A+ A A-

04 July 2012

Ամերիկացի տիեզերագնացը զոհվել է

Alan 2Ամերիկացի նախկին տիեզերագնաց Ալան Փոինդեքստըրը վթարի է ենթարկվել Ֆլորիդայում ջրային մոտոցիկլետ վարելիս: Associated Press-ը հայտնում է, որ 51-ամյա Փոինդեքստըրը զոհվել է հուլիսի 1-ին: Նա իր 22-ամյա որդու` Սեմյուելի հետ վարել է ջրային մոտոցիկլետ, երբ մեկ այլ ջրային մոտոցիկլետով նրանց է բախվել իր 26-ամյա որդին` Զաքարին: Փոյնդեքստերին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նրա որդիները չեն տուժել վթարից: Բախման պատճառները ներկայում ճշտվում են: Փոինդեքստըրը տիեզերքում եղել է երկու անգամ Atlantis ու Discovery մաքոքներով:   Read more

Ալ-Կաիդան ահաբեկչություն է պատրաստում

inq 2Ալ-Կաիդա–ն Օլիմպիական խաղերի նախօրեին պատրաստվում է ամերիկյան ինքնաթիռ պայթեցնել: Այս մասին հայտնել է The Sunday Times-ը` վկայակոչելով եվրոպական երկրների հետախուզության ծառայություններում իր անանուն աղբյուրներին: Նշված աղբյուրներից մեկը հայտնել է, որ պատրաստվելիք ահաբեկչությունն ուղղված չէ Օլիմպիադայի դեմ ու միայն ժամկետներով է դրա հետ համընկնում: Նա հրաժարվել է հաղորդել այս հարցի հետ կապված մանրամասներ, ժամկետներ, ինչպես նաեւ՝ ահաբեկչության հնարավոր կանխարգելման մասին տեղեկություններ։ ԵՄ ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններ անել այս կապակցությամբ: Աղբյուրները հրաժարվել են անվանել ահաբեկիչ-մահապարտի անունը, սակայն հաղորդել են, որ նա 30 տարեկան նորվեգացի է: Լրատվամիջոցների տեղեկություններով` ահաբեկիչը պատրաստվել է Ալ-Կաիդա–ի՝ Եմենում ու Արաբական թերակղզում գտնվող ուսումնական ճամբարներում եւ ներկայում սպասում է ահաբեկչությունը կյանքի կոչելու հրամանին: Read more

ԱՄՆ-ի ծախսերը գաղտնի տվյալների պահման ոլորտում

secret 22011 թ. ֆինանսական տարում ԱՄՆ կառավարությունը գաղտնի տեղեկությունը պահպանելու համար ծախսել է 11.36 մլն դոլար: Այս մասին ասվում է պետական տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության հրապարակած զեկույցում: Մասնավորապես, այդ գումարը ծախսվել է ստուգելու համար այն մարդկանց, ովքեր դիմում են գաղտնի տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաեւ սարքավորումների, անձնակազմի ուսուցման, փաստաթղթերը ստուգող անձնակազմին վճարելու համար եւ այլն: Այդ գումարի մեջ ներառված չեն մի շարք հետախուզական գերատեսչությունների, մասնավորապես CIA-ի համապատասխան ծախսերը: Նրանց բյուջեների մասին տեղեկությունը համարվում է գաղտնի: Տեղեկատվության պաշտպանության վերահսկման գործակալության ղեկավար Ջան Ֆիցփաթրիկի խոսքերով՝ այդ գերատեսչությունների ծախսերը նշված գումարին կավելացնեին եւս 20 տոկոս: Այսպիսով ԱՄՆ-ի կառավարության ընդհանուր ծախսերն այդ ոլորտում կկազմեն մոտ 13 մլրդ դոլար: Հարկ է նշել, որ այդ ծախսերը գնալով աճում են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel