A+ A A-

10 July 2012

Մոմավառությունն ընթացել է ծեծկռտուքով

harssss 5Երեկ Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ սպա Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության արարողությունն ուղեկցվել է ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից ուժի գործադրմամբ: Ոստիկանությունն արգելել է հավաքվածներին մոտենալ «Հարսնաքար» ռեստորանին, ինչից հետո մարդիկ ի նշան բողոքի փակել են Աճառյան փողոցը: Կարմիրբերետավորներն ու վահաններով եւ մահակներով զինված ոստիկանները` Երեւանի փոխգնդապետ Ռոբերտ Մելքոնյանի ցուցումով, ուժ են կիրառել, հրել եւ քաշքշել մարդկանց, հայհոյել ու հարվածել կանանց, աղջիկների, լրագրողների: Ի դեպ, «Հարսնաքար» ռեստորանում է եղել նաեւ պատգամավոր, Նեմեց Ռուբոն` Ռուբեն Հայրապետյանը, ով հարվածել է Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Արման Վեզիրյանին` նրան գետին տապալելով: Վերջինս լուսանկարելիս է եղել տվյալ տարածքում կանգնած ոստիկաններին, երբ Հայրապետյանը մոտեցել եւ հարվածել է նրան: Չկարողանալով մոտենալ ռեստորանին, հավաքվածները երթ են արել Ավանով` դեպի Հայրապետյանի առանձնատուն, որը եւս շրջապատված է եղել ոստիկանական մեծ ուժերով: Հավաքվածները վանկարկել են Նեմեց-մարդասպան եւ այլ կարգախոսներ: Հայրապետյանի տան մոտ կանգնել են թիկունքով եւ լռությամբ հարգել են Վահե Ավետյանի հիշատակն ու երթով վերադարձել: Ի դեպ, Հայրապետյանի թիկնապահները ամենավերջին բառերով հայհոյել են Ռոբերտ Մելքոնյանին, սակայն նա որեւէ բառ չի պատասխանել:   Read more

Հայտնաբերվել են Կարավաջիոյի անհայտ նկարները

carav 4Իտալացի արվեստաբանները հայտնաբերել են Միքելանջելո Կարավաջիոյի շուրջ հարյուր ուրվանկարներ ու մի քանի կտավներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել: Ինչպես տեղեկացրել է ԱՆՍԱ գործակալությունը, գործերն ստեղծվել են 1584-1588թթ.-ին, երբ պատանի նկարիչը նկարչություն էր սովորում Միլանում: Երիտասարդ Կարավաջիոյի ուրվանկարներն ու կտավները գտել են նկարիչ Սիմոնե Պետերցանոյի աշակերտների աշխատանքների թվում, որի արվեստանոցում ապագա վարպետը ուսանել է 13 տարեկանից: Հայտնաբերված ստեղծագործությունների արժեքը գնահատվում է 700 մլն եվրո: Read more

Պամպլոնայում մարդիկ են տուժել ցլերից

pamp 4Իսպանիայի Պամպլոնա քաղաքում նշում են Սան-Ֆերմին փառատոնը, եւ արդեն չորրորդ օրն է` ընթանում է ամենամյա էնսիերո՝ ցլավազքը, որի ընթացքում ցլերին դուրս են թողնում փարախներից, որպեսզի վերջիններս վազելով հասնեն ցլամարտի արենա: 850-մետրանոց ճանապարհը ցլերը անցնում են 3-4 րոպեում: Ամենավտանգավոր հատվածը արենային մոտ բաց տարածքն է, որտեղ մարդիկ պատսպարվելու տեղ չունեն: Էնսիերոյի կանոնների համաձայն ցլերից կարելի է պաշտպանվել միայն ծալված թերթերով: Իսպանական բժիշկները հայտնել են, որ 4 օրվա ընթացքում բուժօգնության է դիմել մոտ 400 մարդ: Հիմնական վնասվածքները հասցրել է ցլերի խմբի առաջնորդը` մոտ 545 կգ քաշով, որը կատաղաբար այս ու այն կողմ է նետել զբոսաշրջիկներին: Պամպլոնացիները տոնը նշում են արդեն 8 դար: Տոնը նվիրված է քաղաքի հովանավոր՝ Սուրբ Ֆերմինին: Ցլերի հետ վազքը հաճախ ավարտվում է վնասվածքներով ու մահվան դեպքերով: 1924 թվականից ցլերի հետ վազքում 15 մարդ է մահացել, մահվան վերջին դեպքը գրանցվել է 2009-ին: Անցած տարի էնսիերոյի ընթացքում զոհեր չեն եղել, սակայն 42 մարդ վնասվածքներ էր ստացել:  Read more

171 մարդ է զոհվել. Երեքը հայեր են

jrher 3Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Կուբանում ջրհեղեղներից մարդկանց զանգվածային մահվան փաստով: Վերջին տվյալներով, հեղեղների պատճառով զոհվել է 171 մարդ, նրանցից 139-ը` Կրիմսկ քաղաքում: Բուժօգնության է դիմել 479 մարդ, հիվանդանոց են տեղափոխել 137-ին: Տարածաշրջանային իշխանությունները հայտնում են 24 հազար տուժածների մասին: Տարերքը վնասել է Կրիմսկ, Գելենջիկ եւ Նովոռոսիյսկ քաղաքներին: Կրիմսկում հեղեղումը սկսվել է ուշ գիշերին: Բնապահպանները կարծում են, թե ճեղքվել է Նաբերջաեւի ջրամբարը` թույլ թողունակության պատճառով: Մարդիկ դժգոհում են, որ մարդկանց ոչ ոք չի նախազգուշացրել, որ հնարավոր է հեղեղում լինի: Իշխանություններն աշխատանքից ազատել են Կրիմսկի վարչակազմի ղեկավարներին: Այսօր նաեւ հայտնի է դարձել, որ զոհերի մեջ առնվազն երեք հայեր կան, 19-ամյա Շումիտա Գալստյանը, Լիդիա եւ Հովհաննես Շահբազյանները, անհետ կորած են համարվում Թեւոս Դավթյանը, նրա որդին` Զավենը եւ 3-ամյա թոռը` Արտյոմը:   Read more

Նեւադան ամենաթանկ ընտրական նահանգն է

obama romney 5ԱՄՆ նախընտրական քարոզարշավն ամենաթանկն արժեցել է Նեւադա նահանգում: 6 ընտրողից յուրաքանչյուրի ձայնի համար դեմոկրատ Բարաք Օբաման ու հանրապետական Միթ Ռոմնին ընդհանուր առմամբ արդեն ծախսել են 1.4 մլն դոլար` հեռուստատեսային գովազդի համար, առանց հաշվի առնելու մալուխային ցանցը: Հեռուստագովազդի վրա ծախսված նախընտրական գումարների թվով երկրորդ տեղում Այովան է, երրորդ տեղում` Օհայոն: Այնտեղ թեկնածուները ծախսել են 1.18 մլն դոլար` յուրաքանչյուր 6-րդ ընտրողի համար: Վերոնշյալ երեք նահանգները, ինչպես նաեւ Կոլորադոն, Նյու Հեմփշիրը, Վիրջինիան ու Ֆլորիդան ավանդաբար պատկանում են, այսպես կոչված, սուինգ-սթեյթս կատեգորիային, այսինքն` նահանգներ, որտեղ հանրապետականներն ու դեմոկրատները ունեն հավասարաչափ ձայներ: Քանի որ ԱՄՆ-ում նախագահի ընտրություններին քվեարկությունը երկաստիճան է, հենց չկողմնորոշված նահանգներում է ծավալվում դաժան նախընտրական քարոզարշավը  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel