amga.tv

Switch to desktop Register Login

31 July 2012

31 July 2012

Ձերբակալել են բասկետբոլիստին

lakers 5Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է Լոս Անջելես Լեյքըրս բասկետբոլային թիմի նախկին հարձակվող Մեթ Բարընսին: 32-ամյա բասկետբոլիստը չի կանգնել, երբ նրան կանգնեցրել են ոստիկանները, իսկ հետո հրաժարվել է տուգանք մուծել ժամկետանց վարորդական իրավունքի համար: Բարնսի եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է տեղի ունեցել, Բարնսը հարվածել է ոստիկանին եւ մարմնական վնասվածք հասցրել: Ոստիկաններին դիմադրելու համար բասկետբոլիստը ձերբակալվել է: Դեպքի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: NBA-ի նախորդ առաջնությունում Բարընսը Լոս Անջելես Լեյքերսի կազմում մասնակցել է 63 հանդիպման: Բասկետբոլիստի միջին արդյունավետությունը կազմել է 7.8 միավոր:  Read more

31 July 2012

Դատապարտել են 25 տարի առաջ երեխա գողանալու համար

babyy 7Ամերիկուհի Էնն Փեթեուեյը, որը 1987թ.-ին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկից աղջկա էր առեւանգել, դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Դատը տեղի է ունեցել Նյու Յորքում: Մինչ դատավճռի հրապարակումը 50-ամյա Փեթեուեյը խոստովանել է իր մեղքը եւ ներողություն է խնդրել առեւանգած երեխայի` Կարոլինա Ուայթի ծնողներից: -Ես ցավում եմ կատարվածի համար եւ ներողություն խնդրում այս մարդկանցից,- ասել է նա դատարանում` հավելելով, թե հանցագործություն է կատարել երկու երեխաների մահից հետո: ԱՄՆ-ում մարդու առեւանգման առավելագույն պատժաչափը ցմահ բանտարկությունն է: Դատախազությունը պահանջում էր մեղադրյալին ազատազրկել 20 տարով: Փեթեուեյը կալանավորվել էր 2011թ. հունվարին: Նա անձամբ է հանձնվել իշխանություններին` այն բանից հետո, երբ խախտել էր պայմանական ազատազրկման կանոնները (խանութից գողություն կատարելու համար): Հենց այդ ժամանակ Կարոլինա Ուայթը կարողացել է ինքնուրույն գտնել իր կենսաբանական ծնողներին: Փեթեուեյի խոսքով` ինքը որոշել է ուրիշի երեխային առեւանգել մի քանի անհաջող հղիություններից հետո: Երեքշաբաթական երեխային կինն առեւանգել էր հիվանդանոցից` 1987թ. օգոստոսի 4-ին, եւ ինքնուրույն մեծացրել: Կարոլինան իր ընտանիքը կարողացել է գտնել մի կազմակերպության կայքի միջոցով, որը զբաղվում է կորած երեխաների որոնման հարցերով: Read more

31 July 2012

Մահացու վթար Լոս Անջելեսում

accc 5Երկու մարդ զոհվել է, եւս երկուսը մարմնական վնասվածքներ են ստացել, երբ մեքենան ընկել է 100 ոտնաչափ բարձրությունից եւ հայտնվել Իսթ Լոս Անջելեսի թիվ 10 մայրուղու վրա: Սան Գաբրիելի բնակչուհի, 22-ամյա Էրիսթին Մենգը ժամը 1-ի սահմաններում կորցրել է մեքենայի կառավարումը եւ ընկել ցածր: 21-ամյա Ջոզեֆ Ալմարիոն եւ 23-ամյա Մանոլո Մագատը մահացել են տեղում, իսկ վարորդին եւ 22-ամյա Ջեյսըն Լյուին տեղափոխել են հիվանդանոց: Մենգին ոստիկանությունը կարող է մեղադրանք առաջադրել մահացու վթարի եւ մահ պատճառելու մեջ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, վթարի հետեւանքով այլ տրանսպորտային միջոցներ չեն վնասվել:   Read more

31 July 2012

Տարհանել են ԱՄՆ դեսպանատունը

NORW 6Օսլոյում տարհանվել են ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներն այն բանից հետո, երբ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները շենքից ոչ հեռու կայանած ավտոմեքենայում կասկածելի իր են հայտնաբերել: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ տարհանվել են նաեւ շենքի հարեւանությամբ գտնվող արտգործնախարարության աշխատակիցներն ու Ազգային թատրոնում գտնվող մարդիկ: Դեպքի վայր են ժամանել սակրավորները, որոնք պարզել են, թե կասկածելի իրն անվնաս է եղել: Այդ կապակցությամբ ոստիկանությունը չեղյալ է հայտարարել դիվանագիտական ներկայացուցչության ու դրան հարակից տարածքների տարհանման մասին հրամանը: Նշվում է, որ Դեսպանության տարածքից հեռացվել են միայն այցելուները, դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին հրամայվել է հեռանալ շենքի ամենահեռավոր անկյունը: Մի քանի ժամ անց դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր բնականոն աշխատանքը: Թե ինչ է եղել իրականում այդ իրը, որը նման իրարանցման պատճառ էր դարձել, չի հաղորդվում: Read more

31 July 2012

Ռամնին ժամանել է Լեհաստան

 

rooo 4rooo 5ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին արտերկրյա ուղեւորության շրջանակներում ժամանել է Լեհաստան: Երկօրյա այցի ընթացքում նա հանդիպել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու, վարչապետ Դոնալդ Թասքի եւ նախկին նախագահ Լեհ Վալեսայի հետ: Վարշավայի համալսարանի գրադարանում Ռամնին դասախոսություն է կարդացել` հայտարարելով, թե Լեհաստանը մի պետություն է, որից մյուս պետությունները պետք է օրինակ վերցնեն: Ռամնին հայտարարել է, թե ԱՄՆ-ի եւ Լեհաստանի միջեւ միշտ էլ եղել են բարիդրացիական հարաբերությունները: -Ցավոք աշխարհում կան վայրեր, մասնավորապես Եվրոպայի արեւելքում, որտեղ ժողովրդավարությունը բախվում է դիմադրությանը,- նշել է նա եւ հավելել. –Բելառուս ժողովուրդը տառապում է բռնապետի ներքո, արաբական երկրները փոփոխությունների ուղի են անցնում, Սիրիայում դաժան բռնապետը հազարավոր մարդկանց է սպանում: Ռամնին Լեհաստանից շնորհակալություն է հայտնել այն աջակցության համար, որ եվրոպական այդ երկիրը ցուցաբերում է Աֆղանստանում եւ Իրաքում: Հանրապետական գործիչը նաեւ առիթը բաց չի թողել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը քննադատելու համար:   Read more

31 July 2012

Նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

iran 6ԱՄՆ Սենատի վերին եւ ստորին պալատները քվեարկել են Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին համատեղ օրենսդրական նախաձեռնության օգտին: Reuters-ի փոխանցմամբ, ենթադրվում է, որ Սենատում քվեարկությունը կկայանա մինչեւ արձակուրդները, որոնք կսկսվեն օգոստոսի 6-ից: Կոնգրեսի վերին եւ ստորին պալատներից յուրաքանչյուրը գարնանն արդեն ընդունել է սեփական օրինագծերը` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այժմ աշխատանքներ էին իրականացվում համատեղ, փոխզիջումային փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ: Պատժամիջոցների նոր փաթեթը խիստ պատիժ նախատեսում է իրանական նավթի գնողների համար, քանի որ արեւմտյան երկրները կարծում են, որ նավթից ստացված գումարները Թեհրանն օգտագործում է ատոմային զենք ստեղծելու նպատակով: Իրանն իր հերթին բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագրերը խաղաղ բնույթ ունեն: ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները խստացրել էր 2012 թ-ի սկզբից:   Read more

31 July 2012

Օբամայի թեկնածությունն առաջադրելու է Բիլլ Քլինթոնը

obamacl 5Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը սեպտեմբերին Շառլոթ քաղաքում ելույթ կունենա Դեմոկրատական կուսակցության համագումարին, որի ընթացքում պաշտոնապես կառաջադրի նախագահական ընտրություններում գործող նախագահ Բարաք Օբամայի թեկնածությունը: Այդ մասին Քլինթոնը հայտարարել է նյույորքցի ընտրողների հետ Բրոդվեյի Նոմեդ հյուրանոցում կայացած հանդիպմանը: Երեկույթին մասնակցել են 60 հյուրեր, որոնցից յուրաքանչյուրը միջոցառման տոմսը ձեռք է բերել 35 հազար 800 դոլարով: Այսպիսով, նախագահի նախընտրական հիմնադրամ է մուտք գործել ավելի քան 2 մլն դոլար: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էլ իր ելույթում ընդգծել է, որ եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այսօր, ապա նա հաղթանակ կտաներ: Նա հիշեցրել է, որ մինչ ընտրությունները մնացել է 99 օր, եւ Հանրապետական կուսակցությունն իր միասնական թեկնածու Միթ Ռամնիի նախընտրական քարոզարշավի վրա ծախսում է բավական մեծ գումարներ: Այդ իսկ պատճառով, նրա խոսքով, դեմոկրատները պետք է հավաքվեն ու ետ մղեն մրցակցին: Read more

31 July 2012

Գլենդելի հայ բնակչին ձերբակալել են

drank 3Գլենդելի բնակիչ, 50-ամյա Արմեն Ուրուտյանը ձերբակալվել է Արեւմտյան Գլենդելում մահաբեր զենքով 17-ամյա տղայի վրա հարձակվելու եւ նրան ծեծելու համար այն բանից հետո, երբ վերջինս իր Nissan Altima մեքենայով բախվել է Ուրուտյանի տան մոտի ծառին: Տղան, ում անունը չի հրապարակվում, եւս ձերբակալվել է՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, որն ավարտվել է ավտովթարով: Ոստիկանները վրա են հասել առավոտյան 4-ին եւ նկատել են փողոցում կռվող մի խումբ տղամարդկանց: Դեռահասի դեմքից արյուն է հոսել: Ականատեսների վկայությամբ՝ տղան ընթացքի ժամանակ բախվել է ծառին, ինչից հետո տղամարդկանց գոռոցներ են լսվել: Ուրությանը, ենթադրաբար, հարվածել է տղայի դեմքին, ինչի հետեւանքով դեռահասը գետնին է տապալվել: Ականատեսների խոսքով՝ Ուրությանը ոտքերով մի քանի հարված է հասցրել նրան` մինչ ոստիկանների ժամանումը: Ուրուտյանն ասել է, որ ինքը աղմուկ է լսել իր տան մոտակայքում եւ մարդկանց ասել է, որ լուռ մնան: Իսկ բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդը հայհոյել է իրեն: Ուրուտյանը հայտնել է, որ ինքը միայն պաշտպանվել է:  Read more

Հալեպում հումանիտար ճգնաժամ է

alepppp 4Մարտերը սկսվելուց հետո Հալեպում հումանիտար իրավիճակը շարունակում է խորանալ: Առավել ակնհայտ է դառնում սննդի պակասը, բանակի եւ ապստամբների բախումների հետեւանքով փակվել են պահեստներն ու առեւտրի կենտրոնները: Հալեպի շրջաններում հացի մեծ հերթեր են: Ինքնաձիգներով զինված ապստամբները հետեւում են սննդի բաշխման գործընթացին: -Փառք Աստծո, որ դեռ հաց կա, որ բաժանում են այս մարդիկ, մենք էլ որոշ պահուստներ ունենք,- պատմել է տեղի բնակիչներից մեկը: Ոչ պակաս ծանր է իրավիճակը խմելու ջրի դեպքում: Հալեպի հիվանդանոցներից մեկի բժիշկը պատմել է,թ ե օրական 40-50 վիրավորներ են բերում իրենց մոտ: -երեք օր առաջ հարեւան թաղամասի հրետանային գնդակոծման հետեւանքով 30 մարդ բերեցին, բոլորն էլ քաղաքացիականններ, եւ նրանցից 20-ի դիակները հնարավոր չէր ճանաչել,- նշել է նա: Ապստամբների եւ կառավարական ուժերի ինտենսիվ մարտական գործողությունների հետեւանքով ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով, երկու օրում քաղաքը լքել է մոտ 200 հազար մարդ: Լարված իրավիճակի պատճառով հնարավոր չէ մարդասիրական օգնություն հասցնել: Հալեպում մեծ հայկական համայնք կա, սիրիական այս քաղաքից ստացվող տեղեկությունների համաձայն, հայկական թաղամասերում առայժմ վիճակը հանգիստ է, թեեւ առանձին կրակոցներ լսվում են:   Read more

Ձերբակալվել է խոշոր թմրաբարոնը

Guizar 5Մեքսիկայում ձերբակալվել է խոշորագույն Los Zetas նարկոկարտելների առաջնորդ Մաուրիսիո Գիսարը` Դեղին El Amarillo մականունով: Ծովային հետեւակայինները Գիսարի ձերբակալման օպերացիան իրականացրել են Պուեբլա փոքրիկ քաղաքի հյուրանոցներից մեկում: Թմրաբարոնը թաքնվում էր այստեղ 20 նռնակներով, հակատանկային նռնականետով եւ թնդանոթ-ատրճանակով: Գիսարը կասկածվում է Վերակրուս նահանգում ապրիլին 4 զինվորների սպանության մեջ: Բացի այդ, նրան կասկածում են դեպի Միացյալ Նահանգներ կոկաին ու այլ թմրանյութեր մատակարարելու մեջ: Los Zetas-ը հիմնադրվել է դասալքած զինվորականների կողմից: Նշվում է, որ կարտելն ամենաարյունարբուներից է, իշխանությունները պնդում են, որ հենց նրա անդամներն են պատասխանատու թմրապատերազմների ժամանակ զանգվածային սպանությունների համար: Մեքսիկայում ավելի քան 55 հազար մարդ է սպանվել թմրանյութերի հետ կապված հաշվեհարդարների հետեւանքով: Մի քանի օր առաջ Պուեբլա քաղաքում ձերբակալվել էին Los Zetas-ի երկու այլ ենթադրյալ պարագլուխներ: Ձերբակալվածներից մեկը Ուիլյամ դե Հեսուս Տորրեսն էր` Որդեր ուտող մականունով, ով իշխանություններին լուրջ տեղեկություններ է փոխանցել թմրակարտելի գործունեության եւ դեմքերի մասին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version