A+ A A-

26 June 2012

Մահացու վթար Նորթրիջում

north 1Կին ուղեւորը զոհվել է, եւս երկու մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել երկուշաբթի գիշերը Նորթրիջում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով: Վթարը տեղի է ունեցել ժամը 9:35-ի սահմաններում 19700 block of West Parthenia Place հասցեում: Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մեթթ Սփենսը ասել է, որ երկու մեքենաները բախվել են իրար, այնուհետ տան ցանկապատին: Երկու մեքենաների վարորդներին տեղափոխել են հիվանդանոց; Բժիշկների գնահատմամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Մեքենաներից մեկի ուղեւորուհին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ էր ստացել եւ մահացել տեղում: Տուժածների անուններն ու տարիքը չի հաղորդվում, ոստիկանությունը հետաքննում է դժբախտ միջադեպի հանգամանքները:   Read more

26 June 2012

Խոշոր վթար Աքուա Դոլչեում

acc 319 տրանսպորտային միջոցներ են բախվել իրար թիվ 14 մայրուղու հարավային մասում, Աքուա Դոլչեի մերձակայքում: Վթարի հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 10-ի սահմաններում: Վթարը սկսել է խոշոր բեռնատարը, ապա արագ ընթացող մեքենաները շղթայական ռեակցիայով բախվել են իրար: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ վիրավորներից մեկին դուրս բերելու համար փրկարարները հատուկ միջոցներ են օգտագործել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը տեւական ժամանակով փակել է ճանապարհը` թողնելով միայն մեկ գիծ` անցնող մեքենաների երթեւեկը կազմակերպելու համար: Հրշեջ ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:   Read more

26 June 2012

50 Cent-ը վթարի է ենթարկվել

50c 3Հայտնի ռեփեր երգիչ 50 Cent-ը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Նյու Յորքում: Associated Press-ի փոխանցմամբ, վթարի արդյունքում վնասվել է նրա պարանոցն ու մեջքը, սակայն երգչի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով, պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է 50 Cent-ի մեքենային: Երգչի վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ավելի ուշ ռեփերին դուրս են գրել հիվանդանոցից, բժիշկները նշել են, որ նա կարող է բուժվել տան պայմաններում: 50 Cent-ը ծնվել է Նյու Յորքի աղքատ թաղամասերից մեկում եւ երիատսարդ տարիքում թմրանյութ էր վաճառում, 1974թ. նա ձերբակալվեց, իսկ դրանից հետո սկսեց զբաղվել հիփ-հոփով:   Read more

26 June 2012

Գերագույն դատարանը հաստատեց Արիզոնայի օրենքի մի մասը

imm 1ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ ընդունել է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրենքը` արգելափակելով, սակայն, դրա որոշ դրույթներ: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, ըստ որի՝ ոստիկանները կասկածելի անձանց փաստաթղթերը ստուգելու իրավունք են ստանում: Դատարանը վճռել է, որ միգրացիոն կարգավիճակի ստուգումը չի հակասում ամերիկյան օրենսդրությանը, թեեւ ապագայում այդ դրույթը կարող է դառնալ իրավական նոր վեճերի առարկա: Ըստ վճռի, ոստիկաններին արգելվում է կալանավորել մարդկանց ներգաղթի օրենսդրության աննշան խախտումների համար: Դատավոր Էնթընի Քենեդիի խոսքով, դատավորները միաձայն հանդես են եկել տվյալ դրույթի օգտին, թեեւ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքները կիսվել են: Դատարանը օրենքից հանել է այն կետերը, ըստ որոնց բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ պետք է գրանցման փաստաթղթեր ունենան, որ ապօրինի ներգաղթյալների աշխատանքը քրեական հանցագործություն է, նաեւ այն, որ ոստիկանությունը կարող է առանց օրդերի ձերբակալել ենթադրյալ ապօրինի ներգաղթյալներին: Ոգեւորված Արիզոնայի օրինակով` նման օրենքներ ընդունեցին նաեւ Ալաբաման, Ջորջիան, Ինդիանան, հարավային Կարոլայնան ու Յուտան: Երկու տարի առաջ, հրապարակվելուն պես Օբամայի վարչակազմը բողոքարկեց այն դատարանում: Արիզոնայի նահանգապետ Ջեյն Բրյուերը դատարանի վճիռը հաղթանակ է որակել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նահանգի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ի դեպ, հինգշաբթի օրը կայանալու է գերագույն դատարանի վերջին նիստը արձակուրդից առաջ, եւ այդ օրն էլ վճիռ է կայացվելու առողջապահության բարեփոխման կապակցությամբ: Եթե օրենքը չընդունվի, դա լուրջ հարված կլինի Օբամայի դիրքերին:   Read more

26 June 2012

Արգելվեց անչափահասների ցմահ բանտարկությունը

anchap 1ԱՄՆ գերագույն դատարանը սխալ է համարել անչափահասներին ցմահ ազատազրկման ենթարկելու դատարանների որոշումները։ Երեկ կայացրած որոշմամբ՝ Գերագույն դատարանը սահմանել է, որ անհրաժեշտ է նման որոշում կայացնելիս հաշվի առնել տարիքը եւ մի շարք այլ հանգամանքներ՝ մեխանիկորեն ցմահ ազատազրկման դատապարտելու փոխարեն։ Associated Press-ի փոխանցմամբ, միաժամանակ դատարանը չի բացառել, որ բացառիկ դեպքերում ցմահ ազատազրկման դատապարտել չի արգելվում։ Ավելի վաղ նույն դատարանը վճռել էր, որ անչափահասները ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո չեն կարող զրկվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից, եթե նրանց հանցագործությունը կապված չէ սպանության հետ։ Տեղեկացնենք, որ այս պահին ԱՄՆ դատարաններում կա 2.500 մարդ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչեւ 18 տարեկանը լրանալը։  Read more

26 June 2012

ԱՄՆ բանակում իսլամիստներ կան

islam 1Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ զինված ուժերում հայտնաբերել է մոտ 100 մարդու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ: Ինչպես հայտնում է National Public Radio-ն, համապատասխան տվյալները ներկայացվել են դեռեւս 2011 թվականի դեկտեմբերին Կոնգերսում տեղի ունեցած գաղտնի լսումների ժամանակ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ստուգումներն անցկացվել են ոչ միայն զինծառայողների , այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների շրջանում: Սպասվում է, որ լայնամասշտաբ հետաքննություն սկսվելու է մոտ 10 կասկածյալի նկատմամբ, որոնցից եկող վտանգն առավել ակնառու է: Ցուցակում հայտնված մարդկանց կասկածում են ահաբեկչություններ կազմակերպելու կամ վտանգավոր անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք դրդում են նրանց հարձակումներ իրականացնելուն: FBI-ում եւ Պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկանաբանել զինված ուժերում իրականացված ստուգումները: Read more

26 June 2012

Կայծակ զենք...

kay 3The New York Times-ը գրում է, որ ամերիկյան զինվորականները փորձարկում են նոր գերզենքը, որը ոչ այլ ինչ է, քան իսկական կայծակ: Ապագայի զենքը կարող է բառացիորեն կայծակ առաջացնել մարտի դաշտում: Դրա օգնությամբ զինվորականները կարող են, օրինակ, պայթեցնել հակառակորդի թաքցրած ականները կամ նույնիսկ ոչնչացնել հակառակորդի զրահատեխնիկան: Լազերի օգնությամբ օդում հատուկ ալիք է ստեղծվում, որի միջով էլեկտրական լիցք է անցնում: Զինվորականները, ըստ էության, այժմ կարող են կառավարել կայծակները եւ ուղղել ուր իրենց է պետք: Մենք երբեք չենք հոգնի դիտել, թե ինչպես են կայծակի հարվածները ոչնչացնում մեր թիրախները փորձարկումնեի ժամանակ,- հայտարարել է Նյու Ջերսիի Պիկատինի ռազմակայանի առաջատար մասնագետ Ջորջ Ֆիշերը:   Read more

Կարմիր գինու օգտակարությունը

gini 3Կարմիր գինու օգտագործումը կարող է դրականորեն անդրադառնալ մարդու ֆիզիկական դիմացկունության վրա: Դրանում պարունակվող բնական միացությունները բարելավում են սրտի աշխատանքը, բարձրացնում են մկանային ուժը եւ աշխատունակությունը: Նման եզրահանգման են եկել Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները, որոնք մի շարք գիտափորձեր են անցակցրել լաբորատոր առնետների վրա: Հետազոտական խմբի ղեկավար Ջեյսն Դիկը ենթադրում է, որ այս բացահայտումը հատկապես կարող է կարեւոր լինել այն մարդկանց համար, ովքեր օրգանիզմի առանձնահատկության կամ ստացված վնասվածքների պատճառով չեն կարող լիարժեք մարզվել:  Read more

Ինքնասպանություն Էյֆելյան աշտարակից

eiff 3Արտակարգ դեպքը մռայլել է երեկ՝ երեկոյան, Էյֆելյան աշխատակի հարեւանությամբ գտնվող զբոսաշրջիկների օրը: Կեսգիշերից քիչ առաջ անհայտ երիտասարդը ինքնասպանություն է գործել` նետվելով աշտարակից: Ինչպես հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 23:30-ին: Անվտանգության ծառայության աշխատակցիները նկատել էին, թե ինչպես է անհայտ անձը փորձում բարձրանալ աշտարակի գագաթ: Ներքեւում անմիջապես ոստիկանները շղթա են կազմել, զբոսաշրջիկները տարհանվել են: Դեպքի վայր են ժամանել հրշեջափրկարարական ծառայության աշխատակիցները, որոնք բարձրանալով աշտարակի վրա, փորձել են կանգնեցնել երիտասարդին, որը սպառնում էր ցած նետվել բարձրությունից: Բանակցությունները, սակայն, հաջողությամբ չեն պսակվել: Իր սպառնալիքից մի քանի րոպե անց նա ցած է նետվել: Այդ պահին ինքնասպանը գտնվել է երկրորդ ու չորրորդ հարկերի միջեւ, որոնց բարձրությունը կազմել է շուրջ 125 մ: Ինքնասպանություն գործածի անձի մասին շատ քիչ բան է հայտնի: Նա ծագումով Բրիտանիայից է եղել: Ականատեսների խոսքով` նա ուսապարկ է ունեցել ու փրկարարների հետ անգլերենով է խոսել: Ի դեպ այսօր առավոտյան ոստիկանները կանխել են ինքնասպանության մեկ այլ դեպք: Մինչ օրս` սկսած 1889-ից, աշտարակից ցած ընկնելով՝ ինքնասպան է եղել շուրջ 370 մարդ: Read more

Վաշինգթոնի Սահմանադրությունը վաճառեցին

wash 3Առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնին պատկանած ԱՄՆ-ի սահմանադրության օրինակը աճուրդում վաճառվել է 9,8 մլն դոլարով: Հազվագյուտ լոտի գնորդը Մաունթ Վերնոնի կանանց միավորումն է: Հրատարակությունը ԱՄՆ Կոնգրեսի ակտերի գրքի մի մասն է եւ պարունակում է նախագահի ձեռքով արված նշումներ: Գիրքը հրատարակվել է 1789թ. եւ բովանդակում է Սահմանադրության տեքստեր, Իրավունքների մասին օրենքը, Պետական դեպարտամենտ, Ռազմական դեպարտամենտ, Գանձապետություն ստեղծելու մասին օրինագծեր: Փորձագետները նշում են, որ գիրքը շատ լավ պահպանված է: ԱՄՆ-ում տվյալ հրատարակության ընդամենը չորս նմուշ է հայտնի: Նախկինում գիրքը պատկանել էր Ջորջ Վաշինգթոնի զարմիկ Լոուրենս Վաշինգթոնին, ավելի ուշ նա այն աճուրդում վաճառել է 13 դոլարով, ինչը համարժեք է այսօրվա մոտ 277 դոլարին: Ավելի ուշ գրքի տեր է դարձել մեդիամագնատ Ուիլյամ Հրսթը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel