amga.tv

Switch to desktop Register Login

23 June 2012

Moody's-ն իջեցրել է 15 բանկերի վարկանիշը

moody 1Moody's վարկանշային գործակալությունն իջեցրել է 15 խոշորագույն միջազգային բանկերի վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ: Վարկանիշների իջեցումը շոշափել է ամերիկյան Bank of America, Citibank, Goldman Sachs եւ JPMorgan Chase, բրիտանական HSBC, Barclays եւ Royal Bank of Scotland, ֆրանսիական BNP Paribas, շվեյցարական Credit Suisse եւ գերմանական Deutche Bank բանկերին: 4 ֆինանսական կազմակերպությունների վարկանիշն իջեցվել է մեկ կետով, տասինը` երկու, իսկ Credit Suisse բանկինը` միանգամից երեք կետով: Գործակալության վերլուծաբանները նշել են, որ վարկանիշների իջեցման հիմնական պատճառը նշանակալի վնասներ կրելու ռիսկի մեծ հավանականությունն է: Read more

Նավաբեկյալները փրկվել են

nav 3Ավստրալացի եւ ինդոնեզիացի նավաստիներին հաջողվել է փրկել 110 մարդու կյանք, որոնք ուղեւորվում էին Հնդկաստանից դեպի Ավստրալիա եւ Հնդկական օվկիանոսում նավաբեկության էին ենթարկվել: Ինչպես հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Ջեյսըն Քլերը, բոլոր փրկվածները հասուն տղամարդիկ են ու 13-ամյա մի դեռահաս: Նավաստիները հայտնաբերել են նաեւ խեղդվածների 3 դի: Նախարարն ասել է, որ առայժմ չի կարող ասել զոհվածների հստակ թիվը, սակայն, դատելով նախնական տվյալներից, նավում գտնվել է շուրջ 200 մարդ: Առաջինը աղետի մասին հայտնել էին ավստրալացի օդաչուները, որոնք օվկիանոսում տեսել էին շրջված նավը, որից հուսահատորեն կառչել էին մարդիկ: Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի փրկարար ծառայության փրկարարներն անհապաղ անցել էին մարդկանց փրկելու գործին, որը շարունակվում է մինչ այս պահը։ Read more

Մայամի Հիթը չեմպիոն է դարձել

basket 1Բասկետբոլի Մայամի Հիթ թիմը երեկ երեկոյան հռչակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության չեմպիոն՝ գերեզրափակիչում առավելության հասնելով Օքլահոմա Սիթի Թանդըրի նկատմամբ։ Գերեզրափակիչ շարքի 5-րդ խաղում Մայամիի բասկետբոլիստները հաղթանակ տարան 121։106 հաշվով՝ շարքի հաշիվը հասցնելով 4։1-ի։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քեւին Դյուրանթը` վաստակելով 32 միավոր: Մայամիի լավագույն խաղացող Լեբրան Ջեյմսը, վաստակել է 26 միավոր։ Նա ճանաչվել է նաեւ գերեզրափակիչ շարքի ամենաարդյունավետ խաղացող։ Մայամին 2-րդ անգամ է հաղթում NBA-ի առաջնությունը: Առաջին անգամ նրանք հաղթել են 2006թ: Անցյալ տարի Հիթը նույնպես հասել է եզրափակիչ, սակայն պարտվել է Դալլըս Մավըրիքսին: Հարձակվող Լեբրոն Ջեյմսը խոստովանել է, որ այսօր իրականացել է իր երազանքը: -Նախորդ տարի ես ատելությամբ էի խաղում: Դա սխալ ճանապարհ էր: Այսօր ես խաղում էի սիրո զգացումով: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Սա բոլոր հարցերի պատասխանն է: Ես դժվար որոշում կայացրի, երբ հեռացա Քլիվլընդից, սակայն հասկանում էի, որ այստեղ է իմ ապագան: Իմ լուսավոր ապագան: Այստեղ իմ երազանքն իրականացավ,-ասել է Ջեյմսը: Read more

Թալիբները գրավել էին հյուրանոցը

hot 1Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում, Քարղա լճի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդԻշխանությունների համաձայն, Սփոժմանի հյուրանոցի այսօր առավոտյան ավարտված՝ 12 ժամ տեւած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող եւ քաղաքացիական 12 անձ: Ձերբակալվել են  հինգ ահաբեկիչներ: Թալիբների գրոհայիններն ու ինքնասպան ահաբեկիչները պատանդ էին վերցրել քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց եւ երեխաների: Մինչեւ գրոհի ավարտը Աֆղանստանի անվտանգության ուժերն ազատ են արձակել պատանդ վերցրած 35 անձանց: Անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոչնչացվել են հյուրանոցի գրոհն իրականացրած բոլոր զինյալները: Թալիբների խոսնակի համաձայն, թալիբները պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար, որի թիրախը եղել է օտարերկրացիների կողմից օգտագործվող հյուրանոցը: Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ նռնակներով եւ Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված թալիբների զինյալները հարձակում են կատարել Քարղա լճի ափին գտնվող հյուրանոցի վրա, որտեղ բազմաթիվ հյուրեր եւ ընտանիքներ հավաքվել էին՝  խնջույք անցկացնելու համարRead more

Բոլիվիայի ոստիկաններն ապստամբել են

bol 1Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաեւ նրանց կանայք: Ոստիկաններն այսօր գրավել եւ բառացիորեն ավիրել են Լա-Պասում հետախուզության ծառայության շենքը: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները շենքից հանել եւ այրել են հետախուզության ծառայության ողջ թղթային արխիվը, նաեւ կոտրել են համակարգիչները: Այդ շենքում է գտնվում Ինտերպոլի գրասենյակն ու ոստիկանների կարգապահական տրիբունալը, որոնք եւս տուժել են: Այս ամենը տեղի է ունեցել նախագահական նստավայրից 100 մետր հեռավորության վրա: Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաեւ Սուկրեում, Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում եւ Սանտա Կրուզում:   Read more

Ձերբակալել են Էլ Չափոյի որդուն

gus 1Մեքսիկայի ծովային հետեւակը ձերբակալել է ամենահայտնի թմրաբարոնի` Խոակին Էլ Չափո Գուզմընի որդուն` Հեսուս Ալֆրեդո Գուզմըն Սալազրին: 26-ամյա Գուզմընը, ներկայումս գլխավորում էր Սինալոա թմրակարտելը: Նրա ձերբակալության ժամանակ մեծ քանակությամբ զենք, գումարներ, մի քանի ավտոմեքենաներ եւ անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նրա հետ միասին ձերբակալվել է կարտելի անդամներից եւս մեկը: ԱՄՆ մի քանի նահանգներում Հեսուս Գուզմընին հետախուզում էին հայտարարել, նրան, ինչպես եւ հորը մեղսակից են համարում թմրանյութերի առաքման մեջ: 2011թ. դեկտեմբերից մեքսիկական իշխանությունները ոչնչացրել են Էլ Չափոյի կարտելի 12 ազդեցիկ դեմքերի: 1993թ. Խոակին Գուզմընը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն կարողացել էր փախուստի դիմել 2001թ., երբ իմացել էր, որ իրեն հանձնելու են ԱՄՆ-ին: Էլ Չափոյի ունեցվածքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար: Մայիսին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին մտցրել նրա երկու որդիների Իվանի եւ Օվիդիոյի դեմ: Գուզմընի որդիները պաշտոնապես մտցվել են ԱՄՆ թմրավաճառների ցանկում:   Read more

Մինեսոտայում հեղեղներ են

flo 3Մինեսոտայում վերջին օրերին մոլեգնում է տարերքը, նահանգի զգալի հատվածը հայտնվել է ջրի տակ: Տարերքից ամենաշատը տուժել է Դըլութ քաղաքը, որ գտնվում է Վերին լճի ափին: Հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների տասնյակ տների բնակիչների տարհանել են: Պաշտոնյաների խոսքով, վերջին անգամ քաղաքը նման տարերքի բախվել էր 1972թ.: Միայն վերջին մեկ օրում քաղաքի վրա մինչեւ 23 սմ տեղումներ են գրանցվել: Փողոցները բառացիորեն վերածվել են գետակների: Ջրի տակ է մնացել տեղական հայտնի կենդանաբանական այգու մեծ մասը: Տարերքի պատճառով սատկել են գազանանոցի տասնյակից ավելի կենդանիներ, որոնք անտեր էին մնացել: Ջրհեղեղից հետո գազանանոցից փախել են մի սպիտակ արջ եւ երկու ծովարջեր, որոնց սակայն բռնել եւ տեղափոխել են գազանանոց: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի տարերքի պատճառով տուժածների մասին: Տարհանվածներին տեղափոխել են հատուկ ստեղծված ապաստարաններ: Դըլութի քաղաքապետը արտակարգ դրություն է մտցրել, իսկ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթընի խոսքով, ջրհեղեղները նահանգին արդեն մոտ 80 մլն դոլարի վնաս են հասցրել: Read more

Թունավորում Ինդիանապոլիսում

pul 3 Ինդիանապոլիս քաղաքում ավելի քան 70 մարդ, այդ թվում` երեխաներ են հոսպիտալացվել հասարակական Garfiled Park Aquatic Center լողավազանում թունավորվելու հետեւանքով: United Press-ի Ինչպես հաղորդել են քաղաքի փրկարար ծառայությունից, լողավազանում քլորի պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանված նորման: Քիմիական թունավորման հետեւանքով մարդկանց մոտ սկսվել է սրտխառնոց, ուժեղ հազ, աչքերում ցավ ու ծակծկոց: Միջադեպի հետեւանքով շատ մարդկանց, հատկապես երեխաների մոտ ալերգիա է առաջացել: 14 մարդու տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` 9 երեխաների` Riley մանկակակն հիվանդանոց եւ 5 չափահասների Wishard Memorial Hospital: Լողավազանի տարածքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Բժիշկների խոսքով` ներկայումս տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզել է, որ քիմիական արտահոսքի պատճառը աշխատակիցների անփութությունն է եղել: Read more

Նոր հայց Տրավոլտայի դեմ

tra 1 Read more

Հայ երիտասարդներ մեղադրվում են

pol 1Գլենդելի եւ Բերբենքի ոստիկանությունը հունիսի 20-ին երեք հայ երիտասարդների է ձերբակալել` տուն թալանելու կասկածանքով: Գողությունը տեղի է ունեցել 3700 block of Mayfair Drive հասցեում, չորեքշաբթի առավոտյան: Փասադինայի ոստիկանության հաղորդմամբ, թալանից հետո 28-ամյա Գուրգեն Մարտիրոսյանը Արլետայից, 23-ամյա Անդրանիկ Սեֆյանը Գլենդելից եւ եւ 23-ամյա Նարեկ Սաֆարյանը Լա Կրսենտայից, դեպքի վայրից դիմել են փախուստի BMW եւ Mercedes մակնիշի մեքենաներով: Սակայն ականատեսները ոստիկաններին են ներկայացրել տեղեկություններ, որն օգնել է նրանց դուրս գալ հանցագործների հետքի վրա: Հետապնդումից հետո իրավապահներին հաջողվել է ձերբակալել մեքենաներից մեկը: Գողացված իրերի մի մասը հայտնաբերվել է Mercedes-ի մեջ, իսկ BMW-ն հետախուզվում է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version