A+ A A-

13 July 2012

Մենակության զգացումը փոխանցվում է

lone 3Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ մենակության զգացումը վիրուսային հիվանդությունների նման կարող է փոխանցվել այլ մարդկանց: Չիկագոյի, Հարվըրդի, ինչպես նաեւ Կալիֆորնիայի համալսարանի հետազոտողները վերլուծել են Մասսաչուսեթս նահանգի Ֆրեյմինհըմ քաղաքի մոտ 5000 բնակչի տվյալները: Այս տվյալների հիման վրա գիտնականները կառուցել են մարդկանց փոխհարաբերությունների գրաֆիկական սխեմա, որը պարունակել է նաեւ տեղեկատվություն ընկերների կորստի եւ միայնության մասին: Սխեման ցույց է տվել, որ միայնակ մարդիկ, ժամանակի ընթացքում կորցնելով սոցիալական կապերը, միայնությամբ են վարակում նաեւ իրենց ընկերներին: Պարզվել է նաեւ, որ միայնակ մնալու ռիսկը մեծապես կախված է ոչ թե բարեկամական հարաբերություններից, այլ ընկերախմբի փոփոխությունից: Read more

Ո՞վ է գնել «Ճիչ» նկարարը

Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ ռեկորդ էր սահմանել , գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լիոն Բլեյքը։ Ինքը՝ Բլեյքը, եւ նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։ 

acree-6Հիշեցնենք, որ Մանկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո Ճիչի 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։ Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաեւ նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխ» նկարը։ Read more

Ամենաթանկարժեք ուտելի աղանդերը

Screen Shot 2012-07-13 at 3.22.31 AMLe Monde-ի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում օրերս արտառոց կեքս են ներկայացրել, որն աշխարհում ամենաթանկարժեք ուտելի աղանդերն է ճանաչվել: Հրուշակեղենը գնահատվել է հազար դոլար: Նման գինը պայմանավորված է նրանով, որ Golden Phoenix անունով կեքսը պատրաստված է իտալական թանկարժեք Premium Amedei Porcelena տեսակի շոկոլադից, բարձրորակ եւ օրգանական ալյուրից, ուտելի ոսկուց: Շեֆ-խոհարար Յուսուֆ Ալին հպարտ է իր գլուխգործոցով եւ պատրասվում է այն վաճռքի հանել ոչ միայն հարազատ Դուբայում, այլեւ Եվրոպայում: Աղանդերը մատուցվում է ելակի հետ, ոսկե գդալով եւ ափսեով: Read more

Սան-Բեռնարդինոն սնանկ է ճանաչվել

sanber 3Կալիֆոռնիայի Սան-Բեռնարդինո քաղաքի քաղաքյին խորհուրդը որոշում է կայացրել փաստաթղթեր ներկայացնել սնանկության վերաբերյալ: Այսպիսով, վերջին երեք շաբաթների ընթացքում սա ամերիկյան քաղաքի սնանկություն հայտարարելու երրորդ դեպքն է: Խոսքը 210 հազար բնակչությամբ քաղաքի մասին է, որ գտնվում է Լոս Անջելեսից 65 մղոն հեռավորության վրա: Համաձայն սնանկության մասին ամերիկյան օրենքի 9-րդ հոդվածի, քաղաքը դեռ մեկ ամիս ժամանակ ունի, որ վերականգնի իր ակտիվներն ու կարողանա գոյատեւել: Քաղաքի բնակիչները մտահոգվել են, սակայն քաղաքային իշխանություններն ու քաղաքապետ Փաթրիք Ջեյ. Մորրիսը չեն բացառում, որ կարող է հրաշք լինել, եւ Սան Բեռնարդինոն փրկվի սնանկ հայտարարվելու հեռանկարից: Read more

Կվերանայեն DNA-ի անալիզի հիման վրա կայացրած դատավճիռները

DNA 5ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը եւ FBI-ըն ստուգելու են հազարավոր գործեր, որոնցով մարդիկ դատապարտվել էին իրենց մազերի DNA-ի հիման վրա: Assosiated Press-ի փոխանցմամբ, Արդարադատության նախարարությունը համագոծակցելու է անկախ նախագծի` Innocence Project-ի հետ, որն իր առջեւ նպատակ է դրել ազատ արձակել անարդարացի կերպով դատապարտված մարդկանց: Նախատեսվում է դիտարկել գործեր՝ սկսած 1985 թվականից: Դատախազությունն անմեղ է ճանաչել 1981թ. բռնաբարության մեղադրանքով Վաշինգտոնում դատապարտված մի տղամարդու, ով մեղավոր էր ճանաչվել այն պատճառով, որ զոհի անկողնում հայտնաբերվել էին նրա մազերը: Նրան նաեւ ճանաչել էր հարձակման ենթարկված կինը: 2003թ. նա դուրս էր եկել բանտից պատիժը կրելուց հետո: Սակայն վերջերս իրականացրած DNA-ի անալիզը ցուց էր տվել, որ մազի այդ նմուշը չէր կարող պատկանել տղամարդուն։ Read more

Սպանությունների մակարդակն աճել է

hanc 7 Թեեւ Լոս Անջելես քաղաքում եւ Սան Ֆերնանդո հովտում հանցավորության ընդհանուր մակարդակը նվազել է, 2012թ. առաջին կիսամյակի տվյալներով, Սան Ֆերնանդոյում սպանությունների թիվն աճել է կիսով չափ: Ոստիկանական ամփոփագրերի տվյալներով, մինչեւ հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սան Ֆերնանդո հովտում գտնվող յոթ ոստիկանական բաժանմունքներով գրանցվել է 33 սպանություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21-ի դիմաց: Հրազենային վնասվածք ստացած անձանց թիվը եւս աճել է 126` նախորդ տարվա 83-ի դիմաց: 16 տոկոսով, սակայն, նվազել է ավազակխմբերի կողմից կատարված հանցանքների թիվը: Ընդհանուր առմամբ լոս Անջելեսում հանցավորության թիվը նվազել է 9 տոկոսով, եւ 16 տոկոսով էլ Սան-Ֆերնանդո հովտում: Կես տարում 2900 գողություն է կատարվել Սան Ֆերնանդո հովտի տարածքում: Read more

Գողացել էր Ջագուարն ու փորձում էր փախչել

jaguar 5Ոստիկանությունը հետապնդել է գողացված Ջագուար մակնիշի մեքենան, որը վերջնարդյունքում Ինգլվուդում բախվել է բեռնատարին, ապա մեկ այլ մեքենայի: Ոստիկանության փոխանցմամբ, թեեւ հետապնդումը կարճ է տեւել, սակայն կասկածյալը հասցրել է մինչեւ 80 մղոն/ժամ արագություն հավաքել: Առավոտյան ժամը 7:19-ի սահմաններում ոստիկանները կասկածյալին հետապնդել են մոտ 40 տարեկան տղամարդուն Imperial Highway եւ South Central Avenue հատվածից, եւ հաշված րոպեներ անց, նա վթարային իրավիճակ է ստեղծել: Ականատեսների խոսքով, մեքենաներն այնպիսի վիճակում են եղել վթարից հետո, որ թվում էթր, թե կենդանի մարդ չի լինի: Երկու մեքենաների վարորդներին, ինչպես նաեւ կասկածյալին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս կոտրվածքներ եւ վնասվածքներ է ունեցել: Ըստ ոստիկանների նա եղել է թմրանյութի ազդեցության տակ: Քրինշա Պողոտան մի քանի ժամ դեպքից հետո փակ է եղել, մինչ ոստիկանությունը հետաքննություն էր իրականացնում: Read more

Աֆրոամերիկացիները սուլել են Միթ Ռոմնիի ելույթի ժամանակ

romney 4ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռամնին խոշոր ձախողում է կրել երեկ, երբ հանդիպում էր Գունավոր բնակչության առաջընթացի աջակցման ազգային ընկերակցության ներկայացուցիչներին: Թեքսըսում հանրապետական թեկնածուի ելույթը հարուցել է աֆրոամերիկացիների բուռն դժգոհությունը, որոնք սուլել են նրա ելույթից առաջ։ Ռամնին իր ելույթի հիմնական մասը հատկացրել է նախագահ Օբամայի տնտեսական ծրագրերի քննադատմանը: Սկզբում Հանրապետականին ջերմ ընդունել են, իսկ ելույթը մի քանի անգամ ընդմիջվել է ծափահարություններով: Սակայն լսարանի տրամադրությունը կտրուկ փոխվել է, երբ Ռամնին նշել է,թ ե ընտրվելու դեպքում մտադիր է վերացնել Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումը: -Ես պատրաստվում են վերացնել թանկարժեք ու անիմաստ ծրագրերը, խոսքը Օբամայի պլանի մասին է,- նշել է Ռամնին, եւ այդ ժամանակ էլ դահլիճից սուլոցներ են լսվել: Ռամնիին սուլել են նաեւ, երբ նա հայտարարել է, թե գործող նախագահը չի կարողացել աշխատատեղեր ապահովել: _Երբ ես նախագահ ընտրվեմ, աշխատատեղերի հարցը կդառնա թիվ մեկ խնդիրն ինձ համար, եթե դուք ուզում եք նախագահ, որը կբարելավի աֆրոամերիկացիների կյանքը, նա ձեր առջեւ է,- ասել է Ռամնին: Սկզբունքորեն նա տեղյակ էր, թե ում առջեւ է ելույթ ունենում, քանի որ այս կազմակերպությունը մշտապես աջակցում է Բարաք Օբամային, ավելին սոցիոլոգների տվյալներով` սեւամորթ բնակչության մոտ 90 տոկոսը ըստ ամենայնի իր ձայնը կտա գործող նախագահին: Նշենք, որ սա Ռամնիի համար առաջին դեպքը չէ, նույնը եղել էր մեկ շաբաթ առաջ լատինամերիկացիների հետ հանդիպմանը, եւ նա կրկին սառնասրտորեն շարունակել էր իր ելույթը: Read more

Ամերիկացիները չեն վստահում հեռուստանորություններին

mam 4Հեռուստատեսությամբ հաղորդվող նորությունների նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականի հունիսին ընկել է մինչեւ պատմական նվազագույնը: Ինչպես ասված է Gallup կենտրոնի հետազոտության մեջ, այժմ հեռուստադիտողների միայն 21 տոկոսն է կամ ամբողջովին կամ միանգամայն վստահում հեռուստատեսությանը: Gallup-ն այսօրինակ հարցումներ է անցկացնում 1993 թվականից: Այն ժամանակ նորությունների նկատմամբ վստահության մակարդակը կազմում էր 43 տոկոս: 90-ական թվականներին եւ 2000-ականների սկզբին այն պահպանվում Էր 30 տոկոսից բարձր նշագծին, իսկ առաջին անգամ 25 տոկոսից ցած է ընկել 2007թ.: Ըստ այդմ 2011թ. կտրուկ թռիչք էր արձանագրվել. վստահության մակարդակը բարձրացել էր մինչեւ 27 տոկոս: Թերթերի նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականին ընկել է մինչեւ 25 տոկոս, բայց սա ռեկորդային ցուցանիշ չԷ: 2007 թվականին այդ ցուցանիշը եղել Է 22 տոկոսի մակարդակին: Համեմատության համար նշենք, որ 1979թ. թերթերին վստահում Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Հարցումն անցկացվել է 50 նահանգներում: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel