amga.tv

Switch to desktop Register Login

21 June 2012

Հայ ընտանիքը մեղադրվում է մարմնավաճառության ցանց ստեղծելու մեջ

ha 338-ամյա Մհեր (Մայք) Հակոբյանը եւ նրա 31-ամյա կինը՝ Նատալյա Մուրավյովան ձերբակալվել են Լոս-Անջելեսում՝ միջազգային մարմնավաճառության ցանցի կազմակերպման, Ռուսաստանից ու Արեւելյան Եվրոպայից աղջիկներ առաքելու մեղադրանքով: KTLA-ի փոխանցմամբ, Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված ամուսիններին պաշտոնապես կավատության մեղադրանք է առաջադրվել: Բացի Հակոբյանից եւ Մուրավյովայից կասկածվում է նաեւ Մհերի նախկին կինը՝ Ալլա Կասսիանովան, ով ամերիկյան իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ կարողացել է լքել երկիրը՝ մինչ ոստիկանները հասցրել են ձերբակալել հանցավոր ցանցի բոլոր կազմակերպիչներին: Եթե Լոս-Անջելեսի դատարանը բավարարի բոլոր մեղադրանքները, ապա նրանց սպառնում է 5 տարի ազատազրկում: Ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, համաձայնության գալուց հետո, հանցագործները տոմսեր էին գնում մարմնավաճառուհիների համար եւ բացատրում, թե ինչպես կարելի է ստանալ ԱՄՆ-ի վիզա՝ հեշտացված ծրագրով: Տվյալ գործով քննությունը մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին, երբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայությունը հարցաքննեց երկու կասկածելի կանանց Լատվիայից: Նրանց արգելվել էր մուտք գործել երկիր, իսկ ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ մուտքի փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվել է Մհեր Հակոբյանը:   Read more

Վիրաբույժները հանել են տղայի գլխում խրված նետը

harp 1Ֆլորիդայի վիրաբույժները հաջողությամբ հանել են հարպունը, որ ծակել էր գանգն ու միջանցիկ խրվել էր դեռահասի ուղեղի մեջ: Երջանիկ դեռահասը 16-ամյա Յասըր Լոպեսն է: Հունիսի 8-ին Լոպեսն ընկերոջ հետ լողում էր Մայամի-Դեյդում, տանից ոչ հեռու գտնվող լճում: Յասըրի ընկերը լիցքավորել էր հարպունը` ստորջրյա որսորդության համար: Պատահական կրակոցի արդյունքում հարպունը մխրճվել էր Լոպեսի գլխի մեջ: Տուժածին ուղղաթիռով տեղափոխել են Մայամի, Jackson Memorial Hospital: Մետաղե նետը ուղեղի մեջ էր մտել աջ ակնակապիճից մի քանի սանտիմետր վեր եւ դուրս եկել գլխի հետեւի կողմից` կոտրելով գանգոսկրը: Բացի նշված հիվանդանոցից, նրա բուժմանը մասնակցել են նաեւ Մայամիի համալսարանի եւ ռազմա-դաշտային վիրաբուժության ուսումնական կենտրոնի բժիշկները: 90 սանտիմետր երկարությամբ հարպունը գանգից հանելու համար բժիշկները ստիպված են եղել օգտագործել տեղական հրշեջների սարքավորումները, մասնավորապես մետաղյա ձողերի կտրիչն ու հատուկ սեղմակը: Գլխի միջից օտարածին մարմնի հեռացման վիրահատությունը տեւել է ուղիղ երեք ժամ եւ բժիշկների հմուտ գործողությունների շնորհիվ բարեհաջող ավարտ ունեցել: Վիրաբույժների խոսքով, բարեբախտաբար դրոտիկը ուղեղի խոշոր անոթները չի վնասել: Ներկայումս Յասըր Լոպեսը հետվիրահատական վերականգնողական կուրս է անցնում: Բժիշկները մտադիր են մանրամասն զննել հիվանդին ու եւս մի քանի ամիս հետեւել նրան, որ գնահատեն ստացած վնասվածքի հնարավոր բոլոր հետեւանքները:   Read more

Հարսնաքարում ծեծվածների վիճակը ծանր է

hars 1Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի Հարսնաքար ռեստորանում թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա գանգուղեղի անցանկալի հատվածում նոր հեմատոմա է հայտնաբերվել: Ծանր է նաեւ եւս երեք ռազմական բժիշկների` Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի եւ Արկադի Աղաջանյանի վիճակը: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ ձերբակալել է հինգ անձի, այդ թվում ռեստորանի մենեջերին, մատուցող Դավիթ Ադամյանին, թիկնապահներ Արթուր Բաբլոյանին եւ Գարիկ Մարգարյանին: Հարուցվել է քրեական գործ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխը հայտարարել է, թե ինքը որեւէ կապ չունի ծեծի հետ եւ խստորեն պատժելու է մեղավորներին, թեեւ մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ հենց նրա ցուցումով է եղել ծեծը: Դեպքից միայն երեք օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարեհաճել է անատամ դատապարտող հայտարարություն անել:   Read more

Պետքարտուղարությունը հրապարակել է մարդավաճառության զեկույցը

mard 1Աշխարհում մարդավաճառության զոհերի թիվը հասնում Է 27 միլիոնի: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, որը նվիրված է միջազգային այս հիմնախնդրին: Մեկուկես դար անց դեռեւս ստրկություն գոյություն ունի ԱՄՆ-ում եւ աշխարհում, եւ զոհերից շատերի պատմությունները, դժբախտաբար նման են անցյալի պատմություններին: Գնահատումների համաձայն՝ ամբողջ աշխարհում 27 միլիոն տղամարդ, կին եւ երեխա այն բանի զոհերն են, ինչն ընդհանրացնող տերմինով անվանվում է մարդավաճառություն,- ասված է զեկույցում: Անցյալ տարի մարդավաճառության զոհ է դարձել եւս 42 հազար մարդ: Ամենամյա զեկույցը ներկայացվել է հունիսի 19-ին պետական դեպարտամենտում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Զեկույցում Հայաստանի մասին նշված է. Հայաստանից կանայք եւ աղջիկները սեքս ստրկության են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում, նաեւ երկրի ներսում: Հայաստանից տղամարդիկ եւ կանայք աշխատանքային ստրկության են ենթարկվում Ռուսաստանում:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version