանձնել Սանդրա Ավիլա Բելտրանին, որը մեքսիկացի թմրաբիզնեսի ազդեցիկ դեմքերից է եւ հայտնի է Խաղաղօվկիանոսյան թագուհի մականվամբ: Նրա արտահանձնումը տեղի է ունեցել հինգշաբթի: Մեխիկոյի մոտ գտնվող օդանավակայանից FBI-ի աշխատալիցները նրան տարել են Մայամի: Ավիլա Բելտրանին, ում ձերբակալել էին 2007 թվականին` Մեքսիկայում, մասնակցել է մեքսիկական Սինալոա թմրակարտելի ստեղծմանը եւ համարվում է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափից դեպի Կալիֆոռնիա թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման առաջատար դեմքերից: Նա ամերիկյան դատարանի առջեւ կկանգնի թմրանյութերի օգտագործման, պահման, ապօրինի վաճառքի եւ փողերի լվացման մեղադրանքներով: Ավիլան մեքսիկական նարկոթրաֆիքինգի կնքահայր Միգել Գալլարդոյի քրոջ կամ եղբոր դուստրն է: Մեքսիկական դատարանում չէր հաջողվել ապացուցել նրա մեղքը: Այնտեղ նա արդարացվել էր 2010թ. վերջին եւ պայքարում էր հանձնման դեմ: 2011թ. ամերիկացի գործակալներին հաջողվել էր ձեռք բերել Ավիլա Բելթրանի հեռախոսային բանակցությունները, որոնց ընթացքում նա խնդրում էր վճարել Չիկագո հասցված 100 կգ կոկաինի համար: Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Ավիլա Բելթրանն այն կազմակերպությունից էր, որը Կոլումբիայից կոկաին էր ներկրում ԱՄՆ: Իշխանությունների վարկածով` նա կապող օղակ էր մեքսիկական Sinaloa եւ կոլումբիական Norte del Valle թմրակարտելների համար: Read more

Վթար թիվ 60 մայրուղու վրա

freews 7Փրկարարները գիշերը փորձում էին փրկել մի տուժածի, ով Մոնտերեյ-պարկում տեղի ուենցած վթարի հետեւանքով մնացել էր վթարված մեքենաների թակարդում: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, վթարը տեղի է ունեցել գիշերը, ժամը 10:15-ի սահմաններում, թիվ 60 մայրուղու վրա, եւ դրա հետեւանքով փակվել է մայրուղու արեւմուտք գնացող հատվածը: Մեքենան կանգնած է եղել ճանապարհին, երբ անցնող ամենագնացը մեծ արագությամբ բախվել է նրան: Վիրավորին դուրս են բերել հատուկ միջոցների օգնությամբ եւ տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհը տեւական ժամանակով փակ է եղել: Առայժմ հայտնի չէ վիրավորի ինքնությունը եւ նրա առողջական վիճակը: Read more

Կոլորադյի հրաձիգը հոգեկան հիվանդ է

hradzig 4Կոլորադոյում զանգվածային սպանդ իրականացրած Ջեյմս Հոլմսը հոգեկան հիվանդ է: Այդ մասին դատարանի դահլիճում հայտարարել է նրա փաստաբան Դենիել Քինգը` նշելով, որ իր պաշտպանյալը հոգեկան լուրջ խնդիրներ ունի: Քինգի խոսքով, հստակ ախտորոշման համար որոշ ժամանակ է անհրաժեշտ: Փաստաբանների խոսքով, Հոլմսը դեռ սպանություն գործելուց առաջ կասկածել է, որ հոգեկան հիվանդություն ունի եւ դիմել է հոգեբույժին: Հիշեցնենք, որ Հոլմսը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժ Լինն Ֆենթընի հիվանդն է եղել, եւ որ նա նույնիսկ ահաբեկչության նկարագրությամբ նոթատետր է ուղարկել բժշկին: Ֆենթընը դեռեւս հունիսի սկզբին համալսարանի ղեկավարությանը հայտնել էր Հոլմսի պահվածքի մասին, սակայն ոչ մի պատժամիջոց չէր կիրառվել: Հիշեցնենք, որ զանգվածային սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին` Դենվերի Աուրորա քաղաքի Century 16 կինոթատրոնում, Մութ ասպետ ֆիլմի պրեմիերայի ժամանակ: 24-ամյա Ջեյմս Հոլմսը կրակել էր հանդիսատեսներին կինոդիտման ընթացքում: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էին, 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: Հրաձիգին անմիջապես ձերբակալել էին: Ձերբակալության ժամանակ նա իրեն անվանել էր Ջոքըր` ֆիլմում Բաթմենի երդվյալ թշնամին: Մարդասպանը նաեւ ականապատել էր իր տունը,: Նշենք, որ Կոլորադոյում պատժի առավելագույն ձեւը մահապատիժն է, որը, սակայն տասնյակ տարիներ չի կիրառվել, եւ դատախազները չգիտեն, ինչ պատիժ պահանջեն:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version