A+ A A-

13 June 2012

Օսկանյանի դեմ փողերի լվացման մեղադրանք կառաջադրվի

Oskan 1Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե քրեական գործ է հարուցվել փողերի ապօրինի լվացման փաստով: Այդ գործով առայժմ որպես վկա հարցաքննվել է նախկին արտգործնախարար, այժմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ըստ ԱԱԾ-ի, Հանթսմըն Բըլդինգ Փրադաքթս ընկերության 100 տոկոս բաժնեմասը շուրջ 2 միլիոն դոլարով փաստացի վաճառվել է, սակայն գործարքը ոչ ճիշտ է ձեւակերպվել, նաեւ բարեգործության համար նախատեսված 1,3 մլն դոլարը փոխանցվել է Վարդան Օսկանյանի հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի հաշվին եւ օգտագործվել անձնական նպատակներով: Արդյունքում 2 միլիոն դոլարի մասին հաշվետվություն չի ներկայացվել: Շրջանառվող լուրերի համաձայն Օսկանյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել, իսկ տվյալ հոդվածով 6-ից 12 տարի ազատազրկում է հասնում: Վարդան Օսկանյանը պնդում է, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում:   Read more

Աշխարհի ամենաթանկ քաղաքը ըստ զբոսաշրջիկների

12 162The Guardian-ի փոխանցմամբ, Mercer Human Resource խորհրդատվական խմբի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաթանկ քաղաք է ճանաչվել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, որն այս հարցում առաջ է անցնել Անգոլայի մայրաքաղաք Լուանդայից։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ճապոնիայի Օսակա քաղաքը։ Մոսկվան զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ հնգյակը եզրափակել է Ժնեւը։ Ըստ փորձագետների, եվրոպական մի շարք քաղաքաներ իրենց դիրքերն այս կարգում զիջել են ֆինանսատնտեսական գլոբալ ճգնաժամի հետեւանքով: 

Read more

Չիկագոյի դեռահասները ամենաճնշվածն են ԱՄՆ-ում

12 16 1 The Washington Post-ը հայտնում է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնի կողմից հրապարակված տվյալների համաձայն` ԱՄՆ դեռահասների մոտավորապես 16 տոկոսը ընդունել է, որ անցած տարվա ընթացքում մտածել է ինքնասպանություն գործել: Youth Risk Behavior Surveillance-ի զեկույցի տվյալների համաձայն` հարցումներին մասնակցել է ԱՄՆ 15 հազար ուսանող: Զեկույցի համաձայն, Չիկագոյի դեռահասները ամենաճնշվածն են ԱՄՆ-ում: Read more

Ամերիկյան ընտանիքների բյուջեն նվազել է

12 142007-ից 2009 թվականների ֆինանսական ճգնաժամի հետեւանքով այնքան է նվազել ամերիկյան ընտանիքի բյուջեն, որ 2010 թվականին դրա միջին բյուջեն հասել է 1992 թվականի բյուջեի մակարդակին: Դաշնային պահուստային բանկի տվյալներով, ամերիկյան ընտանիքի միջին կապիտալը 2007 թվականին կազմել է 126 հազար 400 դոլար, իսկ 2010 թվականին այն նվազել է` հասնելով 77 հազար 300 դոլարի: Ամերիկյան ընտանիքի միջին եկամուտը 2010 թվականին 7.7 տոկոսով նվազել է 2007 թվականի համեմատությամբ` 49 հազար 600 դոլարից դառնալով 45 հազար 800 դոլար: Տեղեկությունը պարզվել է ընտանեկան ֆինանսների վերաբերյալ հարցումների միջոցով: Ճգնաժամը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերին եւ ավարտվել 2009 թվականի հունիսին:   Read more

ԱՄՆ-ում հանցավորության տոկոսը նվազել է

12 3 Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է ԱՄՆ-ում հանցավորության մակարդակի 2011 թվականի զեկույցը, ըստ որի հանցավորության մակարդակը ընդհանուր առմամբ ողջ երկրի տարածքով զգալիոեն նվազել է 2010թ. համեմատությամբ: Ըստ այդ տվյալների, սպանությունների մակարդակը ողջ երկրի տարածքում նվազել է 1.9 տոկոսով, իսկ գողություններն ու ավազակային հարձակումները` 4 տոկոսով: Ունեցվածքի դեմ հանցագործությունները նվազել են 0.8 տոկոսով: Ըստ զեկույցի զգալիորեն նվազել են նաեւ հանցագործությունները Բրբենքում եւ Գլենդելում: Արդեն ութ տարի շարունակ Միացյալ նահանգների ամենաապահով քաղաք է ճանաչվել Կալիֆորնիայի Ըրվայն քաղաքը, որտեղ 100 հազար բնակչի հաշվով ամենաքիչ հանցագործություններն են տեղի ունենում: Ըրվայնի քաղաքապետը հայտարարել է, թե այս լուրը պետք է նշել ողջ քաղաքով: Read more

Քաղաքական ուժերը կարող են հանգանակություններ կատարել հեռախոսով

12 1ԱՄՆ դաշնային ընտրական հանձնաժողովը թույլատրել է քարոզարշավների համար հանգանակություններ կատարել բջջային հեռախոսներից եւ այլ նման սարքերից տեքստային հաղորդագրություններ ուղարկելու ճանապարհով: Politico-ի փոխանցմամբ, հանձնաժողովը որոշումը կայացրել է միաձայն: Այն ուժի մեջ է մտնում անհապաղ, սակայն նման հանգանակությունների համար տեխնիկական հնարավորությունների ապահովման համար դեռ որոշակի ժամանակ կպահանջվի: Հանգանակությունների գումարը սահմանափակվում է 50 դոլարով: Դա առավելագույն գումարն է, որ ԱՄՆ-ում կարելի է անանուն հանգանակել ընտրարշավի համար: Նման համակարգ այս պահին օգտագործում են բարեգործական կազմակերպությունները: Նշված համարին որոշակի հաղորդագրություն ուղարկելու դեպքում գանձնվում է սահմանված գումարը: Նման հանգանակությունների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նախագահ Բարաք Օբամայի եւ նրա մրցակից Միթ Ռամնիի շտաբերը:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel