amga.tv

Switch to desktop Register Login

27 July 2012

ԱՄՆ-ում սննդի գնաճ է սպասվում

nkar 3ԱՄՆ-ում հաջորդ տարի մթերքի գները խիստ կբարձրանան երկրի ամբողջ տարածքն ընդգրկած երաշտի պատճառով, զգուշացնում է ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը: Associated Press-ի փոխանցմամբ, , գերատեսչության կանխատեսումներով՝ կաթնամթերքի, հավկիթի եւ մսի գները կարող են աճել ինֆլյացիայից արագ: Ակնկալվում է, որ 2013թ. այդ ապրանքների գները կաճեն 3-4 տոկոսով, միսը կթանկանա 5 տոկոսով: Ըստ օդերեւութաբանների՝ այս երաշտն ամենաուժեղն է 1956թ. հետո: Հաղորդվում է, որ արդեն բարձրացել են եգիպտացորենի եւ սոյայի գները, քանի որ այդ կուլտուրաների ցանքսերի մի մասը չորացել է: Read more

Հրաձգություն Նյու Յորքում

Bask 5Նյու Յորք քաղաքում բասկետբոլային խաղի ժամանակ անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել 5 մարդ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, նյույորքյան Հարլեմ թաղամասում, որտեղ անցկացվել է փողոցային բասկետբոլի` սթրիթբոլի ամենամյա Entertainers Basketball Classic փառատոնը:

-Հանկարծ խաղը դադարեցվեց` տրիբունայում սկսված վիճաբանության պատճառով: Տղաներից մեկը գրպանից հանեց ատրճանակն ու սկսեց կրակել ամբոխի վրա, իսկ հետո նորից սկսեց կրակել,- New York Post-ին պատմել է 47-ամյա Ռադնի Հերիսը, ով եկել էր դիտելու իր ծանոթի խաղը: Նրա խոսքով` իր ծանոթը նույնպես վիրավորվել է, նա ստացել է ոտքի վնասվածք: Թերթի տվյալով` բոլոր հինգ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Իսկ կրակ բացողին դեռ չի հաջողվել ձերբակալել: Read more

Դատապարտյալներին տեղափոխել են հիվանդանոց

jail 8 Լոս Անջելեսի կենտրոնական բանտում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետեւանքով յոթ մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Էրիկ Սքաթը հայտնել է, թե Տղամարդկանց կենտրոնական բանտում խռովությունների մասին ահազանգը ստացվել է երեկ, ժամը 17-ի սահմաններում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, չորս դատապարտյալներ կռվել են իրար հետ, ապա վեճին միացել են մոտ ութ տասնյակ մարդ: Իրավապահները արցուքնաբեր գազ եւ ռետինե գնդակներ են օգտագործել` խռովությունը ճնշելու համար, որը տեւել է մոտ 15 րոպե: Վիրավորների կյանքին ոչինչ չի սպառնում: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել խռովության պատճառը: Read more

Լաս Վեգասում փրկել են պատուհան լվացողներին

window 7Փրկարարները փրկել են չորս պատուհան լվացողների, որոնք մի քանի ժամ մնացել էին Լաս Վեգասի բարձրահարկ հյուրանոցներից մեկի 35-րդ հարկի մակարդակում: Քլարկ շրջանի եւ Լաս Վեգասի հրշեջները երեք ժամ են անցկացրել ճոպաններ դնելով եւ իջնելով 46-հարկանի Վդարա հյուրանոցի տանիքից, որ կարողանան պատուհան մաքրողներին ցած իջեցնեն: Քլարկ շրջանի ներկայացուցիչ Սթեյսի Ուելլինգն ասել է, թե հրշեջներին ահազանգել են երեկ կեսօրին մոտ, երբ պատուհան լվացողները ահազանգել են, որ իրենց պլատֆորմը խափանվել եւ մնացել է 35-րդ հարկի վրա: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի վիրավորվել: Vdara-ն ապակեպատ մեծ հյուրանոցներից մեկն է, որ կառուցվել է MGM Resorts International եւ Dubai World ընկերությունների կողմից: Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2009թ. դեկտեմբերին` շքեղ հյուրանոցի, խանութների եւ կազինոների հետ միասին: Հյուրանոցի ներկայացուցիչ Իվետ Մոնեն նշել է, թե պլատֆորմը կանգնել է մեխանիկական անսարքության պատճառով: Հրշեջները բանվորներին նաեւ ջուր են փոխանցել տապին դիմակայելու համար: Լաս Վեգասի փրկարար ծառայությունները չափազանց համակարգված են աշխատել եւ արդյունքում ոչ ոք չի տուժել, նաեւ արեւահարում չի ստացել:   Read more

Բանկեր կողոպտող կինը վեց հանցագործություն է կատարել

bannn 4Plain Jane Bandit մականուոնվ հայտնի կողոպտիչը Լոս Անջելես շրջանի վեց բանկ է կողոպտել վերջին շաբաթների ընթացքում, ընդ որում չորսը` մեկ օրվա մեջ: Ոստիկանության փոխանցմամբ, կինը գրավոր եւ բանավոր պահանջներ է ներկայացնում եւ հայտնում, որ հանցակիցն իրեն սպասում է բանկի մուտքի մոտ: Ականատեսները նրան նկարագորւմ են որպես 5ուկես ոտնաչափ հասակով, 150-ից 170 ֆունտ քաշով եւ 35-ից 40 տարեկան լատինաամերիկուհի: Նրա մականունը տվել են, երբ ականատեսներից մեկը նկարագրելով վերնաշապիկը, այն նմանեցրել էր plain Jane: Ըստ ականատեսների, նա նաեւ սպի ունի դեմքի վրա եւ դաջվածք` աջ ուսին: Առաջին կողոպուտը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, երկրորդը` հուլիսի 19-ին: Եւս երկու բանկ նա կողոպտել է հուլիսի 23-ին, երկուսն էլ` հաջորդ օրը:   Read more

Ոստիկանները կասկածյալի են սպանել

CERONA 4Կըրոնայում ոստիկանությունը գնդակահարել է զինված կասկածյալին, McKinley փողոցի վրա, East Lakeside Place-ի մերձակայքում: Ոստիկանությունը երեկ երեկոյան, ժամը 11-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Deerwood Apartment-ում տղամարդը սպառնում է սպանել հարեւաններին: Երբ ոստիկանները ժամանել են, կասկածյալը հանել է զենքն ու ուղղել նրանց վրա: Ոստիկանության պնդմամբ, իրենք ստիպված են եղել կրակ բացել: Կասկածյալը Կըրոնայի 28-ամյա բնակիչ Էրիկ Բըրբենքն է եղել, ում տեղափոխել են Riverside Community Hospital, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը: Անցած շաբաթ Կարոնայի ոստիկանները գնդակահարել էին մեկ այլ կասկածյալի:   Read more

Նախագահ Օբաման զենքի մասին

obama 9Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե աշխատելու է Կոնգրեսի հետ Ամերիկայում բռնության կրճատման ուղիներ որոնելու հարցում: Ելույթ ունենալով Նոր Օռլեանում Ազգային քաղաքային լիգայի ամենամյա խորհրդաժողովում` Օբաման պատրաստակամություն է հայտնել համատեղ աշխատել օրենսդիրների հետ` բռնությունների ալիքը նվազեցնելու ուղղությամբ: Օբաման նշել է, որ թեեւ աջակցում է ամերիկացիների` զենք ունենալու սահմանադրական իրավունքին, կարծում է, որ այդ իրավունքը պետք է ավելի խստորեն կարգավորվի: -Կարծում եմ, զենքի շատ սեփականատերեր կհամաձայնվեն, որ Կալաշնիկովի ինքնաձիգները պետք է լինեն զինվորների, այլ ոչ հանցագործների ձեռքում: Դրանց տեղը ոչ թե մեր փողոցներն են, այլ մարտադաշտերը,- ասել է նախագահը: Իր ելույթով նախագահն ավարտել է չորսօրյա նախընտրական արշավը հինգ նահանգներում: Նա կրկին ընդգծել է աֆրոամերիկացիների իրավիճակը բարելավելու պատրաստակամության մասին եւ ասել, որ հրամանագիր է ստորագրելու աֆրոամերիկացի ուսանողների համար կրթական հնարավորությունները բարձրացնելու համար: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version