A+ A A-

18 June 2012

Օլիգարխի թիկնապահները բանակի սպաների են ծեծել

HARSNAQAR 9Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` Նեմեց Ռուբոյի թիկնապահները հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում դաժան ծեծի են ենթարկել Հարսնաքար ռեստորանային համալիրի մի քանի հաճախորդների: Ծեծի ենթարկվողը ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանն եւ նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանն են: Նրանք վիճել են ռեռստորանի մատուցողի հետ, եւ վրա հասած պահապանները մոտ 15 հոգով ծեծել են հայոց բանակի սպաներին: Վահե Ավետյանը գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել է մի քանի ժամ, եւ նա այժմ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիրաբույժի խոսքով, դաժան ծեծի արդյունքում նրա ուղեղի մի կիսագունդը բարձրացել է մյուսի վրա, եւ Վահեի կյանքին հստակ վտանգ է սպառնում: Արտակ Բայադյանի վիճակը ծանր է: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հարցաքննել մի քանիսին, սակայն առայժմ ձերբակալվածներ չկան: Որեւէ պաշտոնական հայտարարություն չի արվել նաեւ պաշտպանության նախարարության կողմից: Հոսպիտալի բժիշկները սպառնում են գործադուլ անել, եթե պաշտպանության նախարարը չպատժի մեղավորներին:   Read more

Կալիֆոռնիայում մահացել է Ռադնի Քինգը

rd 8Լողավազանում հայտնաբերվել է Ռադնի Քինգի մարմինը: Նրա ծեծը ոստիկանների կողմից 1991 թ. հանգեցրել էր Լոս Անջելեսում զանգվածային անկարգությունների: Նախնական տվյալների համաձայն` 47-ամյա տղամարդը խեղդվել է, կասկածելի ոչինչ չի հայտնաբերվել: Մարմինը Լոս Անջելեսից մոտ 80 կմ հեռավորության վրա Ռիալտո քաղաքում գտնվող տան լողավազանում հայտնաբերել է նրա ընկերուհին, որի հետ Ռադնին պատրաստվում էր ամուսնանալ: Քինգի ազգանունն սկսել էր ասոցացվել ոստիկանական բռնության հետ` ուղղված սեւամորթ ամերիկացիների դեմ. 1991 թ. մարտի 3-ին ոստիկանները երկարատեւ հետապնդումից հետո կանգնեցրին նրա ավտոմեքենան ու դաժան ծեծի ենթարկել ոտքերով, ապա մահակներով: Անցորդներից մեկը ամենը նկարահանել էր տեսախցիկով, որից հետո ԱՄՆ-ում ծավալվեց համազգային քննարկում ռասայական խտրականության ու ոստիկանների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու վերաբերյալ: Մեկ տարի անց, երբ ոստիկաններին արդարացրին, Լոս Անջելեսում սկսվեցին զանգվածային ցույցեր, ինչի հետեւանքով սպանվեց 53 մարդ, քաղաքին հասցվեց շուրջ 1 մլրդ դոլարի վնաս: Քինգը, որը չարաշահել էր ալկոհոլն ու թմրադեղերը եւ 1991 թ. չուներ ոչ մի կոնկրետ զբաղմունք, Լոս Անջելեսի իշխանություններից, որպես փոխհատուցում, ստացավ 3.8 մլն դոլար, իսկ Քինգին ծեծողներից երկուսն այնուամենայնիվ ազատազրկվել էին: Վերջին հարցազրույցներից մեկում նա խոստովանել էր, որ պատրաստ է եւս մեկ անգամ անցնել այդ պատմության միջով, քանի որ դրա շնորհիվ աշխարհը ավելի լավը դարձավ: Ոստիկանության տվյալներով, նա սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ, իսկ մահից ժամեր առաջ թմրանյութեր օգտագործած է եղել:   Read more

Գլենդելում 5 հայերի մեղադրանք է առաջադրվել

credit c fr 7Գլենդելում օրերս 5 հայերի մեղադրանք է ներկայացվել անձնական տվյալներ գողանալու համար իբրեւ թե վարկային քարտերի միջոցով բենզին գողանալու նպատակով: Մեղադրող կողմի տվյալներով, 45-ամյա Նորիկ Տեր Գալստյանը, 24-ամյա Արման Կարապետյանը, 57-ամյա Անդրանիկ Թաշճյանը, 19-ամյա Ալեն Բաբախանյանն ու 48-ամյա Ռուբեն Պետրոսյանը վերակոդավորել են վարկային քարտերը` օգտագործելով 13 մարդուց գողացված տվյալներ: Ոստիկանները պնդում են, որ նրանք Լոս Անջելեսում քարտերը օգտագործել են բացահայտ ` չվախենալով պատժից: Ըստ ոստիկանների` տղամարդիկ վերակոդավորված քարտերը 2,5 հազար դոլարով վաճառել են բեռնատարների վարորդներին, որոնք հետո դրանք օգտագործել են բենզին գնելու համար: Մեղադրյալներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչել, գործը դատարանում կլսվի հունիսի 26-ին:  Read more

Խոշոր հրդեհ Սան Դիեգոյում

SanDiegoF 5Մոտ 500 հրշեջներ, չորս օդային տանկերներ եւ 5 ջրցան ուղղաթիռներ են մասնակցում Սան-Դիեգո շրջանում, թիվ 8 մայրուղուց հարավ բռնկված խոշոր անտառային հրդեհի մարման աշխատանքներին: Կալիֆոռնիայի անտառների եւ հրդեհային պաշտպանության վարչության տվյալներով, առնվազն մինչեւ երեքշաբթի հրդեհը կմոլեգնի տվյալ հատվածում: Հրդեհը սպառնում է մոտ 200 բնակելի տների, եւ իշխանությունները հրահանգել են այդ տների բնակիչներին լքել բնակարանները: Այսոր առավոտվա դրությամբ կրակն արդեն մոտ 1000 ակր տարածք է այրել եւ շարունակում է տարածվել: Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին մոտ, Կամպոյից հարավ, եւ ուժեղ քամիների պատճառով արագորեն տարածվել է: Ոստիկանությունը փակել է թիվ 94 եւ 80 մայրուղիները: Հրդեհի պատճառները հետաքննվում են:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel