A+ A A-

20 July 2012

Ահաբեկչություն Բուլղարիայում

Ter11 1Առնվազն ութ մարդ է զոհվել երեք Բուլղարիայի Բուրգաս քաղաքի Սաֆարովո օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենկովը հայտնել է, որ պայթյունի եւ դրան հաջորդած հրդեհի հետեւանքով զոհվել է ութ հրեա ուղեւոր եւ ավտոբուսի բուլղարացի վարորդը: Պայթյունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 զբոսաշրջիկներ, որոնց մեծ մասին արդեն այսօր ինքնաթիռով ուղարկել են Իսրայել: Ընդամենը ավտոբուսներում եղել են 70 հրեա զբոսաշրջիկներ, որոնք Բուրգասից ուղեւորվում էին հայրենիք: Ոստիկանությունը որոնում է ենթադրյալ ահաբեկչին եւ պարզում դեպքի հանգամանքները: Նախապես հաղորդվում էր, թե ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա հեռակառավարման սարքի միջոցով գործի է դրել պայթուցիկ սարքը: Ահաբեկիչը ոչնչով չի տարբերվել սովորական զբոսաշրջիկներից, ուստի նրան որոնելը բավական բարդ գործ է: Արդեն այսօր բուլղարական լրատվամիջոցները հայտնել են ահաբեկչի ինքնությունը, թեեւ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն ստացվել: ըստ հրապարակված տեղեկությունների` մարդասպանը Շվեդիայի քաղաքացի, ալժիրյան ծագմամբ Մեհդի Ռազալին է: 33-ամյա ահաբեկիչը ծնվել էր Ստոկհոլմում` ալիժրցու եւ ֆիննուհու ընտանիքում, եւ 2002-ից 2004 թվականներին պատիժ էր կրել Գուանտանամո բանտում: Ըստ լրատվամիջոցների, եվրոպոլն արդեն միացել է նրա որոնմանը: terr 1 terr 4terr 4 Read more

Ֆլորիդացի ծերունին փախուստի է մատնել գողերին

Ֆլորիդացի տարեց տղամարդը չի խառնվել իրար եւ լուրջ դիմադրություն է ցույց տվել երկու դեռահասների, որոնք փորձել են թալանել ինտերնետ-սրճարանը

pap 371-ամյա Սեմյուել Ուիլյըմսը գտնվում էր Օկալա քաղաքի Palms Internet Café հաստատությունում, երբ երկու 19-ամյա տղաներ ներխուժել են սրճարան` թափահարելով ատրճանակներն ու բեյսբոլի մահակները: Դեւիս Դոքինսն ու Դյուվեյն Հենդերսընը հրամայել են բոլոր այցելուներին մնալ իրենց տեղերում: Սակայն Ուիլյըմսը, ով նստած էր ամենահեռու տեղում, հանել է սեփական ատրճանակն ու կրակել` ահաբեկելով օրինախախտներին: Դեռահասներին հաջողվել է փախչել, սակայն նրանց ձերբակալել են մի քանի ժամ անց: Նրանց գողության փորձի եւ նյութական վնաս հասցնելու մեղադրանքներ են առաջադրվել: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնել խիզախ թոշակառուին, ով զենքի կրման օրինական իրավունք է ունեցել, եւ հայտարարել է, թե ծերունու գործողություններն իրավաչափ են եղել: -Հիմնվելով այն փաստերի վրա, որ ես տեսել եմ տեսագրության մեջ, նաեւ լսելով ականատեսներին կարող եմ միայն շնորհակալություն հայտնել Ուիլյըմսից,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը: Երիտասարդներին բանտ են ուղարկել, նրանցից մեկին ազատ են արձակել գրավի դիմացRead more

Սեքս-սկանդալի մեջ հայտնված ծառայողներին չեն դատի

hyura 5Կոլումբիացի մարմնավաճառների հետ սկանդալային պատմության մեջ ընկած ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալներն ու զինված ուժերի ծառայողները կենթարկվեն վարչական տույժերի: Այդ զինծառայողների դեմ քրեական գործ չի հարուցվելու: Խոսքը ցամաքային զորքերի յոթ եւ ծովային հետեւակի 2 զինծառայողների մասին է, որոնք նախապատրաստում էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Կոլումբիա: Ընդհանուր առմամբ խոսքը 12 զինծառայողների ստուգման մասին է: Նրանցից երկուսի գործի քննությունը դեռ շարունակվում է, իսկ մեկի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել ավելի վաղ: Բոլոր այդ զինվորականների անունները եւ նրանց ուղղված կոնկրետ մեղադրանքները չեն ներկայացվում: Ինչպես ավելի վաղ էինք հաղորդել, 2012 թ. ապրիլի 12-ին նախագահ Օբամայի այցը Կոլումբիա նախապատրաստող գաղտնի ծառայության գործակալները մարմնավաճառներին ուղեկցել են հյուրանոց: Ինչպես ավելի ուշ պարզվել է, որ խրախճանքին մասնակցել են նաեւ զինվորականները, որոնք նույնպես երկրի նախագահի այցը նախապատրաստելու նպատակով են գտնվել այնտեղ: Այս աղմկահարույց դեպքի կապակցությամբ նախագահի անվտանգության եւ մի շարք այլ գործառույթներ իրականացնող գաղտնի ծառայությունից հեռացվել են 9 գործակալներ: Ի դեպ, նրանցից երկուսը աշխատանքից ազատումը վիճարկում են դատարանում: Նշենք նաեւ, որ 12 գործակալներից երեքը, ինչպես պարզվել է ավելի ուշ, կատարվածի հետ առնչություն չեն ունեցել:   Read more

Նահանգապետը ստորագրեց թանկարժեք նախագիծը

signed 2Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունն այսօր ստորագրել է օրենսդիր մարմնի հաստատած նախագիծը, որով նախատեսվում է մի քանի միլիարդ դոլար հատկացնել Լոս Անջելեսն ու Սան Ֆրանցիսկոն իրար կապող արագընթաց երկաթուղու կառուցման համար: Ավելի վաղ փաստաթուղթն արժանացել էր Կալիֆոռնիայի Սենատի հավանությանը: Դրան կողմ էին քվեարկել 21, դեմ 16 սենատորներ, ընդ որում կողմ էին քվեարկել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները: Լոս Անջելես-Սան Ֆրանցիսկո երկաթուղին ունենալու է 209 կմ երկարություն եւ ակնկալվում է, որ կդառնա ԱՄՆ-ում արագընթաց երկաթուղային ենթակառուցվածքի առաջնեկը: Նախագիծը նաեւ քննադատներ ունի, հիմնականում հանրապետական կուսակցությունից, որոնք դժգոհում են նախագծի գնից: Սկզբնապես երկաթուղին գնահատվում էր 68 մլրդ դոլար: Քննադատների խոսքով, տնտեսական բարդ վիճակում գտնվող նահանգի համար անհնար կլինի գումարներ գտնել: Նահանգապետ Բրաունի կողմից ստորագրվելուց հետո նահանգը կսկսի 2,6 մլրդ արժեքով պարտամուրհակների թողարկումը, որի շնորհիվ էլ կֆինանսավորվի նոր երկաթուղու առաջին հատվածը: Առաջին հատվածն անցնելու է Մադերայի եւ Բեյքըրշիլդի միջեւ: Այս նախագծի ընդունումը վերլուծաբանները համարում են նախագահ Բարաք Օբամայի եւ նահանգապետ Ջերրի Բրաունի վարչակազմերի քաղաքական հաղթանակը, իսկ նախագիծը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:  Read more

Ոստիկանը վիրավորվել է զենքի կրակոցից

krakoc 4Հանթինգթըն-Բիչի ոստիկանական վարչության հատուկ նշանակության ջոկատի ոստիկանին տեղափոխել են հիվանդանոց այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում վիրավորվել է պատահական կրակոցից: Միջադեպը տեղի է ունեցել երեկ, երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ ոստիկանները մաքրում էին զենքերը

Ոստիկանության տվյալներով, պատահաբար կրակել է իրավապահներից մեկի զենքը եւ վիրավորել մյուսի ոտքը: Ոստիկանին տեղափոխել են Օրընջ շրջանի UC Irvine Medical Center: Բժիշկների գնահատմամբ նրա կյանքին ոչինչ չի սպառնում

Վիրավոր ոստիկանի, ինչպես նաեւ հաշվեցուցակային զենքը կրող ոստիկանի անունները չեն հաղորդվում, միջադեպը հետաքննելու է Օրընջ շրջանի շերիֆի գրասենյակը, նաեւ ներքին հետաքննություն է տարվելուRead more

Հրդեհ Թորանսում

torrance  4Երկու մարդ մարմնական վնասվածքներ են ստացել Թորընսում այսօր վաղ առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքում Հրշեջ ծառայությունը ահազանգը ստացել է ժամը 6-ի սահմաններում, որ 2000 block of 169th Street հասցեում` Գրամերսի Փլեյսի մերձակայքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներից երկու ժամ է պահանջվել կրակը մարելու համար: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` հրդեհի հանգամանքները պարզելու համար: Read more

Վտանգավոր վայրերն ամերիկացիների համար

turist 3ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական ծառայությունների բյուրոն իր քաղաքացիներին է ներկայացրել թարմացված նախազգուշացում աշխարհի ամենավտանգավոր շրջանների մասին: Associated Press-ի փոխանցմամբ, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են հարձակումներ ծրագրել Միացյալ Նահանգների վրա ու դրա սահմաններից դուրս: Աշխարհի ամենավտանգավոր շրջաններ են համարվում Մերձավոր Արեւելքն ու Աֆրիկան: Ամերիկացիների այցելությունների ամենաանցանկալի վայրեր են համարվում Եմենը, Ալժիրը, Քենիան ու Սոմալին, ընդ որում` վերջինիս նկատմամբ գործում է հետեւալ խորհուրդը` չմոտենալ Սոմալիի ափերին 200 ծովային մղոնից ավելի: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներում դեռ պահպանվում է հարձակման զոհ դառնալու հավանականությունը:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel