A+ A A-

03 August 2012

Plain Jane Bandit-ին ձերբակալել են

jaine 5Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, ով ութ բանկ է կողոպտել Հյուսիսային Կալիֆոռնիայում եւ հայտնի է Plain Jane Bandit մականունով: Իշխանությունները պարզել են, որ բանկերի սերիական կողոպուտի հեղինակը 38-ամյա Սիլվիա Հելեն Գարսիան է: FBI-ը բազմաթիվ ապացույցներ է գտել եւ ձերբակալել կողոպտչին Դաունի իր տանը երեկ ուշ երեկոյան: Plain Jane Bandit-ը երեք շաբաթվա ընթացքում ութ բանկ էր կողոպտել Սերիտոսում, Դաունիում, Սանտա-Ֆե-Սփրինգսում, Ուիտիեում, Բուենա-փարկում, եւ երկուսն էլ Մորենո-Վյալիում: Վերջին կողոպուտը նախօրեին եղել է Սերիտոսում, սակայն Գարսիային չէր հաջողվել գումար վերցնել: Նրան Plane Jane Bandit մականունը տվել էին ականատեսները: Կողոպտիչը միշտ գործել է նույն սցենարով, մտել բանկ, սպառնացել, գումար պահանջել եւ հեռացել` ասելով, որ իրեն դրսում սպասող կա: Read more

03 August 2012

Խոշոր վթար Իլինոյսում

vtttar 5Մեկ մարդ զոհվել, եւս 5-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, երբ երեկ ուշ երեկոյան Մեգաբաս ընկերության ավտոբուսն Իլինոյսում բախվել է կամրջի սյանը: Միջադեպը տեղի է ունեցել թիվ 55 մայրուղու վրա, Լիչֆիլդ քաղաքի մերձակայքում: Երկհարկանի ավտոբուսը Չիկագոյից ուղեւորվում էր Սենթ Լյուիս: Միջադեպի ժամանակ ավտոբուսում 81 ուղեւորներ են եղել: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տեղեկություններով, պայթել է ավտոբուսի անվադողը, եւ վարորդը չի կարողացել պահել մեքենայի կառավարումը: Դիմացի վերին հատված նստած կինը տեղում մահացել է: Պարզվել է նրա ինքնությունը, Հնդկաստանի քաղաքացի, 24-ամյա Ադիթի Ավհադն է: Այժմ փորձում են պարզել նրա բնակության վայրն ու կապվել ընտանիքի անդամների հետ: Իրավապահները նաեւ տեղյակ չեն, թե որ կանգառից է նա նստել ավտոբուս: Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել ավտոբուսի 38 ուղեւորներ: Բժիշկները ներկայումս պայքարում են հինգի կյանքի համար, մյուսների վնասվածքները նվազ ծանրության են: Մեծ մասի մոտ ձեռքի կամ ոտքի կոտրվածքներ են: Հրշեջները հատուկ տեխնիկա են կիրառել ավտոբուսում գտնվող անձանց դուրս բերելու համար, քանի որ մեքենան լրջորեն ջախջախվել էր: Մեգաբաս ընկերությունը հայտարարել է, թե ավտոբուսը մի քանի օր առաջ էր տեխնիկական զննում անցել եւ գտնվել է իդեալական վիճակում: Read more

03 August 2012

Նորթ-Հիլզում ամենագնացը բախվել է տանը

caaaa 4Նորթ-Հիլզում ամենագնացը բախվել է տանը, իսկ կին վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից: Ոստիկանության փոխանցմամբ, առնվազն չորս մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացելՄիջադեպը տեղի է ունեցել այս գիշեր, ժամը 2:30-ի սահմաններում, Parthenia Street-ի եւ Noble Avenue-ի խաչմերուկում

Ոստիկանության ներկայացուցիչ Խոսե Փլեյթզը հայտնել է, որ տան ներքին հատվածը չի վնասվել: Մեքենայի ուղեւորը վթարից հետո մնացել է դեպքի վայրում, եւ նրան բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները: Նա հայտարարել է, թե չի ճանաչում վարորդին, ում մեքենայում նա նստած է եղել: Բախման հետեւանքով տուժածներից մեկը մեկ տարեկան երեխա է: Բարեբախտաբար նրանց կյանքին ոչինչ չի սպառնումRead more

03 August 2012

Օբաման առաջատար է

obbbb 5Ըստ Pew Research Center-ի իրականացրած հարցումների` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ տարբերությամբ առաջատար դիրք է գրավում նախընտրական մրցավազքում: Հարցման մասնակիցների 51տոկոսը Օբամային է աջակցում կամ կարծում է, որ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը կպաշտպանի, իսկ 41տոկոսը նախապատվությունը տալիս է ԱՄՆ գործող նախագահի մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռամնիին: Այս ցուցանիշները նման են հարցման հուլիսյան արդյունքներին, իսկ Pew Research Center-ի` այս տարվա հունվարից անցկացված ութ հարցումների արդյունքում Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը: Թեկնածուների միջեւ տոկոսային առումով նվազագույն տարբերություն է գրանցվել 12 նահանգներում, որոնցում հիմնականում նախընտրական թեժ պայքար է գրանցվում: Օբամայի վարկանիշը Կոլորադո, Այովա, Ֆլորիդա, Միչիգան, Նեւադա, Նյու Հեմպշիր, Նորթ Կարոլայնա, Օհայո, Վըրջինիա եւ Վիսկոնսըն նահանգներում 48 տոկոս է, իսկ Ռամնիինը` 44 տոկոս: Հարցումն իրականացվել է հուլիսի 16-26-ը, հարցմանը մասնակցել է 2508 ամերիկացի: Չնայած գրեթե բոլոր հարցումների արդյունքում Օբաման առաջատար է, սակայն, այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ գործող նախագահ Օբամայի վարկանիշը բարձր չէ: Փորձագետների կարծիքով` դա բացատրվում է երկրի տնտեսական վիճակով, որը Օբաման դեռեւս չի կարողանում արմատապես փոխել: ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին: Read more

03 August 2012

Օրինագիծը զայրացրել է Օբամային

 

taax 4ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, հավանության է արժանացրել անկախ եկամուտի չափից բոլոր ամերիկացիների համար նախատեսված հարկային արտոնությունների ժամկետը երկարաձգելու մասին օրինագիծը: Օրինագծի ընդունումը է՛լ ավելի է խորացրել նախագահ Բարաք Օբամայի եւ հանրապետական կուսակցության տարաձայնությունները: Օրինագիծն ընդունվել է ձայների 256՝ կողմ, 171՝ դեմ հարաբերակցությամբ: Այսպես, օրինագծին կողմ է քվեարկել դեմոկրատական կուսակցության 19 ներկայացուցիչ, իսկ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կուսակցության անդամներից օրինագծին դեմ է քվեարկել ընդամենը մեկ ներկայացուցիչ: Սպիտակ տունը դատապարտել է Ներկայացուցիչների պալատի որոշումը` նշելով, որ դա օգուտ կբերի միայն ամենահարուստ երկու տոկոս ամերիկացիներին

Read more

03 August 2012

Լոս Անջելեսում հայերեն քվեաթերթիկներ կտպեն

vvvv 4Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը օգոստոսի 1-ին որոշում է ընդունել փուլային մոտեցում մշակել` հայերենը, ռուսերենը եւ պարսկերենը որպես պաշտոնական լեզուներ քաղաքային ընտրություններում ներառելու համար: Թեեւ քվեաթերթիկները դեռեւս այդ լեզուներով չեն լինի, քանի որ դա գումարներ է պահանջում, քաղաքը սակայն կդիմի տարբեր համայնքներին` ընտրությունների համար փնտրելու այնպիսի աշխատողներ, ովքեր խոսում են այդ լեզուներով եւ կառաջարկի ընտրությունների մասին տեղեկություններ այդ լեզուներով:Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջուն Լեգմեյը հաղորդել է, որ ծրագիրը կմեկնարկի 2015 թ-ին: Խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ասել է, որ հայերենն ամենաշատ տարածվածն է քաղաքում` անգլերենից, իսպաներենից եւ կորեերենից հետո: Իր հերթին խորհրդի անդամ Էրիկ Գարսեթին ավելացրել է, որ Լոս Անջելեսը կարող է ավելացնել ընտրողների մասնակցությունը տեղակատվություն ներկայացնելով այլ լեզուներով: -Վերջին ընտրություններին նկատեցինք, որ կարող ենք մասնակցությունը 2000-ով ավելացնել հայերեն խոսող ընտրողներով,-ասել է նա:  Read more

03 August 2012

Motorhome-ը հայտնվել է լողավազանում

rvvv 5Վարորդը կորցրել է իր motorhome-ի վերահսկողությունը եւ հայտնվել հարեւանի լողավազանում: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսում: Հետեւանքը եղել է այն, որ մեքենան կոտրել է հարեւանի ցանկապատն ու ընթացքն ավարտել լողավազանում: Հրշեջները տղամարդուն դուրս են բերել վարորդական խցիկից եւ հոսպիտալացրել: Բժիշկների խոսքով՝ նրա վնասվածքները մեծ են: Երկու վերամբարձ կռունկ է պահանջվել՝ փոխադրամիջոցը լողավազանից դուրս բերելու համար: Դեռեւս հայտնի չէ, թե ինչն է եղել մեքենայի նկատմամբ վերահսկողության կորստի պատճառը:   Read more

Լոնդոնի քաղաքապետի զավեշտալի վիճակը

qaraqa 5Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջանսընը օլիմպիական միջոցառման ժամանակ անհարմար դրության մեջ է հայտնվել: Վիկտորյա պարկում նա որոշել է օգտվել ատրակցիոններից մեկից՝ zip ճոպանուղուց, սակայն ճանապարհի կեսին 5 րոպեով կախված է մնացել օդում՝ 20 մետր բարձրության վրա: 48-ամյա էքսցենտրիկ Ջանսընի հետ զավեշտալի միջադեպը տեղի է ունեցել օլիմպիական խաղերին նվիրված միջոցառման ժամանակ: Քաղաքապետին հատուկ հրավիրել էին ճոպանուղու բացմանը: Նախատեսվում է, որ Բորիս Ջանսընը պետք է անցնի 300 մետր, սակայն մեխանիզմը փչացել է եւ ճանապարհի կեսին նա մնացել է օդում: Հանգստացողներն անմիջապես սկսել են նկարել նրան: Ջանսընը չի կորցրել հումորի զգացումը եւ նույնիսկ ժպտացել է ներքեւում հավաքվածներին, թափահարել բրիտանական դրոշները: Նա հավաքվածներից պարան եւ սանդուղք է ուզել: Րոպեներ անց, տեխնիկան սկսել է աշխատել եւ բրիտանական դրոշները ձեռքին՝ քաղաքապետը բարեհաջող հասել է վերջնագծին: Վայրէջք կատարելով՝ քաղաքապետը խորհուրդ է տվել, որ ատրակցիոնից օգտվեն միայն սուր զգացողությունների սիրահարները: Քաղաքապետին իր հումորի զգացումով չի զիջել Լոնդոնի քաղաքապետարանը: -Բարեբախտաբար, մեր ղեկավարը կենդանի մնաց: Հավանաբար մրցավարները կնվազեցնեն նրա գնահատականները արտիստիզմի համար, բայց Ջանսընը մեդալի հավակնորդ չէր,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության մեջ: Read more

Մաֆիոզը թաքնվում էր բունկերում

mafff 4Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է Նդրանգետա կլանի պարագլուխներից Ջուզեպե Ակվինոյին՝ «Խելառ» մականունով, սակայն նրան բռնելու համար ոստիկանները ստիպված են եղել քանդել նրա բունկերը, որում նա թաքնվում էր: Հեռակա կարգով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Ակվինոն վերջին 2 տարիներին թաքնվում էր իշխանություններից: Մաֆիոզին գտնելու համար իրավապահները նախ ձերբակալել են նրա եղբորը. միայն դրանից հետո պարզվել է, որ այդ ամբողջ ընթացքում Ակվինոն թաքնվել է Կալաբրիայի Մարինա դի Ջոյզա Իոնիկա քաղաքում իր մոր տանը, որը նա վեր է ածել բունկերի: Ըստ իրավապահների՝ բունկերը գտնելը, չիմացող մարդու համար, գրեթե անհնարին է եղել: Բունկեր մուտքը վերահսկել է տանտերը, էլեկտրոնիկայի միջոցով: Ակվինո կլանը համարվում է ամենահզորներից մեկը կոկայինի շուկայում: Read more

Իսպանիայում ահաբեկիչների են ձերբակալել

spaiii 4Իսպանական ոստիկանությունը Քադիսի շրջանում գտնվող Լա-Լինեսա դե լա Կոնսեպսիոն քաղաքում ձերբակալել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ 3 անդամների, որոնց մոտ հայտնաբերվել են պայթուցիկներ եւ թույն: Ոստիկանության փոխանցմամբ, ձերբակալվել են 2 չեչեն եւ Թուրքիայի մեկ քաղաքացի, որոնք ահաբեկչություն էին ծրագրավորել Իսպանիայի կամ եվրոպական որեւէ այլ երկրի տարածքում: Իսպանիայի ներքին գործերի նախարար Խորխե Ֆերնանդես Դիասը չի մանրամասնել երկու ձերբակալվածների քաղաքացիությունը, հայտարարելով միայն, որ «նախկին ԽՍՀՄ հանրապետություններից են»: Իսպանիայի հարավում գտնվող Քադիս քաղաքում վարձած բնակարանում նրանք պայթուցիկ են պահել: Նրանց մի ամիս շարունակ հետեւել են: Ձերբակալվածները մարտական պատրաստականություն էին անցել Պակիստանում եւ ռազմական փորձ ձեռք բերել Աֆղանստանում: Ըստ նախարարի` նրանցից մեկը հիանալի տիրապետում է պայթուցիկ նյութերին, դիպուկահար է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel