A+ A A-

11 July 2012

Հրաձգություն Քոլթընում

inland 3Մեկ մարդ սպանվել, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել կասկածյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգության ընթացքում, Ինլընդ Էմփայր շրջանում: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քոլթընում, գիշերը ժամը 2-ի սահմաններում: Ոստիկանը նկատել է առեւանգման մեջ գտնվող մեքենան եւ փորձել կանգնեցնել այն: Մեքենան պոկվել է տեղից եւ փախել Սան Բեռնարդինոյի ուղղությամբ: Meridian եւ Mill փողոցների հատման կետում տեղի է ունեցեծ փոխհրաձգությունը: Տղամարդը տեղում զոհվել է, իսկ մի կնոջ հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Սան-Բեռնարդինո շրջանի շերիֆի գրասենյակից հայտնում են, որ փոխհրաձգությանը մասնակցել է Քոլթընի մի ոստիկան: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում: Read more

11 July 2012

20-ամյա տղային սպանել են

shenq 5Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Սանտա-Մոնիկայում, երեկույթներից մեկի ժամանակ: Ոստիկանությունը ժամը 3:30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ 400 block of Broadway հասցեում մարդ են դանակահարել: Երբ ոստիկանությունը ժամանել է, հայտնաբերել է մոտ 20 տարեկան երիտասարդի արդեն մահացած վիճակում: Իրավապահների փոխանցմամբ, առանձնատանը մեծ քանակությամբ մարդիկ են եղել, երբ տեղի է ունեցել դանակահարությունը: Կասկածյալը ձերբակալվել է բնակարանից մի քանի մղոն հեռավորության վրա: Այլ տեղեկատվություն դեպքի կապակցությամբ չի հաղորդվում: Read more

11 July 2012

Մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ փախել

vraerttt 4Անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել եւ սպանել մի կնոջ, ով հեծանվով երթեւեկում էր Խաղաղօվկիանոսյան մայրուղով, Սանտա-Մոնիկայի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր, ժամը 23-ի սահմաններում` մայրուղու եւ Էնթրադա Դրայվի հատման կետում: Ոստիկանությունը հայտնել է, որ կինն ուղեւորվում էր հարավ, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնել մահացած կնոջ ինքնությունը: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ որոնում են սպիտակ գույնի ամենագնաց կամ փիքափ, որի առջեւի մասը զգալի վնասված է։Մեկ այլ վրաերթ էլ տեղի է ունեցել Ֆուլերթընում, որը պատճառ է դարցել 20 ամյա երիտասարդի մահվան, այս դեպքում նույնպես մեքենան հարվածել է երիտասարդին եւ փախուստի դիմել։   Read more

11 July 2012

Բախումներ Իսպանիայում

mineres 2Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ոստիկանության եւ հանքափորների բախումների հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել 76 մարդ, այդ թվում` 33 ոստիկաններ: Հինգ հանքափորների ձերբակալել են որպես անկարգությունների հրահրիչների: Ոստիկանության տվյալներով, իրավապահները թեթեւ վնասվածքներ են ստացել: Տուժածներից եւ ոչ մեկին հիվանդանոց չեն տեղափոխել, քանի որ ծանր չեն տուժել: Բախումները սկսվել են, երբ ցուցարարները մոտեցել են արդյունաբերության նախարարությանը եւ սկսել վանկարկել` Մենք ահաբեկիչներ չենք, մենք հանքափորներ ենք, ապա հրանյութեր եւ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան ոստիկանները սկսել են կրակել ռետինե գնդակներով: Ցուցարարները բողոքի ակցիա էին անում` ընդդեմ վարչապետ Մարիանո Ռախոյի որոշման` 63 տոկոսով կրճատել ածխի արդյունահանմանը տրամադրվող պետական սուբսիդիաները, նաեւ նվազեցնել սոցիալական մի շարք ծրագրերի ծավալները: Ցուցարարների պնդմամբ, ցույցին 25 հազար մարդ է մասնակցել, թեեւ ոստիկանությունը 10 հազար թիվ է նշում: Read more

11 July 2012

Հետապնդում Լոս Անջելեսում

tech 2Լոս Անջելեսի դպրոցական միացյալ շրջանի ուսուցիչը, ով մեղադրվում է երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ, հետապնդվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, իսկ վերջում իր փիքափով բախվել է ծառին Rolling Hills Estates-ում: Կասկածյալի ինքնությունը հայտնի է, նա Southeast Middle School դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Քիփ Առնըլդն է: Հետապնդումը սկսվել է Լեյկվուդում, նրա տան մոտից եւ տեւել գրեթե մեկ ժամ: Երեկ կեսօրին ոստիկանները գնացել են նրան ձերբակալելու, սակայն Առնոլդը փախուստի է դիմել: Հետապնդումը տեղի է ունեցել թիվ 405 եւ 110 մայրուղիներով, ապա Խաղաղօվկիանոսյան մայրուղով: Լոմիթայում ոստիկանները հարվածել են Առնոլդի փիքափին, եւ նա հարվածել է մեծ բեռնատարին, սակայն հետապնդումն այդքանով չի ավարտվել: Երբ ոստիկանները փորձել են դուրս գալ եւ զենքն ուղղել նրա վրա, կրկին փախել է: Յոթ մղոն հեռավորության վրա նա հանկարծակի աջ է թեքվել, դուրս թռել երթեւեկելի մասից եւ 950 Indian Peak Road հասցեի մոտ բախվել ծառին: Փրկարարներից մոտ 30 րոպե է պահանջվել կասկածյալին մեքենայից հանելու համար: Նրան ոստիկանների հսկողության տակ տեղափոխել են հիվանդանոց, Առնոլդը լուրջ վնասվածքներ էր ստացել: Լոս Անջելեսի դպրոցական միացյալ շրջանի ներկայացուցիչը հայտնել է, որ նա աշխատում է արդեն ութ տարի: Նա նաեւ աշխատել է Nimitz Middle School, Gage Middle School եւ Orchard ակադեմիայում: Քննիչները ներկայումս պարզում են Քիփ Առնըլդի զոհերի շրջանակը, խուզարկել են նաեւ Լեյկվուդի նրա տունը: Read more

11 July 2012

Ռեզվան Ֆըրդասը իրեն մեղավոր է ճանաչե

terrr 6Անցյալ տարի ԱՄՆ Կապիտոլիումի եւ Պենտագոնի շենքերը պայթեցնելու կասկածանքով ձերբակալված՝ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ռեզվան Ֆըրդասը երեքշաբթի Բասթընի դատարանում խոստովանել է իր մեղքը: Այս մասին հաղորդել է դատախազությանը: Պակիստանյան ծագումով Միացյալ Նահանգների քաղաքացի Ֆըրդասը համաձայնվել է իրեն մեղավոր ճանաչել դաշնային շենքը պայթուցիկ սարքի օգնությամբ ոչնչացնելու եւ ահաբեկիչներին աջակցելու փորձի մեջ: Ֆերդաուսն, ամենայն հավանականությամբ, կդատապարտվի 17 տարվա ազատազրկման ու եւս 10 տարի պայմանականի: Դատարանը վճիռը հրապարակելու է հուլիսի 20-ին: Անցած հոկտեմբերին կասկածյալը հրաժարվում էր ընդունել իր մեղքը եւ այդ ժամանակ նրան վեց կետից բաղկացած մեղադրանք էր առաջադրվել: Այժմ նա գործարքի է գնացել արդարադատության հետ` պայմանով, որ նրան մեղադրանք առաջադրվի դաշնային շենքը պայթուցիկ սարքի օգնությամբ ոչնչացնելու եւ ահաբեկիչներին աջակցելու փորձի դրվագներով: 26-ամյա Ֆերդասը ձերբակալվել է սեպտեմբերի 28-ին Ֆրեմինգհըմ քաղաքում հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործողության ժամանակ: Հետաքննության տվյալներով՝ Ֆըրդասը Հյուսիսարեւելյան համալսարանի շրջանավարտ է եւ 2010 թ. սկզբից պատրաստվում էր ջիհադ մղել ԱՄՆ-ի դեմ:   Read more

11 July 2012

Օհայոյում գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հրդեհվել

oha 3Այսօր` հուլիսի 11-ին, գիշերը ժամը 2:05-ի սահմաններում Օհայո նահանգի Կոլոմբըս քաղաքի մերձակայքում ռելսերից դուրս է եկել եւ հրդեհվել բեռնատար գնացքը: Դեպքի վայր ժամանած փրկարարները ստիպված են եղել տարհանել հարակից մոտ երեք տասնյակ տների բնակիչներին: 2 լոկոմոտիվներից եւ 98 վագոններից բաղկացած շարժակազմը տեղափոխում էր էթանոլ տեսակի քիմիական նյութ: Վթարը տեղի է ունեցել քաղաքի արդյունաբերական հատվածում, որտեղ բնակելի տներ քիչ են եղել: Նախնական տվյալներով, ռելսերից դուրս է եկել երեք վագոն` 11-ից 13-րդը, սակայն չի բացառվում, որ այլ վագոններ եւս վնասվեն հրդեհի արդյունքում: Հրդեհն այնքան ուժգին եւ վտանգավոր է եղել, որ հրշեջները ստիպված են եղել սպասել, մինչեւ բիովառելիքն ամբողջությամբ այրվի: Կոլոմբըսի հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով, բարեբախտաբար հրդեհը չի տարածվել: Իրենց տները լքել են մոտ հարյուր մարդ: Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը հետաքննություն է սկսել` պարզելու վթարի հանգամանքները: Գնացքի անձնակազմից եւ հրշեջներից ոչ ոք չի տուժել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, սակայն երկու պատահական անձինք նվազ ծանրության վնասվածքներ են ստացել: Նրանք իրենց ոտքով են տեղափոխվել հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալով` դուրս են գրվել: Երբ էթանոլն ամբողջությամբ այրվի, տարհանված մոտ հարյուր բնակիչներին թույլ կտան վերադառնալ իրենց տները:   Read more

11 July 2012

Պատանդներին ազատ արձակեցին

padant 3Այսօր առավոտյան, ժամը 7-ի սահմաններում Փարիզից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Վիտրի-սյուր-Սեն քաղաքի Շառլ Պերրոյի անվան մանկապարտեզ է ներխուժել մի տղամարդ, ով պատանդ է վերցրել չորս փոքրիկների եւ երեք ծնողների: Պատանդներից մեկը, որ երեխայի հայր է եղել, կարողացել է համոզել կասկածյալին` բաց թողնել չորս փոքրիկներին, իսկ ավելի ուշ նաեւ մյուս երկու պատանդներին: Ժամեր անց չարագործը նաեւ վերջին պատանդին էր ազատ արձակել, իսկ ինքը բարիկադավորվելով շենքի ներսում հրաժարվում էր բանակցել ոստիկանների հետ եւ սպառնում էր ինքնասպան լինել, եթե ոստիկանական հատուկ ուժերը գրոհ ձեռնարկեն: Ոստիկաններին հաջողվել է ներթափանցել եւ ձերբակալել պատանդառուին: Նրան տեղափոխել են ոստիկանական բաժանմունք: Գործողության արդյունքում ոչ ոք չի տուժել, թեեւ իրավապահները տարհանել են հարեւան շինություններում գտնվող անձանց: Նախնական տվյալներով, կասկածյալը նախկին զինվոր է, 30 տարեկան եւ գործել է միայնակ: Նա դպրոց էր մտել հավաքարարի համազգեստով: Նա այդ մանկապարտեզ հաճախող երեխաներից մեկի ծնողն է: Չարագործը զինված է եղել, իսկ նրա արարքի դրդապատճառներն անհայտ են: Բանակցությունների ժամանակ նա անհոդաբաշխ արտահայտություններ է արել, եւ ոստիկանները կարծում են, թե գործ են ունեցել հոգեկան խնդիրներ ունեցող անձի հետ: Read more

Սիրիայում սպանվածների թիվը հասել է 17 հազարի

Syr 4Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով պաշտոնապես զոհվել է 17 հազար 192 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը: Արաբական լրատվամիջոցների տեղեկություններով, զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն` անվտանգության աշխատակիցներ: Տակավին ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նշել էր, որ Սիրիայի բռնությունների զոհ է դարձել ավելի քանի տասը հազար մարդ: 2011թ. մարտից Սիրիայում սկսված հակակառավարական բախումները դեռեւս շարունակվում են եւ լարվածությունը, հատկապես, թուրք-սիրիական եւ լիբանանա-սիրիական սահմանին ավելի է սաստկանում: Read more

Գողացված մեքենայով բախվել են տանը

mkherch 3Ջըրուփա հովտում գողացված մեքենայի վարորդը մխրճվել է առանձնատներից մեկի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 21-ի սահմաններում, 5500 block of Selpher Drive հասցեում: Ոստիկանության փոխանցմամբ, հինգ դեռահասներ Ford Expedition մակնիշի մեքենայով բախվել են տանը, ապա փորձել են փախուստի դիմել, սակայն հարեւաններին հաջողվել է բռնել նրանց եւ հանձնել դեպքի վայր ժամանած ոստիկաններին: Տան բնակիչներից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել, սակայն նրանք ստիպված են եղել տեղափոխվել այլ կացարան` տան կառուցվածքային վնասվածության պատճառով: Վթարի պատճառը հայտնի չէ, նշվում է միայն, որ մեքենան գողացվել էր մեկ օր առաջ Eastvale շրջանում:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel