amga.tv

Switch to desktop Register Login

09 July 2012

Շահումյան փողոցում ամուսինը սպանել է կնոջը

zenq 3Այսօր` հուլիսի 9-ին սպանություն է կատարվել Երեւանի Շահումյան 4-րդ փողոցի 66 տանը: Տանտիրուհին հրազենային վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել: Պարզվել է, որ նրան հրազենային վնասվածքներ է հասցրել ամուսինը: Բնակիչները հայտնել են, որ նրանց տանը հաճախ են վիճաբանություններ եղել: Տարիներ առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա, կինը վերջին տարիներին ստիպված տեղափոխվել էր Եվրոպա երեխաների մոտ: Նա օրերս էր վերադարձել Հայաստան: Սպանության գործով հարուցվել է քրգործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով: Ձերբակալվել է 74-ամյա Ռոբերտ Թադեւոսյանը, ով իրեն պատկանող 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել է կնոջ` 70-ամյա Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետեւանքով նա մահացել է:   Read more

09 July 2012

ԱՄՆ-ում 74 մարդ է զոհվել շոգից

Shog 4Երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ արեւելյան նահանգներում խիստ տապից առնվազն 74 մարդ է մահացել: Զոհերի մեծ մասը սրտի հետ կապված խնդիրներ են ունեցել, երբ օդի ջերմաստիճանն անցել է 40 աստիճանի սահմանը: Մի քանի տասնյակ մարդ զոհվել է Մերիլենդ նահանգում, երեքը` Օհայոյում, իսկ 10-ը Չիկագո քաղաքում: Մահվան դեպքեր են գրանցվել նաեւ Փենսիլվանիայում եւ Թեննեսիում: Զոհվածների թվում կան մարդիկ, ովքեր մահացել են իրենց տներում` չկարողանալով ժամանակին բուժօգնություն կանչել: Շոգն ավելի անտանելի է դառել էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով, երբ չեն աշխատել օդորակիչները: Վիրջինիա նահանգում փոթորկի հետեւանքով 120 հազար բնակիչ արդեն մեկ շաբաթ է շարունակում է առանց էլեկտրաէլերգիայի մնալ: Եվ 8000 մարդ դեռեւս առանց էլեկտրաէներգիայի է Վաշինգտոնի նահանգում: Հատկապես տուժել են ԱՄՆ-ի Միջին արեւմուտքը եւ երկրի արեւելքը: Մի շարք նահանգներում ջերմաստիճանն զգալիորեն գերազանցում Է այս ժամանակաշրջանի համար սովորական ցուցանիշները: Այսպես, Չիկագոյում հուլիսի 4-ից մինչեւ 6-ը այն պահպանվել է Ցելսիուսի 38 աստիճանի մակարդակին: Սենտ-Լուիսում նույնիսկ ավելի բարձր ջերմաստիճան է նշվել տասն օր շարունակ: Կոլումբիա օկրուգում 38 աստիճան տաքությունը պահպանվել է մինչեւ հուլիսի 8-ը: Հուլիսի 8-ին Միջին արեւմուտքում եւ արեւելքում շոգը մի փոքր մեղմացել է, սակայն ջերմաստիճանը, միեւնույն է, գերազանցում է Ցելսիուսի 30 աստիճանը: Ըստ օդերեւութաբանների` արեւմտյան նահանգներում ջերմաստիճանը շուտով կբարձրանա: Սպասվում է, որ հուլիսի 11-ին Սոլթ-Լեյք-Սիթիում ջերմաստիճանը կհասնի 40-ի նշագծին: Մասնագետները նաեւ փոթորիկներ են կանխատեսել:   Read more

09 July 2012

ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին թունել են գտել

tunel 2Մեքսիկացի զինվորականները ԱՄՆ-ի հետ սահմանին թմրանյութերի տեղափոխման թունել են գտել: Այն մեքսիկական Սան Լուիս Ռիո Կոլորադո քաղաքում թորված ջրի վաճառքի խանութը միավորում է Արիզոնա նահանգի Սան Լուիսում գործող առեւտրի կենտրոնին: 20 մ խորությունում փորված թունելի երկարությունը 230 մ է: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, թունելը հագեցած է եղել օդափոխությամբ եւ Էլեկտրականությամբ, ինչպես նաեւ թմրանյութեր տեղափոխելու ոչ մեծ փոխադրասայլակներով: Մեքսիկական իշխանությունները չեն հայտնել, թե որ թմրակարտելին է պատկանել հայտնաբերված թունելը: Թունելների օգտագործումը թմրանյութերի տեղափոխման բավական տարածված միջոց է ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: ԱՄՆ իշխանությունների տվյալներով` 1990թ.-ից 150-ից ավելի նման թունելներ էին հայտնաբերվել: Read more

09 July 2012

Սպանություն Վաշինգթոն լեռան մոտ

wash  6Լոս Անջելեսի հյուսիս-արեւելքում, Վաշինգթոն լեռան շրջակայքում հրաձգություն է եղել: Փողոցային ավազակախմբի անդամը սպանել է մի տղամարդու եւ վիրավորել նրա եղբորը: Պեդրո Մորալեսը մահացել է տեղական հիվանդանոցում: Իսկ նրա եղբայրը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում: Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Նորմա Այզենմանը չի հայտնել Մորալես եղբայրների տվյալները: Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին 5300 block of Monte Vista Street հասցեում: Եղբայրները վիճել են անհայտ անձի հետ, ով էլ հանելով հրացանը, կրակ է բացել:   Read more

09 July 2012

Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներ են զոհվել

nato 5Աֆղանստանում ռումբերի պայթյունների եւ զինյալների հարձակումների հետեւանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի յոթ զինծառայողներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտնել է, որ յոթ զոհերն էլ ամերիկացիներ են եղել: Նրա խոսքով, Վարդակ նահանգում ամերիկացի վեց զինվորականներ զոհվել են ինքնաշեն ականի պայթյունից, որը տեղադրված է եղել երկրի արեւելքի ճանապարհներից մեկի վրա: Զինվորականները պատահաբար անցնելիս են եղել ճանապարհով, երբ որոտացել է պայթյունը: Երեկ ավելի վաղ համանման միջադեպի հետեւանքով զոհվել էր կոալիցիոն ուժերի եւս մեկ զինծառայող, եւ կրկին ամերիկացի: ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը առայժմ չի հաղորդում զոհված ամերիկացիների անունները, նախքան նրանց հարազատներին այդ մասին տեղեկացնելը: Բացի այդ, Աֆղաստանի տարբեր շրջաններում զոհվել են 16 խաղաղ բնակիչ, հինգ աֆղանցի ոստիկան եւ ՆԱՏՕ-ի երկու քաղաքացիական աշխատակից: Խաղաղ բնակիչները զոհվել են Կանդահարի նահանգում իրականացված մի շարք պայթեցումների հետեւանքով, իսկ ոստիկաններն սպանվել են երկրի հարավի Գիլմենդի նահանգում հսկիչ անցակետի վրա թալիբների հարձակման հետեւանքով: Նշենք, որ 2012թ. սկզբից ի վեր Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի առնվազն 234 զինծառայող: Read more

09 July 2012

Թեքսասում կռունկի վթարից երկու մարդ է զոհվել

krunk 3Թեքսասի Դալաս քաղաքում` Ռիչարդսոն համալասարանի շենքի մոտ, վերամբարձ կռունկ է ընկել, ինչի հետեւանքով 2 բանվոր է զոհվել: US News-ը, վկայակոչելով համալսարանի տեղեկատվական տնօրենին, հայտնում է, որ վերամբարձ կռունկը բերվել էր այդ հատված արվեստի եւ տեխնոլոգիաների մասնաշենք կառուցելու համար: Իսկ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողներն իրենց գործն ավարտել են եւ սկսել են քանդել մեքենան: Փլուզմանը նպաստել է նաեւ ուժեղ քամին: Փլուզման հետեւանքով համալսարանի ուսանողներից եւ աշխատակազմից որեւէ մեկը չի տուժել:  Read more

09 July 2012

Ռիվերսայդում ուղղաթիռ է կործանվել

chopp 5 Մեկ մարդ զոհվել, եւս մեկը վիրավորվել է այսօր առավոտյան Ռիվերսայդ շրջանում ուղղաթիռի կործանման պատճառով: Վթարը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 10:15-ի սահմաններում Winchester շրջանի դաշտում, Բորել եւ Բաք մայրուղիների մերձակայքում: Վթարի վայրը գտնվել է French Valley օդանավակայանից 4 մղոն հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Ռիվերսայդ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ալբերտ Մարտինեսը: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում արձանագրել են օդաչուներից մեկի մահը, իսկ մյուսը նվազ ծանրության վնասվածքներ էր ստացել: Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչ Լինն Լանսֆորդի խոսքով, կործանված ուղղաթիռը եղել է Robinson R22 մակնիշի: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ընթանում է հետաքննություն: Read more

09 July 2012

Օբաման մտադիր է բարձրացնել հարուստնրի հարկերը

Obbb 3ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել հարկային արտոնություններն այն ամերիկացիների համար, որոնք տարեկան մինչեւ 250 հազար դոլար են վաստակում` միաժամանակ բարձրացնելով ավելի ապահովված ամերիկացիների հարկերը: Այդ մասին այսօր ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հարկային հարցը, թերեւս դառնալու է նախագահական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը: Արտոնյալ հարկահանության ռեժիմի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարի 1-ին: Հանրապետականները, որոնք պաշտպանում են խոշոր բիզնեսի եւ ապահովված ամերիկացիների շահերը, դեմ են հարկային արտոնությունների վերացմանը: -Եկեք անենք այն, ինչի հետ բոլորս ենք համաձայն, սա փոխզիջում է բոլորի համար: Եթե հարկային արտոնությունների ժամկետը չերկարացվի միջին դասի յուրաքանչյուր ամերիկացու համար հարկերը կավելանան միջինը երկու դոլարով: Եկեք պատանդ չպահենք ամերիկացիների մեծ մասին, նաեւ մեր տնտեսությանը, երբ վիճում ենք հարուստների համար հարկային արտոնությունների շուրջ,- նշել է Օբաման: Նրա խոսքով, եթե հանրապետականնեը հրաժարվեն ավելացնել հարկային արտոնությունների ժամկետը միջին դասի համար, կհարվածեն տնտեսության զարգացմանն ու ամենաակտիվ քաղաքացիներին: Օբաման նշել է, թե ձգտելու է վերացնել արտոնությունները հարուստների համար, բայց Ռամնիի հետ այդ հարցում իրենց վեճը չպետք է ազդի միջին խավի վրա:   Read more

Ամերիկյան դատարանը տուգանել է Իրանին

bayruth 4Վաշինգտոնի դաշնային դատարանի վճռի համաձայն` Իրանի կառավարությունը պարտավոր է 813 մլն դոլար փոխտահուցում վճարել 241 ամերիկացի զինվորականների ընտանիքներին, ովքեր զոհվել են 1983թ.-ին Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Իրանը պետք է վճարի իր օժանդակությամբ իրականացված ահաբեկչությունների համար: Սակայն փոխհատուցման ենթակա գումարի չափն էլ ավելի կաճի, քանի որ դատարանի կողմից ուսումնասիրվում են եւս մի քանի այլ ռմբակոծումները, որոնց վերաբերյալ համապատասխան վճիռներ են կայացվելու»,- նշել է դատավոր Ռոյս Լամբերտը: 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին 241 ամերիկացի զինվորական էր զոհվել, երբ Բեյրութի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ամերիկյան զորանոցում պայթուցիկով լի բեռնատար էր պայթեցվել: Դա երբեւէ ամերիկացի զինվորների դեմ իրականացաված ամենաարյունալի հարձակումներից մեկն էր: 2 պայթյունների իրականցման մեջ մեղադրվել է Հեզբոլահ-ը, որին աջակցում է Իրանը: Read more

Ռոմնին մեկնում է արտասահմանյան ուղեւորության

romney 7ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին պատրաստվում է հուլիսի կեսին իրականացնել արտասահմանյան մեծ շրջագայություն, որի ժամանակ կներկայացնի իր արտաքին քաղաքականության ծրագիրը: Նախատեսվում է, որ շրջագայության շրջանակներում Ռոմնին կայցելի 5 երկիր: Ռոմնիի առաջին ելույթը նախատեսվում է Արտասահմանյան պատերազմների վետերանների ասոցիացիայի կոնֆերանսին, որը նախատեսվում է Նեւադայում հուլիսի 21-25-ին: Այնուհետեւ նա կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ հուլիսի 27-ին կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը: ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունը խաղերին կգլխավորի առաջին տիկին Միշել Օբաման: Ռոմնին այցելելու է նաեւ Իսրայել, բաց ելույթով հանդես կգա Լեհաստանում: Շտաբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոմնիի շրջագայության ծրագիրը վերջնականապես կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում: Չի բացառվում, որ թեկնածուն կայցելի նաեւ Աֆղանստան:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version