A+ A A-

06 August 2012

Բարիկադավորված տղամարդն ինքնասպան է եղել

poll 5Ոստիկանությունը պարզել է տղամարդու ինքնությունը, ով գնդակահարել է ինքն իրեն, երբ բարիկադավորվել էր իր տանը Մալիբու լճի մոտ, Սանտա-Մոնիկա լեռներում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ առավոտյան, ժամը 10:40-ին, 29000 block of Paiute Drive հասցեում: Ոստիկաները ահազանգ են ստացել, որ տանը վիճաբանություն է եղել: Ոստիկանությունը շրջափակել է տունը, որտեղ բարիկադավորվել էր տանտերը: Ժամը 16:45-ի սահմաններում ոստիկանության հատուկ ստորաբաժանումը գրոհ է ձեռնարկել, եւ տանը հայտնաբերել է 69-ամյա տղամարդու դին` հրազենային վնասվածքով: Ըստ ամենայնի, նա ինքնասպան էր եղել: Ոստիկանության սերժանտ Մարկ Բոքի խոսքով, ինքնասպանված տղամարդը Ռաբըրտ Թեքսթըրն է: Read more

06 August 2012

Անտառային հրդեհը քաղաք է ոչնչացրել

hrdeh 5Անտառային հզոր հրդեհները Օկլահոմա նահանգում գրեթե ամբողջության վերացրել են Օկլահոմա-սիթիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Լյութըր ոչ մեծ քաղաքը: Բարեբախտաբար քաղաքի շուրջ 600 բնակիչներից ոչ ոք չի տուժել. Ոստիկաններին հաջողվել է նրանց հաջողությամբ տարհանել են: Ոստիկանությունը չի բացառում, որ քաղաքը միտումնավոր են հրկիզել: Փրկարար ծառայությունն անանուն զանգ է ստացել այն մասին, որ անհայտ տղամարդը չոր խոտի վրա այրվող թերթեր է նետում: -Կասկածյալն արդեն հետախուզվում է,- հայտարարել է Օկլահոմայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Մայերսը: Անտառային հրդեհների պատճառով տարհանվել են Փեյն, Կրիկ եւ Օկլահոմա շրջանների մի քանի ոչ մեծ քաղաքների բնակիչներ: Տարհանվածների ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի: Կրիկ շրջանում բռնկված ամենամեծ հրդեհներից մեկը ոչնչացրել է 20 հազար հեկտար տարածք: Դրանից 55 կմ դեպի արեւմուտք` Փայն շրջանում, հրդեհի հաջորդ ամենամեծ տեղանքն է` 9 հազար հեկտար: Թե հրդեհի քանի օջախ կա այնտեղ` առայժմ հայտնի չէ: Օկլահոմայում հրդեհի տարածմանը նպաստում են քամին եւ երաշտը: Օկլահոման, սակայն, միակ նահանգը չէ, որում անտառային հրդեհներ են: Կրակը մոլեգնում է նաեւ Արիզոնա, Արկանզա, Կոլորադո եւ Յուտա նահանգներում, որտեղ եւս աննորմալ շոգ է: Read more

06 August 2012

Դժբախտ պատահար Նորթ Հալիվուդում

gnacq 6Նորթ Հալիվուդի 59-ամյա բնակիչը վրաերթի է ենթարկվել բեռնատար գնացքի կողմից Բաբ Հոփ օդանավակայանի մերձակայքում: Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել երեկ գիշերը: Լոս Անջելեսի ոստիկանության Վյալիի տրանսպորտային բաժնի ներկայացուցիչ Ջիմմի Չոնն ասել է, թե Union Pacific-ի արեւմուտք ընթացող գնացքը Վանոուեն փողոցի մոտ հարվածել է տղամարդուն: Տուժածը մահացել է տեղում, ստացած վնասվածքների հետեւանքով: Ոստիկանությունը նրա անունը չի հաղորդել նախքան հարազատներին դեպքի մասին տեղյակ պահելը: Վթարի հանգամանքների հետաքննություն է ընթանում: Read more

06 August 2012

Կայծակը հարվածել է ավտոմրցարշավի հանդիատեսներին

nuscar 7Փենսիլվենիա նահանգում Pocono Raceway ավտոմրցման կայանում կայծակի հարվածից 1 մարդ է մահացել, եւս 9-ը ստացել են վնասվածքներ: Associated Press-ի փոխանցմամբ, մրցարշավի ներկայացուցիչների խոսքով` կայծակը հարվածել է հենց այն պահին, երբ մրցարշավից հետո հանդիսականները հեռանում էին կայանից: Տուժածներից 5-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուս 4-ին հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում: Դեռեւս հայտնի չէ` կայծակը մե՞կ անգամ է հարվածել, թե՞ ոչ: Ավտոմրցման կայանի տնօրինությունը հայտնել է, թե դեռ պետք է պարզել` նրանք տուժել են կայծակի՞ հարվածից, թե՞ այլ պատճառներ են եղել: Pocono Raceway-ը Փենսիլվանիայի Լոնգ-Պանդ քաղաքում բացվել է 1971 թվականին: Այնտեղ, մասնավորապես, անցկացվում են NASCAR եւ Pennsylvania 400 ավտոմրցարշավները: Վերջինս այս տարի անցկացվում է օգոստոսի 3-5-ը: Կիրակի ավտոմրցարշավը անձրեւի պատճառով կարճատեւ է եղել:  Read more

06 August 2012

Ահաբեկչություն Վիսկոնսինում` սիկհերի դեմ

sikher 4Առնվազն 7 մարդ է զոհվել Վիսկոնսինում` Միլուոկի քաղաքի մերձակայքում գտնվող սիկհերի տաճարում հրաձգության հետեւանքով: Գրինֆիլդ շրջանի ոստիկանապետ Բրեդ Վենտլանդի խոսքով, չորս մարդ սպանվել է տաճարի ներսում, եւս երեքը` դրսում: Բազմաթիվ մարդիկ վիրավորվել են, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Հանցագործշը եւս սպանվածների թվում է: Ողբերգությունը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին այն ժամանակ, երբ պետք է սկսվեր ժամերգությունը: Հանցագործը կրակ է բացել Օակ-Կրիկում գտնվող սիկհական տաճարում, որը գտնվում է Միլոուկի քաղաքի շրջակայքում: Զոհվածների շարքում է տաճարի տեսուչը: Հանցագործը դիմադրւթյուն ցույց տվել ոստիկաններին` վիրավորելով նրանցից մեկին, եւ պատասխան կրակով սպանվել է: Պարզվել է, որ սիկհերին կրակած անձը նախկին զինվորական հոգեբան է, Ուեյդ Մայքլ Փեյջ անունով: Կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է, մոտ 40 տարեկան, ով նեոնացիստ է եղել: Նա ունեցել է դաջվածքներ` նվիրված 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչութուններին: Ոստիկանությունը խուզարկել է նրա տունը: Փեյջը 1992-ից 1998 թվականները ծառայության է եղել Թեքսըսի Ֆորտ-Բլիսս եւ Հյուսիսային Կարոլայնայի Ֆորտ-Բրեգ ռազմակայաններում եւ անհայտ պատճառներով զորացրվել: Հանցագործը սպանվել էր տաճարի ազատագրման գործողության ժամանակ: Օակ-Կրիկում սինկհերի եկեղեցին կառուցվել է 1999թ.: Հաճախ սինկհերին շփոթում են մուսուլմանների հետ: Այդ պատճառով նրանց դեմ հարձակումներ են իրականացվում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Read more

06 August 2012

Քլինթ Իսթվուդը պաշտպանում է Ռամնիին

cleant 3Դերասան եւ ռեժիսոր Քլինթ Իսթվուդը առաջիկա ընտրութուններին աջակցելու է հանրապետական թեկնածու Միթ Ռամնիին: Ըստ դերասանի` այդ տղան կարող է նախագահ դառնալ: Քառակի օսկարակիրը իր որոշման մասին հայտարարել է Այդահո նահանգում հանգանակության ժամանակ: Ըստ Իսթվուդի` ինքը հանրապետականին ուշադրություն է դարձրել դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնի համար էր պայքարում: -Աստված, այդ տղան չափազանց լավն է նահանգապետ լինելու համար: Սակայն, երեւում է, նա կարող է նախագահ դառնալ, – այդպես է բնութագրել դերասանը քաղաքական գործչի մասին իր առաջին տպավորությունները: Այդահոյի դրամահավաքի ժամանակ այդ աջակցությունն ազդեցություն է ունեցել: Նախընտրական քարոզարշավի համար հաջողվել է հավաքել 2 միլիոն դոլար` նահանգի համար յուրօրինակ ռեկորդ: Հիշեցնենք, որ հոլիվուդյան շատ աստղեր էլ պաշտպանում են գործող նախագահ Բարաք Օբամային եւ դրամահավաք են կազմակերպել: Օբամայի նախընտրական քարոզարշավի համար բարեգործական ընթրիքներ են կազմակերպել Սեռա Ջեսիքա Փարքըրը եւ Ջորջ Քլունին: Read more

06 August 2012

Օբաման իր ծնունդը նշել է գոլֆ խաղալով

obama birth 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր 51-րդ տարեդարձը նշել է Էնդրյուս ավիաբազայում ընկերների հետ գոլֆ խաղալով: Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սպիտակ տան շեֆ խոհարար Սեմ Քասի եւ այցելությունների հարցերով վարչության պետ Մարվին Նիքոլսի հետ գոլֆի պարտիայից հետո Օբաման ուղղաթիռով մեկնել է Քեմփ Դեյվիդի նստավայր, որտեղ պետք է տեղի ունենա տոնական ընթրիքը տիկնոջ` Միշելի հետ: Օբամայի դուստրերը գտնվում են ամառային ճամբարում եւ հոր ծննդյան տարեդարձին չեն մասնակցել: Նշենք, որ Բարաք Հուսեյն Օբաման օգոստոսի 4-ին նշել է իր 51-ամյա: ԱՄՆ 44-րդ նախագահը 2009թ. արժանացել է խաղաղության նոբելյան մրցանակի: Մինչ նախագահ ընտրվելը նաեւ սենատոր էր Իլլինոյսից: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel