A+ A A-

12 June 2012

Կալիֆոռնիայում կարգելվի ֆուա-գրան

16 222The Los Angeles Times-ի փոխանցմամբ, Կալիֆոռնիան կդառնա ԱՄՆ-ի առաջին նահանգը, որտեղ պաշտոնապես կարգելվի ֆուա-գրան: Արգելքի պատճառը կենդանիների պաշտպանների հայտարարությունն է, ովքեր պնդում են, որ այդ ուտեստի պատրաստման ժամանակ թռչունները ենթարկվում են տանջանքների: Ռեստորաններում իսկական խենթություն է տիրում, քանի որ արգելքին մնացել է ընդամենը մեկ ամիս: Մեծացրած բադի լյարդից պատրաստված աղանդերները պատվիրվում են հսկայական քանակություններով` չնայած դրանց գներն աճել են երկու անգամ: Այժմ Կալիֆոռնիայում բադի լյարդից պատրաստված պաշտետի 450 գրամն արժե մոտ 60 դոլար: Նույնիսկ այն հաստատությունները, որոնցում երբեք չի եղել ֆուա-գրա, այժմ առաջարկում են հիմնական ճաշատեսակներ, աղցաններ եւ նույնիսկ քաղցր կերակուրներ պատրաստված այս աղանդերով։   Read more

Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը ռեկորդ է սահմանել

15 15Միլիարդատեր Ուորըն Բաֆեթի հետ ճաշի գինն աճել է մինչեւ 3.5 մլն դոլար, ինչը բացարձակ ռեկորդ է 12 տարվա բարեգործական ակցիայի պատմության մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, Բաֆեթի հետ ճաշելու իրավունքը գնելու աճուրդին մասնակցել է 10 մարդ: Հաղթողը ցանկացել է չհրապարակել իր անունը: Գումարը կտնօրինի Սան Ֆրանցիսկոյի Glide Foundation հիմնադրամը, որն օգնում է անօթեւաններին: Գումարը զգալի օգնություն կլինի հիմնադրամին, որի ամենամյա բյուջեն կազմում է 17 մլն դոլար: Բաֆեթը նմանատիպ ակցիաներ է կազմակերպում ամեն տարի` սկսած 2000-ից: Ընդհանուր առմամբ` Բաֆեթի հետ ճաշը Glide Foundation-ին բերել է արդեն 11.5 մլն դոլար: Մեծ մասամբ, հաղթողները գերադասում են չհրապարակել իրենց անունները: Վերջին մի քանի տարում միլիարդատեր ներդրողի հետ ճաշի արժեքը կայուն բարձրանում է: Այսպես, 2000 թ. Բաֆեթի հետ ճաշի իրավունքը վաճառվել էր ընդամենը 25 հազար դոլարով: 2012 թ. միլիարդատերը կդառնա 82 տարեկան:   Read more

Standard & Poor's-ը սպառնացել է իջեցնել ԱՄՆ-ի վարկանիշը

14 14Standard & Poor's միջազգային վարկանիշային գործակալությունը կարող է մինչեւ 2014թ. իջեցնել ԱՄՆ վարկային վարկանիշը: Այս մասին ասվում է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ: Bloomberg-ի փոխանցմամբ, S&P-ն հաստատել է ԱՄՆ երկարաժամկետ վարկային վարկանիշը АА+ մակարդակի վրա, սակայն գործակալությունը որոշել է իջեցնել այն: Մինչեւ անցյալ տարվա օգոստոս ԱՄՆ-ը ուներ ամենաբարձր AAA վարկանիշ, սակայն գործակալությունն այն իջեցրեց, ինչը խուճապ առաջացրեց համաշխարհային շուկայում: Դա պատմության մեջ ԱՄՆ վարկանիշի առաջին իջեցումն էր: ԱՄՆ վարկանիշի կանխատեսումը բացասական էր, ինչը նշանակում էր, որ առաջիկա 1-1.5 տարում հնարավոր է վարկանիշի նոր իջեցում: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սպառնացել է հաջորդ տարի իջեցնել ԱՄՆ սուվերեն վարկային վարկանիշը, եթե Վաշինգտոնը չկարողանա կրճատել բյուջետային դեֆիցիտը:   Read more

Ահաբեկչություն Պակիստանում

13 13Առնվազն վեց մարդ է զոհվել հունիսի 11-ին Պակիստանի հարավարեւմտյան շրջանում ուղեւորատար ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տուժել Է մի քանի տասնյակ մարդ: Այդ մասին, հաղորդել էԷ Պակիստանի GEO-TV մասնավոր հեռուստաալիքը, որը հաղորդումներ է տալիս ուրդու լեզվով: Ավելի վաղ հաղորդվել էր 50 վիրավորների մասին, բայց իշխանություններն առայժմ ճշգրիտ տվյալներ չեն ներկայացնում: Ավտոբուսը Մաստանգից ուղեւորվում էր Բելուջիստանի նահանգի Նոշկի քաղաք: Ներկայում ոստիկանությունը փորձում է պարզել՝ պայթուցիկ սարքը դրված էր ավտոբուսի մեջ, թե տեղակայված է եղել ճամփեզրին: Տեղական լրատվամիջոցների համաձայն՝ ռումբն ամրացված է եղել մոտոցիկլետին եւ գործի է դրվել հեռակառավարման վահանակի միջոցով:   Read more

Բրիտանիայի վարչապետն ու նրա կինը երեխային մոռացել են փաբում

12 12ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը եւ նրա կինը՝ Սամանտան, պատահաբար իրենց ութամյա երեխային մոռացել են փաբում՝ չնկատելով, որ նա զուգարան է գնացել: Դեպքը տեղի է ունեցել Բակինգհեմշիր կոմսությունում` վարչապետի նստավայրից ոչ հեռու: Իրենց ծանոթների հետ ճաշելով՝ Քեմերոնները գնացել են մեքենա նստելու: Ինքը՝ վարչապետը, մեքենա է նստել թիկնապահներից մեկի հետ՝ կարծելով, որ Նենսին մոր հետ է: Սամանտան իր հերթին, վերցնելով մյուս երեխաներին՝ 6-ամյա Արթուրին եւ 22 ամսական Ֆլորենսին, կարծել է, թե ավագ դուստրը հոր հետ է: Վարչապետի մամուլի ծառայության տվյալներով՝ վարչապետը եւ նրա կինը հասկացել են, որ երեխային փաբում են թողել միայն տուն գալուց հետո: Նրանք սարսափահար զանգահարել են փաբ, որտեղ նրանց ասել են, որ Նենսիի հետ ամեն ինչ կարգին է: Քեմերընն անմիջապես մեկնել է փաբ եւ վերցրել երեխային: Ընդհանուր առմամբ, երեխան առանց ծնողների մնացել է 15 րոպեRead more

Սոչիում հայ գործարարի են սպանել

11 11Սոչիում մոտոցիկլավարը հընթացս գնդակահարել է հայազգի գործարար Գրիկո Դարաչյանին, ով տեղում մահացել է: Գործարարն իր Lexus-470 մակնիշի մեքենայով անցնելիս է եղել Օլիմպիական պուրակի մոտով, երբ նրան է հավասարվել սեւազգեստ մի մոտոցիկլավար, ով հանելով զենքը` մի քանի կրակոց է արձակել գործարարի մեքենայի ուղղությամբ: Ստացված հրազենային վնասվածքներից Դարաչյանը տեղում զոհվել է: Դեպքի վայրում աշխատել են իրավապահները: Քննիչները չեն բացառում, որ սպանությունը պատվիրված է եղել եւ կապված է նրա ձեռնարկատիրական գործունեության հետ:  Read more

Սպիտակում երիտասարդը խեղդվել է եղբորը փրկելիս

10 10  Երեկ` հունիսի 10-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Համոյի օբյեկտ-ի տարածքում գտնվող լճակում մարդ է խեղդվել: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Նրանք լճակում իրականացնում են որոնողական-փրկարարական աշխատանքներ: Ավելի ուշ պարզվել է, որ ջրահեղձ եղածը Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ, 22-ամյա Հարություն Վաչագանի Կնյազյանն է: Գագիկ Շամշյանի տեղեկություններով, խեղդվողը փորձել է փրկել ավելի վաղ ջուրը մտած եղբորը, սակայն մոտենալ փորձել է հակառակ ափից: Նրան չի հաջողվել մոտենալ եղբորը, որին, սակայն, փրկել են նրան ավելի մոտ գտնվող մարդիկ: Իսկ Հարություն Կնյազյանն այնուհետեւ չի կարողացել դուրս գալ ջրից: Read more

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

9 999Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 9-ի կեսգիշերին, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը սահմանի հյուսիս-արեւելյան հատվածում` Իջեւանի ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ կրակահերթերը պարբերական բնույթ չեն կրել, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: Հայաստանի զինված ուժերը անշեղորեն կատարում են իրենց ծառայողական պարտականությունները եւ վստահորեն պաշտպանություն իրականացնում շփման գծի ողջ երկայնքով: Իսկ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ վերջին մեկ շաբաթում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:   Read more

Դեռահասներն ավերել են Ուկրաինայի նախկին վարչապետի տունը

8 888Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի Կալիֆոռնիայի առանձնատունը դեռահասները թալանել էին : Associated Press-ի փոխանցմամբ, Մըրին շրջանում գտնվող Լազարենկոյի անբնակ տանը մայիսի 27-28-ին մոտ 100 դեռահասներ երեկույթ են կազմակերպել: Դրա ընթացքում նրանց հաջողվել է ավերել մի քանի սենյակ եւ մինչ ոստիկանության ժամանելը թաքնվել: Ոստիկանության տվյալներով՝ երեկույթից հետո առանձնատնից անհետացել է Պաբլո Պիկասոյի առնվազն 30-ից՛40 հազար դոլար արժողությամբ լիտոգրաֆիան որն այսոր գտել էլ է մի քաղաքացի եւ հանձնել ոստիկանությանը, ինչպես նաեւ 5000 դոլար ընդհանուր արժողությամբ արծաթե մոմակալներ, նոութբուքեր, կաշվե վերարկուներ: 2012թ. ապրիլին Մըրինի իշխանությունները հայտարարել էին, որ Լազարենկոն առանձնատան համար պարտք է 2.1 մլն դոլար: Այդ գումարի մեջ են մտնում տան եւ հողի համար չվճարված հարկերը: Հաղորդվում էր, որ եթե պարտքը չմարվի, ապա արդեն օգոստոսին այն աճուրդի կհանեն: Նախկին վարչապետը գտնվում է բանտում Ուկրաինայում: 

Read more

Խոշոր գործողություն մանկապիղծների դեմ

7 chiledpԱՄՆ-ում ձերբակալել են մանկական պոռնոարդյունաբերությանը մասնակից 190 մարդու: Օրայըն գործողության ընթացքում ձերբակալվել են մարդիկ, որոնք պահել, փոխանցել եւ կամ արտադրել են մանկական պոռնոգրաֆիա, բացի այդ, փրկվել են պոռնոարդյունաբերության մեջ ներգրավված 18 երեխաներ: Ձերբակալվածներ կան նաեւ Իսպանիայում, Արգենտինայում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆիլիպիններում: Գործողություններին մասնակցել են նաեւ Շվեդիայի, Սերբիայի եւ Նիդեռլանդների իրավապահ մարմինները: Միչիգընում ձերբակալվածներից մեկի մոտ շուրջ 1200 արգելված պատկերներ եւ 109 տեսագրություն են հայտնաբերել: Մյուսը` Լուիզիանայի 35-ամյա բնակիչը, բռնաբարել է իր խնամքին հանձնված երեխային եւ իր գործողությունները նկարահանել տեսախցիկով:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel