A+ A A-

14 June 2012

Սթենֆորդին դատապարտել են 110 տարվա ազատազրկման

stt 1Հյուսթոն քաղաքի դատարանը այսօր թեքսասցի միլիարդատեր Ալեն Սթենֆորդին դատապարտել է 110 տարվա ազատազրկման՝ խաբեության մեղադրանքով: Այս մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Դատախազության տվյալների համաձայն` Սթենֆորդը յուրացրել է ներդրողներին պատկանող մոտ յոթ միլիարդ դոլար: Այս փողերով նա շքեղ ապրելակերպ է վարել, տարբեր բիզնես-նախագծեր է սկսել և կաշառել կարգավորող մարմիններին, որոնք օգնել են նրան թաքցնել հանցավոր սխեմաները: Դատարանը միլիարդատիրոջը մեղավոր էր ճանաչել դեռևս այս տարվա մարտին, սակայն դատավճիռը հնչեցրել է միայն հինգշաբթի օրը:
Թանկարժեք փաստաթղթերի և բիրժաների հանձնաժողովը նրան ներկայացրել էր խարդախ գործարքներ կատարելու մեղադրանք: Ըստ հանձնաժողովի գնահատականների` Սթենֆորդը, նրա ընտանիքի անդամները և ընկերները կատարել են խոշոր չափերի խարդախ գործարքներ, որոնք հիմնված են եղել սուտ խոստումների և անցյալ տարիների կեղծ տվյալների վրա` ներդրողներին խաբելու նպատակով։Սթենֆորդը կալանավորվել է 2009 թ.:   Read more

Ծեծկռտուք հարսանիքի ժամանակ.

wed 6 Գլենդելում Van Nuys թաղամասի բնակիչը ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ կռիվ սարքելու համար: Դեպքը տեղի է ունեցել հանգստյան օրերին հանդիսությունների Dream Palace սրահում: Glendale News-Press-ի փոխանցմամբ, Կարպիս Թերմենճյանի դեմ կառաջադրվեն ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ: Ահազանգով Dream Palace մեկնած ոստիկանները 36-ամյա Թերմենճյանին բերման են ենթարկել: Հարսանիքի ժամանակ անհայտ պատճառով բռնկված ծեծկռտուքը զանգվածային է եղել: Նրանում ընդգրկված է եղել 100 մարդ: Ոստիկանության սերժանտ Թամ Լորւնցի խոսքով՝ Թերմենճյանը թքել է ոստիկաններից մեկի վրա եւ հրել երկու իրավապահների, այնուհետեւ ոտքով հարվածել է պարեկային մեքենայի ապակիներին: Ոստիկանները հարբածության համար ձերբակալել էին հարսանիքի մեկ այլ մասնակցի՝ 22-ամյա Սպարտակ Կարապետյանին, սակայն նրան հաջորդ օրն ազատ են արձակել: Ականատեսները իրավապահներին պատմել են, որ վեճի ընթացքում մասնակիցները դանակ են վերցրել իրենց ձեռքը: Տուժած հյուրերի մեծ մասը հրաժարվել է օգնությունից: 27-ամյա մի տղամարդու վերնաշապիկի վրա հայտնաբերվել են արյան հետքեր: Նա ոստիկաններին պատմել է, որ կռվի ժամանակ աթոռով հարվածել են իր գլխին: Թերմենճյանին գրավի դիմաց ազատ են արձակվել: Read more

Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը

k 2Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը սկսել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր ելույթում նշել է, թե Իսրայելը պարտավոր է հիշել 100 տարի առաջ թուրքերի կողմից միլիոնից ավելի հայերի սպանությունը: Միեւնույն ժամանակ նա նկատել է, թե հարցը չպետք է վերածվի թուրքական կառավարության վրա հարձակումների: -Կնեսետը չի կարող արհամարհել այդ դրվագը, որը փաստ է,- հավելել է նա: Նշենք, որ ավելի վաղ Ռիվլինը նշել էր, թե Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը որեւէ կապ չունի Թուրքիայի եւ Իսրայելի ներկայիս լարված հարաբերությունների հետ: Ի թիվս այլոց ելույթ է ունեցել նաեւ Իսրայելի շրջակա միջավայրի նախարար Գիլադ Էրդանը: Վարչապետ Նեթանյահուի մերձավոր զինակիցը նշել է, թե Իսրայել պետությունը պետք է փոխի իր քաղաքականությունն ու Ցեղասպանություն ճանաչի 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած մասայական սպանությունները:   Read more

ԱՄՆ բյուջեի պակասուրդն աճել է

ec 12ԱՄՆ բյուջեի պակասուրդը 2012թ. մայիսին կրկնակի աճել է ու կազմել 124.64 մլրդ դոլար` համեմատած 2011թ. մայիսի 57.6 մլրդ դոլարի հետ: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով, մայիսյան տվյալները գրեթե համընկել են վերլուծաբանների կանխատեսումների հետ, որը կազմել էր 125 մլրդ դոլար: Բյուջե մուտքերը անցած ամիս կազմել են 180.7 մլրդ դոլար, ծախսերը` 305.35 մլրդ դոլար: Ֆինանսական տարվա 8 ամսվա ընթացքում, որն սկսվել է 2011թ. հոկտեմբերին, ամերիկյան բյուջեի պակասուրդը կազմել է 844.5 մլրդ դոլար, ինչը ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, որը կազմել է 927.45 մլրդ դոլար:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel